Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ․
1․Բանաստեղծությունից դուրդ գրեք 8 ածական, 12 գոյական։
Ածական
Ձյունապատ, կապույտ, թափանցիկ, մանկական, հին, աստղային, անհուն, ձյունոտ։
Գոյական
Լեռ, լիճ, Երկինք, Երազ, աչք, անուրջ, գիշեր, աստղ, հոգի, կարոտ, իրիկնամուտ, մութ։
2․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը, ո՞ր տրամադրությունն է գերակշռում։ Պատասխանդ հիմնավորիր։
Բանաստեղծությունը մեր Հայրենիքի մասին էր, նկարագրում էր լճերը, լեռները և այլն:
3․Բանաստեղծությունը սովորիր անգիր, ձայնագրիր, տեղադրիր բլոգումդ։