Մարմնամարզություն

Ողջո՜ւյն։ Ես Էլեն Շահվերդյանն եմ: Մեր առցանց ուսուցումը շարունակում է ընթանալ իր բնականոն հունով։ Մենք այսօր կատարեցինք մարմնամարզություն ես ձեզ կպատմեմ, թե ինչն էր ինձ համար դժվար և ինչը հեշտ:

 

Պլանկա

 1 

Այս վարժության անունը Պլանկա է: Այն հեշտ է ինձ համար:

 

Ձգումներ

2 (1) Այս Վարժության Ձգումներ է: Այս վարժությունը ինձ համար դժվար է:

 

Կոնքերի և հետին մկանների մարզում

3 Վարժությունը Կոնքերի և հետին մկանների մարզումն է: Այն հեշտ է:

 

Սքվաթներ

4  Վարժությունը Սքվաթներ է: Այն հեշտ է ինձ համար:

 

Մարզում որովայնի մկանների համար

5

Վարժույունը Մարզում է որովայնի մկանների է: Վարժությունը հեշտ է:

 

 

Որովայնի և հետին մկաններ

6

Վարժությունը հեշտ է: Այն կոչվում է Որովայնի և հետին մկաններ:

 

Կոնքեր

7 Վարժությունը հեշտ է: Կոչվում է Կոնքեր:

 

 

Այսօրվա համար այսքանը կհանդիպենք

«Ցտեսություն»

Նկարները վերցված է Իմ մարմնամարզության ուսուցչուհու բլոգից դիտեք…

« Այստեղ»

 

 

 

Թեսթ 5 Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթլեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Տնօրեն, առաջին, վերադարձա,—————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

  1. Ի՞նչէ նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/թախանձագին+

թախանձագին

դ/ սառնասրտորեն

  1. Գրի՛րտրված բառերի հոմանիշները.

ա/ մենակ        _Միայնակ__________________

բ/  սաստիկ    __ուժգին_________________

գ/ նոր              ___________________

դ/ փոքր           __մանր

_________________

  1. Տրվածբառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր+

  1. Տրվածբառերիցո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

դ/ դերասանուհին+

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական+
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

  1. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

__(տանել)_________________                     ___(թողնել )__________________

_(արտասվել) ___________________                    ___ (հայտարարել)____________________

____________________                    _______________________

____________________                    _______________________

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

 Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա      __մայրիկ__________________

ստորոգյալ    __տանել__________________

  1. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
    — Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա:————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
    Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
    Իր մայրիկին:——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
    12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
    Այն ժամանակ, երբ Չապլինի մայրիկի ձայնը խզվեց:——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով+
դ/մոռացավ երգի բառերը

  1. Ինչպե՞ս տարեցդ երասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

  1. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Մայրենի

ԹՎԱԿԱՆ

Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…

Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսանեկրու, հիսունչորս…

100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:

Թվականների ուղղագրությունը

Պետք է հիշել, հետևյալ թվականների ուղղագրությունը ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

 

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89: Հիցունչորս, ութ հարյուր քառասուն յոթ, վեց հազար իննը հարյուր ութսուն հինգ, տասնը երկու հազար հինգ հարյուր քառասուն վեց, վաթցուն ութ, իննսուն հինգ, տասնը հինգ, հիսուն ութ, վեց հազար իննսուն յոթ, ութսուն իննը:
  2. Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին: 11-99, 100-ից բարձր թվականները գրվում են անջատ
  3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

 

Ղ. Աղայան «Եղեգնուհին»

2-րդ մաս

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։ Читать далее «Ղ. Աղայան «Եղեգնուհին»»

Զատիկի մասին

Զատիկի մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով, որն այս տարի մայիսի 24-ին է: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Սուրբ Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Զատկական առած-ասացվածքներ

 Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

  1. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  2. Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  3. Կարմիր ձուն Զատկին կսազե:
  4. Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  5. Զատիկը առանց ձվի չի լինի:
  6. Զատկից հետո կարմիր հավկիթ:
  7. Հենց սովածանան, Զատկի փլավը միտը կբերեն:
  8. Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:
  9. Աղտոտ մարդը Զատկին էլ աղտոտ կլինի:
  10. Փիս մարդը Զատկին էլ փիս կլինի:
  11. Գժի համար ամեն օր Զատիկ է:
  12. Զակտե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜:
  13. Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  14. Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
  15. Հազարից մի օր Զատիկ է, էն էլ նավակատիկ:
  16. Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
  17. Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:

Զատկական հանելուկներ

Կլորիկ, սիրունիկ
Մեջը դեղին
Փոքրիկ գնդիկ։ (ձու)

Այն ի՞նչն է ի՞նչը
Ինքը կլորիկ
Հագին ունի
Սև ու կարմիր
Պուտիկներով շորիկ։ (զատիկ)

Կլոր է ու թմբլիկ մեջը համեղ խորիզիկ: (գաթա)

Փայտե մարմին,
Սոխը գլխին:
Պաս է պահում,
Եվ միս ու յուղ չի ուտում: (ակլատիզ)

աշխարհի տարբեր երկրներում ինչպես են տոնում Զատիկը

Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը,  գլխին եւ պարանոցին փաթաթում են շարֆ եւ դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:

Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

ֆրանսիական  քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ:

Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

Նորվեգիայում Զատիկին ընդունված է ընթերցել կրիմինալ պատմվածքներ: Հեղինակների կողմից ստեղծվում են հատուկ այդպիսի գրքեր, որոնք անվանում են «Զատիկի օրվա թրիլերներ»: Այս ավանդույթը սերում է 1923 թ-ից:

Չեխիայում Զատիկի օրը տղամարդիկ ուռենու ճյուղերը զարդարում են ժապավեններով եւ դրանցով թեթեւակի հարվածում են կանանց: Համաձայն ավանդույթի` ուռենին գարնան առաջին ծառն է եւ դրա թեթեւ հարվածը կենսունակություն եւ պտղաբերություն է փոխանցում կանանց:

Իսպանական Վերժես քաղաքում Սուրբ հինգշաբթի օրը կազմակերպում են «մահացու պար» կոչվող բեմադրությունը: Մարդիկ հագնում են կմախք հիշեցնող կոստյումներ եւ սկսում են պարել դրանցով: Պարը սկսվում է կեսգիշերին եւ տեւում է երեք ժամ:

Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգթոնում տարիներ շարունակ Զատիկը նշվում է հատուկ արարողակարգով: Եփված գունավոր հավկիթները դրվում են խոտի վրա եւ մարդիկ դրանք պետք է փորձեն գլորել մեծ գդալների միջոցով: Այս արարողությունը անցնում է երաժշտության ներքո: Կազմակերպվում են նաեւ այլ սպորտային միջոցառումներ` երեխաներին առողջ ապրելակերպ քարոզելու նպատակով:

Երուսաղեմում մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը: Որոշ մարդիկ իրենց ուսերին Խաչ են կրում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի:

Իտալիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը Հռոմի Պապը կատարում է Խաչի օրհնության արարողությունը: Հսկայական խաչի ծայրերը վառում են ջահերով եւ այն լուսավորում է երկինքը: Իսկ արդեն կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ Հռոմի Պապը եկեղեցու պատշգամբից օրհնում է հավաքվածներին:

paint ծրագրով նկարիր Ծաղկազարդի պատկերներ և կցիր գրառմանդ։

Մարմնամարզություն

Ծանրաբեռնվածության տանելիությունըԶգացողությունը պարապմունքի ժամանակ
ԼավՇնչառություն քթով, մարզվելու ցանկություն
այոՇնչառություն քթով և բերանով,  թեթև հոգնածություն, մարզանքը շարունակելու ցանկություն
ոչՕդի պակասություն, շոգ, մկանների ձգում, ցանկություն ավարտել մարզանքը
Ես ամեն առավոտ մարզվում եմ, ես առավոտյան դուրս եմ գալիս բակ և վազում եմ պրես եմ անում և այլ: