Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …
Առաջադրանքներ․
- Բանաստեղծությունից դուրս գրիր 6 գոյական։ Ինչ-կյանք, երկինք, աստղեր, կորած, երգ, ճահիճ:
- Բանաստեղծությունից դուրս գրիր 2 ածանցավոր բառ, ցույց տուր արմատը և ածանցը, ածանցներով կազմիր նոր բառեր։ Ճահիճ+ներում, հազար+անուն:
- Գրեք՝ ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Այս բանաստեղծությունը կյանքի մասին է ասում է՝ երգ, երկնքի պես անհուն, կորած աստղերի պես հազարանուն, կրակ ճահիճներում կա ու չկա, ճամփորդ սպասված հյուր, որ պետք է գա:
- Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։