Մայրենի

Գոյական

Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…

Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Գոյականները ցույց են տալիս անձ, առարկա, երևույթ, զգացմունք…

Գոյականները լինում են եզակի և հոգնակի:

Եզակի գոյականը ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝ սեղան, աթոռ, շուն, քար, մարդ….

Հոգնակի գոյականը ցույց է տալիս մեկից ավել առարկանները, օրինակ՝ սեղաններ, շներ, մարդիկ, քարեր…

Հայերենում գոյականի հոգնակին հիմնականում կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով:

Միավանկ բառերին ավելանում է եր, բազմավանկ բառերին՝ ներ, օրինակ քար-քարեր, պատ-պատեր, կատու-կատուներ, սեղան-սեղաններ:

Այս ընդհանուր օրինաչափությունից կան մի շարք շեղումներ, որոնք կուսումնասիրենք ավելի ուշ:

1. Առանձնացրեք գոյականները

Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազեր, հոգիներ, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչ, խոսք, վազելով, վազք, սեղան, անտառ, խոսում, գոռում, մեծանում, խոսք, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

Հոգիներ

Աշխատանք

Մազեր

Գեղեցկություն

Գրիչ

Հիշողություն

Խոսք

Վազք

2. Եզակի գոյականները դարձրեք հոգնակ

Գիրք-գրքեր

Սիրտ-սրտեր

Գազան-գազաններ

Մեխ-մեխեր

Կարիճ-կարիճներ

Շուն-շներ

Մեքենա-մեքենաներ

Նստարան-նստարաններ

Տուն-տներ

Սեղան-սեղաներ

Հայ-հայեր

Գործնական աշխատանք

Դուրս գրեք հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրեք հոգակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

Մարդ+իկ,

Հանելուկ+ներ,

Մատ+ներ

Կապիկ+ներ

Ժամացույց+ներ,

Կաշի+ներ

Լար+եր

Պատուհան+ներ

Նախագահ+ներ

Տնակ+ներ

Հոգի+ներ

Բառերը դարձրեք հոգնակի և խմբավորեք

Դաս, գրիչ, լուր, քար, հիշողություն, տետր, վագր, տղա, արկղ, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, սունկ, աչք:

ԵՐ-ով ավարտվողներՆԵՐ-ով ավարտվողներ
Դասերգրիչներ
Լուրերհիշողություններ
Քարեր Տետրեր Վագրեր Արկղեր Հուշեր Մազեր Փայտեր Սունկեր ԱչքերՏղաներ Ցուցատաղտակներ Կողմնացույցներ Լեզուներ կակաչներ

Հովանես Թումանյանի Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: 
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***
Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ  խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:
***
Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:
***
1916 թվականին հունվարյան ցուրտ օրերը կյանքում ու գրականության մեջ մնացին որպես տոնական ջերմ օրեր` բրյուսովյան օրեր:
Առաջին անգամն էր, որ ռուս նշանավոր գործիչ այնքան ջերմ խոսքեր էր ասում և այնքան բարձր գնահատական տալիս հայոց գրականությանը:
Բրյուսովը բացառիկ ընդունելություն ու վերաբերմունք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ Թիֆլիսում, ապա և Երևանում: Պողոս Մակինցյանը, որ դասատուի պաշտոնով Երևանում էր, Բրյուսովի գալու առթիվ Թիֆլիս էր եկել, մասնակցելու այդ օրերին:
Բրյուսովի առաջին դասախոսության մասին հայտարարված էր թերթերում և աֆիշներում: Տոմսերը վաճառվում էին Թիֆլիսի «Чашка чая» կաֆեում: Հենց առաջին օրը բոլոր տոմսերը սպառվեցին:
Բրյուսովի գալու օրը` հունվարի 12-ին, մի խումբ գրական-հասարակական գործիչներ հայրիկի առաջնորդությամբ գնացին կայարան: Բրյուսովը կնոջ` Յոհաննա Մատվեևնայի հետ էր. դիմավորեցինք ծաղկեփնջերով, ծանոթացանք: Եկանք «Гранд отель» հյուրանոցը /Գոլովինսկի պողոտա/: Հայրիկը նախորոք վերցրել էր երկու սենյականոց լավագույն համարն այդ առաջնակարգ հյուրանոցում: Մի կարճ ժամանակ հյուրանոցում մնալուց հետո, հայրիկը նրանց ընթրիքի հրավիրեց մեր տուն: Մոտը փող չուներ, Մակինցյանից պարտք վերցրեց: Տանն էլ նախօրոք ոչինչ չէինք պատրաստել, բայց հայրիկը ամենայն հանգստությամբ հյուրերին ու դիմավորողներին ընթրիքի հրավիրեց: Գնացինք Պուշկինի փողոցի շուկան, գնումներ արինք, բերինք տուն: Ժամը 9-ին հյուրերը եկան: Երեկոն անցավ ջերմ ու հետաքրքիր:
Մյուս օրը` հունվարի 19-ին, Արտիստական թատրոնում Բրյուսովը դասախոսություն կարդաց հայ պոեզիայի մասին, որը գտավ բացառիկ ընդունելություն: Նույն օրը, ի պատիվ Բրյուսովի, շքեղ բանկետ տրվեց. հարյուրից ավելի հյուրեր կային. թամադան հայրիկն էր:
Հաջորդ օրը Բրյուսովը մեկնեց Երևան:
***
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:
***
Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:
***
Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը: 
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:
***


ՊԱՀԱՐԵ


1917 թվականի հունվարի 14-ն էր : Մի ցուրտ, ձյունատարափ երեկո, Հովհաննես Թումանյանի անվանակոչության օրը:
Երկու տասնյակից ավելի երիտասարդ գրողներ հավաքվել էինք մեր ընկերներից մեկի բնակարանը, որը գտվում էր Բեհբության փողոցի № 60 շենքում, այն տան մեջ, ուր ապրում էր նաև անվանի վիպասան Շիրվանզադեն:
Գնել էինք ցուլի մի սիրունիկ սև արձան` բրոնզե աղջիկը վրան թիկնած, ոսկե ժապավենի վրա մակագրել. «Սիրելի Հովհ. Թումանյանին մի խումբ սկսնակ գրողներից»:
Որովհետև բոլորս միասին չէինք կարող գնալ շնորհավորելու` հարցը հեշտությամբ լուծեցինք հետևյալ ձևով: Մեր խմբակում ունեինք ընդամենը երեք կին գրող, բանաստեղծուհիներ` Լեյլի, Արմենուհի Տիգրանյան և Վարսենիկ Աղասյան, ուստի նրանց հանձնարարեցինք արձանը տանել և մատուցել Թումանյանին, որի բնակարանը գտնվում էր մեր հավաքատեղիին մոտիկ, իսկ մենք սպասում էինք:
Շատ չանցած` մեր պատգամավորների վերադարձի փոխարեն գալիս է Թումանյանի պատգամավորը, իր հետ բերելով  մի սպառնական հրավեր.
-Եթե բոլորդ չգաք` նվերը ետ կուղարկեմ:
Ավելի քան քսան հոգի, իրար ետև թաքնվելով, ամոթխած ու անհամարձակ, մարմարե աստիճաններով բարձրանում ենք Վոզնեսենսկայա փողոցի №18 տան երրորդ հարկը: Դուռը բացվում է, և մենք ցրտից ու ամոթից կարմրատակած մտնում ենք Հովհաննես Թումանյանի լուսավոր դահլիճը:
Աղմուկն ու իրարանցումը սաստկանում են մի պահ, ապա մեղմանում, դառնում զվարթագին:
Թումանյանն ինքն է մոտենում մեզ, յուրաքանչյուրիս թևից բռնած տեղավորում սեղանի շուրջը:
Պարում են: Թև-թևի տված քոչարի են թռչում Թումանյանը, Շիրվանզադեն, զորավար Անդրանիկը և ուրիշներ: Հետզհետե ընտելանում, բացվում ենք, մասնակցելով ընդհանուր խրախճանքին:
Խմում են մեր կենացը:
-Աճեցեք-բազմացարուքին կենացը,- առաջարկում է ժողովրդական հերոս Անդրանիկը:
Հոտնկայս խլրտում: Բաժակների զարկոց: Բարեմաղթություններ…
***


ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ


Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների բացառիկ ու հազվագյուտ անհատականություններից էր: Նրան անծանոթ մարդուն կարող է չափազանցություն թվալ այն բոլորը, ինչ նրա մասին ասում են: Այդ մարդու մեջ այնքան հմայք կար, որ յուրաքանչյուրը, ում հետ նա սկսում էր խոսել, դառնում էր նրա բարեկամը: 
1917թ. ամառն էր: Ես հենց նոր էի Մոսկվայից վերադարձել Թիֆլիս: Ինձ հետ ժամանել էր նաև Կ. Բալմոնտը:
Դա հեղափոխության հաղթանակի և նրա առաջին խոստումների իրագործման ժամանակաշրջանն էր:
Հովհաննես Թումանյանին ես առաջին անգամ տեսա վրացական ակումբի այգում, ընթրիքի ժամանակ, որը Բալմոնտի պատվին կազմակերպել էր Սանդրո Կանչելին:
Նա միանգամայն անկախ էր պահում իրեն ևետ չէր մնում Բալմոնտից էքսպրոմտներում, նույնիսկ ռուսերենով:
Մեկ ամիս անց “Слово” թերթում տպագրվեց Բալմոնտի բանաստեղծությունը “Тебе, Ованес Туманян”:
Ես դեռ մանկուց գիտեի, որ Կովկասը շատ անգամ է դարձել ազգամիջյան ընդհարումների թատերաբեմ: Առաջին մարդը, որ բոլորից ավելի էր տանջվում այդ մտքից, Հովհ. Թումանյանն էր: Նրա յուրաքանչյուր ելույթում, յուրաքանչյուր խոսքում զգացվում էր ցանկություն` կանխելու այդ չարիքը: Նրա անկեղծությանը հավատում էր ամբողջ առաջադեմ վրաց հասարակայնությունը: Այդ մասին վկայեց Թիֆլիսը, նրա քսանհինգամյա հոբելյանի օրը: Այդ հարցում գրաված Թումանյանի ազնիվ դիրքը դրդեց ինձ  նրան բաց նամակ գրել, որը հրատարակվեց մամուլում: Իմ նամակին հետևեց նրա ընդարձակ, անկեղծ պատասխանը… Այդ նամակները այն ժամանակ շրջեցին Կովկասի ամբողջ մամուլը և թարգմանվեցին բոլոր լեզուներով…
Այստեղ էլ հարկավոր է ասել, որ Հովհաննես Թումանյանը իսկական նահապետի ազդեցություն ուներ հայ ժողովրդի վրա: Նրա խոսքը լսում էին…
…Ընտանեկան, մտերմիկ մթնոլորտում նրա հմայքն անսահման էր: Նրա ընդարձակ բնակարանը, մեծ բուխարին և այդտեղ կառավարող արևելյան կոլորիտը ստեղծում էին բանաստեղծական իմպրովիզացիայի մղող ստեղծագործական հարմարավետություն:
Ամեն անգամ Հովհաննեսին այցելելիս մենք հանդիպում էինք նրա մոտ հավաքված հայ գրողների:
Հիշում եմ Հովհ. Թումանյանի հոբելյանի օրը, որն անցկացվեց Արտիստական թատրոնի դահլիճում: Թատրոնը լեփ-լեցուն էր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Պաոլո Յաշվիլին: Հոբելյանից հետո կայացավ բանկետ` հիացմունքի, սիրո և պոեզիայի պոռթկում:
…Վրաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարը վրաց գրողների պահանջով Հովհ. Թումանյանին թոշակ նշանակեց /Հովհաննեսի համար դա զուտ բարոյական նշանակություն ուներ/: Այդ առիթով նա իր բնակարանում խնջույք կազմակերպեց, որին մասնակցեցին հայ և վրաց գրողներ:
Ամբողջ կյանքումս հիշողությանս մեջ կմնա այդ գիշերը, Վասիլի Բարնովի, Շիո Արագվիսպիրելիի, Կոտե Մաղաշվիլու, Պաոլո Յաշվիլու և Մամիկոն Գևորգյանի ելույթները:
Այդ գիշերը, որը մենք անվանեցինք «Խորհրդավոր ընթրիք», ես վերջին անգամ լսեցի Թումանյանի ելույթը:
Մտածելով Հովհաննեսի կյանքի վերջին րոպեների մասին, ես տեսնում եմ նրան, բարձրահասակ, սպիտակահեր, ամբողջ կյանքում բարեկամության և եղբայրության համար մարտնչող. նրա ջինջ դեմքին` հեզության արտահայտություն, իսկ նրա վերջին խոսքը` պարզ, հակիրճ, համոզիչ, ընդմիշտ հիշվող:

***


ԶԱՔԱՐ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ


1918թ. մայիսի վերջերին Ղարաքիլիսայի տակ ուժեղ մարտեր էին մղվում նախկին Կովկասյան բանակի զորամասերի  և Ալեքպոլի կողմից արշավող թուրքական կանոնավոր զորքերի միջև: Ես այն ժամանակ առաջին հայկական հրաձիգ դիվիզիայի շարքային զինվոր էի:
Վրա հասավ 1918թ. մայիսի 28-ի առավոտը, որը դարձավ ողբերգական էպոպեայի վերջը:
Սանահնի կայարանում աննկարագրելի իրարանցում էր: Այստեղ էին հավաքվել Ղարաքիլիսայից և մոտակա գյուղերից փախած մարդիկ, ինչպես նաև քայքայված զորամասերի զինվորներ և սպաներ: Կայարանը գտնվում էր գերմանական ռազմական հրամանատարության ձեռքին. գերմանական  դրոշակը ծածանվում էր կայարանի շենքի ճակատին: 
Գնացքների երթևեկությունը դադարեցված էր . դա ավելի մեծ տագնապ էր առաջացնում: Բոլորս համակված էինք նույն մտքով` շարժվել դեպի Թիֆլիս, բայց ի՞նչ միջոցով: Չարագուշակ լուրեր էին պտտվում, թե այն գյուղերը, որոնց միջով պիտի անցնեինք, լցված են ավազակներով, որոնք թալանում, սպանում են բոլորին:
Այդ պահին երևաց Նիկիտա Ջաղեթյանը և հաղորդեց, որ կայարանում է Հովհ.Թումանյանն իր ընտանիքով: Ջաղեթյանի ասելով` բանաստեղծը գնացել էր զինվորական պարետի մոտ` կայարանում խմբված մարդկանց հետագա բախտի մասին բանակցելու: Թումանյանը վերադարձավ գերմանական պարետատնից, հայտարարելով, որ վագոն են տալու` կանանց և երեխաներին Թիֆլիս տեղափոխելու համար: Մենք թեթևություն զգացինք. համենայնդեպս փրկվելու են երեխաներն ու կանայք, մենք էլ մեզ համար ելք կգտնենք:
…Ժամանակն անցնում էր, իսկ խոստացած գնացքը չէր երևում: Անհանգստությունը սաստկանում էր, թշնամին շարժում էր դեպի Սանահին. մեզ նրանից բաժանում էր հազիվ 15-20կմ տարածություն:
Անհանգստացած բանաստեղծը դարձյալ դիմեց պարետին, բայց այս անգամ շատ վրդովված վերադարձավ. գերմանացի սպան հրաժարվել էր իր խոստումից, հայտարարել, թե «գերմանա-թուրքական բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս փոխադրամիջոց հատկացնել հայերին, անգամ երեխաներին ու կանանց: Թուրքական հրամանատարության պահանջով` գերմանացիները կայարանն ազատելու են և մեկնելու են Թիֆլիս: Մնացածները թող իրենք մտածեն իրենց մասին»:
…Գերմանացիների գնացքի վերջին սուլոցի հետ մարեց նաև մեր փրկության հույսը: Մենք ծուղակն էինք ընկել: Մարդիկ խումբ-խումբ հավաքված, տենդորեն քննարկում էին իրենց գլխում ծագած մտքերը. ոմանք առաջարկում էին երկաթուղու գծով քայլել դեպի Թիֆլիս, ոմանք պնդում էին թե, պետք է Թիֆլիս գնալ միայն լեռնային շավիղներով, ավազակներից խուսափելու համար: Կային, որ խորհուրդ էին տալիս մնալ Սանահինում, հանձնվել թուրքերին, հուսալով, որ թուրքերը կպահպանեն պատերազմի տարրական կանոնները և ձեռք չեն տա ռազմագերիներին:
Այն մարդիկ, որ մեկնեցին Թիֆլիս երկաթգծով, կամ լեռնային շավիղներով, զոհ գնացին Սադախլուի շրջանի մութ տարրերից կազմված ավազակախմբերի գազանային հարձակումներին: Իսկ նրանք, ովքեր մնացին Սանահինում և կամավոր կերպով հանձնվեցին թուրքերին, նույնպես գազանաբար սպանվեցին: Սանահին կայարանում լցված հազարավոր մարդկանցից փրկվեցին լոկ մի քանիսը…
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ճիշտ էր Թումանյանի որոշումը: Բանաստեղծը մենակ չէր, նրա հետ էր իր բազմանդամ ընտանիքը: Կինը` Օլգա Վասիլևնան, դուստրերը`Նվարդը, Անուշը, Արփիկը, Սեդան ու Թամարը, փոքր տղան` Արեգը, ավագ որդու` Մուշեղի կինը` Մարիա Արխիլևնան: Չափահաս որդիներից ոչ ոք նրա կողքին չէր, ուստի ինքը պետք է գտներ ահռելի սպառնալիքից փրկվելու միջոցը: Պատասխանը թելադրված էր հենց շրջապատող իրադրությունից: Շարժվել դեպի Թիֆլիս` խելացնորություն կլիներ: Մնալ կայարանում, որը շուտով գրավելու էին թուրքական զորամասերը, դա էլ ինքնասպանության հավասար մի բան էր: Ստեղծված կացությունից դուրս գալու միակ ելքը Թումանյանի առաջարկն էր` լեռներում պատսպարվել, հարազատ Լոռու սակավաբնակ տեղերում մի ապաստարան գտնել:
Ընդունելով այդպիսի որոշում, բանաստեղծը առաջարկեց ընտանիքին շտապ պատրաստվել ճանապարհ ընկնելու: Թշնամին մոտենում էր: Պատրաստությունները երկար չտևեցին: Տնային մի քանի իրեր բարձեցին ինչ-որ տեղից գտած իշուկի վրա և ճանապարհ ընկան:
Մեր «եռյակը» միացավ Թումանյանի ընտանիքին ոչ միայն նրա համար, որ խելացի էինք համարում այդ որոշումը, այլ մեր սրտի խորքում ունեինք երիտասարդներին հատուկ ասպետական մի զգացում. չէր կարելի անպաշտպան թողնել ծանոթ ընտանիքը մանավանդ Հովհ. Թումանյանի, որը հիմա անօգնական ու անզեն էր, իսկ մենք` երիտասարդներս, զենք ունեինք: Մեր քարավանին միացան նաև երեք-չորս ինձ անծանոթ տղամարդիկ և մենք` մոտ քսան հոգի, շարժվեցինք առաջ:
Թողնելով Սանահինը, որի բնակչությունը խուճապահար դես ու դեն էր փախչում, մենք շարժվեցինք դեպի հարավ: Քայլում էինք Քոլագերան կայարանը տանող երկաթուղու ժապավենով:
Մենք և թուրքերը շարժվում էինք իրար դեմ: Մեզ բաժանող տարածությունը քայլ առ քայլ նվազում էր, մենք թշնամուն էինք մոտենում: Ինչո՞վ բացատրել մեր խմբակի այդ տարօրինակ շարժումը` դեմ հանդիման այն վտանգի, որից մարդիկ փախչում էին:
Բանն այն էր, որ նախքան փրկարար լեռների վերելքն սկսելը անհրաժեշտ էր հասնել Դեբեդի փոքրիկ կամրջին, որը գտնվում էր Սանահինից հարավ` 5-6 կմ հեռավորության վրա:
…Մի ժամից ավելի էր Սանահինից դուրս էինք եկել և քայլում էինք անդադար. Ճանապարհի մեծ մասն անցել էինք արդեն: Սրտներիս մեջ հույս ծնվեց, թե մեզ կհաջողվի խուսափել թուրքերին հանդիպելուց: ես քայլում էի Նվարդի կողքից. զրուցում էինք ինչ-որ գրական հարցի մասին, երբ հանգչող երեկոյի խաղաղ հանդարտությունը միանգամից ճեղքեց շոգեքարշի սուլոցը: Մենք մեխվեցինք տեղում:
Սուլոցը գալիս էր հեռվից , բայց մեզ համար պարզ էր, որ թուրքերից առաջ չէինք հասնի կամրջին, արդեն ուշ էր.
Նիկիտան ականջը գետնին դրեց և վեր կենալով ասաց, որ մոտեցող գնացքի թնդյուն է լսվում: Լարված ու լուռ կանգնել էինք: Լռությունն ընդհատեց Թումանյանը.
-Հրացանավորներ,-ասաց նա, դիմելով մեզ` տղամարդկանց,-թաքնվեցեք թփերի մեջ, աջ կողմում, իսկ կանայք կանգնեն ձախ կողմը:
Մեր մեղմ, միշտ ժպտադեմ բանաստեղծը այս բառերն արտասանեց այնպիսի հրամայողական, առարկություն չհանդուրժող շեշտով, որ բոլորս իսկույն հնազանդվեցինք: Հրացանավոր տղամարդիկս երկաթուղու գծից թեքվեցինք դեպի աջ և թաքնվեցինք խիտ թփերի ետևում: Վերջին վայրկյանին Նվարդն իր վրայից հանեց և ուսերիս գցեց թեթև մի ուսածածկոց, իբր թե ինձ թաքցնելու համար: Հարկավ, կանացի այդ շալը ոչ մի դեր չէր կարող կատարել, զինված տղամարդը երբեք չէր կարող թաքնվել դրա տակ, սակայն աղջկա այդ արարքից ես շատ զգացվեցի:
…Շոգեքարշը դարձյալ սուլեց, այս անգամ ավելի մոտիկից: Նա առաջանում էր դանդաղ, ըստ երևույթին ուղարկված էր հետախուզման նպատակով: Մեքենավարը, գլուխը դուրս ցցած, նայում էր մեր հակառակ կողմը, որտեղ Թումանյանն իր ընտանիքի հետ կանգնած էր:
Թփերի միջից աչքս նրանց վրայից չէի կտրում, մինչև որ շոգեքարշը առջևս փակեց: Նրանք անշարժացել էին, երեսները դեպի շոգեքարշը դարձրած: Փաստորեն մենք գերի էինք ընկել, թեպետ հայտնի չէինք այն մարդկանց, որոնց գերիներն էինք դարձել: Մեր կյանքն այլևս մեզ չէր պատկանում, այն լիովին կախված էր մեր թշնամուց, որևէ մեկի քմահաճույքից, կույր պատահականությունից:
Փրկության հեռանկարը և կործանման վտանգը  կիսվում էին, մեր տրամադրության տակ չկար որևէ միջոց` մեր ցանկությամբ իջեցնել կամ բարձրացնել նժարի ծանր կողմը: Լոկ մի բան կարող էինք անել` սպասել ու տեսնել, թե բախտն ինչ կբերի մեզ:
Անտարակույս, շոգեքարշի վրա պետք է որ զինված մարդիկ լինեին, բայց մեր թաքստոցից անտեսանելի էին: Նրանք շոգեքարշի մյուս կողմի վրա էին և երևի տեսնում էին մարդկանց այն խմբակը, որ կուչ էր եկել ձորափի եզրին: Շոգեքարշը շարժվում էր այնքան դանդաղ, որ նրա վրա եղած մարդիկ ազատ կերպով կարող էին ցած թռչել և վայրագություններ անել: Մենք` պատրաստ պաշտպանելու անօգնական կանանց, լուռ սպասում էինք դեպքերի ընթացքին:
Սակայն շոգեքարշն անցավ առանց կանգ առնելու և շուտով անհետացավ, իր երկարաձիգ սուլոցով մի անգամ ևս խանգարելով կիրճում տիրող հանդարտությունը:
Ինչո՞վ բացատրել, որ շոգեքարշը կանգ չառավ: Ըստ երևույթին, ձորափի եզրին կպած մարդիկ թշնամու ուշադրությանը չարժանացան, իսկ մեզէ թփերի մեջ թաքնված մարդկանց, չէին նկատել: Ո´վ գիտի, գուցե նրանք «հանգստանում» էին Ղարաքիլիսայիում կատարած արյունահեղությունից հետո, գուցե պատրաստվում էին Սանահինում նոր գազանություններ կատարել և ճանապարհին պատահած մի բուռ մարդիկ չէին հետաքրքրում նրանց: Երբ հեռացող շոգեքարշի անիվների թրխկոցը դադարեց, մենք դուրս եկանք ապաստարանից և միացանք բանաստեղծին ու նրա ընտանիքին: Ոչ ոք չէր խոսում:
Շալը Նվարդին վերադարձնելիս նկատեցի, որ նա լաց է լինում:
Արևի շողերն արդեն թաքնվել էին արդեն լեռնակատարների ետևում: Անտառախիտ լանջերի կանաչը հալվել էր, և Դեբեդից թեթև զովություն էր փչում, երբ մեր քարավանը մոտեցավ փափագած կամրջին: Թեպետ շոգեքարշը անհետացել էր, ասես կուլ էր գնացել ձորում, բայց վտանգը չէր անցել: Պարզ էր, որ թուրքական զորամասերը շարժվելու են դեպի Սանահին: Դանդաղել երկաթգծի վրա չէր կարելի: Շարունակում էինք մեր ճանապարհը: Քառորդ ժամ անց մոտեցանք բաղձալի կամրջին, որ կարծես թե հրավիրում էր մեզ լեռները բարձրանալու: Սովորական, գյուղական փայտե կամուրջ էր. մենք շարքով շարժվում էինք:
Կամուրջն անցնելուց հետո մենք գտանք լեռների խորքը տանող շավիղ: Դա ինձ համար անծանոթ վայր էր, չնայած եղել էի Սանահինում:
…Մութն ընկել էր վաղուց, երբ մենք հասանք մեծ բարձրության վրա, նախալպիական գոտու սահմանում գտնվող միմենավոր վայր: Այդ երեկո ո´չ ես, ո´չ ընկերներս չէինք հասկանում, թե որտեղ ենք գտնվում, մյուս օրը միայն մեզ համար պարզվեց, որ Կոնձաձոր անունը կրող ամառային քոչավայրում ենք, իսկ ապաստարան տվողը Թումանյանի հարազատ քույրն է, Իսկուհի Շահվերդյանը, որը ամռան ամիսներին այնտեղ էր բնակվում: Իմանալով սիրելի եղբոր` Հովհաննեսին և նրա ընտանիքին պատահած աղետի մասին, անմիջապես նրանց ետևից է ուղարկում մի երիտասարդի, որը մեզ բերեց այս ապաստարանը, թշնամու աչքից հեռու մի տեղ: Խեղճ կինը ենթադրում էր, թե հոգ է տանելու ութ-տասը մարդու համար, այնինչ հավաքվեցին մոտ քսան մարդ, մի ամբողջ դասակ, որին պետք էր կերակրել, օթևանով ապահովել:
Դժվար էր, անշուշտ, բայց հյուրընկալության ադաթը սուրբ է հայուհու համար: Որտեղի՞ց են կարողանում կանայք հնարամիտ դառնալ այդպիսի դժվարին պայմաններում: Քիչ ժամանակ անց մեզ կուշտ կերակրեցին: Գիշերելու տեղ էլ ճարեցինք և շուտով խոր քնի մեջ ընկանք: Մեր մեծ բանաստեղծը ուժասպառ պառկած էր գետնափոր խրճիթում, գետնին, խնամքով պատրաստած, տնային կարպետներից սարքած անկողնում:

***


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆ


Հովհաննես Թումանյանի ծննդյան հիսնամյակի և իմ բեմական գործունեության երեսունհինգամյակի առթիվ Թիֆլիսի արտիստական ընկերության մեծ դահլիճում կազմակերպված էր շքեղ բանկետ:
Ըստ պապական սովորության ընտրվեց թամադա: Առաջին կենացը նվիրվեց Հովհաննեսին: Ինչ խոսք, որ ճառերին, գովասանքներին վերջ չկար: Ամեն ոք աշխատում էր արտահայտել յուր հրճվանքը մեծ բանաստեղծին:
Երկրորդ կենացն իմն էր: Ոչ պակաս ոգևորությամբ ընդունվեց նաև այդ կենացը, բայց մի բանով գերազանցեց, որովհետև յուր կենացի վրա բնականաբար չարտահայտվող Հովհ. Թումանյանը խոսեց իմ կենացի առթիվ: Ահա թե ինչ ասաց նա.
-Ես խմում եմ մի մարդու կենացը, որը մեր գրականությանը նվիրել է մի բանաստեղծ և փրկել է հայ թատրոնը մի անշնորհք դերասանից: Երիտասարդ էի, երբ ես ուզում էի դերասան դառնալ: Եկա թատրոն, էս կողմն ընկա, էն կողմն ընկա, մի կերպ երկու խոսքանոց մի դեր տվին ինձ: Ներկայացումից հետո ուրախ-ուրախ գնացի Հովհաննեսի մոտ ու հարցրի.
-Պարոն Աբելյան, ո՞նց խաղացի:
Նա հարցրեց.
-Դու ի՞նչ դեր էիր խաղում:
-Այսինչ դերը,- պատասխանեցի ես:
Հա~, էդ դու՞ էիր…-ասաց Հովհաննեսը ու սկսեց մտածել:
Իսկ իմ սիրտը բաբախում էր, անհամբեր պատասխանի էի սպասում:
-Գիտե՞ս ինչ, ա´յ տղա, մեղք ես, գնա մի ուրիշ գործով պարապիր, քեզանից դերասան չի դուրս գա:
Մենք մինչև հոբելյանն էլ լավ բարեկամներ էինք, բայց այդ օրվանից կրկնապատկվեց մեր բարեկամությունը: Ես միշտ կարծում էի, որ Հովհաննեսն ինձնից տարիքով մեծ է: Կյանքի հոգսերն անժամանակ ծերացրել էին այդ բարի մարդուն: Ես նրան նվիրեցի մի արծաթե սերվիզ, իսկ նա ինձ` Ֆ.Հոտենրոտի “История внейшней культуры” գիրքը հետևյալ մակագրությամբ.
Իրենց վաղանց կյանքի կեսին-
Հովհաննեսը` Հովհաննեսին:
Հովհաննես Թումանյան /Թիֆլիս, մարտի 9-ին/
Այժմ, երբ գրողը, արվեստագետը, գիտնականը այնպես բարձր են գնահատվում, Թումանյանը չկա…
***


ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ


Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:
1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն և անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու:Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ և այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներին ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն , քեն, ատելություն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ  ու քնքուշ: Տիպար հայ էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր և կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ և թաթար ժողովուրդներեն…
1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի և Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:
***


ԼԵՈ


…Մի օր մոտն էի, խոսում էինք կովկասագիտությունից: Մի նոր գիրք էր գնել, սեղանի վրա տեսա: Ասի` Օհանես, մի քանի օրով տուր տանեմ կարդամ, ետ բերեմ: Սովորաբար նա իր գրքերը տուն չէր տալիս, ինձ էս անգամ բացառություն արավ, տվեց: Տարա, սկսեցի կարդալ, տեսա, որ թերթերից շատերը դեռ կտրտված էլ չեն: Կարդացի, մի քանի օրից եկա մոտը: Խոսք ընկավ էդ գրքից, ասի` Օհանես, դու էդ գիրքը ո՞նց ես կարդացել, որ թերթերը դեռ կտրտված էլ չեն. բան չասաց: Զրույցը շարունակեցինք, քիչ հետո խոսք գցեց էդ գրքից, հետն էլ մի կարծիք հայտնեց, որը միանգամայն նոր էր ինձ համար: Ասի`Օհանես, էդ որտեղի՞ց գիտես, թե` հենց էդ գրքիցն եմ ասում, որ տարել ես, կարդացել ու ետ բերել…Շատ ծիծաղեցինք…

Հուշերը վերցրեցի  Թումանյանի մասին

Փաստեր ջրի մասին

Ջուրն օրգանիզմի համար անփոխարինելի է` հատկապես ամռանը, երբ դրա բացակայությունն օրգանիզմում կարող է հանգեցնել ծայրահեղ բացասական հետևանքների: Ձեզ ենք ներկայացնում հետքարքիր փաստեր ջրի մասին:

-Մարդ առանց ջրի կարող է ապրել միայն 2-3 օր:

-Մարդու օրգանիզմի 65-70 տոկոսը կազմված է ջրից:

-Մարդու օրգանիզմի ջրազրկումը հանգեցնում է տհաճ հետևանքների՝ ուժերի կորստի, հոգնածության:

-Ջրազրկման պատճառ կարող է լինել ոչ միայն ֆիզիկական ակտիվությունը, այլև չափից շատ սնունդը:

-Եթե մարդու օրգանիզմը կորցնի ջրի 10 տոկոսը, դա կարող է մահվան հանգեցնել:

-Տարվա ընթացքում մարդն օգտագործում է մոտ 60 տոննա ջուր:

-Ջուրը կարող է սառել նաև 0-ից բարձր ջերմաստիճանում: 

-Երկրագնդի մակերևույթից տարվա ընթացքում հօդս է ցնդում մոտավորապես 520 խորանարդ մետր ջուր: Միևնույն ժամանակ անձրի և ձյան հետևանքով գոյանում է նույնքան քանակությամբ ջուր:

-Ջուրը կազմում է երկրագնդի մակերևույթի մոտ 80 տոկոսը, սակայն դրանից միայն 1 տոկոսն է պիտանի խմելու համար:

Զարմանալի փաստեր ջրի մասին

Թվում է ջրի մասին գիտենք ամեն ինչ։ Բայց ջրի մասին դեռ կան փաստեր, որոնք ունակ են զարմացնել։ Կարդացեք և հարստացրեք ձեր գիտելիքների շտեմարանը։

1. Լոլիկը 90% բաղկացած է ջրից:

10x1050
Լոլիկ

2. Ամեն տարի, մոտ 4 միլիոն մարդ ամբողջ աշխարհում մահանում է հիվանդություններից, որոնք փոխանցվում են ջրի միջոցով:

3. Ամբողջ աշխարհում ջրի միայն 1.1%  է պիտանի խմելու համար այն տեսքով, որով նա գտնվում է բնության մեջ:

գետ

4. Մարդկային արյունը մոտ 6 անգամ խիտ է ջրից:

5. Մեկ ավտոմեքենայի արտադրության համար ծախսվում է ավելի քան 177 հազար լիտր ջուր:

7Hybrid-Crystal-Water-Car
ավտոմեքենա

6. Հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտում ավելի շատ քաղցրահամ ջուր կա, քան ամբողջ աշխարհի քաղցրահամ գետերի ջրերը իրար հետ վերցված:

7. Կովը 1 լիտր կաթ տալու համար պետք է խմի 5 լիտր ջուր:

225805318_moloko
կաթ

8. Մեծահասակ մարդու մարմինը 70% բաղկացած է ջրից:

9. Մոլորակի ջրերի 3% է քաղցրահամ, 97% աղի է:

10. Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ձայնը ջրում ավելի արագ է տարածվում, քան օդում:

7f5d8710_o
ձայն

11. Ձեր տան զուգարանը ծախսում է ձեր տանը օգտագործած ջրի 35%:

12. 1կգ սուրճ արտադրելու համար պահանջվում է մոտ 22 հազար լիտր ջուր:

8Cafe2
սուրճ

13. 300 լ ջուր է հարկավոր մեկ թերթի մեկ էջ պատրաստելու համար:

14. 18 լիտր ջրի տարրան կշռում է 20 կգ:

15. Երկրագնդի վրա ջրի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1 500 000 000 քառակուսի կիլոմետր:

2291311
երկրագունդ

Լեոնարդո Պիսանո Բլգոլոի մասին

Բարև ձեզ ես Էլեն Շահվերդյաննեմ, դու հիմա գտնվում ես իմ բլոգում: Ես այսօր քեզ կպատմեմ (Լեոնարդո Պիսանո Բլոգոլոի մասին, նա շատ հայտնի մաթեմատիկոս է: Ես այս առաջադրանքը կատարել եմ իմ ընկերուհու հետ Էլիզաբեթի: Դու ներքևում կտեսնես իր բլոգի հղումը: Իսկ այդ մարդու մասին տես:

Բլգոլոն` հայտնի նաև որպես Լեոնարդո Ֆիբոնացի, միջնադարի ամենակարկառուն մաթեմատիկոսներից մեկն է: Նա ապրել է 1170-1250 թթ.: Բլգոլոն հայտնի դարձավ այն բանից հետո, երբ արևմտյան աշխարհիններկայացրեց Ֆիբոնացիի շարքը: Բացի այդ` Լեոնարդո Պիսանո Բլգոլոն մեծապես նպաստել է արաբական թվային համակարգի զարգացմանը: Ցավոք սրտի, սրա համար նա այնքան էլ մեծ ճանաչում չի ստացել:

 

Իմ մոտ ընկերուհու բլոգը՝ Էլիզաբեթի

Կենսագրություն և գրական ստեղծագործություն

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի hհոկտեմբերի 30-ին,Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալովԼայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլիկոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվելԵրևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 18991906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 19151922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։1975 թվականի նամականիշ Ավետիք Իսահակյանի պատկերով

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…», — սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

19191921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցելԴաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, ԻսահակյանըԲեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում[7]։

Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանըՍտեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչՋեմալ փաշային։Ավետիք Իսահակյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում, Երևան

1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թվականին և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային Միությանկողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք[8]։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 19461957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Հովհաննես Թումանյան

Похожее изображение
Ծաղիկների երգը

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը

— Սիրուն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,

Շո՜ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք

Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ի՛նչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,

Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր.
Խընկածաղիկ,
Ծընկածաղիկ,
Արևքուրիկ,
Շար-շարուրիկ,

Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ

Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,

Մուշկ-վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մըրվան,
Շուշան, ռեհան,
Ապրեմ-չապրեմ,

Բուրեմ-մարեմ…
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին, հովիտներում,
Ժայռի տակին, հովիտներում,

Կանաչ խոտով,
Անուշ հոտով
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք։
Ծաղիկները
— Բարև, բարև, կարմիր արև,

Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…
Արևը
— Սիրո՞ւմ եք ինձ…
Ծաղիկները
— Ա՜խ էնպես եմ սիրում,

էնպե՜ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…
Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ…
Ծաղիկները

— Ես հաճույքից կըկարմրեմ…
— Ես կըբուրեմ…
— Ես կըմարեմ…
Արևը
— Ա՛յ անուշներ.
Ա՛յ քընքուշներ,

Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ.
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լըցնեմ շողով,

Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,

Ա՛յ անուշներ,
Ա՛յ քնքուշներ…
Աղջիկը
— Էս ի՜նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, դեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,

Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՜ր, ողջ ինձ համա՜ր…1913