Լեզվական աշխատանք

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, ափ, ափով, ափին:
Շենք, շենքով, շենքում, շենքից, շենքին:
Գյուղին, գյուղում, գյուղով, գյուղից, գյուղ:

210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:
Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:
Գիրքը պայուսակի մեջ է:
Գիրքը գրադարակում է:
Գիրքը դրված է հեռուստացույցի դիմաց:
Գիրքը պահարանի մեջ է:
Գիրքը սեղանի վրա է:
Գիրքը ձեռքիս է:
Գիրքը աթոռին է:
Գիրքը լճում է:

211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:
Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:
Դպրոցում է:
Տանն է:
Դասարանում է
Բակում է:
Փողոցում է:
Մանկապարտեզում է:
Երեխան դպրոցում է:
Երեխան տանն է:
Երեխան դասարանում է:
Երեխան բակում է:
Երեխան փողոցում է:
Երեխան Մանկապարտեզում է: