- Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր —ական կամ —ային ածանցներով:
Օրինակ՝
մանուկ — մանկական
Լեռն, քաղաք, անձրև, բարեկամ, շուն, անձ(ն), զինվոր, ցամաք, ծնունդ, տուն, անապատ, դև, դյուցազն, աղաչ(ել), հրեշտակ, ստրուկ, պետ, տոհմ, հանրապետ(ություն), խորհուրդ:
Լեռն-լեռնային,
քաղաք-քաղաքական,քաղաքային,
անձրև-անձրևային,
բարեկամ-բարեկամական,
շուն-շնային,
անձ(ն)- անձնային, անձնական,
զինվոր-զինվորական,
ցամաք-ցամաքային,
ծնունդ-ծննդական,
տուն-տնական,տնային,
անապատ-անապատային,
դև-դիվային,
դյուցազն-դյուցազնական,
աղաչ(ել)-աղաչական,
հրեշտակ-հրեշտակային,
ստրուկ-ստրկական,
պետ-պետական,
տոհմ-տոհմական,
հանրապետ(ություն)-հանրապետական,
խորհուրդ-խորհրդային, խորհրդական:
2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:
Թե մազերը ի՞նչ աներ-սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)
Նվերը մի գեղեցիկ ի՞նչ-սանր էր: (Սանր, սանրել)
Նա մի շատ բարի ո՞վ-կախարդ էր: (Կախարդել, կախարդ)
Եթե իրոք ի՞նչ աներ—կախարդեր , մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
Եկողն ամենաչար ո՞վ-կախարդն էր: (Կախարդել, կախարդ)
Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր-կախարդներ: (Կախարդել, կախարդ)
Պատին մի աղջկա ի՞նչ-նկար էր կախված: (Նկարել, նկար)
Սիրով որ ի՞նչ աներ-նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)
3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ս.անա լճի խն.իրն այս.ր հուզում է յուրաքանչ.ուր քաղաքակիր. մար.ու: Ս.անի ջրի մակարդակը տասն.ակ տարիների ըն.ացքում ի.ել է: Ջրի կորստի հետ առն.վում են մի շարք այլ .ական հար.եր: Առան.ին ուշադրության է արժանի ջրավազանի կեն.ական աշխարհի պահպանության խն.իրը:
4. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:
Օրինակ՝
գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը դարձել է ու):
Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ոսկի.
Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:
5. Որ դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:
ա) ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
բ) երեսից կախվել – թախանձել
գ) արյունը ջուր դառնալ – սահմռկել
դ) աչքերը փակել – ժպտալ
ե) աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
զ) անձյուն ձմեռ – անճարակ մարդ
է) գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
ը) գլխին տալ — ուրախանալ