кто это? что это?

кто это?что это?
  Мама, я, папа, дети, сестра, мальчик, девочка, отец, бабушка, дедушка, муж, ученик, ученица, врач, студент, собака, кошка, брат,       стол, сад, дом,  метро, книга, фото, стул, журнал, школа, одеяло, портрет, класс, парк, хлеб.

Мальчик и робот

У робота не было друга. Однажды он шел по парку и увидел плачущего мальчика, идущего к мальчику.
— Почему ты плачешь?
— Потому что у меня нет друзей.
-Я буду твоим другом.
Хорошо.
Они просыпаются каждое утро, ходят в школу и учат уроки. Они приходят домой, чтобы выучить уроки, играть в шахматы и спать и так далее каждый день.

Մայրենի

Ե․Չարենց «Ինչ որ լավ է»

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում, Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա. Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։ Մոխրացի՛ր արևի հրում, Արևից թող ոչինչ չմնա, — Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Հայրենագիտություն դաս

Ինչպես կողմնորոշվել անտառում:

Անտառում կողմնորոշման մեծ հնարավորություններ կան: Անհրաժեշտ է հիշել, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք:
Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելիս հարկավոր է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի գտնել անտառուղու որևէ խաչմերուկ:

Եկեղեցիները որպես կողմնորոշիչներ:

Եկեղեցիների խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը` արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են արևելք-արևմուտք ուղղությամբ:

Հորիզոնի կողմերը կարելի է որոշել նաև ձյան ու թիթեռնիկների միջոցով: Ձյան միջոցով հորիզոնի կողմերի որոշման համար կան մի քանի եղանակներ: Ձյունը ավելի տևական է պահպանվում հյուսիսային լանջերի վրա և դրանք 10-15օր ավելի ուշ են ազատվում ձյունից, քան` հարավային կողմում: Գարնանը ծառերի շուրջը փոսիկներ են առաջանում հարավային ուղղությամբ: Հանգստացող թիթեռնիկների թևերը որպես կանոն առավոտյան ուղղված են դեպի արևելք, կեսօրին` դեպի հարավ, իսկ երեկոյան` արևմուտք:
Հորիզոնի կողմերը առավել արագ որոշելու համար խորհուրդ է տրվում օգտվել միանգամից վերը նշված մի քանի եղանակներից:

Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով:

Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :

Բնության մեջ արևն իր բարերար ազդեցությունն է թողնում նաև հատապտուղների, մրգերի և ծաղիկների վրա: Հետևաբար վերջիններս կարող են դառնալ կողմնորոշման լավագույն միջոցներ: Հատապտուղներն ու մրգերը ավելի շուտ գունավորվում են հարավային կողմից, հետևաբար գույնը ինքը կատարում է կողմնացույցի դեր: Եթե պարզ է հարավը, ապա հակառակ կողմը կլինի հյուսիսը և այլն: Հապալասը և ճահճամոշը, ինչպես նաև արևածաղկի և կատվալեզվիկի ծաղիկները միշտ ուղղված են լինում դեպի արևը (անգամ մառախլապատ եղանակին): Հակառակ այս ամենին պատատուկի ծաղիկը խուսափում է արևից:

Մրջնանոցները որպես կողմնորոշիչներ:

Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս :

Կողմնորոշում ձմռանը:

Ձմեռային անցումների ժամանակ տեղանքում հեշտությամբ են կողմնորոշվում, հատկապես այն դեպքում, երբ եղանակը տաք է ու արևոտ: Միայնակ ծառերի բների հյուսիսային մասերում գտնվող ձյան շերտը փխրուն է, իսկ հարավային մասում հատիկավոր, ամուր: Ձյան շերտը գարնանը շատ շուտ է հալվում ծառերի բների, քարաբեկորների, ժայռերի հարավային մասերում, իսկ առուների, փոսերի և լեռնագագաթների ձյունը սկսվում է հալվել հյուսիսային մասերում ավելի ուշ:

Մայրենի դաս

Կարդացեք ժամանակակից մանկագիր  Խաչիկ Մանուկյանի կենսագրությունը

ԶԲՈՍԱՆՔ

Այսօր հայրիկին այգի կտանեմ,
Վաղուց չի եղել հայրիկը այգում,
Միշտ գործից հետո նստում է տանը
Ու համացանցով գրքեր է կարդում:
Բայց կարդացել եմ ես այդ գրքերում
(Տեսնես հայրիկը ո՞նց չի կարդացել)
Որ հարկավոր է ամեն իրիկուն
Գոնե մի փոքր պուրակում շրջել:

Այս բանաստեղծությունը (Զբոսանքի) մասին է։ Մի երեխա իր հայրիկին ցանկանում է տանել զբոսանքի, որովհետև իր հայրիկը աշխատանքից գալիս է տուն և համացանցով կարդում է գրքեր։

ԱՄՊՆ ՈՒ ԱՄՊԻԿԸ
Ամպը գտավ
Մի Ամպիկի՝
Զարկվե՜ց,
Որոտա՜ց.
Խեղճ Ամպիկը
Կաթիլ ֊ կաթիլ
Շաղվեց,
Մաղվեց ցած…
— Վա՜յ, Ամպիկ ջան,
Այս ի՞նչ արի,
Մեղա՜ եմ, մեղա՜,-
Ամպը նստեց
Բարձր սարին՝
Մի կուշտ
Լաց եղավ.
Երբ լացի հետ
Իր կսկիծն էլ
Անցել էր, պրծել՝
Մեկ էլ տեսավ՝
Իրենից էլ
Բան չի մնացել։

Այս բանաստեղծությունը երկու (Ամպիկի) մասին է։ Ամպիկը գտնում է մի ամպիկի, և այդ ամպիկը ընկնում է ցած և միուս ամպիկը գնաց նստեց մի բարձր սարին լաց եղավ և հանկարծ նա տեսավ, որ իրենից էլ բան չի մնացել։

ՄԵԾԱՑԵԼ ԵՄ

Երբ ասում են փոքրիկ ես դու՝
Բարկանում եմ ամեն անգամ,
Ինչպե՞ս փոքրիկ կոչել մարդու,
Երբ դարձել է հինգ տարեկան:

Նապաստակին եթե ասեն՝
Հասկանալի դա կլինի,
Այսօրվանից խնդրում եմ Ձեզ՝
Ոչ ոք փոքրիկ ինձ չանվանի:

Այս բանաստեղծությունը մի (երեխաի) մասին է, որին ամեն անգամ անվանում են փոքրիկ և նա բարկանում է։ ( )

ՀՐԱՇՔ ԿԱՐՈՒՍԵԼ

Ես նստել եմ կարուսել՝
Կրիայի ուսին,
Ուզում եմ շուտ տեղ հասնել՝
Նստել մյուսին:
Թիթեռնիկի պես թեթև,
Ծաղկած այդու մեջ՝
Ես ուոզում եմ պտտվե՜լ,
Պտտվե՜լ անվերջ:
Բայց իմ կրիան,
Ո՜վ զարմանք,
Գնաց առջևից.
Ո՛չ եղնիկը, ո՛չ էլ ձին
Չեն շրջանցում ինձ:
Չէի տեսել նման բան
Ծնվածս օրից.
Դանդաղաշարժ իմ կրիան
Անցա՜վ բոլորից:

Այս բանաստեղծությունը (կառուսելի) մասին է։ Այնտեղ կա մի կրիա և նրա վրա մի աղջիկ ամբող կենդանիները իրենց չեն շրջանցում, բայց կրիան դանդաղաշարժ հաղթում է բոլորին։

ՀԱՅՐՍ

Ինձ վեր հանեց
Հայրս հզոր իր ձեռքերով,
Ես հասակով
Ասես Մասիս սարին հասա,
Տաք շունչն առա
Արևախանձ նրա սիրո,
Եվ էլ չկար
Շուրջը ոչ ոք մեզ հավասար:
Ու երգեցինք,
Թռչունները մեզ միացան,
Մեր կարոտի եզերքներով
Սավառնեցինք,
Դարձանք զվարթ գույների խաղ
Ու ծիածան,
Ու երկնքի կապույտի մեջ
Ծավալվեցինք…
Հզո՜ր, ինչպես
Իր պապերը որոտաձայն,
Զինվորի պես
Կանգնած է նա մեր սահմանին,
Կայծակնազարկ ինչքա՜ն ամպեր
Եկան անցան,
Հայրս անհաղթ
Բազո՛ւկն է
Մայր Հայաստանի:

Այս բանաստեղծությունը մի (Հայրիկի) մասին է։