Օ․Հենրի «Մոգերի ընծաները»

Օ․Հենրի «Մոգերի ընծաները»

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են:

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։ Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:

Դելլան դադարեց արտասվելուց և թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին։ Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին։ Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար։ Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր։ Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա։ Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր։ Միշտ էլ այդպես է լինում։ Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ։ Իր Ջիմի համար։ Քանի-֊քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին։ Ինչ-֊որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-֊ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց։ Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը։

Ի դեպ, Ջեյմս Դիլինգհեմ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ։ Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելլայի մազերը։

Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին:

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում, նա արդեն սլանում էր ներքև՝ փողոց:

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր․ «Մադամ Սոֆրոնի,մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»: Դելլան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:
― Մազերս չե՞ք գնի, ― հարցրեց մադամին:

― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ։ Կրկին հոսեց շագանակագույն ջրվեժը:

― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:

― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա: Դելլան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:

Վերջապես գտավ։ Տարակույս չկար, այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար։ Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել։ Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, ― այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը։ Այն թերևս կարելի էր արժանի համարել այդ ժամացույցին։ Հենց որ Դելլան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին։ Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն և արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ։ Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և և Դելլան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ։ Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:

Տանը Դելլայի աշխուժությունը հանդարտվեց, իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը։ Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը։ Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք:

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին փոքր տղայի։ Դելլան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելու մեջ:

«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ Քոնի այլենդյան խմբերգչուհու։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»:

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին:

Ջիմը երբեք չէր ուշանում։ Դելլան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ, մուտքի դռանն ավելի մոտիկ։ Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայները և մի պահ գունատվեց։ Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմել աստծուն և փութով մրմնջաց.

― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց:

Դուռը բացվեց, Ջիմը ներս մտավ և իր ետևից փակեց այն։ Նրա դեմքը նիհար էր, մտահոգ։ Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով։ Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների:

Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ։ Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։ Ջիմը պարզապես նայում էր, հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը:

Դելլան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը:

― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար:

― Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը:

― Այո, կտրել և վաճառել եմ, ― ասաց Դելլան։ ― Բայց չէ որ դու, միևնույն է, կսիրես ինձ։ Չէ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս:

Ջիմը շվարած նայեց շուրջը:

― Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն, ― հարցրեց նա անմիտ համառությամբ:

― Մի՛ փնտրիր, չես գտնի, ― ասաց Դելլան։ ― Չէ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել։ Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը, ― շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց, ― սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը։ Կոտլետները տապակե՞մ, Ջիմ:

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից։ Նա գիրկն առավ իր Դելլային:

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:

― Սխալ չհասկանաս ինձ, Դելլ, ― ասաց նա։ ― Ոչ մի սանրվածք ու կտրված մազեր չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելլային սիրելուց։ Սակայն բաց արա փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր֊-ինչ ապշեցի:

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ հաջորդեցին զուտ կանացի արցունքների :

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը կողքերին հավաքելու համար։ Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելլան, դիտելով Բրոդվեյի վրա գտնվող ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր։ Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելլայի շագանակագույն մազերի գույնն ունեին։ Դրանք թանկ արժեին, Դելլան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից։ Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը:

Այնուամենայնիվ Դելլան սանրերը սեղմեց կրծքին և երբ, վերջապես, ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

― Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:

Եվ հանկարծ վեր ցատկեց, ինչպես եռացրած ջրից վախեցած կատվիկ, ու գոչեց.

― Ախ, աստված իմ:

Չէ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը։ Փութով բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան։

― Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ։ Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ։ Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին։ Ինձ տուր այն։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար:

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց:

― Դելլ, ― ասաց նա, ― ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան։ Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար։ Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար։ Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է:

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են:

Առաջադրանքներ

1. Համացանցում կարդացեք մոգերի մասին և փորձեք բացատրել ստեղծագործության վերնագիրը: Մոգը նշանակում է կախարդ: Վերնագիրը Կախարդների նվերը:

2. Գրեք, թե ի՞նչն էր այս նովելի անսպասելիությունը: Ջիմիի արձագանքը, երբ Դելլան կտրեց իր մազերը, որպեսզի գնի իր համար նվեր:

3. Ի՞նչ եք կարծում զույգերը սիրո՞ւմ էին իրար: Պատասխանը հիմնավորեք: Այո սիրում էին, եթե չսիրեին, ինչպե՞ս Ջիմին կանհանգստանար, երբ Դելլան կտրեց իր մազերը:

4. Նման իրավիճակում, եթե դուք լինեիք, ի՞նչ կանեիք, կամ ի՞նչ կվաճառեիք: Ես կանեի այն, ինչ արեց Դելլան: Ես կվաճառեի այն ինչ ինձ համար թանկ է:

5. Անծանոթ բառերը դուրս գրեք, բացատրեք:
Հերակալ-մազերի սանրվածքն ամրացնելու համար:

Մաթեմատիկա 16.12.2020

.770․ Օգտվելով նկարից՝ որոշե՛ք՝ հետևյալ պնդումները ճիշտ են, թե ոչ․

ա) ABCDE բազմակյունը վեցանկյուն է։ Ոչ, ABCDE բազմակյունը հնգակյուն է։
բ) M կետը պատկանում է ABCDE բազմանկյանը։ Այո, M կետը չպատկանում է ABCDE բազմանկյանը։
գ) F կետը պատկանում է ABCDE բազմանկյանը։ Ոչ, F կետը չի պատկանում է ABCDE բազմանկյանը։
դ) M և K կետերը միացնող հատվածը պատկանում է ABCDE բազմանկյանը։
Այո, M և K կետերը միացնող հատվածը պատկանում է ABCDE բազմանկյանը
ե) M և F կետերը միացնող հատվածը պատկանում է ABCDE բազմանկյանը։
Այո, M և F կետերը միացնող հատվածը պատկանում է ABCDE բազմանկյանը։
զ) M և N կետերը միացնող հատվածը պատկանում է ABCDE բազմանկյանը։
Այո, M և N կետերը միացնող հատվածը պատկանում է ABCDE բազմանկյանը։
է) K և D կետերը միացնող հատվածը պատկանում է ABCDE բազմանկյանը։
Ոչ, K և D կետերը միացնող հատվածը չի պատկանում է ABCDE բազմանկյանը։

Մաթեմատիկա 16.12.2020

785․Չորս անոթներում կա 38 լ եգիպտացորենի ձեթ։ Առաջին անոթում կա 10 լ ձեթ, երկրորդում՝ 5 անգամ պակաս, քան առաջինում, իսկ մյուս երկուսում եղած ձեթի քանակություններն իրար հավասար են։ Քանի՞ լիտր ձեթ կա անոթներից յուրաքանչյուրում։

10։5=2(երկրորդ)
10+2=12(երկրորդ, առաջին)
38-12=26(երրորդ, չորրորդ)
26:2=13(երրորդ և չորրորդ)

786․Հայերենի այբուբենում 6 տառով ավելի կա քան ռուսերենի այբուբենում, իսկ ռուսերենի այբուբենում՝ 8 տառով ավելի, քան լատիներենի այբուբենում։ Քանի՞ տառից է կազմված այբուբեններից յուրաքանչյուրը, եթե երեք այբուբենների տառերի ընդհանուր քանակը 97 է։

97-6=91(Տառ)
91-8=83(Տառ)
83-8=75(Տառ)
75:3=25(Լատինական տառեր)
25+8=33(Ռուսական տառեր)
25+8+6=39(Հայկական տառեր)

Պատասխան՝ Հայկական այբուբենի տառեր՝ 39, Ռուսական այբուբենի տառեր՝ 33, Լատինական այբուբենի տառեր՝ 25։

Отчёт по русскому языку

Ռուսերենի բաժին

106. Напишите рассказ «Это я!».

Мое хобби

Пакет заданий на лето

Какой, какие, какая, какое.

моя семья 2

Задания 3

Сказка 4

мой, моя, моё твой, твоя, твоё ​ 5

Осенние задания 6

Задания 7

Задания 8

делаю, делаешь, делает, делаем, делаете, делают 9

Задания 10

Мое любимое время 11

Делал, делала, делало, делали 12

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքր, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որր ողողում է Անտարկտիդայի ափերը:

Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի րնդարձակ տարածություն է զրաղեցնում, քան ամրողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդր՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:

Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովր Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը: Համաշխարհային օվկիանոսը ջրոլորտի գլխավոր բաղադրիչն է, Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքր, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:  Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ,  Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ: Համաշխարհային օվկիանոսի ջուրր, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը: Օվկիանոսի ջուրր տաքանում է Արեգակից: Օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է: Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:

English/Essay

Merry Christmas and a Happy New Year everyone! | News Post Page

Essay
It is winter. It’s cold in winter.
New Year in Armenia and Celebrate Christmas on December 31. The Christmas tree in our house decorates my family. We decorate our house on New Year. In Armenia we eat cookies, meat, etc. on New Year. We put our presents under the Christmas tree. I like this holiday because I get a lot of presents on this holiday.

  1. When do you celebrate the New Year and Christmas? We celebrate the New Year Christmas on December 31.
  2. Who decorates the Christmas tree? The Christmas tree decorates my family.
  3. Do you decorate your house? Yes, of course we decorate our house.
  4.  What do you eat? We eat pancakes and etc.
  5. Where do you put the Christmas presents? We put our presents under the Christmas tree.
  6. Do you send Christmas cards to your relatives or friends? Yes.
  7. Do you like this holiday? Why? Yes, I like this holiday because I get a lot of presents on this holiday.

Делал, делала, делало, делали

Поставьте глаголы в форму прошедшего времени:

мечтать, думать, читать, спать, ходить, гулять

Прошедшее время                  
Я (что  делал? что делала?) Я прочитал книгу на прошлой неделе.
Ты (что  делал? что делала?) Вы ходили гулять на прошлой неделе.
Он  (что делал?) Он спал в своей комнате на прошлой неделе.
Она  (что делала?) Вчера она думала о своей домашней работе.
Оно   (что делало?) Оно думало о том, что поесть завтра.
Мы (что делали?) Решили посмотреть на падающие звезды и присниться.
Вы (что делали?) Вы пошли гулять.
Они (что делали?) Они пошли гулять.

Բնագիտության հաշվետվություն

Բնագիտության բաժին

Ինչ կենդանի կցանկանայի պահել

Ինչ է բնությունը

Բնության ուսումնասիրման մեթոդները․ դիտում, փորձ, չափում

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ

ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ

ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Աստղագիտությունը Հայաստանում

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ

Երկրի ձևը, չափերը: Քարտեզ, գլոբուս

Հատակագիծ և քարտեզ: Մասշտաբ: Պայմանական նշաններ

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Երկրակեղևի կառուցվածքը

Հրաբուխներ

Բնագիտություն Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը․

Երկրաշարժ

Հաշտ ապրենք երկրաշարժի հետ

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ