միացման և քայքայման ռեակցիաներ

1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման: Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:

2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման: Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

3. էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և  թթվածնի: Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում: Քայքայման քիմիական ռեակցիա։

Միացման և քայքայման ռեակցիաներ

տնային Մաթեմ

2 16
— = —
1

6
— = 26
2

5
— = 10
4

8
— = 64
1

3
— = 3
8

32
— = 8:3
3

6
— = 18:17
17

27 18
— = —
135:18

yx35=504
y=504:35

84. Բնակարանի մակերեսը 64 մ2
է։ Նրա հատակը ներկելու համար
պահանջվում է 21 կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ
խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 16 մ2 է։
64:4=16
16:4=4
16:2=8կգ

  1. Երկու կաթնամանների տարողությունները հարաբերում են, ինչպես 11 ։ 5։ Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում,
    եթե երկրորդի տարողությունը 25 լ է։
    11 25
    —- —-
    5 x
    x=25×5
    x=125/11

89. Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞
դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։
2500:8=312(5)
312(5)x12=3744
3744+60=3804դրամ

Ազատություն

Ազատություն
Մի տղա կար: Այդ տղան մի թռչունն էր պահում մի անգամ այդ տղան թռչնին թողեց տանը և գնաց երկու օրով հանգստի: Փակել էր դուռը պատուհաները: թռչունը սկեսեց իրեն վատ զգալ սկսեց շունչ կտրվել: Անցավ երկու օր և այդ տղան վերադարձավ տեսնելով թռչունին անշունչ նա բացեց պատուհանը և թռչնին դրեց պատուհանի դիմաց թռչուն սկսեց շնչել տղան տեսավ, որ արթնացավ: Տղան նրան բաց թողնելով ասաց. «գնա ես քեզ տանջում էի»: Հետո մայրիկը եկավ և ասաց «որտեղ է մեր թռչունը» տղան ասաց «թռչուներին ազատությունն է պետք ես էլ իրեն բաց թողեցի»:










ընտրություն



CITY FLAT

Beautiful two-bedroom city flat five minutes’ walk from the cathedral. Fully equipped kitchen, living room with a large sofa and chairs, big TV and balcony. The balcony has space for four people to sit and gets the sun in the mornings, and the flat is light and warm. It has Wi-Fi and fast internet. The upstairs bedroom sleeps four people, with two double beds; the downstairs bedroom sleeps two in single beds. The flat is perfect for families and is near shops, bars and restaurants.

cathedral-տաճար
equipped-հագեցած, ապահոված
space-տարածք
upstairs-վերևի հարկի ննջասենյակներ
fully-ամբողջությամբ


FARMHOUSE

Four-bedroom farmhouse in the countryside. All of the four double bedrooms are en suite with luxury shower and bath. Farm kitchen with barbecue, tables and chairs outside. Great for groups of friends. The supermarket is half an hour by car and you can take a train from the village into the city. Escape from normal life for a few days as we have … NO INTERNET and you can only use mobile phones at the bottom of the garden!
countryside-քաղաքից դուրս
luxury-շքեղ
groups-խումբ

where spend my holydays.

I want my holydays city flat. Beautiful tree-bedroom city flat. living room with a large sofa and chairs, big TV. one-bedroom big and equipped pat color is wite. two-bedroom big , and have TV. tree-bedroom cabinet have a table chair.





Առաջադրանք, 6-րդ դասարան, սեպտեմբերի 6-12-ը

Առաջադրանք 1

Պատմական սկզբնաղբյուրներ-Սիրելի սովորողներ,  ժամանակի մեքենայով եկեք ճամփորդենք հին աշխարհի պատմության էջերով: Անցյալի քիչ, թե շատ ամբողջական պատկերը վերականգնելու համար պատմագետներն օգտվում են պատմական սկզբնաղբյուրներից:

1.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում, ծանոթանալ հետևյալ տեսակետին, ամփոփել մի քանի նախադասությամբ:

  • հնագետները,
  • ազգագրագետները,
  • դրամագետները

2. Ընտրել ստորև ներկայացված ենթավերնագիրներից մեկը, օժանդակ աղբյուրներից օգտվելով ներկայացնել ձեր պատումը մեկ էջի սահմանում:

1.«Ներկայացնել, համեմատել մարդու առաջացման վարկածները»

2.«Հնագիտությունը անցյալի իմացության վարկած»

3.«Գրավոր աղբյուրներ. հավատալ, թե՝ ոչ»

4.«Ազգագարական գիտելիքները բացահայտում են անցյալը»

Օժանդակ աղբյուրներ՝

Պատմական աղբյուրներ

Աղբյուրագիտություն

Հնագիտություն, Հնագիտական ժառանգություն և համայնք

Ժայռապատկեր

«Որտեղից են հայտնվել մարդիկ, երբ մարդիկ դեռ չկային»

«Որտեղից, ինչպես հայտնվեց մարդը Երկրի վրա- 5վարկած»

«Մարդու, հասարակության և մշակույթի առաջացումը. տեսություններ և վարկածներ»

«Находки археологов за 2020 год, которые смогли изменить историю»

Վ/ֆ «Մարդու առաջացման պատմությունը»

Գ/ֆ «Բանական մարդը»

Մաթեմատիկա տնային

51/17=102:34=17, 102-ը միջին 51, 34-ը եզրային
28/35=8/10=35, 8-ը միջին 28, 10-եզրային
9/1=1008:112=1, 1008-միջին 9,112-եզրային
8/1:11/12=16/1:11/6=11/6, 8-ը եզրային 11/12,16-միջին

Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց միջին անդամների արտադրյալը 30 է։
3/10։3/10=3/10=3/10
15:2:15/2=15:2=15/2
1/30:1/30=1/30=1/30

Մի հատվածի երկարությունը 10 սմ է, մյուսինը՝ 25 սմ։ Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը։
10=100
25=250
250:100=50:20=25:10-5:2
Մի մարմնի զանգվածը 35 կգ է, իսկ մյուսինը՝ 10 կգ։ Մարմինների
զանգվածներն արտահայտելով գրամներով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը։
35=35000
10=10000
35000:10000=7000:5000=3500:2500=700:500

Ծառուղու երկու կողմերում տնկեցին 25-ական սոսի, իսկ նրանցից

յուրաքանչյուր երկուսի միջև` հասմիկի 2 թուփ: Հասմիկի քանի՞

թուփ տնկեցին: 24×2=48

Չալանկը

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3. 10-12 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:

Հախուռն-խիզախ
քյոխվա-գյուղի կառավարիչ
գզրա-տփող
կլանչել-հաչել
չարդախ-սրահ
արխալուղ-Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ
թափանչա-ատրճանակ
վառոդ-պայթուցիք նյութ
ծղնոտ-քաղած արտ

4. Գտի՛ր այս պատմվածքի.

  • ամենահետաքրքիր հատվածը

 Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

  • ամենահուզիչ հատվածը

մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

  • ամենազարմանալի հատվածը

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ 

5. Ո՞րն է այն նախադասությունը, որն ստեղծում է սպասումի, լարված իրավիճակ:

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան

6. Նկարագրի՛ր Չալանկին:

ականջները կտրած,պոչը կտրած։

7. «Առածանի» հավելվածից դո՛ւրս գրիր առածներ շան մասին: Բացատրի՛ր դրանք:շնից մազ պոկելն էլ է օգուտ:-շնից ամեն ինչ օգուտ է

Եթե երկու շուն իրար ընկան, թաղում կատու չի մնա-Իրար հետ շատ ուժեղ կլինեն։

8. Հորինի՛ր պատմություն` այդ առածներից մեկը վերնագիր դարձնելով (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին)
շնից մազ պոկելն էլ է օգուտ:
Մի շունն է լինում այդ շունը ամեն ինչ անում է իր տիրոջը օգնելու համար և մի անգամ իր տիրոջը անհասկանալի բան էր ցանկանում, բայց չէր գտնում շունն ամեն ինչ անում էր գտնելու համար ամբողջ գյուղով ման էր գալիս, բայց ապարդյուն չգտավ նա գնաց քաղաքից դուրս և գտավ նա վազելով բերեց տվեց իր տիրոջը և տերն ասաց «շնից մազ պոկելն էլ է օգուտ»

9.  Բնութագրի՛ր Չալանկին` հաստատելով ասածներդ համապատասխան հատվածներով:

Շատ խիզախ,շատ խելացի,

10. Ի՞նչ գիտես շների մասին:

Շները շատ ընկերասեր կենդանիներ են

11. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և պատմություն հորինի՛ր (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

  • Իմ կենդանինԻմ սիրած կենդանինԻնչ կենդանու եմ ես նման

Իմ սիրած կենդանին։

Ես ցանկանում եմ ունենալ շպից շուն։ Ես այդ շանն եմ ուզում ունենալ, որովհետև նա շատ գեղեցիկ և փոքր։ Նա նրանից գիտեմ մենակ երկու գույն։ շականակագույն և սպիտակ։

12. Ստեղծագործական աշխատանք` «Ընկերություն»․․․

Ընկերություն

Ընկերությունը շատ կարևոր բան է։ Ես սիրում եմ իմ ընկերներին, իսկ եթե դուք չունեք ընկերներ դա վատ է դուք վատն եք, եթե չունեք ընկերեներ

Միջին դպրոցն իմ աչքերով

Միջին դպրոցում կա ֆուտբոլի, բասկետբոլի սրահներ մենք նաև գնում ենք ճամփորդությունների տարբեր վայրեր, այնտեղ կարող ես ընտրել ինչ ցանկանում ես ես ընտրել եմ բասկետբոլ և անգլերեն, Այնտեղ կա շատ հետաքրքիր լեզուներ և մարզաձևեր, իմ դպրոց ես շատ եմ սիրում

պատմություն սեպտեմբերի 13-19-ը

  • Ինչ է քեզ համար  «Հայրենիք»-ը; Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ: 

    1. Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:-Գարեգին Նժդեհ-Գարեգին նժդեհը շատ լավ գրող է, այս խոսքերը ճիշտ խոսքեր են:

    2. Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:-Լուկիանոս-ճիշտ խոսքեր

    3. Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի:-Հովհաննես Թումանյան-Հովանես թումանյանը շատ լավ գրող է’

    4.  Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:-Պարույր Սևակ-Ես կարծում եմ Պարույր Սևակը շատ լավ գրող է

    5. Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը,միայն նմանը:-Գարեգին Նժդեհ-Գարեգին Նժդեհը շատ լավ խոսքեր է գրում


    Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:-Հայկական լեռնաշխարհը շատ ամուր և միաժամանակ շատ գեղեցիկ է։

    Ինչ գիտես որդան կարմիրի մասին:

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։

Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։

Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։

Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով երկրորդ քարտեզում փորձիր նշել

Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար

Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ

Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը

Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը

Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը


Փորձիր վերհիշել՝ ինչ ավանդություններ կան այս տեղանունների հետ կապված:

Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:

Փանոս Թերլեմեզյան, Աշուն (1929)
Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:

Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ խաղ ստեղծիր:Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:
Փանոս Թերլեմեզյան
Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Այժմ որ պետություններն են այդ տարածքը զբաղեցնում:
Թուրքիան, ադրբեջանը, Արցախի հանրապետությունը, Հայաստանը, Վրաստանը, Իրանը