Պատմություն

Նախագծի ներկայացում

Անհատական նախագիծ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ընտրել մեկ նախագծային թեմա/դա կարող է լինել թե անհատական, թե «Այլընտրանքային պատմություն» նախագծի  բովանդակությունից ընտրված թեմա/ «Պատմություն»առարկայի շրջանակներում: Այդ աշխատանքը սովորողը ներկայացնում է ամսվա վերջին շաբաթվա ընթացքում: Այդ հետազոտական աշխատանքը  բաղկացած է լինում հետևյալ կետերից՝ նախաբան, ընթացք, ավարտ, եզրակացություն, օգտագործված աղբյուրների հղումները պարտադիր/ ամենաքիչը օգտվել երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրներից նույնպես օգտվել/:

Ինչպես գրել հետազոտական աշխատանք

Հետազոտական ​​աշխատանքի փուլերը

Փուլ I. Նախապատրաստում հետազոտական ​​աշխատանքին (նախագիծ)

  1. Գտեք խնդիր. Այն, ինչ ցանկանում եք ուսումնասիրել և հետազոտել;
  2. Անվանեք ձեր հետազոտությունը, այսինքն. որոշել հետազոտական ​​աշխատանքի թեման.
  3. Նկարագրեք հետազոտական ​​աշխատանքի արդիականությունը, այսինքն. հիմնավորել աշխատանքի այս կոնկրետ թեմայի ընտրությունը.
  4. Ձևակերպել հետազոտական ​​աշխատանքի նպատակը և փուլ առ փուլ գրել հետազոտական ​​աշխատանքի առաջադրանքները.

Առաջադրանք 1

1.Երեք նախադասությամբ ներկայացրու ՝ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:
Ես ուսումնասիրում եմ պատմությունը, որովհետև ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ է տեղի ունեցել երբ ես դեռ ծնված չէի: Ինչպես են ստեղծվել մարդիկ: Ինչ է եղել մեր թվարկությունից առաջ, Քրիստոսից առաջ:

2.Տեսաֆիլմ- Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը

ա. Տեսաֆիլմը դիտելուց հետո հինգ նախադասություն ավելացրու առաջին առաջադրանքին՝ ամբողջացնելով հարցի պատասխանը՝ հիմնավորելով քո տեսակետը:
Պատմությունը պետք է իմանալ, որովհետև ամեն օր պատմություն է գրվում աշխարհում: Պետք է իմանալ պատմությունը, որպեսզի այն փոխանցենք մեր երեխաներին, ասենք նրանց, թե երբ ինչ է եղել եւ ինչի հետևանքով: Պատմությունը պետք է, որպեսզի հետ չմնանք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից: Ես ուսումնասիրում եմ պատմությունը, որովհետև ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ է տեղի ունեցել երբ ես դեռ ծնված չէի: Ինչպես են ստեղծվել մարդիկ: Ինչ է եղել մեր թվարկությունից առաջ, Քրիստոսից առաջ: Ես սիրում եմ պատմություն ուսումնասիրելը:

2.Ինչ նպատակ եք հետապնդում «Պատմություն» առարկան ուսումնասիրելու արդյունքում:
Իմանալ ավելի շատ տեղեկատվություն:

 «Պատմություն» առարկայի շրջանակում ինչ թեմաներ են ձեզ հետաքրքրում:
Ինձ հետաքրքրում է հայկական եկեղեցիների պատմությունը և նրանց ստեղծման պատմությունը:

Ինչ կարողություն. հմտություն կուզեիք ձեռք բերել ուսումնական տարվա ավարտին:
Իմանալ ամեն ինչ հայկական մշակույթի մասին:

Առաջադրանք 2

Ծանոթացում-Ինչ է պատմական ժամանակագրական սանդղակը:

Համաշխարհային պատմության առաջին խոշոր շրջափուլը Հին աշխարհի պատմությունն է: Պատմական ժամանակը ենթաբաժանվում է տարիների, տասնամյակների, դարերի, հազարամյակների: Ստեղծվել է հատուկ ժամանակագրական սանդղակ, մեկնակետ է համարվում 1 թվականը` Հիսուս  Քրիստոսի ծննդյան տարեթիվը, դրանից առաջ ընկած ժամանակահատվածը կոչվում է Քրիստոսից առաջ/Ք.ա./, իսկ հետո ընկածը` Քրիստոսից հետո/Ք.հ./: Քրիստոսից առաջ ընկած ժամանակը հաշվարկվում է յուրահատուկ ձևով՝ տարեթվերի նվազման կարգով: Ք. ա. 200 թվականից մինչև 101 թվականը Ք. ա. II դարն է, 100 թվականից մինչև 1 թվականը՝ Ք. ա. I դարը:

Փորձիր պատասխանել

մեկ դարը 100 տարի է

մեկ հազարամյակը 10 դար է

մեկ տարին 365, 366 օր ունի

մեկ օրը ՝24 ժամ

2.Փորձիր գտնել/

www.unrv.com/images/400width/roman-numerals.png

22թ..-առաջին դար առաջին կես

100թ,—I դար —————————               Ք.ա.150թ.———II դար II կես

151թ.—II դար II կես  ———————               Ք.ա.400թ.——IV դար—

451թ.——V դար II կես—————————             Ք.ա.550թ.——VI դար II կես——

1000թ.— X դար  —————————-            Ք.ա.854թ.—IX դար II կես———

2008թ.— XX դար I կես  —————————-            Ք.ա2000թ.—XX դար—

Ծանոթանալ -,Ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը ներկայացրու հայոց այբուբենի տառերի թվային արժեքով:

Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - aybuben.png
Աթէթ
Աթէթ
ՍԸ
Սժ

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:

ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000

Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝

      ^                   ^              ^             ^
ա = 10000 բ = 20000 ժ = 100000 ք = 90000000

Կարդալ բայը չի սիրում հրամայական: Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:

Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտեսնենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ… Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

1․ Համացանցի օգնությամբ ստեղծագործության հեղինակի մասին տեղեկություններ գտե՛ք և կարդացե՛ք։
Դանիել Պեննակը ամենակարդացվող ֆրանսիացի ժամանակակից գրողներից է: Գրականության ուսուցիչ է Փարիզից ոչ հեռու գտնվող Սուասոն քաղաքում և, ինչպես ինքն է ասում՝ կրքոտ ընթերցող:

1944 թ Կասաբլանկա քաղաքում(Հյուսիսային Աֆրիկա) ծնված, ֆրանսիական գաղութներում ապրած և Ֆրանսիայում մանկավարժական կրթություն ստացած այս ժամանակակիցն ինձ հետաքրքրեց իր մանկավարժական մոտեցումներով, գրչի թեթևությամբ, ասելիքի՝ չպարտադրանքով, ռեալ կյանքի հետ կապվող մոտեցումներով ու իրական կյանքից վերցված օրինակներով:

2․ Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

3․ Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ խտացած է ստեղծագործության գլխավոր ասելիքը։
Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է: 

4․ ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

  • Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
  • ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:
  • Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
  • Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

բ) Մեկնաբանե՛ք վերնագիրը ․«Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական»։ Գրավո՛ր ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել  Պենակի այս պատումի վերաբերյալ։

Վերնագիրը իմ կարծիքով շատ ճիշտ է դրված, քանի որ կարդալու համար պետք չի հրամայել, այլ պետք է ցանկություն ունենալ և սիրով կարդալ:

5․ Դու ինչպիսի՞ ընթերցող ես։ Քո կարծիքով ի՞նչ է տալիս ընթերցանությունը մարդուն։
Ես սիրում եմ ընթերցել, եթե ես այդ գիրքը հավանում եմ։ Ընթերցանությունը մարդուն դարձնում է ավելի գրագետ և սովորեցնում է նոր բաներ կյանքում: