4. 1. Yesterday there was one bird in the sky. Today there are four. 2. Yesterday there ware four butterflies. Today there is one. .3. Yesterday there was one dog. Today there are two. 4. Yesterday there were two boats on the lace. Today there are three. 5. Yesterday there were three frogs. Today there is one.
When did he go for a walk? Why did you smile? What did you eat at 9o`clock? I ate hamburger. What time did you go to dancing lessons? Where did I go yesterday?.
Ինչպես գիտեք, երկրակեղևի տակ’ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա։ Երբերկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսների հատակին’ մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ։ Դրանք Երկրի մակերևույթ են արտաժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ապարաբեկորներ: Հրաբխի ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է հրաբխի մղանցքով։ Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան։ Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային մոխիր, փոշի, քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900—1 000°C—ի: Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած։ Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա) և այլն: Հայտնի է շուրջ 1300 գործող հրաբուխ: Հրաբուխներն առավել տարածված են երկրակեղևի շարժունակ, գործուն տեղամասերում: Քնած հրաբուխները վաղուց արդեն չեն գործում, բայց պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500 քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխներ են նաև Մասիսն ու Արագածը: Հանգած հրաբուխները ոչ միայն չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Էտնան մոտավորապես 3300 մ բարձրությամբ գործողհրաբուխէ Սիցիլիա կղզում: Ներկայումս այն Եվրոպայի ամենահաճախ ժայթքող (մեկ ամսվա ընթացքում միջին հաշվով’ երեք անգամ) և ամենաբարձր հրաբուխն է: Հրաբխային ժայթքումներ լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ։ Դրանք առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են արտաժայթքում Երկրի մակերևույթ:
Առաջադրանքներ 1. Դուրս գրի´ր այն տողերը, որոնցում երևում է, որ և արծիվն է հզոր, և կաղնին: Երկուսն էլ համառ ու հզուր էին:
Նկարագրիր արծվին ու կաղնուն ա) սկզբում, բ) վերջում: Սկզբում արծիվն ուներ հզոր թևեր, համառ էր, հպարտ: Վերջում արծիվը կաղնու մոտ եկավ ծերացած, անզոր, տկար, հևալով, թույլ- թույլ թևերը հազիվ քարշ տալով և թուլացած ձայնով :
3. Ստեղծագործության մեջ ցո´ւյց տուր հակադրություններ ա) հերոսների, բ) վիճակների: Պայման կապելուց հետո արծիվը վեր սլացավ դեպի ամպերը, որպեզսի անց կացնի իր լավ օրերը, իսկ կաղնին ավելի խոր մխրճվեց հողի մեջ: Հինգ հարյուր տարի հետո արծիվը թուլացել էր, իսկ կաղնին դեռ հզոր էր:
4. Քո կարծիքով, ինչո՞ւ է կաղնին ավելի շատ ապրում, քան արծիվը: Իմ կարծիքով կաղնին ավելի շատ է ապրում քան արծիվը, որովհետև նա ունի շատ հզոր արմատներ:
Փաստեր Արծվի մասին:
Արծիվների մասին: Պարզվում է, որ արծիվներն ապրում են 70 տարի: Բայց մինչ այդ տարիքին հասնելը արդեն 40 տարեկանում արծիվը պետք է որոշում կայացնի ապրի՞, թե մահանա: Բանը նրանում է, որ 40 տարեկանում արծվի եղունգները փափկում են, կտուցը կորանում է, փետուրները ծանրանում են, և նա դժվարանում է թռչել ու որս անել:Այդ ժամանակ արծիվը թռչում է շա՜տ բարձր ու ամբողջ ուժով խփվում է ժայռերին, որից էլ կտուցը ջարդվում է:Հետո էլ ճանկերով փորում է հողը, որից էլ եղունգները կոտրվում են:Հետո սկսվում են թափվել փետուրները և դրանց փոխարեն նորերն են աճում:Այս ամենը տևում է հինգ ամիս:Հինգ ամիս հետո արծվի մոտ ձևավորվում է նոր կտուց,աճում են նոր եղունգներ, և արծիվը կարծես երիտասարդանում է:Նա արդեն կարող է ապրել ևս 30 տարի:
2․Ի՞նչ գիտես հացի արարման/ստեղծման մասին։ Պատմ՛իր։ Հացը ստեղծվում է ցորենից, իսկ ցորենի հատիկը գցում են հողի մեջ, հետո ցորենը աճում է և տանում են աղում են, հաց են պատրաստում։
3․Ի՞նչ տրամադրություններ է արթնացնում բանաստեղծությունը։ Շատ ուրախ տրամադրություն է արթացնում, քանի որ հացի ստեղծման մասին է:
4․Ի՞նչի մասին է բանաստեղծությունը։ Պատմի՛ր։ Աշխատելու մասին է:
900. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին. Կարող է արդյոք զույգ թիվը բաժանվել կենտ թվի։ Կարող է Կարող է արդյոք կենտ թիվը բաժանվել զույգ թվի։ Չի կարող Կարող է արդյոք երկու կենտ թվերի գումարը զույգ թիվ լինի։ Կարող է Կարող է արդյոք երկու զույգ թվերի գումարը կենտ թիվ լինել։ Չի կարող
904. 30, 634, 200, 555, 625, 730, 1020, 85, թվերից առանձնացրեք այն թվերը, որոնց բաժանարարներն են միաժամանակ 2ը, 5ը, 10ը: 30, 200, 730, 1020,
905. Դասի վերջում աշակերտներն ուսուցչին հանձնեցին ստուգողական աշխատանքների տերտրերը։ Ստացվեց 53 տետր։Բոլոր աշակերտներն էին 2 տետրն էլ հանձնել։ 53-1=52 52:2=26
Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։ Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ’ բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:
Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից: Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։ Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ: Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ:
Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը: Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են: Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը: Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը: Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ: Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են: Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։ Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը: Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը: Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է: Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը: Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ: Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը: Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:
727. 1 ժամում անցել է-60 կմ: Քաղաքների միջև ճանապարհը անցել-4 ժամում: Քանի՞ օրում մի քաղաքից մյուսը կհասնի կհասնի հետիոտնը, որ 1 ժամում անցնում է 5 կմ: 60×4=240կմ 240:5=48ժամ Պատ՝ 2 օր
728. Արագությունը 60 կմ/ժ: 1 ժամ անց նրա հետևից նույն ուղղությամբ դուրս է եկել բեռնատար մեքենա: Արագությունը 80 կմ/ժ: Քանի՞ ժամ անց մարդատար մեքենան կհասնի բեռնատարին: 60×1=60 80×1=80
729. Կա 20 հեծանիվ: Մի մասը երկանիվ է: Մի մասը՝ եռանիվ: Միասին ունեն 55 անիվ: Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում: 20.2 = 40 անիվ 55-40 = 15 20-15=5 երկանիվ
Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան: Երկրի մակերևույթն ուսումեասիրում են նաև նկարով, օդալուսանկարով (ինքնաթիռիցն կարված): Տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:
Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով: Օրինակ’ ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը: Սակայն մեծ տարածքները’ ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է: Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է’ որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով: Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը: Այսպիսով’ մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից: Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է: Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից’ հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով: Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին: Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը: Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները: