Հ. Թումանյան Երկու սև ամպ

Հ. Թումանյան «Երկու սև ամպ» , բանաստեղծությունը դասարանում կարդալ, պատկերները բացատրել, սովորել անգիր: Առաջադրանքներ՝  բանաստեղծությունից դուրս գրել 8 գոյական, 4 ածանցավոր բառ, բանաստեղծությունը բլոգում պատմելով գրել:

8 գոյական-Գահ, երկինք, կանաչ, հող, սև, հոսանք, հալածական, կատաղությամբ:

4 ածանցավոր-անկանաչ, անհոսանք, անջոկել, անգահ:

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…