Ընտրությամբ գործունեություն. 07.05.2021թ.

  1. Տեղադրի’ր թվաբանական գործողության նշաններ և ստացիր հավասարություն:
    1+2×6-3=10
    16:6-2=4
    6:2×5=15
    1+4:2+4=7
    2.9-4+1:3=4
    12:3=4
    12:3+4+5-6=7
    (123)45=22
  1. Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։

5 ժամ

  1. 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50ր։ Դասի ճիշտ կեսին  քամին բացեց դասարանի պատուհանը: Ե՞րբ դա տեղի ունեցավ։

12․10

  1. էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս `15:51 ր, այսինքն` երկու տարբեր թվանշաններ, մեկ և հինգ։ Օրվա ընթացքում քանի՞ անգամ բոլոր չորս տեղերում կլինեն նույն թվանշանները, օրինակ` 11:11ր:
  2. 25
  3. Ժամը  6:15ր է: Այդ պահից սկսած ժամացույցն անմիջապես սկսեց պտտվել ճիշտ նույն  արագությամբ, բայց` հակառակ ուղղությամբ:  Ի՞նչ ժամ  ցույց կտա ժամացույցը 45 ր հետո:

5․30

  1. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը:

6 անգամ

Ղազարոս Աղայան

«Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմերմարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։
    Անգութ-խղճի զգացումից զուրկ:
    Գերան-ծառաբուն:
    Գոմ-շենք կամ շենքի հատուկ մաս:
    Մարագ-հարդանոց:
    Սայլ-բեռնատար:
    Լուծ-Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող:
    Սամի-Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:
  2. Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։ Փայտը օգտագործում են կրակ են անում, թոնիր վառում:
  3. Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։ Ըստ իս՝ փայտը կարելի է փոխարինել երկաթով:
  4. Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։ Ծառերի գանգատը տեղին է, որովհետև մարդիկ ինչ ստեղծում են, անգութ կերպով փչացնում են:
  5. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։
    «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք»
    Մի աղջիկ է լինում: Նա շատ խելացի է լինում: Նա մի օր մտածում է, որ իր օդը պղտոր է և նա մտածեց. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք ավելի կգեղեցկանա իմ դպրոցի բակը»: Եվ նա հաջորդ օրը գնաց դպրոց և բոլոր դասարաններին ասաց.
    -Եկեք ամեն մեկս մի ծառ տնկենք դպրոցի բակում:
    Ամբողջ դասարանը իրեն հարցրեց, թե ինչո՞ւ:
    Աղջիկն ասաց.
    -Որովհետև օդ պխտոր է:
    Բոլորը համաձայնեցին, և նրանք գնացին բակ նրանք տեսնելով դպրոցի բակը անփութությունը և բոլորը որոշեցին մաքրել տարածքը և ամեն մեկը տնկեցին մեկ ծառ այնքան գեղեցիկ ծառեր տնկեցին որ ամբողջ դպրոցի բակը դարձավ կանաչ, բոլոր արտերը ծառերը կանաչ էին:
    Եվ եթե մենք ամեն մեկս մի ծառ տնկենք, աշխարհ կդառնա գեղեցիկ խոտավետ: