Մաթեմատիկայի Ընտրություն 17.11.2020

2.     Շոգենավն իր արագությունը ժամում 9 կմ-ով պակասեցրեց, այդ պատճառով նշված ժամին նշանակված վայրից 108 կմ հեռու էր: Ցածր արագությամբ քանի՞ ժամ էր գնացել:

108:9=12կմ

3.     Համեմատիր

4 մ 580դմ +800 դմ և 150մ 200 դմ+100 սմ

= 154մ 1580դմ 100սմ

4.   Ավտոմեքենան 50կմ/ժ արագությամբ անցավ250 կմ ճանապարհ: Նույն արագությամբ անցավ ևս 210 կմ : Քանի՞ ժամում անցավ ամբողջ ճանապարհը:

9

5.   Օգտվելով գումարման հատկություններից՝ հաշվել.

      83+144+36+856+64+17=

36+17=53

83+64=147

144+856=1000

6.Կատարիր մնացորդով բաժանում .

1478:35=422 (8մն)

7.    Գրիր երկու երկնիշ թիվ, որոնք բաժանվում են 10-ի:

10, 344

8.      Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը , եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8                        անգամ:

80․8ժ

9.      *-ի փոխարեն գրիր թիվ, որ անհավասարությունը ճիշտ լինի:

     1478<1496      

10.Արտահայտիր մետրերով.

14 կմ 740 դմ

50 մ 400 սմ

54մ

11.Հաշվիր արտահայտության արժեքը.

741:3+7497:9+152

12.Գտեք 22-ի բաժանարարները և նրա  3 բազմապատիկ:

2, 1, 11,22,

13.Գրիր այն վեցանիշ թիվը, որի՝

Տասնավորը 0 է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 2

223222

14. Միքայելն ընտրեց մի թիվ, բազմապատկեց այն իրենով, ստացվածին գումարեց 1, արդյունքը բազմապատկեց 10-ով, հետո գումարեց 3, ապա ստացված արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 2012: Ի՞նչ թիվ էր ընտրել Միքայելը:

2012։4=503

503-3=500

500:10=50

50-1=49

Задания

3. Подберите антонимы к данным словам:
открылась, вошёл, подошёл, спросила, ничего, горячая, первая, тихо,
тайное, долго-долго.

Открылась-закрылась
вошёл-вышел
подошёл- ушёл
спросила-помолчал, ничего
горячая-холодная
первая-вторая
тихо-громка
тайное-явная
долго-долго-короткая

Մայրենի

Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Առաջադրանքներ․

  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
  2. Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին: Թագավորը արդար և բարի մարդ էր:
  3. Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ: Համաձայն եմ, որովհետև առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
  4. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին: Թագավորը, փոքր որդին, միջնեկ որդին և կրտսեր որդին:

Հայրենագիտություն

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ին, հայկական կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների եւ Արեւելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջեւ: Մարտը տեղի է ունեցել Հոկտեմբերյան քաղաքի մերձակայքում, Սարդարապատ կայարանի մոտ:
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքեցին Առաջին աշխարհամարտի ժամանակ գրաված Արեւմտյան Հայաստանի շրջանները: Օգտվելով առիթից՝ Թուրքիայի իշխանական շրջանակները որոշեցին հետ վերցնել ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ գրավել Արեւելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը:
Խախտելով 1917 թվականին կնքված հրադադարի պայմանագիրը՝ թուրքական զորքերը հարձակման անցան եւ գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը (Գյումրի): Հայերը, թվով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ճնշման ներքո, նահանջեցին: Թուրքական 100 հազարանոց բանակին՝ Վեհիբ փաշայի գլխավորությամբ, դիմայակում էր հայկական 20 հազարանոց զորքը: Նույնքան էլ կազմում էր աշխարհազորայինների բանակը: Զորքերի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր: Թուրքերն Արաքսի հովտից ուղղվում էին դեպի Երեւան: Դանիել Բեկ-Փիրումյանը նրանց դիմավորեց Էջմիածնի մատույցներում, մի քանի հաջող հարվածներով ջախջախեց ու հետ շպրտեց:
Սարդարապատի հաղթանակը հսկայական նշանակություն ուներ Հայաստանի համար: Արարատյան դաշտի հյուսիսային հատվածի հայ բնակչությունը փրկվեց թուրքական ցեղասպանությունից, Արեւելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական նվաճումից, հայկական պետականության վերականգնման հիմքեր ստեղծվեցին: Եվ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Սարդարապատում հաղթանակի պատվին մայիսի 26-ը հիշատակելի օր է, իսկ ճակատամարտի 50-ամյակին 1968 թվականի մայիսին բացվեց Սարդարապատի ճարտարապետական համալիրը, որի հեղինակը հայտնի ճարտարապետ Իսրայելյանն է:

Մայրենի

86.
ա) Կտցաձև-Կտուցի ձև ունեցող:
ա) Կտցահարել-Կտուցով խփել
ա) Կտցաչափ-Կտուցի չափ ունեցող
բ) Ուղագրություն-Ուղիղ գրություն ունեցող
բ) Ուղղագիծ-Ուղիղ գիծ ունեցող
բ) Ուղղամիտ-Ուղիղ միտք ունեցող
բ) Ուղղություն-Ուղիղն ցույց տվող
գ) Ուղեկից-Ճանապարհի ընկեր ունեցող
գ) Ուղեմոլոր-Մոլորված ուղևոր
գ) Ուղևորվել-Ճանապարհ ընկնել

89.
Մայրամուտ-Մայր մտնել
Լուսամոտ-Լուսի մուտք
Ծնողասեր-Ծնող սեր
Գորգագործ-Գորգ գործող
Փառատոն-Փառքի տոն

90.
Սառն (Սառ)-Սառել
Միտ (Մտ)-Միտք
Մուր (Մր)-Մրոտ

91.
Ապոտ-Ամպ+ոտ
Քարոտ-Քար+ոտ
Օդային-Օդ+ային
Անշնորհք-Ան+շնորհք
Դժգոհ-Դժ+գոհ
Հեռավոր-Հեռ+ավոր
Բարություն-Բար+ություն
Գրավոր-Գր+ավոր
Անորոշ-Ան+որոշ
Տհաճ-Չի բաժանվում

92.
ա) Թութ-Թթենի, Թթենիների այգի:
Կարմիր-Ալ կարմիր, կարմրոտ:
Փուշ-Փշոտ:
Ոսկի-Ոսկիա, ոսկե:
Տուն-Տնակ:
Գույն-Գունատ:
Կաթ(ն)-Կաթնային:
Խորհուրդ-Խորհրդադու:

Բ) Ան-տուն
Ոսկ-յա
Բալ-ենի
Երկարա-ոտ
Շ-արան
Կարմր-ավուն
Գուն-եղեն
Թագ-ավոր

96.
ա) Աստղ-Աստղային:
Արկղ-Արկղիկ:
Թիթեռ-Թիթեռնիկ:
Թերթ-Թերթիկ:
Գետ-Տգետ
Նավ-Նավակ
Դուռ(ն)-Դռնակ
Թռչուն-Թռչնակ
Խոզ-Խոզուկ
Գառ(ն)-Գառնուկ

բ) Հայր-Հայրիկ
Մայր-Մայրիկ
Տատ-Տատիկ
Պապ-Պապիկ
Քաղցր-Քաղցրիկ
Անուշ-Անուշիկ
Որդի-Աներ որդի
Տաք-Տաքոտ
Հարս(ն)-Հարսնային




Ընտրությամբ գործունեություն մաթեմատիկա 13.11.2020

1.Ընձուղտը 1 ժամում ուտում 7 ճյուղ: Երեկ նա քնեց 7 ժամ:Քանի՞ ճյուղ կերավ նա երեկ:

24-7=17

17×7=199

2.Եթե թվից հանենք 75, ու արդյունքը ավելացնենք 2 անգամ, կստանանք՝ 160: Գտե՛ք այդ թիվը:

160:2=80

80+75=155

3.Սանդուղքն ունի 21 աստիճան։ Գուրգենը և Կորյունը հաշվում են աստիճանները՝ մեկը շարժվելով վերևից ներքև, մյուսը՝ ներքևից վերև։ Նրանք հանդիպեցին Գուրգենի հաշվարկով 10-րդ աստիճանի վրա։ Կորյունի հաշվարկով ո՞ր աստիճանի վրա նրանք հանդիպեցին։

12-րդ

4.Նարեի և նրա մոր տարիքների գումարը 41 է, իսկ Նարեի մոր ու տատիկի տարիքների գումարը՝ 87: Քանի՞ տարեկան էր Նարեի տատիկը, երբ Նարեն ծնվեց:

87-41=46

5.Ալեքսն ու Մաքսը մասնակցում են <<Մաթեմատիկայի ֆլեշմոբ>> մրցույթին: Այն ժամանակահատվածում, երբ Ալեքսը լուծում է 4 խնդիր, Մաքսը լուծում է 3 խնդիր: Մրցույթի ընթացքում տղաները լուծեցին ընդհանուր թվով 35 խնդիր: Ալեքսը Մաքսից քանի՞ խնդիր ավելի լուծեց:

 4+3=7

35:7=5

5×4=20

5×3=15

20-15=5

6.Քառակուսու կողմը 6 սմ է: Տրված է եռանկյուն, որի պարագիծը հավասար է նշված քառակուսու պարագծին: Որքա՞ն է այդ երկու պատկերներով կազմված պատկերի պարագիծը:

6×4=24

24:3=8

3×6=18

2×8=16

16+18=34

Задания

4.

Найдите в тексте антонимы данных слов.
Вышла, вставай, заснул, вечер, толстый, похудеть, вкусно.
Вышла-Зашла, вошла
Вставай-сиди, ложись
Заснул-проснулся
Вечер-утра
Толстый-худой
Похудеть-Толстеет
Вкусно-безвкусный

5.

Найдите лишнее слово.

  1. тарелка, ложка, блюдо, каша 3. соль, перец, горчица, торт
  2. суп, шляпа, котлеты, сосиски 4. концерт, завтрак, обед, ужин



Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին: