Բարև ձեզ, ես Էլեն Շահվերդյան եմ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հարավային դպրոցում: Մենք այսօր գնացել եինք Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտ: Շատ լավ օրեր, ճիշտ է ես չգիտեի սահել, բայց սովորեցի:
Բարև ձեզ, ես Էլեն Շահվերդյան եմ: Ես այսօր կպատմեմ, թե մենք ինչ ենք անում մարմնամարզության ժամանակ: Մենք մարզվում ենք կատարում ենք տարբեր մարզումներ վազում ենք, կատարում ենք կոնքերի շարժումներ, և այլն:
Կար-չկար մի աղջիկ կար: Այդ աղջիկ չէր հավատում ամանօրյա հրաշքներին: Նրա անունը Արիանա էր, նա ապրում էր Ամերիայում: Նրա ընտանիքը հավատում եին Ամանօրյա հրաշքներին: Նրան մի անգամ զանգեցին իր ընկերները և ասացին «Եեկեք հանդիպենք»: Նրանք երբ հանդիպեցին իր ըներները զրուցում եին Ամանօրյա հրաշքների մասին, նա լսեց, որ իր ընկերներից մեկի հետ կատարվել էր Ամանօրյա հրաշք նա չհավատաց: Արդեն Ամանոր էր նրա հետ մի վատ բան կատարվեց նա կորել էր անտառում, բայց նա նկատեց որ երնքից լույս է իջնում դեպի իր վրա և սկսում է շարժվել նա հասկացավ, որ այդ լույսը ցույց է տալիս անտառից դուր եկող ելքը: Նա դուրս եկավ անտառից և մտացեց. «Ինչպե՛ս եղավ, որ Ամանորի գիշերը ես մոլորվեցի անտառում, բայց լույսը օգնեց ինձ»: Եվ նա այդ օրից հավատաց ամանորյա հրաշքին:
1. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:
2. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: Դա տեղի է ունեցել հեռավոր 1611 թվականին, այս «հրաշքի» ռահվիրան եղել է Իոհան Կեպլերը: Նման երեւույթ այլեւս չի արձանագրվել:
3. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ: Տվյալներ այն մասին, թե արդյոք այդպիսի մեծ փաթիլը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, չկան: Բայց այդպիսի հսկայական փաթիլների մասին ոչ ոք էլ չի հիշատակում
4. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:
5. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.) փողոցները: Ի տարբերություն սովորական սպիտակ ձյան, գունավորներն առավել հետաքրքրասերներին այրվածքներ են հասցրել:
6. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:
7. Շատերն իրենց կյանքում գոնե մեկ անգամ չեն կարողացել վայելել «բնության սպիտակ հրաշքը» տեսնելու հաճույքը: Նման մարդիկ երկրագնդի մոտ 50%-ն են կազմում: Առավել ևս նրանց չի հաջողվել բացահայտել «ձյան կառուցվածքը»:
8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:
9. 2007 թվականի դեկտեմբերի 20-ին Հարբինում ձյան եւ սառույցի քանդակների միջազգային փառատոնի ժամանակ 600 հմուտ քանդակագործներից բաղկացած թիմը հանդիսավոր կերպով բացեց աշխարհի ամենամեծ ձնե քանդակը: 200 մ երկարությամբ եւ 35 մ բարձրությամբ հիասքանչ ստեղծագործության ոգեշնչման առարկան օլիմպիական խաղերն էին դարձել:
10. Գիտե՞ք, որ բուքն ի վիճակի է ավելի քան 39 մլն. տոննա ձյուն տարածել՝ արձակելով ատոմային 120 ռումբերին հավասար էներգիա: 1888 թվականի «Մեծ բուքն» ամենաավերիչ ձնաբքերից մեկն է եղել: Փոթորկի ժամանակ 125 սմ ձյուն է տեղացել:
Հետաքրքիր փաստեր Ամանորի մասին
Պատմության մեջ ամենաբարձր տոնածառը եղել է Վաշինգտոնում` 1950թ.:
• Ամեն տարի 30-35 մլն. տոնածառ է վաճառվում միայն ԱՄՆ –ում:
• Ամանորի «գույներ» համարվում են կարմիրը, կանաչը, ոսկեգույնը: Կանաչը՝ կյանքի հաջողության, կարմիրը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, իսկ ոսկեգույնը` հարստություն:
• Նորվեգիացի գիտնականները ասուլիսներից մեկում նշել են Ձմեռ պապիկի կարմիր քթի առկայության պատճառը: Ասվում է, որ կարմիր քիթը դարձել է խորհրդանիշ Ձմեռ պապիների համար, և, որ այն առաջացել է շնչառական հիվանդությունների պատճառով:
• Տոնածառ ասվածը առաջին անգամ օգտագործել են գերմանացիները, հենց նրանցից է ձևավորվել այս գեղեցիկ ավանդույթը:
• ԱՄՆ-ն առաջինն է, ըստ վիճակագրության, այնտեղի բնակչության կեսը հավատում է Ձմեռ Պապիկի գոյությանը:
• ԱՄՆ-ում Ամանորին նվիրում եմ ամենաշատ նվերները, դրանց թիվը նույնիսկ կարող է հասնել 364-ի:
• Ամանորը համարվում է սիրահարների ամենասիրած տոնը:
• Մ.թ.ա 360 թվականին Հռոմի պապը պաշտոնապես հայտարարեց դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ ծննդյան տոն:
• Վիճակագրության համաձայն, ինքնասպանություների թիվը կտրուկ նվազում է Ամանորյա օրերին:
• Տոնածառները սկսվեցին վաճառվել 1850 թվականից:
• Անգլիայում նախատոնական տրամադրության բացումը կատարում է թագավորական ընտանիքը:
• Արևելյան Եվրոպայում սարդերի տեսքով խաղալիքները համարվում են պարտադիր:
• Ալբանիան առաջինն էր ԱՄՆ-ի նահանգներից, ով ընդունեց Ամանորը՝ իբրև տոն. 1836 թ.
Համաշխարհային օվկիանոսում ջուրր գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործությամբ: Ալիքավորման դեպքում ջուրր միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչե ցամաք, հարվածում ափին և փշրվում:
Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիանոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հաճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:
Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Արեգակի ե Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակրնթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:
Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը՝ տեղատվություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտահայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխարի գետեր լինեն օվկիանոսում:
Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառր մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:
Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթխարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրր տեղափոխում են մերձբեևռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջնում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարակածային շրջաններ:
Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քարտեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սառը՝ կապույտ գույնով։
Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:
Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:
Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջաններ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջերմություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:
Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխվելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմատաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:
Հարցեր և առաջադրանքներ
Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գիտեք։
Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը՝ տեղատվություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջաններ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջերմություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:
Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխվելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմատաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:
Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջաններ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջերմություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:
142. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը։ Միաժամանակ երեք գիրք է կարդում։ Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ։ Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ։
143. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա։ Որդերի պատճառով ձկնորսության չգնացի։ Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը։ Հաչող շունը կծան չի լինում։ Երեխայի կտրիչ ատամները արդեն դուր էին եկել։ Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր։
144. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում։ Քամին ամբողջ հարդը բարձրացել ու պտտում էր օդում։ Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը։ Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը։ Մի ուղտ քարավանից առանձնացել էր։ Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար։
145. Ընդգծված բառերը փոխանիրի՛ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի՛ր բառարանի օգնությամբ: Խոսքս մի կտրիր-Խոսքս մի ընդհատիր: Մինչև երբ պիտի թաքուն պահես-Մինչև երբ պիտի երբգաղտնի պահես: Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ-Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվեց: Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց-Օդանավի վայրէջք կատարելը ոչ ոք չնկատեց: Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում-Երեխայի նման հրճվում էին ու լիաթոք ծիծաղում: Եղնիկի ձագըմորն էր փնտրում-Եղնիկի երեխան մորն էր փնտրում:
146. Ընդգծված բառերը փոխանիրի՛ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի՛ր բառարանի օգնությամբ: Հորեղբորս տղան մրջյուններով շատ է հետաքրքրվում-Հորեղբորս երեխան մրջյուններով շատ է հետաքրքրվում: Մրջյունները կանոնավոր զորք ունեն և դրկից միջատների դեմ պատերազմելու են դուրս գալիս կանոնավոր շարքերով-Մրջյունները կանոնավոր զորք ունեն և հարևան միջատների դեմ պատերազմելու են դուրս գալիս կանոնավոր շարքերով: Մրջյուններն էլ թշնամիներ ունեն դրանք խոշոր ճանճերն են-Մրջյուններն էլ ախոյաններ ունեն դրանք խոշոր ճանճերն են: Թափառաշրջիկ մրջյուններ ճանապարհորդում են մայրամուտին և գիշերը-Թափառաշրջիկ մրջյուններ շրջում են են մայրամուտին և գիշերը: