Բնագիտություն

Համաշխարհային օվկիանոսում ջուրր գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրր միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչե ցամաք, հարվածում ափին և փշրվում:

Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի ե Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակրնթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառր մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:

Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրր տե­ղափոխում են մերձբեևռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։

Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

  1. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

  1. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:

Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

  1. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

  1. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:

Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանքի գիրք

142. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը։
Միաժամանակ երեք գիրք է կարդում։
Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ։
Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ։

143. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա։
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի։
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը։
Հաչող շունը կծան չի լինում։
Երեխայի կտրիչ ատամները արդեն դուր էին եկել։
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր։

144. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում։
Քամին ամբողջ հարդը  բարձրացել ու պտտում էր օդում։
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը։
Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը։
Մի ուղտ քարավանից առանձնացել էր։
Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար։

145. Ընդգծված բառերը փոխանիրի՛ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի՛ր բառարանի օգնությամբ:
Խոսքս մի կտրիր-Խոսքս մի ընդհատիր:
Մինչև երբ պիտի թաքուն պահես-Մինչև երբ պիտի երբգաղտնի պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ-Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվեց:
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց-Օդանավի վայրէջք կատարելը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում-Երեխայի նման հրճվում էին ու լիաթոք ծիծաղում:
Եղնիկի ձագը մորն էր փնտրում-Եղնիկի երեխան մորն էր փնտրում:

146. Ընդգծված բառերը փոխանիրի՛ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի՛ր բառարանի օգնությամբ:
Հորեղբորս տղան մրջյուններով շատ է հետաքրքրվում-Հորեղբորս երեխան մրջյուններով շատ է հետաքրքրվում:
Մրջյունները կանոնավոր զորք ունեն և դրկից միջատների դեմ պատերազմելու են դուրս գալիս կանոնավոր շարքերով-Մրջյունները կանոնավոր զորք ունեն և հարևան միջատների դեմ պատերազմելու են դուրս գալիս կանոնավոր շարքերով:
Մրջյուններն էլ թշնամիներ ունեն դրանք խոշոր ճանճերն են-Մրջյուններն էլ ախոյաններ ունեն դրանք խոշոր ճանճերն են:
Թափառաշրջիկ մրջյուններ ճանապարհորդում են մայրամուտին և գիշերը-Թափառաշրջիկ մրջյուններ շրջում են են մայրամուտին և գիշերը: