Ղ. Աղայան Տորք Անգեղ

Ղ. Աղայան

Տորք Անգեղ

Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա եւ շատ ահարկու.
Աչքերը կարծես մի մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լուսով,
Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան
Քիթը կորնթարթ, իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները թուր.
Կուրծքը կասես մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:

Բառարան

Կորնթարթ- թեք

Կռներ-թևեր

Զարհուրել-վախենալ

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրել 20 գոյական, 10 ածական, մեկ թվական:
    Գոյական-Դար, Հայաստան, Տորք Անգեղ, մարդ, աչք, ծով, արև, դեմք, խոսք, գոմեշ, ունք, ամպ, քիթ, լույս, ատամ, բլուր, լանջ, լեռ, կուրծք։
    Ածական-հին,հասարակ, աժդահա, ահարկու,  զարհուրել, կապույտ, սև, ուժեղ, բարդ, ահռելի։
    Թվական-հիսուն
  • Դուրս գրել մեկ բարդ բառ, առանձնացնել արմատները:
    Ավտոտնակ-Ավտո+տնակ
  • Դեղինով նշված բառերի արմատներով նոր բառեր կազմել:
    Հին-հինավուրց  
    Անուն-մեծանուն
    Մարդ-անմարդկային
    Արև-արևոտ
    Աչք-աչքածակ
    Խոսք-անխոս
    Դեմք-դիմակ