Փարվանա Հ․Թումանյան

III

— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *
Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Առաջադրանքներ.
1.Դուրս գրեք կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորեք:
Սիրատենչ-Սիրո ձգտող:
Արյունըռուշտ-Գիշատիչ:
Ձիավոր-Հեծյալ:
Մռայլ-Խավար:
Տըրտում-Տրտմությամբ լցված:
Ալևոր-Ծերունի:
Ամայի-Անշեն:
Հույսը հատավ- Որևէ ցանկալի բանի սպասել:
Ծըփալ-Ալեկոծվել:
Արտասուք-Գարնան դեմ ծառերից հոսող հյութ:
Վըճիտ-Պարզ:
Փառավոր-Գովելի:
Ճըրագ-Լամպ:
Տակավին-Մինչև այժմ:

2.Բացատրեք կանաչով նշված արտահայտությունները։
1. Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից-Նշանակում է, որ Ո՞վ իմանա, մի գուցե պետք է տակն ու վրա անեն ողջ աշխարհը։
2. Սարից թըռած ձիավոր-Նշանակում է, որ սարից եկած ձիավոր։
3. Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր-Նշանակում է, որ վշտանում է սիրտս, դաժան է այս կյանքն ու տխուր։
4. Սև-սև ցավերն իրեն սըրտում՝ միտք է անում գըլխակոր-Նշանակում է, որ իր ցավը իր մտքի մեջ է:
5. Էնքա՜ն արավ լաց ու կոծ, որ լիճ կըտրեց արտասուքը-Նշանակում է, որ այնքան լացեց, որ արցունքներից լիճ գոյացավ։
6. Տըրտմաշուք-Հանդիսավոր տրտմությամբ:
7. Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա-Նշանակում է, որ փնտրում են դեռ, բայց չեն գտնում, Տանջվում են կտրիճները, որ գտնեն անշեջ հուրը:

3.Փոխեք բալլադի վերջաբանը՝ ըստ Ձեր ցանկության։ Եսկցանկանայի, որ նա ամուսնանա խելացի ձիավորի հետ:

4. Ինչո՞ւ չվերադարձան կտրիճները։ Որովհետև նրանք չեին հասկացել անշեջ հուր հասկացողությունը։


5.Մեկնաբանեք վերջին հատվածը(Ասում են էն թիթեռները հատվածից)։ Որ Կտրիճները  վառվել են Փարվանա օրիորդը շատ լացեց և գետ ստեղծեց, որի մեջ խեղտվեց

Փարվանա Հ․Թումանյան

I

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,

Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից

Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

Առաջադրանքներ՝

  1. Համացանցում կարդացեք և գրեք, թե որտեղ են գտնվում Փարվանա լիճը և Ջավախքը։ Փարվանա լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում: Գավառը գտնվում է Վրաստանում:
  2. Կարմիրով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք։
    Վեհափառ-Վսեմ ու պանծալի ոգով տոգորված:
    Ծիծղուն-Ծիծաղալ:
    Սեգ-Իր ուժով՝ գեղեցկությամբ՝ վեհությամբ հպարտ:
    Որսացող-Որս անող:
    Դեսպան-Պետության դիվանագիտական ներկայացուցիչ մի այլ երկրում:
    Արքունիք-Արքայի պալատը:
     Չընաշխարհիկ-Արտակարգ կերպով լավ՝ գեղեցիկ:
    Ամեհի-Անզուսպ:
    Կըտրիճ-Քաջ:
    Դըրանիկ-Արքունի պաշտոնյա:
     Նաժիշտ-Սպասավորուհի:
    Ալեհեր-Ճերմակած մազերով:
    Փարվել-Սիրով փաթաթվել՝ գրկել մեկին:
    Հառաչել-Ախ քաշել:
     Իշխանազուն-Իշխանազն:
    Լայնալանջ-Լայն լանջով:
    Պայազատ-Ազնվական տոհմի ժառանգ:
    Մայիլ մընա-Մայիլ մնա:
    Տըմարդի-Անազնիվ:
    Անշեջ-Չշիջող:
  3. Բացատրեք կանաչով նշված հատվածները։
    1. Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝ Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ-Նշանակում է, որ Ջավախքում գտնվում էր Փարվանա թագավորությունը։
    2. Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ-Նշանակում է, որ իրեն ավելի մեծ բախտ էր սպասվում։
    3. Հայրը ինչպես մըռայլ մի ամպ, Աղջիկն անուշ մի լուսին, Ամպ ու լուսին իրար փարված Դուրս են գալի միասին-Նշանակում է, որ հայրը ծերացել էր, իսկ աղջիկը այնքան գեղեցիկ էր, որ լույս էր տալիս հայրիկին։
    4. Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն Անհաղթներից անհաղթին-Նշանակում է, որ Քո ձեռքի խնձորը նրան շպրտիր, ով շատ ուժեղ է։
    5. Ձիանք հեծած թըռան հապճեպ Դեպի չորս կողմն աշխարհի-Նշանակում է, որ կտրիճները գնացին աշխարհի չորս կողմը անշեջ ջուրը գտնելու։
  4. Բնութագրեք Փարվանա օրիորդին։ Շատ ազնիվ և գեղեցիկ:
  5. Բնութագրեք կռվի եկած կտրիճներին։ Անխելք և քաջ:
  6. Բացատրեք խնձոր նետել արտահայտության իմաստը։ Դա մի ավանդույթ է, որ սիրած տղամարդը անցնում էր իր սիրած աղջկա պատուհանի տակով և աղջիկը, եթե հավանում է,  խնձորը շպրտում է նրա ոտքի տակ։

какой какая какои какоие

какой?                какая                        какое                     какие?

лес – древний  ножка – куриная  утро – солнечное  птицы – перелётные

ветер – сильный  поляна – зелёная озеро –чистое  вороны – чёрные

куст – зелёный  шубка – белая    небо – голубое листья – жёлтые

заяц – быстрый деревня –старая    кусты – зелёноеснег –мягкий  река – грязная

Արտուտի երգը․ Հովհաննես Թումանյան

Похожее изображениеՄի մարդ տեսավ գարնան մարգում
Վեր ճախրելով,
Ճըռվողելով,
Ոնց էր արտուտն անուշ երգում։«Սա որ, ասավ, էս վայրի տեղ
Երգ է ասում էսքան շքեղ,
Հապա թե մեր տանը լինի
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի»։
Ու ներշընչման տենդի միջինԲռնեց մարգի սիրուն երգչին,
Տարավ փակեց նեղ վանդակում.
— Տեսեք, հիմի ոնց է երգում։Բայց ի՜նչ. գերի, վանդակի մեջ.
Թըռչնակը լուռ նայում էր խեղճՀեռո՜ւ–հեռո՜ւ ճոխ մարգերին.
Միտն էր բերում կյանքը նախկին,
Երբ որ ազատ,
Էն ցողապատ
Թարմ արոտում,Թավիշ խոտում
Ման էր գալի,
Սորոլ տալի…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,

Ու հառաչում,
Ցավոտ ճըչում
Մաշող կարոտն ազատության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն»։
— Գուցե սրա կուտն է աղքատ

Կամ թե փայտե վանդակն է վատ,
Որ իր զըվարթ երգը թողեց։
Միտք արավ տերն ու ողջ փոխեց.
Փայտե կոպիտ հին բանտի տեղ
Ոսկի վանդակ շինեց շըքեղ

Ու կերակուրն, էն օրից վեր,
Արավ շաքար ու թանկ մըրգեր։
Սակայն մարգի քընքուշ գերին
Մըտիկ չարավ թանկ մըրգերին։
Ոսկի բանտից՝ նեղ ու խավար,

Սըլանում էր միտքն անդադար
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…
Ու հիշում էր,
Թե մայիսի
Արշալույսի

Ջինջ երկընքում
Ո՜նց էր երգում,
Խորո՜ւնկ, անվե՜րջ,
Լույս ծովի մեջ
Անփույթ լողում,

Խընդում, խաղում…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,
Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով 

Հընչում էր ողբն իր գերության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»
— Ո՞րն է սրա լավ վաթանը,
Որ չի կենում իր ճոխ տանը,
Ո՛չ մի ուրախ երգ է երգում

Էս ոսկեղեն թանկ վանդակում։
Ասավ տերը ու ետ տարավ՝
Թողեց հանդում։ Գերին թըռավ,
Կարոտալի մըտավ էն պերճ
Ծաղիկների, խոտերի մեջ։

Ապա վերև,
Դեպի արև
Ճախրեց, խընդաց.
Օդում թընդաց,
Հոսեց երգը… Սակայն նորեն

Էլ առաջվա երգը չէր էն…

Ու էն օրից
Ջինջ այերից
Զիլ, թրթռուն 
Ինչ էլ երգի,—

Արև, գարուն,
Բույրը մարգի,—
Նըրա զըվարթ, հընչուն երգում
Դեռ լալիս է ու հեկեկում
Հիշատակը իր գերության

«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»

1908

Առաջադրանքներ`

  1. Արտույտ թռչունի մասին  հետաքրքիր տեղեկություններ փնտրեք համացանցում ։ Արտույտների մասին
  2. Բացատրեք կարմիրով նշված բառերը և սովորեք։
    Մարգ-բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր:
    Ճախրել-սրընթաց թռչել:
    Ճըռվողել-երգել, ծլվլալ:
    Տենդ-կրակ, ջերմություն:
    Ճոխ-շքեղ:
    Արոտում- կանաչ, հյութալի:
    Թավիշ-փափուկ,  Խիտ, նուրբ:
    Հառաչել-կենդանու ձայն:
    Մըտիկ չարավ-չլսել:
    Արշալույս-Լույսը բացվելու ժամանակը և հորիզոնի պայծառ լուսավորումը այդ պահին:
    Անփույթ-անտարբեր, անուշադիր:
    Պերճ-զարդարուն, պաճուճված:
    Թընդաց-վորոտած:
    Զիլ-ուժեղ, հուժկու:
    Թրթռուն-դողդողալ, երերալ:
    Հեկեկալ-լացել, ողբալ:
  3. Բացատրեք կանաչով նշված արտահայտությունները։
    Ի՜նչ դրախտի ձայն կըհանի-ուրախությամբ, գեղեցիկ ձայնով կերգի:
    Միտն էր բերում կյանքը նախկին-հիշում էր իր անցյալը:
    Մաշող կարոտն ազատության-կարոտում էր ազատ կյանքը:
    Սըլանում էր միտքն անդադար, Դեպ վե՜ր, դեպ վե՜ր-մտքով գնում էր դեպի ազատություն:
    Ու էն կյանքի հուր կարոտով-Կարոտում է իր հին կյանքը:
    Նեղ վանդակում, կոտրած սըրտով-նեղ վանդակում անհավատ սրտով դեպի ազատ կյանքին:
    Հընչում էր ողբն իր գերության-լսվում է լացը իր գերության:
  4. Ինչո՞ւ արտույտը չէր երգում ոսկե վանդակի մեջ։ Որովհետև նա ուզում էր դուրս գալ վանդակից և գնալ դեպի վերև։
  5. Ինչո՞ւ ազատ արձակվելուց հետո արտույտի երգը չհնչեց նախկինի պես։ Որովհետև նա երգելուց հիշում է իր գերության եղած ժամանակները։
  6. Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ազատությունը։ Ինձ համար Ազատությունը նշանակում է երբ չկա արգելք  և տեղաշարժման սահմանափակում,կամ մարդը ինքնուրույն կարող է որոշում կայացնել։

Արտույտների մասին

Հայտնի է արտույտների 78 տեսակ՝ տարածված հիմնականում Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, մեկական տեսակ՝ Ամերիկայում և Ավստրալիայում: ՀՀ-ում հանդիպում է 8 տեսակ՝ տափաստանային, եղջյուրավոր, փուփուլավոր, երկբծավոր, փոքր, մոխրագույն, անտառային և դաշտային: Դաշտային, եղջյուրավոր և փուփուլավոր արտույտները նստակյաց են, մնացած տեսակները՝ բնադրող-չվող: Բնակվում են բաց տարածություններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառի բացատներում, հարթավայրերում, լեռներում:  Արտույտները փոքրամարմին (110– 230 մմ երկարությամբ, 19–70 գ կենդանի զանգվածով) երգեցիկ թռչուններ են: Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր՝ հարմարված գետնին քայլելու համար: Թևերը երկար են ու լայն: Մեջքը խայտաբղետ է, փորը՝ բաց գունավորված: Քուջի և կրծքի վրա հաճախ բծեր են լինում: Էգը և արուն արտաքինից չեն տարբերվում:  Արագաթռիչ են և արագավազ: Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են: Երգում են թռիչքի ընթացքում, թևերի ու պոչի բացվածքով ցուցադրում հարսանեկան խաղերի դրվագներ: Սնվում ե

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:

Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակր: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանր կտրուկ նվազում է, ջրային գոլորշիներր, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

Մեծ մասամբ մառախուը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:

Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկր ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերր փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած: Երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։ Սակայն բացարձակ խոնավությունը դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը: Օդի խոնավությունը առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում: Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները: Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Past simple

Էջ 161-162 առ.201
Էջ 163 առ.203(1-10) 

201. On Tuesday I got up at half past six. I went to the bathroom and washed my hands and face and cleaned my teeth. Then I dressed, went to the kitchen and cooked breakfast for my family .At half past seven my son got up and had breakfast. I had breakfast with my son.My son ate a sandwich and drank a cup of tea.I didnt drink tea. I drank coffee. After breakfast my son left home for school. I didn`t work in the last morning. I worked in the afternoon. In the evening I was at home. My husband and son were at home, too. We rested in the evening. My son watched TV, my husband read newspapers and I did some work about the house. At about eleven o`clock we went to bed.

203.
1. His sister studies English every day.

2. She studied English two hours.

3. Did your brother go to school last Friday? Yes, he did.

4. I go to bed at ten o clock every day.

5. I went to bed at ten o clock yesterday.

6. My brother washes his face every morning.

7. Last night he washed his face with soap and water.

8. I don’t have history lessons every day.

9. We did not rest yesterday

10. My brother did not drink coffee yesterday.

Մաթեմ 12.03.2021

1. Ըստ ավանդույթի՝ նռան մեջ 365 հատիկ կա: Մի նուռ մաքրենք, հատիկները հավասարապես լցնենք 5 ափսեի մեջ: Այդպիսի երկու ափսեում քանի՞ հատիկ կլինի:

2. Երկու լիտր մեղրի զանգվածը 3կգ է: Ամենաշատը քանի՞ կիլոգրամ մեղր կարող ենք լցնել 2 հատ 3 լիտրանոց տարաների մեջ:

3. Ճամբարային խումբը Արատես գնաց Երևան-Երասխ-Արատես երթուղով, որի երկարությունը 150կմ է: Վերադարձավ Վարդենյաց լեռնանցքով` անցնելով 200կմ ճանապարհ: Խումբը որքա՞ն ժամանակ ծախսեց ճանապարհին, եթե միկրոավտոբուսը ամեն ժամում անցնում էր 50կմ:

4. Գտեք օրինաչափությունը և գրե՛ք պատկերներում բաց թողած թվերը:

5. Գծագրում քառակուսու մակերեսը 25 քառակուսի սանտիմետր է, իրար հավասար եռանկյուններից յուրաքանչյուրի պարագիծը 25սմ է: Գտե՛ք ABCD քառանկյան պարագիծը:

6. Սառան մտապահեց մի թիվ, դրանից հանեց միանիշ, կենտ բաղադրյալ թիվ և ստացվածից հանեց ամենափոքր բաղադրյալ թվի և ամենափոքր պարզ թվի արտադրյալը: Արդյունքը բաժանեց 3-ի և ստացավ 5: Ի՞նչ թիվ էր մտապահել Սառան:

7. Արմենը և Գագիկը բլրից իջնում էին: Արմենը մինչև բլրի ստորոտ իջավ քայլելով: Գագիկը սկզբում սահում էր դահուկներով՝ շարժվելով Արմենից յոթ անգամ արագ: Ճանապարհի կեսին Գագիկը ընկավ, դահուկը կոտրեց, ոտքը վնասեց: Ստիպված ճանապարհի մյուս կեսը իջավ՝ քայլելով Արմենից երկու անգամ ավելի դանդաղ: Տղաներից ո՞վ շուտ հասավ բլրի ստորոտ:

8. Արատեսում բնակվող երկու շներից յուրաքանչյուրը օրեկան ուտում է 300 գրամ չոր կեր: 30 օրում որքա՞ն կեր կսպառվի Արատեսում, եթե շներից մեկին 20 օր հետո տեղափոխեն Երևանի Ագարակ:

9. Գտե՛ք այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը հավասար է 138:

10. Լիան, 1, 2, 3, 4, 5, 6 թվանշանները օգտագործելով, կարող է կազմել երկու եռանիշ թվեր, որոնց գրության մեջ թվանշանները մեկական անգամ են օգտագործվում: Հետո պետք է հաշվի իր գրած թվերի գումարը: Ի՞նչ ամենամեծ արժեք կարող է ունենալ այդ գումարը:

Հայրենիքում

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ․

1․Բանաստեղծությունից դուրդ գրեք 8 ածական,  12 գոյական։
Ածական
Ձյունապատ, կապույտ, թափանցիկ, մանկական,  հին, աստղային, անհուն, ձյունոտ։
Գոյական
Լեռ, լիճ, Երկինք, Երազ, աչք, անուրջ, գիշեր, աստղ, հոգի, կարոտ, իրիկնամուտ, մութ։

2․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը, ո՞ր տրամադրությունն է գերակշռում։ Պատասխանդ հիմնավորիր։
Բանաստեղծությունը մեր Հայրենիքի մասին էր, նկարագրում էր լճերը, լեռները և այլն:

3․Բանաստեղծությունը սովորիր անգիր, ձայնագրիր, տեղադրիր բլոգումդ։

Իմ սիրելի գրողը

Պարույր Սևակ (Պարույր Ղազարյան) Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատ մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյան էր: Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց: Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։  տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին: