Portugal

Portugal is the oldest nation state on the Iberian Peninsula and one of the oldest in Europe, its territory having been continuously settled, invaded and fought over since prehistoric times. It was inhabited by pre-Calticand Caltic peoples, visited by Phoenicians-Carthaginians, Anicient Greeks and ruled by the Romans, who were followed by the invasions of the Suebi and Visigothic Germanic peoples. After the invasion of the Iberian Peninsula by the Moors, most of its territory was part of Al-Andalus. Portugal as a country was established during the early Christian Reconquista. Founded in 868, the County of Portugal gained prominence after the Battle of Sao Mamede(1128). The Kingdom of Portugali was later proclaimed following the Battle of Ourqiue(1139), and independence from Leon was recognized by the Treaty of Zamora(1143).


In the 15th and 16th centuries, Portugal established the first global maritime and commercial empire, becoming one of the world’s major economic, political and military powers. During this period, today referred to as the  Age of Discovery, Portuguese explorers pioneered maritime exploration with the discovery of what would become Brazil (1500). During this time Portugal monopolized the spice trade, divided the world into hemispheres of dominion with Castile, and the empire expanded with military campaigns in Asia. However, events such as the 1755 Lisbon earthquake, the country’s occupation during the Napoleonic Wars, and the independence of brazil (1822) erased to a great extent Portugal’s prior opulence. A civil war between liberal constitutionalists and conservative absolutists in Portugal over royal succession lasted from 1828 to 1834.

Այրում

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը: 

24ypjz7.gif

Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:

Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն: 

images (7).jpg

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:  

images (8).jpg

 Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը: 

s_04.gif

  Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ

Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը: Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ: Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը: 

images (17).jpg

 Ուշադրություն

Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:

1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:   

 2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):   
 3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:  
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա: 
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:   

111.png

 Ուշադրություն

Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.

1.  Խուճապի չմատնվե՛ս:

2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:

3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:

4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  

5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:

6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:

7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն: Այրումը դա քիմիական ռեակցիա է։ Այն ուղեկցվում է ջերմաստիճնի և լույսի անջատումով:
2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք: Շորով կամ հագուստը գցենք և ծածկենք այն։ Պետք է տանը հակահրդեհային սարք ունենալ ։
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք: Ես կանջայտեի տան ամբողջ էներգիան կբացեի լուսամուտը և չէի վառի լուցկի։

Մաթեմատիկայի տնային

108. Բերե՛ք ուղիղ համեմատական մեծությունների օրինակներ։ 3 հատ գրիչը արժե 220 դրամ 4 հատ 880,իսկ 1100 դրամ։Այսինքն արժեքը փոխելուց փոխվում է նաև գումարը։դա համեմատական է։

109. տուգե՛ք, որ աղյուսակում տրված են ուղիղ համեմատական մեծություններ, և գտե՛ք նրանց համեմատականության գործակիցը.
Ա․
Քանակ
արժեք y\x=k
Բ.
y*x=k

110. տառով նշանակենք քառակուսու կողմը, իսկ y-ով՝ նրա պարագիծը։ Ուղիղ համեմատակա՞ն կլինի արդյոք x մեծությունը y մեծությանը։ Այո:

116. Բերե՛ք հակադարձ համեմատական մեծությունների օրինակներ։


117. Ստուգե՛ք, որ աղյուսակում տրված են հակադարձ համեմատական
մեծություններ, և գտե՛ք նրանց հակադարձ համեմատականության
գործակիցը.
Բ-Հակադարձ է y*x=k
Ա- ոչ

118. Հաշվե՛ք x կողով խորանարդի ծավալը, եթե x = 3 սմ, 4 սմ, 5 սմ,
6 սմ։ Հակադարձ համեմատակա՞ն են արդյոք խորանարդի
ծավալը և նրա կողի երկարությունը։ Իսկ ուղի՞ղ համեմատական։
3×3=9
4×3=12
5×3=15
6×3=18
3 4 5 6
9 12 15 18
Այս խնդիրը համեմատական է։


A voicemail message

Listen to a voicemail message and answer the questions to practise your listening skills.

Do the preparation task first. Then listen to the audio and do the exercises.

Preparation

Transcripts

John: Hi, this is John. Thanks for calling. I’m not here at the moment, so please leave a message and I’ll call you back.

Marina: Hi, John, this is Marina Silva calling from Old Time Toys. Your colleague Alex gave me your phone number. She said you can help me.

I need some information on your new products. Could you please call me when you are back in the office? My phone number is 0-2-0-8, 6-5-5-7-6-2-1.

Also, can you please email me your new brochure and information about your prices? My email address is Marina, that’s M-A-R-I-N-A, dot Silva, S-I-L-V-A, at O-L-D-T-I-M-E hyphen toys dot com.

Thanks a lot. I look forward to hearing from you.

Task 1

Task 2

Discussion

Do you ever make phone calls or leave voicemail messages in English? HideDownloadPDF iconWorksheet

I never make phone calls or leave voicemail messages in english.

Կոմիտասի մասին տեղեկություններ

  1. Կոմիտասի իրական անուն ազգանունը Սողոմոն Սողոմոնյանն է:

2. Կոմիտասի աճյունը Հայաստան է բերել Դանիել (Դանուշ) Ալեքսանդրի Շահվերդյանը:

3. Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

4. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

5. Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

6. Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։  

7.  1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

8.  ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։

9. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

10. Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

11. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

12. Բեռլինի կայսերական համալսարանի ուսման վարձը օգնում էին հոգալ Խրիմյան Հայրիկն ու Ալեքսանդր Մանթաշյանը, բայց քանի որ այլ միջոցներ չուներ, Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից:

13. Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերում է ազգային հիվանդանոցին:

14. Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:

15. Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ, նոտագրում էր առանց ջնջումների:

16. Բծախնդիր էր մաքրության հարցում: «Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը»: «Երկար ժամեր ճամփորդելե վերջ, երբ կվերադառնայինք փոշեթաթախ վիճակով, ան մինչև բոլորովին չմաքրվեր՝ չէր կրնար ճաշել, նույնիսկ ամենաքաղցած վիճակին մեջ», – պատմում էին մտերիմները:

17. Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:

18. Վաղարշապատում չկային ակումբներ, թատերական ներկայացումներ ու հասարակական միջոցառումներ: Փոխարենը շաբաթական մեկ-երկու անգամ ուսուցիչներով հավաքվում էին ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու: Հավաքների ամենաուրախ անդամներից մեկը Կոմիտասն էր: Նա շատ սրամիտ ու կենսուրախ, հումորի ծով մարդ էր՝ օժտված էր կատակերգակ դերասանի հատկություններով:

19. Մտերմիկ հավաքույթների ժամանակ Հրաչյա Աճառյանն ու Կոմիտասը հաճախ երկուսով ներկայացնում էին Հակոբ Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում՝ զվարճացնելով իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ խնդրում էին կրկնել այդ տեսարանը:

20. Տաղանդավոր պարող էր: Ճեմարանի հավաքույթների ժամանակ ներկաների խնդրանքով կատարում էր իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Պարում էր տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:

21. Սիրում էր նարդի խաղալ ուժեղ խաղացողների հետ: Խաղընկերներից մեկն էլ ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանն էր: Կոմիտասը խաղում էր արագ, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում ու դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում ու գնում վազվզելու երեխաների հետ:

22. Սիրում էր ժամանակակից իրեր. ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար:

23. Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:

24. Ազատ ժամերին սիրում էր քայլել բացօթյա դաշտերում. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:

25. Կոմիտասը շատ էր սիրում ծաղիկներ: Նրա բնակարանը միշտ զարդարված էր թարմ ծաղիկներով՝ իր սիրած վարդերով ու մեխակներով, որոնք սենյակը լցնում էին անուշ բույրով:

26. Մտերիմ էր իր աշակերտների հետ. չէր խուսափում անգամ նրանց հետ կատակելուց: Սակայն դասերին ու փորձերի ժամանակ խիստ էր ու պահանջկոտ:

Աղբյուր

Գործնական քերականություն

1.Տեքստի մեջ գտիր ուղղագրական սխալները և ուղղիր

Ծույլի հանգստյան օրը

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաղտին պարկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արդնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարեվանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոքին ու ասաց.

-Տեղիցտ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

-Ի՜նչ ես ասում, ես այսոր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողչ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:
Առաջադրանքները՝ Կարինե Պետրոսյանի

CITY FLAT or FARMHOUSE

CITY FLAT
Beautiful three-bedroom city flat . Large kitchen, living room with sofa and TV. It has Wi-Fi and fast internet. The first room has a double bed and a TV. There is a double bed in the second room. In the third room there is a single bed with a computer desk and chair.

FARMHOUSE
Four-bedroom farmhouse in the countryside. The living room is big, there is no internet outside, you can play volleyball, basketball or football. There are three rooms on the second floor, all three are big, there is a TV bed in all the rooms, etc.

Մաթեմատիկա Տնային

  1. Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ
    զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողով
    խորանարդի զանգվածը։
    208 գ

    91. Լուծե՛ք խնդիրը` համեմատություն կազմելով.
    ա) Հետիոտնը ժամում անցել է 10 կմ: Նույն արագությամբ քայլելով` նա քանի՞ կիլոմետր կանցնի 4 ժամում:
    16 կմ

    բ) Հետիոտնը անցնում է 12 կմ` քայլելով 4 կմ/ժ արագությամբ: Քանի՞ կիլոմետր կանցնի նա նույն ժամանակում, եթե քայլի 4 1/2 կմ/ժ արագությամբ:
    1
    13 — կմ:
    2

    95. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.
    ա.
    3
    100 —
    10

    գ.
    7
    60 —
    12

98. Ջրավազանը դատարկող խողովակը բացելուց 1 ժ անց ջրավազանում մնաց 640 մ3 ջուր, իսկ 3 ժ անց՝ 220 մ3։ Սկզբում որքա՞ն ջուր կար ջրավազանում։ 850 մ3:

Իմ հորինած խնդիրները

  1. Անին գնեց 5 բանան, որը արժէ 100 դրամ, 3 խնձոր որը արժէ 150 դրամ և գնեց 2 հատ դեղձ, որը արժէ 200 դրամ: Ի՞նչքան գումար է ծախսել Անին այդ երեք մրգերը գնելու համար: 500+450+400=1350
    Պատ՝1350

    2. Դասարանում կա 15 տղա և 5 աղջիկ: Մեկ շաբաթում դասարանում ավելացավ 5 աղջիկ և պակասեց 5 տղա: Քան՞ի երեխա կա ընդանուր դասարանում: 15-5=10, 5+5=10 10+10=20
    Պատ՝20 երեխա

    3. Սեղանի վրա կա 20 կտոր տորթ: Երեխաներից ամեն մեկը կերավ 5 կտոր տորթ: Սեղանի վրա մնաց 5 կտոր: Քան՞ի երեխա կա տանը: Տանը կա 3 երեխա, որից մեկը չի կերել 5 կտոր տորթը:

Օրացույց

Առաջադրանք 1

«Օրացույցի ստեղծման պատմությունը»- այս թեմայի շուրջ  կատարել փոքրիկ ուսումնասիրություն, աշխատանքը  կատարեք ամենաքիչը մեկ էջի սահմանում,օգտվել ամենաքիչը երեք տարբեր աղբյուրներից, օգտագործել օտարալեզու գրականություն: 
Իտալերեն և իսպաներեն-calendario
Ֆրանսերեն-сalendrier
Թուրքերեն-takvim
Անգլերեն-calendar
Ռուսերեն-календарь

1.Օրացույցների ստեղծման նպատակը, արդիականությունը ժամանակակից աշխարհում, համաշխարհային օրացույցի խնդիրը, օրացույց բառը տարբեր լեզուներում, նշանակությունը:
Օրերը խմբավորելու եղանակ, որ մարդկանց անհրաժեշտ է գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում։

2.Օրացույցի ստեղծման պատմությունը տարբեր ժողովուրդների մոտ:

1. Իտալիա Հռոմեացիները տարիների հաշվարկն սկսել են Հռոմի առասպելական հիմնադրումից (մ.թ.ա. 753)։

2. Իսրայել հրեաներն այն թվագրել են մ.թ.ա. 3761 թվականով, ալեքսանդրյան ժամակագրությունն աշխարհի ստեղծման ամսաթիվը համարել է մ.թ.ա. 5493 մայիսի 25-ը։

3. Ռուսաստան Ռուսաստանում գործող տարիների հաշվարկը, որ սկսվել է «աշխարհի արարումից», Քրիստոսի ծննդից սկսած հաշվարկով փոխարինվել է Պետրոս I-ի կողմից 1700 թվականի հունվարի 1-ին։ Խորհրդային Ռուսաստանում գրիգորյան օրացույց ներդրվել է 1918 թվականի փետրվարի 14-ին։ 1930-1940 թվականներին օգտագործվել է խորհրդային հեղափոխական օրացույցը։

4. Եգիպտոս Նեբտա Պլայայում (ժամանակակից Եգիպտոսի տարածք) մեր թվարկությունից մոտավորապես 5 հազար տարի առաջ անասնապահ կիսաքոչվոր ցեղերի կողմից ստեղծվել է հավանաբար առաջին տարեկան «օրացուցային շրջանը», որում տարվա սկիզբը նշանակվել է Սիրիուս աստղի հայտնվելով։ Այդ օրացույցը ցեղերին օգնել է որոշել թե երբ պետք է սկսվի ու ավարտվի անձրևների սեզոնը, որը անապատային տարածքը վերածում էր անասունների արոտավայրի համար պիտանի փթթուն սավաննայի։

3.Հայոց Նախահայկեան  օրացույցը:
Հայոց Բուն օրացույցով (Հայկյան տոմար) սկսվում է 4513 թվականը՝ Արեգ ամսվա Արեգ օրը։ Սա այն թվականն է (մ․թ․ա․ 2492թ.), երբ, համաձայն Ղևոնդ Ալիշանի, Հայկ Նահապետը հաղթանակ տարավ Բելի նկատմամբ:

Այս օրացույցը սկիզբ է առնում մ․թ․ա․ 2492 թ-ից։ Շատ քիչ ժողովուրդներ կան, որ հավակնում են ամենահին օրացույց ունենալուն։ Հայերս պատկանում ենք այդ ժողովուրդների թվին՝ ի թիվս եգիպտացիների, շումերների, հրեաների և պարսիկների։

Հայոց Բուն թվականը բացառիկ օրացույց է։ Այստեղ հատուկ անուններ ունեն ոչ միայն ամիսները, այլև ամսվա օրերը և նույնիսկ օրվա ժամերը։ Ըստ հայկական այս օրացույցի` տարին բաղկացած է 30 օրից կազմված 12 ամիսներից և 5 կամ 6 օր տևողության 13-րդ լրացուցիչ ամսից։ Ավանդության համաձայն՝ Հայկական օրացույցի ամսանունները կրել են Հայկ Նահապետի ուստրերի և դուստրերի անունները, իսկ ամսվա օրերը հիմնականում ունեցել են դիցաբանական և սրբավայրերի անուններ։

4.Ամիսների, շաբաթների անունների առաջացման պատմությունը, նշանակությունը:

Հունվարը այդպես է կոչվել ի պատիվ հռոմեական Յանուս աստծու։ Սակայն այդ անունը մեզ անցել է հունարենից, արդեն որոշ փոփոխման ենթարկվելով՝ դառնալով հունվար։

Փետրվար. Ձմռան վերջին ամիսն է։ Փետրվարը, ըստ մի բացատրության, իր անունը ստացել է հին հռոմեական չար աստված Փեբրուարիոսից։

Մարտ. Գարնան առաջին ամիսն է, տարվա առավոտը։ Օրերը սկսում են շուտ լուսանալ, ուշ մթնել։ Արթնանում է բնությունը, որը կարծես թե բախտավորություն և ուրախություն է ճառագայթում, շոյում մեր հոգին։ Սակայն այս ամսվա անունը բնավ էլ սազական չի նրան։

Ապրիլ. Անվան ծագումը գալիս է լատիներենից՝ «բացվել» բառից։ Այդ ամսին բացվում են ծառերի բողբոջները։ Ապրիլին արևը, ձյունը և անձրևը փոփոխակի են։

Մայիս. Գարնան վերջին ամիսն է, հիանալի և գեղեցիկ օրերով։ Փետրավոր ամպերև են լողում երկնքում։ Մայիս ամիսը նվիրված է հռոմեացիների Մայա (հունարեն Մայիոս) աստվածուհուն, որը համարվում էր Մերկուրիի (Հերմեսի) մայրը, Ատլանտի դուստրը։

Հունիս. Ամառվա առաջին ամիսն է։ Որոտում է կայծակը, աղմկում է անձրևը։ Պարտեզները զարդարվում են ծաղիկներով, իսկ լեռներն ու դաշտերը՝ առատ խոտով։

Հուլիս. Ամռան հրաշագեղ ամիսն է։ Վատ եղանակը հատուկ չէ նրան։ Հուլիսը այդպես է կոչվում ի պատիվ Հուլիոս Կեսարի։

Օգոստոս. Ամռան վերջին ամիսն է, ոսկե աշնան նախադուռը։ Օգոստոսն իր անունը ստացել է ի պատիվ հռոմեական Օգտավիանոս կայսեր, որը հետագայում ստացավ օգոստոս տիտղոսը (նշանակում է վսեմաշուք):

Սեպտեմբեր. Աշնան առաջին ամիսը, եզրափակվում է ամառը։ Սկսվում է ոսկե աշունը՝ պարզ ու թափանցիկ երկնքով։

Սեպտեմբերը արդեն շարունակում է հաջորդ երեք ամիսների նման պահել թվային անվանումը։ Սեպտեմբեր լատիներեն սեպտիմ՝ յոթ բառից է։

Հոկտեմբեր. Աշնան երկրորդ ամիսը։ Ավարտվում է այգեկութը։ Հոկտեմբեր լատիներեն օկտո բառից է, որը նշանակում է «ութ»։

Նոյեմբեր. Աշնան վերջին ամիսն է, երբ օրերը կարճանում են, լույսը քչանում է։ Լուսաբացն ու մթնշաղը կարծես իրար են հանդիպում ամպամած օրվա կեսին։

Լատիներեն նովեմ՝ ինը բառից է։ Սա հռոմեացիների իններորդ ամիսն է, մարտից հաշված։

Դեկտեմբեր. Ձմռան առաջին ամիսն է։ Անունը անցել է հունարենից՝ դեցեմ, այսինքն՝ «տասներորդ» բառից։

Մեր այսօրվա կիրակին համադրվել է Արեգակին։

երկուշաբթին՝ Լուսնին։

երեքշաբթին՝ Մարսին (Հրատին)։

չորեքշաբթին՝ Մերկուրիին (Փայլածուին)։

հինգշաբթին՝ Յուպիտերին (Լուսնթագին)։

շաբաթը՝ Սատուռնին (Երևակին)։

5.Տալ օրացույց, լուսնային օրացույց, արևային օրացույց, Հուլյան օրացույց, Գրիգորյան օրացույց հասկացությունների բացատրությունը:

Հուլյան օրացույց

Լուսնային օրացույց֊
Սինոդիկ ամսվա միջին տևողությունը կազմում է 29,53059 օր։ Այդ պատճառով օրացուցային ամիսը պարունակում է 29 կամ 30 օր։ Լուսնային օրացույցներում տարվա տևողությունը հավասարեցվում է 12 ամսվա։ Դրան համապատասխան՝ լուսնային տարվա տևողությունը կազմում է 12 × 29,53059 = 354,36708 օր։ Օրացուցային տարում կարող է լինել 354 օր՝ սովորական տարի կամ 355 օր՝ նահանջ տարի։ Օրացուցային տարվա միջին տևողության և լուսնային տարվա տևողության հավասարեցման համար անհրաժեշտ է նահանջ տարիների ներդրման համակարգ։

Արևային օրացույց֊

Արևադարձային տարվա տևողությունը կազմում է 365,24220 տարի։ Օրացուցային տարին արևային օրացույցում պետք է կազմի 365 (սովորական տարի) կամ 366 օր (նահանջ տարի)։ Օրացուցային տարվա տևողությունն արևադարձային տարվա տևողությանը մոտեցնելու համար գործում է նահանջ տարիների համակարգը։

Հուլյան օրացույցում նահանջ տարիների ներմուծումը կատարվում է յուրաքանչյուր չորս տարին մի անգամ մեկ օր ավելացնելով։ 400 տարվա ընթացքում ավելացվում է հարյուր օր, իսկ տարվա միջին տևողությունը կազմում է 365,25 օր։ Այդպես տարվա միջին տևողությունը հուլյան օրացույցում 0,00780 օրով ավել է արևադարձային տարուց, ինչը 128 տարվա ընթացքում կուտակվում է և կազմում մեկ օրվա սխալ և գարնանային արևադարձի օրը խախտվում է։

Գրիգորյան օրացույց

Գրիգորյան օրացույց֊Հուլյան տոմարի զարգացումն է գրիգորյան օրացույց (նոր տոմար)։ Այն ներմուծվել է Գրիգորիս XIII Հռոմի պապի կողմից 1582 թվականի հոկտեմբերի 15-ին՝ փոխարինելով հուլյան տոմարին (հին տոմար)։ Գրիգորիս XIII-ի իրականացրած բարեփոխումը, որ ընդունվել է կաթոլիկ երկրների մեծ մասի կողմից, բաղկացած է եղել երկու մասից:

6.Հետաքրքիր փաստեր այս թեմայի շուրջ:
Ուսումնասիրվում է, և եթե ապացուցվի, մենք աշխարհի ամենահին օրացույց ունեցող ժողովուրդը կլինենք։ Գրեթե բոլոր զարգածաց լեզուներով օրացույցը անվանում են Calendar:

7.Արեգակնային, ավազային  ժամացույց:
Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ արևը ստվեր է նետում իրերի վրա, և նրա ուղին երկնքում նույնն է տարբեր տարիների նույն օրերին։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։ Արեգակնային ժամացույցները՝ կախված ձողի դիրքից, կարող են լինել հորիզոնական, ուղղահայաց կամ այլ կողմնորոշման։ Արեգակնային ժամացույցները օգտագործվում են հնագույն ժամանակներից։

Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ ճշգրտորեն չափված գետի ավազը մեկական ավազիկներով անցնում է նեղ անցքով նույն ժամանակամիջոցում։ Ընդ որում, մարդիկ արագ կռահեցին օգտագործել 2 խոռոչ՝ միացված նեղ վզիկով ավազի հոսքի համար։ Ապակե անոթի երկու կեսերը ունեին թասի տեսք և նախատեսված էին ոչ մեծ ժամանակահատվածների չափման համր, բայց ունեին թերություն. ավազի վերին խոռոչից ներքինը հոսալուց հետո ստիպված պետք էր շրջել։

Այս թեմայի շուրջ կարող եք պատրաստել նաև տեսանյութեր, փորձեք պատրաստել

Օժանդակ գրականություն՝

Օրացույց

Իրանական օրացույց

Գրիգորյան օրացույց. Ինչ մենք գիտենք դրա մասին: Ի՞նչ է նշանակում օրացույցի «Նոր» և «Հին» ոճ:

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը/տեսաֆիլմ/

Как появился календарь?/տեսաֆիլմ/

Юлианский и григорианский календари: что означает “старый стиль”?/տեսաֆիլմ/Առաջադրանք 2

Փորձիր մեկ էջի սահմանում ներկայացնել հայ ժողովրդի ծագման հետ կապված ավանդությունները:/Ստորև ՝օժանդակ աղբյուրից, ընտրել տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված ավանդություններից մեկը, դա ներկայացնել, պատրաստել տեսանյութ:/

Օժանդակ աղբյուր այս թեմայի շրջանակում:

Աղբյուրներ֊ Վիքիպեդիա, armenianhouseBao,