Ձևաբանություն

Գոյական անուն

Խոսքի մասեր
Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան,
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել,
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նախադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս
երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների, շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժանում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում
կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն,
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող
բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ
քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։

Գոյական անուն

1.Գոյականի թվի կարգը

Գոյական են կոչվում այն բառերը, որոնք անվանում են անձ, առարկա կամ
հասկացություն, օրինակ. լիճ, հող, նկարիչ, քանդակագործ, երաժշտություն,
հարգանք։ Գոյականներն ունեն քերականական երեք հատկանիշ, այսինքն՝
քերականական երեք կարգ։ Դրանք են թիվը, առումը (առկայացումը) և հոլովը։
Գոյականի թվի կարգը։ Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած
առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի
թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես
և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին, նկար,
սեղան, ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի
միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, նկարներ, սեղաններ,
ճանապարհներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր
վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, —
ինք։ Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները, իսկ մնացածներով կազմվում է սահմանափակ քանակով բառերի հոգնակի թիվը։
-Եր և -ներ վերջավորությունների գործածությունը պայմանավորված է
բառերի վանկերի քանակով։ Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է —
եր մասնիկով, օրինակ՝ սարեր, մեխեր, քարեր, ծառեր, տներ և այլն։ Եթե բառը
բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, օրինակ՝ գրիչներ,
աթոռներ, աշակերտներ, սեղաններ, նստարաններ, պատճեններ և այլն։ Այս
ընդհանուր կանոնի հետ պետք է հաշվի առնել հետևյալը։
ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ
բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն —
դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ
վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ,
ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։ Գրաբարյան ն վերջնահնչյունը կարող է հոգնակի թվի կազմության ժամանակ չվերականգնվել,
բայց ի հայտ գալ բառակազմության ժամանակ՝ սերմ-սերմեր-սերմնացան, կողմկողմեր-կողմնացույց, մաս-մասեր-մասնակից և այլն։
բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։
գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի
ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝
արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր,
տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն18։
դ) Հոգնակիի կազմության ժամանակ –եր վերջավորություն են ստանում այն
բազմավանկ բաղադրյալ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ կամ
երկրորդ վանկը գաղտնավանկի ը-ով երկվանկ բառ է, և այդ վերջին բաղադրիչը
պահպանում է իր հիմնական իմաստը, օրինակ՝ անձրևաջրեր, շոգենավեր,
հեռագրեր, նախահայրեր, դրամարկղեր, արքայադուստրեր և այլն։ Իսկ եթե վերջին բաղադրիչը չի պահպանում իր հիմնական իմաստը, ապա բաղադրյալ բազմավանկ բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ, ինչպես՝ ազգասերներ, բեռնակիրներ, մեծատուններ, որմնադիրներ, պատմագիրներ,
փայտահատներ և այլն։
-Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված
այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ,
օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը
խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վերջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում
նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին,
օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհաննես Թումանյան)։
-Այք վերջավորությամբ կազմվում են կին, ինչպես նաև տիկին, պարոն
բառերի հոգնակիները՝ կանայք, տիկնայք, պարոնայք, սակայն տիկին և պարոն
բառերի հոգնակիները կարող են կազմվել նաև -ներ մասնիկով՝ տիկիններ,
պարոններ։
-Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված
այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ,
տղամարդիկ, նախամարդիկ և այլն։
-Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև
գործածական է նաև անձեր ձևը։

Պետք է հիշել, որ եթե գոյականներն ունեն բազմազան, տարբեր, մի շարք,
որոշ, զանազան, բոլոր և նման որոշիչ լրացումներ, ապա դրվում են հոգնակի
թվով, օրինակ՝ բազմազան ծաղիկներ, մի շարք խնդիրներ, որոշ գրքեր,
զանազան գործեր, բոլոր տները և այլն։

Վարժություններ
 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։

2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան Եզակի-Արագած, սար, ձյուն, կատար, արև, գարուն, աղբյուր, առու, զեփյուռ, կակաչ, հով, ծաղիկ, ժայռ, քար, վիշտ, ցավ, խավար: 1. Արագածի գագաթը ծածկված էր ձյունով։ 2. Գարնանը դաշտերում կակաչներ են ծաղկում։ 3. Աղբյուրի մոտ մեղմ զեփյուռ էր փչում։ Հոգնակի-Դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր: 1. Հեռվում բարձր ժայռեր էին երևում։ 2. Արևը լուսավորում էր լեռան լանջերը։ 3. Փոքրիկ առուն հոսում էր քարերի միջով։

3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։

1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Էներգայի և նյութերի արտահոսքը էկոհամակարգերում


Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Էներգիան ծախսվում էկենսական ռեակցիաների իրագործման, իսկ նյութերը` օրգանիզմների մարմնի կառուցման համար: Էներգիայի և նյութերի հոսքը դիտվում են որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին: Համակեցություններում էներգիայի հոսքը օրգանական նյութերի քիմիական կապերի էներգիայի անցումն է օրգանիզմների մեկ մակարդակից մյուսին: Նյութերի հոսքը քիմիական տարրերի ձևով նյութերի տեղափոխությունն է ավտոտրոֆ օրգանիզմներից կոնսումենտներին ու ռեդուցենտներին, այնուհետև քիմիական ռեակցիաներով, առանց կենդանի օրգանիզմների մասնակցության, նորից ավտոտրոֆ օրգանիզմներին: Նյութերի հոսքը կատարվում է փակ շրջանով, որի պատճառով այդ գործընթացը կոչվում է շրջանառություն: Ի տարբերություն նյութերի` էներգիան կարելի է օգտագործել մեկ անգամ: Էներգիայի միակողմանի հոսքը համարվում է բնության յուրահատուկ երևույթ և տեղի է ունենում ֆիզիկայի օրենքներով: Այդ օրենքներից մեկն ասում է, որ էներգիայի մեկ ձևը (լույսի էներգիան) կարող է վերափոխվել մեկ այլ ձևի (սննդի պոտենցիալ էներգիայի), բայց այն երբեք նորից չի ստեղծվում և չի անհետանում: Մեկ ուրիշ օրենքի համաձայն` չկա որևէ գործընթաց կապված էներգիայի փոխակերպման հետ, որ չուղեկցվի էներգիայի որոշակի կորստով: Սննդի յուրաքանչյուր տեղափոխման ժամանակ պոտենցիալ էներգիայի քանակի մի մասը կորչում է: Նախ և առաջ բույսը ֆիքսում է ստացվող արեգակնային ճառագայթման միայն մի փոքր մասը: Այդ պատճառով էլ կոնսումենտների քանակը, օրինակ` մարդկանց, խիստ կախված է սննդային շղթայի երկարությունից:  Կյանքի դրսևորման բոլոր բազմապիսի ձևերն ուղեկցվում են էներգիայի փոխակերպումներով: Երկրի մակերևույթի կողմից լույսի ձևով ստացվող էներգիան հավասարակշռում է Երկրի մակերևույթից արտացոլված ճառագայթման անտեսանելի ջերմային էներգիայով: Կյանքի էությունը կազմում է այդպիսի փոփոխությունների անընդհատ հաջորդումը, ինչպիսիք են` բարդ քիմիական միացությունների աճը, ինքնավերարտադրողությունը և սինթեզը: Առանց էներգիայի փոփոխման, որով ուղեկցում են բոլոր փոփոխությունները, ոչ կյանք կլիներ, ոչ էլ էկոլոգիական համակարգեր: Այսպես ասած էկոհամակարգերում էներգիայի քանակի կորուստը կարող է հանգեցնել էկոհամակարգի վերացման: Հատուկ ուշադրության են արժանի վառելանյութի, ատոմային էներգիայի և կոնցենտրացված էներգիայի փոխակերպումները: Էներգիան բնութագրվում է ոչ միայն քանակական, այլ նաև որակական ցուցանիշներով: Էներգիայի խիստ կոնցենտրիկ ձևերը, ինչպիսին է, օրինակ, նավթի էներգիան, ունեն ավելի բարձր աշխատանքային պոտենցիալ, և համապատասխանաբար` ավելի բարձր որակ, քան այնպիսի «նոսր» ձևերը, ինչպիսի է արեգակնային լույսը: Իսկ արեգակնային լույսն իր հերթին օժտված է ավելի բարձր որակով: Էներգիայի որակը չափվում է մի մակարդակից մյուսին անցման քանակով:

Destination b2: unit 11

1. Taller
2. Greener
3. Fitter
4. Happier
5. Trendier
6. More nervous
7. Wiser
8. Cheaper
9. Lazier
10. More serious
11. More quickly
12. Better
13. Less
14. Worse
15. Farther

1. Greatest
2. Most boring
3. Highest
4. Luckiest
5. Most often
6. Deepest
7. Ugliest
8. Worst
9. Farthest
10. Loveliest
11. Craziest
12. Most modern
13. Worst
14. Least
15. The best

1. Latest
2. Least
3. Worse
4. More
5. Most
6. Less
7. Youngest
8. Better
9. Higher
10. Best

1. This is the best book I have ever read.
2. This is the furthest anyone has ever been into the jungle.
3. It was the hardest I have ever worked.
4. Every other boy in the class is shorter than Liam.
5. This beach is nicer than the others along this part of the coast.
6. I read that no mountain is higher than Mount Everest.
7. Is this the farthest north anyone has ever been?
8. You can’t imagine a painting uglier than the one Ed did.
9. The other stamps in my collection are more rare than this one
10. Pedro is the fastest runner in the class

1. John is so tall that he can see over the wall.
2. My sister is so clever that I’m sure that she will go to university.
3. It’s so good that I can’t stop playing this computer game.
4. Tim has so much work to do that he can’t come out.
5. It’s so hot that I can’t sleep.
6. Tina arrived so late that she missed the train.
7. We have so many bills to pay that we don’t have any money for luxuries.
8. It’s so far away that it takes a day to get to Australia.

1. D
2. A
3. C
4. E
5. F
6. B

1. Enough pizza
2. Old enought
3. Early enough 
4. Sensible enough 
5. Hard enough 
6. Enough credits
7. Warm enough 
8. To get
9. Us all to sit down
10. To pull

1. ✓
2. So
3. So
4. ✓
5. ✓
6. So
7. ✓
8. So
9. So
10. ✓
11. ✓
12. So

1. So
2. Such
3. Such
4. Enough
5. Too
6. So
7. Too
8. So
9. Too
10. Such

1. Such
2. Too
3. Such
4. Sօ
5. Toօ
6. Toօ
7. So
8. So
9. To

Սիրադեղյանական օրեր

Նոյեմբերի 9-13՝ Սիրադեղյանական օրեր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով նոյեմբերի 9-13-ը Սիրադեղյանական օրեր են՝ նվիրված պետական-քաղաքական-հասարակական գործիչ Վանո Սիրադեղյանին։

Սիրադեղյանական օրերի հիմնական ուղղություններն են՝

Առաջադրանք
Նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները հրապարակե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/.

Էկոհամակարգի կառուցվածքը

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում ենհետևյալ բաղադրիչները`

·  անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն),

·  օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի ևանկենդան  բաղադրիչների միջև,

·  օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,

·  պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնողմանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևիէներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլորօրգանիզմների համար,

·   կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում ենբույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով: Նրանք չեն կարող ինքնուրույնսինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: Նրանց օրգանիզմումօրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:

·  ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենցկենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքներիքայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:

Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերիամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկշրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանքառաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպեսկոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութսինթեզելու նպատակով): Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ էպայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականումկատարվում է, այսպես կոչված,  <<ինքնապարփակ>>  ձևով, այսինքն` առանց արտադրությանմնացորդների  ու թափոնների կուտակման: Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան ևսերտ  փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուրվիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէներիգործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով: Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջմասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերինհարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆգործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներումկուտակվում են օրգանական նյութեր: Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաևժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմիցսինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնականթագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայիստացման եղանակի վրա: Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որէկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառովէկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերիզուգակցումները` բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշորենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտուսահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիներիայս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմներըսահմանազատելու համար բացի միջավայրիֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդբիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանցբուսականությունը` միայն 1%-ը: Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ ենմտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում ենմեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որըգոյություն ունի երկրի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրներինպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը: Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքիցու նյութերի շրջապտույտից, բնութագրվում եննաև զարգացած տեղեկատվականցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում ենֆիզիկական և քիմիական ազդանշաններիհոսքերը: Դրանք կապում են համակարգիբոլոր մասերը և ղեկավարում կամկարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որէկոհամակարգերն ունեն կիբեռնետիկականբնույթ և, ի տարբերություն մարդու կողմիցստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթներըկենտրոնացնում են հենց իրենց մեջ: Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող էիրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգիկայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատողմիջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:

Ռուբեն Սևակ «Մեռցնելու իրավունք»

«Բժշկին գրքէն փրցուած էջեր» ժողովածուից

— Մանկուց ծորակ խաղացե՞լ եք, դոկտո՛ր: Հոսող աղբյուրի բերանը մատով փակել փորձե՞լ եք: Զուլալ ջրերի ցայտքը աչքերիդ մեջ զգացե՞լ եք…: Պատկերացրե՛ք, որ դեռ անցյալ տարի մենք ծորակ էինք խաղում արյան հետ…:

Այսպես խոսողը մոտ հիսուն տարեկան մի մարդ էր՝ աղ ու պղպեղ մազերով, բարի ու խոշոր աչքերով, ու դժգո՜ւյն, շա՜տ դժգույն…: Բուլղարիայի չգիտեմ որ անկյունից եկել էր ինձ մոտ մի դանդաղ հիվանդության պատճառով, որը բոլորովին ջլատել, հուսահատեցրել ու սարսափեցրել էր այդ հին հեղափոխականին:

— Հիմա աչքերս սև են տեսնում, — ասում էր նա, — ծնկներս ծալվում են, մտքիս վատ մտքեր են գալիս: Հավատացե՛ք ինձ, որ ձեզ մոտ գալու համար ճամփորդելիս զգուշանում էի շոգենավի եզրին մոտենալուց, որպեսզի հանկարծ ծովը չնետվեմ…:

Ու իրոք, ա՛յնքան հուսահատություն կար նրա աչքերի մեջ, որ կանաչավուն այտերին մի քիչ կարմրություն բերելու համար Բալկանյան պատերազմի հիշողություններից էի հարցնում իրեն։

— Հա՛, — ասաց նա, — ձեզ արյան շատրվանի մասին էի ուզում պատմել. բժիշկ եք, կհետաքրքրի: Այս անիծված արյունը, որ երակներիս մեջ շրջում է, գիտե՞ք ինչքան ուժ ունի: Չէ՛, վստահ եմ, որ չգիտեք: Սա գրքերով չէ՛, փորձով է սովորվում: Մի օր ձերբակալել էինք թշնամու մի երիտասարդի, որը մեր ընկերներից երեքին էր սպանել: Թուխ, հպարտ, գեղեցիկ տղա էր: «Գլուխդ ծռի՛ր», — ասացի: Եղնիկի վզի պես վիզը կլորացրեց: Սուրս այնպես տեղին իջեցրի, որ «Մայրի՛կ» գոռալով՝ գլուխը կախվեց: Ու արյունը սկսեց վզից վեր ցատկել ուղիղ, բարձր, բայց շա՜տ բարձր՝ մարդահասակ ծառի չափ բարձր: Խղճալով՝ ձեռքս իսկույն վերքի վրա սեղմեցի, սակայն արյունն այնքա՜ն ուժեղ էր, այնքա՜ն ուժեղ, որ մեռնողի ամեն մի ցնցումից մատներս վեր էր հրում: Շտապով մի ձեռքիս վրայից մյուս ափս էլ դրեցի գալարվող վզի վրա. այդ ժամանակ արյունը մատներիս արանքից սկսեց ցայտել շատրվանի ջրերի պես՝ քթանցքներիս, ականջներիս ու բերանիս մեջ, թարթիչներիս ու բեղերիս վրա, աչքերիս փոսերի մեջ՝ կաթած տեղը թանձրանալով, շրթունքներս կպցնելով, երեսս տաքացնելով…: Բայց ի՞նչ է, գունատվո՞ւմ եք, դոկտո՛ր…:

— Օ՛հ, դադարեցրե՛ք, դադարեցրե՛ք. զզվելի է, զզվելի՛…:

— Զզվելի՞ ասացիք…: Պատերազմը պատերազմ է, դոկտո՛ր…: Զզվելին այն է, երբ մարդ ինձ պես հիվանդությունից է մեռնում, երբ վախենալով ու տկարանալով, դեղագործի սրվակներին կառչելով՝ կամաց-կամաց, կաթիլ-կաթիլ է մեռնում…: Ու հետո, ձեզ մի բան ասե՞մ, դոկտո՛ր, ամեն ինչ պետք է իրավիճակին համեմատ դատվի, նույնիսկ ոճիրը: Ես այնպիսի իրավիճակներում եմ հայտնվել, որտեղ չսպանելը ավելի մեծ ոճիր էր, քան սպանելը…: Ես ձեզ այնպիսի մի ոճիր պատմեմ, որի կողքին իմ արածը երեխայի պարզ խաղալիք է…: Կուզե՞ք…

— Կուզեմ, — ասացի անհամբեր:

— Նկարագրածս շատրվանից մի քանի շաբաթ անց էր: Նահանջի հրաման էր եկել արդեն. բանակը քաշվել, հեռացել էր սպիտակ հորիզոնի հետևը՝ ձյունապատ ահռելի տարածություններում մի քանի խումբ վերջապահներ թողնելով թշնամու գրոհի դեմ: Այդ ցրված, կորած խմբերից մեկն էլ մենք էինք: Բայց այն, ինչ ամենից շատ էր վտանգում մեր դիրքը, մի վիրավոր ընկեր էր: Ո՛չ հնարավոր էր քայլեցնել նրան, ո՛չ էլ թշնամուն ու ձյանը թողնել: Վերքը մեծ բան չէր, բայց մեջը հող ու կեղտ լցված լինելու պատճառով վիրավորը սարսափելի ցնցումներ ու պրկումներ էր ունենում: Նախ երեսի մկանները կծկվեցին, հետո ճակատի կնճիռները ծալք-ծալք քարացած մնացին: Աչքերն այնպես անշարժ էին ու այնպես ահավոր, որ կարծես հոգեվարքը իր ճգնաժամի պահին քարացրել էր նրան: Ու այդ կնճռոտ ճակատի տակ, ու այդ չռված աչքերի տակ բերանն այնպես էր ցած քաշվել երկու ծայրերից, որ կարծես սատանայական քմծիծաղով դիմակ լիներ: Գլուխը հետ էր ընկել, վիզը՝ ուժեղ պրկված, աղեղի պես կորացած մարմինն ամբողջությամբ քարացել էր, միայն կրունկներն ու գանգն էին դիպչում գետնին…: Սանիտարական կառքերը հեռացել էին՝ բոլորը, մեզ հետ թողնելով միայն մի վիրաբույժ: Աստծո պես փարվում էինք նրա ձեռքերին, նայում էինք աչքերին, մի ճար, մի դեղ էինք աղերսում: «Տետանո՛ւս…», — վճռեց նա: Ու այս բառը միաժամանակ և՛ ախտորոշում էր, և՛ մահվան դատավճիռ: Եվ ամեն անգամ, երբ գետնին փռված վիրավորը կրունկների վրա պրկվում էր, աղեղնաձև կորանում ու դողում՝ ծայրը գետնին խրված սրի պես, վիրաբույժը գոչում էր. «Օպիստոտոնո՛ւս… ազատում չկա…»

— Եթե ազատում չկա, մի՛ թողեք, որ այս խեղճը հոգեվարքի մեջ շան պես տանջվի. մի ներարկում արեք, մի դեղ տվեք, վիզը կտրեք, բայց ազատե՛ք նրան, ու ազատե՛ք մեզ էլ…:

— Եթե դուք ուզում եք ազատվել, — ասում էր նա, — ո՞վ է ձեզ արգելում հեռանալ: Ես նրա կողքին պիտի մնամ մինչև վերջին շունչը, բայց ես մեռցնելու իրավունք չունեմ, ես կյանքի ծառայողն եմ…:

— Հիմա ես ձեզ եմ հարցնում, դոկտո՛ր: Եթե դո՛ւք լինեիք այդ վիրաբույժի տեղը, դո՞ւք էլ իր նման կվարվեիք: Ասացե՛ք ինձ: Ես վստահ եմ, որ ձեր բոլորի գրպանում մի հեղուկ կա, որ…:

— Անշո՛ւշտ, անշո՛ւշտ, — ընդհատեցի ես, — բայց եթե նույնիսկ հիվանդը ուզի, մենք իրավունք չունենք նրան սպանելու: Ո՞ւմ է պատկանում կյանքը. ո՛չ հիվանդին, ո՛չ բժշկին: Կյանքն Աստծո՛ւն է պատկանում…:

— Աստծո՞ւն… Աստծո՞ւն…, — ասաց զինվորական զրուցակիցս՝ փրփրելով: Մի կողմից ահռելի ծախսեր, շենքեր ու բուժումներ են արվում անդամալույծների, ցավագարների, հոգով ու մարմնով փտածների, անբուժելի ծերերի կյանքն ամեն գնով պահպանելու համար…, մինչդեռ այնտեղ՝ կռվի դաշտում, ամենախոստումնալից ու ամենաառողջ երիտասարդները հազարներով, տասնյակ հազարներով գետնին են փռվում՝ գնդակից խփված նապաստակների պես գլորվելով…: Սրանց կյանքն էլ Աստծո՞ւն չէր պատկանում, դոկտո՛ր…:

— Խնդրում եմ, — ընդհատեցի, — բայց ձեր վիրավոր ընկերն ի՞նչ եղավ:

— Մեր վիրավոր ընկե՞րը: Գոմաղբի կույտի վրա էինք պառկեցրել նրան, որպեսզի տաք մնար: Զգուշանում էինք կրակ վառել՝ վախենալով, որ ձյունապատ դաշտերից բարձրացող մեր ծուխը չմատնի մեզ թշնամուն: Ամենքս հրացանի սառած երկաթին փարված՝ փոքրիկ լուսամուտների հետևում պահակ էինք կանգնում՝ վախը սրտներումս զննելով սպիտակ հորիզոնները: Ներսում ո՛չ մի շշուկ, ո՛չ մի լույս չկար: Կիսախավարի մեջ մատների ծայրին քայլում էինք մեռելի տան պես, որովհետև մահը մեր մեջ էր, այնտեղ էր՝ սպառնացող: Ու մեռելն այնտեղ էր՝ կենդանի մեռելը՝ թիկնած, դիակնացած, կարծրացած, բայց ա՛յնքան տառապալից և դեռ ա՛յնքան զգայուն, որ կարծես լույսի մի ճառագայթ մտրակում էր նրան, իսկ ձայնի մի շշուկ դողացնում էր նրա քարացած մարմինը՝ երկրաշարժից ցնցվող տապանաքարի պես…: Վիրաբույժը սառնասրտորեն չափում էր նրա ջերմությունը. «39… 40… 41… 42…, սարսափելի՛ է, սարսափելի՛…»: Դանակի ծայրով անգամ հնարավոր չէր բացել նրա սեղմված ծնոտները, որ մի կաթիլ ջուր կամ մի պատառ հաց տայինք նրան: Եթե հիվանդությունն էլ չլիներ, սովից պիտի մեռներ այդ խեղճը: Բայց վիրաբույժը՝ օրինապահ ու անդրդվելի, կրկնում էր. — Ես մեռցնելու իրավունք չունեմ, ես մեռցնելու իրավունք չունեմ…:

Այս սարսափելի օրերը՝ վեց օր, վե՛ց դար տևեցին:

Մի առավոտ, երբ արթնացանք, աչքերը բաց՝ նա նայում էր: Պրկված մարմնի ահռելի ճիգից կրունկները փորել էին հողը, իսկ գանգը խրվել էր աղբի մեջ: Ձեռքերը, ոտքերը ուղիղ ձգված, ծնոտները սեղմված, ճակատը ծալք-ծալք կծկված, շրթունքներին քմծիծաղի արտահայտություն, աչքերը չռված դուրս ընկած՝ նա պառկած էր ահավոր տեսքով: Կարելի չէր նայել նրան: «Բայց նայեցե՛ք, մարմինն այսօր չի դողում…», — ասաց մեկը շշուկով:

Ու իրոք, մարմինը չէր դողում: Սակայն ա՛յնքան սարսափ ու տառապանք կար նրա բաց աչքերի մեջ, որ ո՛չ ոք չհամարձակվեց մատի ծայրով դիպչել նրան՝ վախենալով, որ հանկարծ նոր ցնցում չառաջացնի:

— Մեռե՛լ է…, — վճռեց բժիշկը՝ հանելով գլխարկը: Ու բոլորս էլ իջեցրինք մեր հրացանները նրա առջև:

Այսպես ավարտվեց այս անվերջանալի, այս ահավոր, այս անմարդկային մահը, ի՞նչ եմ ասում, այս ոճիրը՝ ոճիրների գլուխգործոցը…:

An Unexpected Problem During a Trip

Last summer, I had an unusual experience while travelling by bus with my family. We were going to another city for a short holiday. I was very excited because I love travelling and discovering new places. Everything was going well until the bus suddenly stopped in the middle of the road. At first, we didn’t understand what had happened. Then the driver told us that the bus had a technical problem. We had to wait for another bus. After about an hour, we started to feel tired and bored. I decided to walk around a little with my family because we had been sitting for a long time. Suddenly, it started raining heavily, and we had to return to the bus quickly. Eventually, another bus arrived, and we continued our journey. We arrived at our destination much later than we expected, but everything was fine in the end. At first, I felt worried and disappointed, but later I found the situation quite funny. It was an unusual experience, and I will always remember that trip.

Բառակազմություն

90. ա. Ընտանեկան

բ. Տնտեսագիտություն

գ. Անկանխատեսելի

դ. Հարսանեկան

ե. Հոգեվիճակ

91. ա. Տար+կետ+ում, Կատու+ա+խոտ Որդ+ե+սեր

բ. Վերջին+ա+հաշվարկ, Լեզու+ա+գար, Ոսկի+ա+գույն

գ. Թիռ+իչ+ուն, Չու+ա+ցույց+ակ, Հոգի+ավոր+ական

դ. Պատ+անի+կան, Ուրու+ա+գիծ, Պատ+ան+յակ

ե. Այգի+ա+գործ+ություն, Առու+ա+հան, Հոգի+յակ

92. ա. 1. Բարդ ածանցավոր բառ

2. Դարձվածք

3. Ածանցավոր բառ

4. Դարձվածք

5. Ածանցավոր բառ

բ. 1. Բարդ ածանցավոր բառ

2. Դարձվածք

3. Համադրական բարդություն

4. Հարադրական բարդություն

5. Հոդակապով բարդություն

գ. 1. Ածանցավոր բառ

2. Համադրական բարդություն

3. Ածանցավոր բառ

Կետադրություն

88.

Երբ ջրերը վարարում էին ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից, դաշտում տեղ֊տեղ բնական ավազաններ էին գոյանում: Այդ ավազանները (կիզիչ արևի տակ, արևը, քաղցրացնում էր միրգը և արնաներկում վարդը) արագորեն շոգիանում էին, հատակում թողնելով ազնվագույն տեսակի կավ: Իսկ կավը չորանալուց հետո ճաքճքում էր թանձր շերտերով և հողը պտուղ չէր տալիս, վարդը չէր արնաներկվում: Երիտասարդ բնակիչներից մեկը՝ Անդրեսը՝ քարտաշ Դավթի որդին, մտածեց օգտագործել այդ կավը և աղյուսներ շինել: Հայրը չէր համոզվում, բայց և չէր առարկում, որովհետև որդու վերին շրթունքի վրա ոլորվում էր սև ընճացքը, իսկ նրա կնոջ կրծքին արդեն երրորդ մանուկն էր խայտում: Գյուղում օրեցօր ավելանում էր Անդրեսի թրծած կավից շինված տների թիվը, և կավագործը հիմք դրեց առաջին բրուտանոցին, որ ընդարձակ, ցածր առաստաղով մի սրահ էր: Բրուտանոցը զով ու խոնավ էր՝ կավի դուրեկան բույրով հագեցած:

89.

Սիրում եմ ձյունը, երբ այն իջնում է խոշոր փաթիլներով՝ ծանր ու հանդիսավոր, և նստում է վիթխարի մի ժանյակ հյուսելով երկրից մինչև երկինք՝ հորիզոնից հորիզոն։ Նայում ես կյանքիդ անցած ճանապարհին, երբ ծանր են եղել թեթև փաթիլները, երբ ձյունը նստել է ոչ թե գլխիդ, այլ վշտամորմոք հոգուդ վրա՝ բոլոր տեսած ու չտեսած անուրջները։ Ու թվացել է՝ ձյունն է մեղավոր, որ մորմոքդ ծանրացել է, փակվել են դեպի անքւրջներդ տանող ճամփաները: Բոլոր ձյուներից հետո և բոլոր ձյուներից ավելի սիրում եմ այս ձյունը՝ այսօրվա մեծ ձյունը անդորրավետ օրորուն ու վարարուն, որ իջնում է հինավուց մայրաքաղաքի անբարեհամբյուր բակերի, անբարտավան ցուցանակների ու գովազդների լպրծում մայթերի, դպրոց շտապող անհոգ ու թխահեր տղաների ու սեթևեթող աղջիկների սև թարթիչների վրա։ Թափվիր, թափվիր, ձյունն…

90.

Ջրօրհնեքի միգուցե և Զատկի օրերն էին: Ամբոխը հոգեթրթիռ սպասում էր ամենայն հայոց Հայրիկի ժամանելուն: Ահա ճեպընթաց գնացքը փնչացնելով կանգնեց կառամատույցում, ութ-ինը հոգուց հետո սանդուղքի վրա երևաց նա՝ մեր անձկալի հուրը, պարթևահասակ հաղթական ինչպես առսպելական հերոս: Մենք շրջապատեցինք նրան և նա անխախտ հավատի ժպիտը դեմքին խաչակնքեց մեզ: Որոտընդոստ ծափերի մեջ մեկը ճառով շնորհավորեց ըղձալի գալուստը: Լուսնկա գիշեր էր: Մենք միմյանց պատմում էինք մեր տպավորությունները՝ չզգալով ինչպես այգը կամաց-կամաց շառագունեց: Ժամը իննից սկսվում է Հայրիկին տեսակցելը և աջհամբույրը։ Խումբ-խումբ մտնում ենք դահլիճ, ուր ժպիտը դեմքին բազմած է Հայրիկը՝ պատկառելի ու սիրալիր, սակայն խոր և խելացի աչքերում պարզապես շողում է բարձր հոգու այն սրբազան վիշտը, որ բոլորիս վիշտն է: