Մաթեմատիկա 02.12.2020

960.
ա) (81.99):11=729
բ) (72.35):12=210
գ) (336.571):42=4568
դ) (9900:99):25=4
ե) (4998:98):17=3
զ) (4800:75):16=4

963. Եռանկյան մի կողմի երկարությունը 7սմ 4մմ է, երկրորդը 6մմ-ով ավելի երրդորդինը առաջինից 6մմ-ով պակաս։ որքան է եռանկյան պարագիծ։
7սմ 4մմ +6մմ=8 սմ
7 սմ 4մմ – 6մմ=6սմ 8մմ
8սմ+6սմ+4սմ=18սմ
4մմ+8մմ=1 սմ 2մմ
18սմ+1սմ 2մմ=19 սմ 2մմ

963. Միևնույն արագությամբ ընթացող երկու գնացքներից մեկն անցել է 3816 կմ, իսկ մյուսը 2520կմ։ Քանի ժամում է ճանապարհը անցել այդ գնացքներից յուրաքանչյուրը, եթե առաջինը ճանապարհին է գտնվել 18 ժամով ավելի, քան երկրորդը։
3816-2520=1296
1296:18=72
3816:72=53ժամ
2520:72=35ժամ

Բնագիտություն Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը․

untitled
Երկրի ընդերքում և նրա մակերևույթին տեղի ունեցող գործընթացների հետևանքով Երկրի մակերևույթը մշտապես փոփոխվում և նոր ձևեր է ստանում: Երկրաշարժերն ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են: Դրանք սովորաբար Երկրի մակերևույթին առաջացնում են անհարթություններ, իսկ արտածին ուժերը հարթեցնում են դրանք: Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթները կոչվում են հողմահարություն:
Հողմահարությունները կարող են լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:
Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ցերեկը տաքանալիս լեռնային ապարներն ընդարձակվում են, գիշերը սառչելիս’ սեղմվում: Դրա հետևանքով ապարների վրա առաջանում են ճաքեր և ճեղքվածքներ: Երբեմն դրանք լցվում են ջրով, որը սառչելով ընդարձակվում է և ավելի արագացնում ժայռերի քայքայումը:
Երկրի մակերևույթով հոսող ջուրը լվանում տանում է հողի վերին շերտը բույսերին անհրաժեշտ սննդանյութերի հետ միասին: Վարարած գետերից կամ անձրևաջրերից առաջացած հեղեղները ամեն տարի վնասում են տասնյակ հազարավոր հեկտար բերքատու հողեր: Քայքայիչ ազդեցություն ունեն նաև քամիները: Ուժեղ մրրիկի ժամանակ քամին կարող է քշել տանել հողի’ մինչև 25 սմ հաստությամբ շերտեր: Դրա հետևանքով արգավանդ հողերը դառնում են անբերրի և մշակման համար ոչ պիտանի: Քայքայիչ դեր ունեն նաև ձյունը և սառույցը: Լեռների վրա կուտակված ձյունը և սառույցը իրենց ծանրության ազդեցությամբ
շարժվում են ներքև’ քերելով և քայքայելով Երկրի մակերևույթը: Այս բոլորը ֆիզիկական հողմահարության օրինակներ են:
Օդում և ջրում պարունակվող տարբեր քիմիական նյութերը’ աղեր, թթուներ, փոխազդելով ապարների հետ, քայքայում են դրանք: Այդպիսի փոխազդեցությունը կոչվում է քիմիական հողմահարություն:
Օրգանական հողմահարությունը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:
Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղումնաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է: Օգտակար հանածոների արդյունահանումը, ջրանցքների, ջրամբարների, թունելների կառուցումը արհեստական բարձրությունների և փոսերի առաջացման պատճառ են դառնում։

Հարցեր և առաջադրանքներ․

1.Որ գործընթացներն են երկրի մակերևույթի վրա առաջացնում անհարթություններ։
Երկրի մակերևույթի վրա անհարթություններ են առաջացնում հրաբուխներն ու երկրաշարժերը:

2.Ինչ է նշանակում հողմնահարում և քանի տեսակներ կան։
Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթները կոչվում են հողմահարություն:

3.Նշեք հողմնահարման տեսակներ օրինակներ։
Օրգանական,ֆիզիկական և քիմիական:

4.Ինչպես է տեղի ունենում օրգանական հողմնահարումը։
Օրգանական հողմահարությունը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:

5.Մարդը կարող է իր ազդեցությունն ունենալ երկրի մակերևույթի ձևավորման գործում։
Երկրի մակերևույթի ձևավորման գործում մարդը կարող է իր ազդեցությունն ունենալ:

Բնագիտություն