Մի մարդ տեսավ գարնան մարգում
Վեր ճախրելով,
Ճըռվողելով,
Ոնց էր արտուտն անուշ երգում։«Սա որ, ասավ, էս վայրի տեղ
Երգ է ասում էսքան շքեղ,
Հապա թե մեր տանը լինի
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի»։
Ու ներշընչման տենդի միջինԲռնեց մարգի սիրուն երգչին,
Տարավ փակեց նեղ վանդակում.
— Տեսեք, հիմի ոնց է երգում։Բայց ի՜նչ. գերի, վանդակի մեջ.
Թըռչնակը լուռ նայում էր խեղճՀեռո՜ւ–հեռո՜ւ ճոխ մարգերին.
Միտն էր բերում կյանքը նախկին,
Երբ որ ազատ,
Էն ցողապատ
Թարմ արոտում,Թավիշ խոտում
Ման էր գալի,
Սորոլ տալի…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,
Ու հառաչում,
Ցավոտ ճըչում
Մաշող կարոտն ազատության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն»։
— Գուցե սրա կուտն է աղքատ
Կամ թե փայտե վանդակն է վատ,
Որ իր զըվարթ երգը թողեց։
Միտք արավ տերն ու ողջ փոխեց.
Փայտե կոպիտ հին բանտի տեղ
Ոսկի վանդակ շինեց շըքեղ
Ու կերակուրն, էն օրից վեր,
Արավ շաքար ու թանկ մըրգեր։
Սակայն մարգի քընքուշ գերին
Մըտիկ չարավ թանկ մըրգերին։
Ոսկի բանտից՝ նեղ ու խավար,
Սըլանում էր միտքն անդադար
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…
Ու հիշում էր,
Թե մայիսի
Արշալույսի
Ջինջ երկընքում
Ո՜նց էր երգում,
Խորո՜ւնկ, անվե՜րջ,
Լույս ծովի մեջ
Անփույթ լողում,
Խընդում, խաղում…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,
Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով
Հընչում էր ողբն իր գերության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»
— Ո՞րն է սրա լավ վաթանը,
Որ չի կենում իր ճոխ տանը,
Ո՛չ մի ուրախ երգ է երգում
Էս ոսկեղեն թանկ վանդակում։
Ասավ տերը ու ետ տարավ՝
Թողեց հանդում։ Գերին թըռավ,
Կարոտալի մըտավ էն պերճ
Ծաղիկների, խոտերի մեջ։
Ապա վերև,
Դեպի արև
Ճախրեց, խընդաց.
Օդում թընդաց,
Հոսեց երգը… Սակայն նորեն
Էլ առաջվա երգը չէր էն…
Ու էն օրից
Ջինջ այերից
Զիլ, թրթռուն
Ինչ էլ երգի,—
Արև, գարուն,
Բույրը մարգի,—
Նըրա զըվարթ, հընչուն երգում
Դեռ լալիս է ու հեկեկում
Հիշատակը իր գերության
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»
1908
Առաջադրանքներ`
- Արտույտ թռչունի մասին հետաքրքիր տեղեկություններ փնտրեք համացանցում ։ Արտույտների մասին
- Բացատրեք կարմիրով նշված բառերը և սովորեք։
Մարգ-բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր:
Ճախրել-սրընթաց թռչել:
Ճըռվողել-երգել, ծլվլալ:
Տենդ-կրակ, ջերմություն:
Ճոխ-շքեղ:
Արոտում- կանաչ, հյութալի:
Թավիշ-փափուկ, Խիտ, նուրբ:
Հառաչել-կենդանու ձայն:
Մըտիկ չարավ-չլսել:
Արշալույս-Լույսը բացվելու ժամանակը և հորիզոնի պայծառ լուսավորումը այդ պահին:
Անփույթ-անտարբեր, անուշադիր:
Պերճ-զարդարուն, պաճուճված:
Թընդաց-վորոտած:
Զիլ-ուժեղ, հուժկու:
Թրթռուն-դողդողալ, երերալ:
Հեկեկալ-լացել, ողբալ: - Բացատրեք կանաչով նշված արտահայտությունները։
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի-ուրախությամբ, գեղեցիկ ձայնով կերգի:
Միտն էր բերում կյանքը նախկին-հիշում էր իր անցյալը:
Մաշող կարոտն ազատության-կարոտում էր ազատ կյանքը:
Սըլանում էր միտքն անդադար, Դեպ վե՜ր, դեպ վե՜ր-մտքով գնում էր դեպի ազատություն:
Ու էն կյանքի հուր կարոտով-Կարոտում է իր հին կյանքը:
Նեղ վանդակում, կոտրած սըրտով-նեղ վանդակում անհավատ սրտով դեպի ազատ կյանքին:
Հընչում էր ողբն իր գերության-լսվում է լացը իր գերության: - Ինչո՞ւ արտույտը չէր երգում ոսկե վանդակի մեջ։ Որովհետև նա ուզում էր դուրս գալ վանդակից և գնալ դեպի վերև։
- Ինչո՞ւ ազատ արձակվելուց հետո արտույտի երգը չհնչեց նախկինի պես։ Որովհետև նա երգելուց հիշում է իր գերության եղած ժամանակները։
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ազատությունը։ Ինձ համար Ազատությունը նշանակում է երբ չկա արգելք և տեղաշարժման սահմանափակում,կամ մարդը ինքնուրույն կարող է որոշում կայացնել։