Կորած ծիծաղը

Կար մի տղա նրան բոլորը տեսնում էին ուրախ, բայց մեկ օր իր ընկերները իրեն տեսան տխուր նրան հարցրեցին.
-Ինչ է պատահել դու միշտ ուրախ էիր, իսկ այսօր ինչու ես տխուր:
Բայց տղան ոչինչ չպատասխանեց: իր ընկերները փորձեցին իմանալ, թե ինչ է պատահել բայց ապարդյուն: փորձեցին նաև ուրախացնել, բայց ոչինչ չստացվեց տղան միևնույն է չէր ծիծաղում: Նրա ընկերները մի անգամ այնպես ուրախացրեցին տղային, որ տղան չկարողանալով ծիծաղը զսպել ծիծաղեց և իր ընկերները ուրախացան տեսնելով իր ընկերոջը ժպիտը:

Առաջադրանք, 6-րդ դասարան, հեկտեմբերի 4-10-ը

Առաջադրանք 1

Հասարակական կյանքի կազմակերպման ձևը, շերտավորումը

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/պատմել/

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ):   Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն): 

2.Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն-Մոգական կրոնը, զրադաշտականություն:

Կախարդություն-Սնոտիապաշտական պատկերացումների համաձայն՝ մոգական արարողություններ ու միջոցներ, որոնց շնորհիվ կարելի է ներգործել մարդկանց և բնության վրա, կախարդանք, դյութություն, մոգություն:

Ոգեպաշտություն-Բնության երևույթներին՝ բոլոր շնչավոր և անշունչ արարածներին ոգի վերագրելը:

Բնապաշտություն-Բնությունը և բնության երևույթները պաշտելը:

Տոտեմիզմ-Մարդկանց պատկերացմամբ, ծագում է տվյալ տոհմը: Տոհմը կրում էր իր տոտեմի անունը:

Ֆետշիզմ-Անշունչ առարկաների գերբանական հատկությունների նկատմամբ հավատն էր:

Անիմիզմ-Հավատն էր որևէ մարմնի մեջ ամփոփված կամ ինքնուրյուն գործող գերբանական ոգիների նկատմամբ:

3.Հիմնավորիր կրոնի առաջացման կարևորությունը:

Առաջադրանք 2

Պետության առաջացումը

1.Հասարակության շերտավորումը, պետության առաջացումը/պատմել. էջ 16-17/

<img class=»i-amphtml-intrinsic-sizer» style=»margin: 0px; padding: 0px; border: 0px; font-size: 19.2px; vertical-align: baseline; max-width: 100%; height: auto; backface-visibility: hidden; display: block !important;» role=»presentation» src=»data:;base64,” alt=”” aria-hidden=”true” />2.Ծանոթանալով այս հոդվածին՝ դուրս գրիր դուր եկած հատվածը, ,հիմնավորիր:

Քաղաքական միտքը հին աշխարհում

Քաղաքական միտքը հին աշխարհում- Մարդկային քաղաքական միտքը ծնվել և ձևավորվել է անհիշելի հեռավոր անցյալում և իր զարգացման երկարատև հազարամյակներն է անցել ու հասել մեզ, հարուստ ժառանգության տեսքով: Մեզ հասած գրական ժառանգությունը ցույց է տալիս, որ արդեն մթա. IV հազարամյակում Եգիպտոսում, Բաբելոնում, Հնդկաստանում և Չինաստանում ձևավորվում էր քաղաքական միտքը, նպատակ ունենալով համակարգել հասարակության կառավարումը:

Բաբելոնյան և Եգիպտական մեզ հասած արձանագրություններում նշված է, որ հասարակական անհավասարությունը անհրաժեշտ և նպատակահարմար է, և հասարակ մահկանացուները պետք է անվերապահորեն ենթարկվեն Իշխանավորին, իսկ տիրապետողներն էլ պետք է լավ վերաբերվեն ցածր դասի մարդկանց: Բաբելոնական թագավոր Համուրապիի օրենքներում նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի թագավորը, որպեսզի ճիշտ կառավարի հասարակությանը: Թագավորը պետք է լինի խիստ, բայց արդարացի հայր իր բոլոր հպատակների համար, որը պետք է հոգ տանի, որ ուժեղները չնեղացնեն թույլերին, պաշտպանի կարիքավորներին, որպեսզի հասարակության մեջ արդարություն լինի:

Հին Հնդկական քաղաքական միտքը իր արտացոլումն է գտել հնդկական գրականության հնագույն հուշարձանների` վեդաների մեջ: Վեդաները 4 մասից բաղկացած կրոնափիլիսոփայական և բարոյական պատկերացումների ամբողջություն է, որում մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՌԻԳՎԵԴԱՆ, որը կրոնական հիմների ժողովածու է /մ.թ,ա.1500թ./: Այդ աշխատությունում հին հնդկական հասարակությունը բաժանվում էր 4 վարնաների /խմբերի/, դրանք էին`

  1. Բրահմաներ /բարձրագույն կրոնական խավ/,
  2. Քշատրիներ`զինվորական արիստոկրատիայի վառնա,
  3. Վայշիներ` հողագործների, արհեստավորների և առևտրականների վառնա,
  4. Շուդրաներ` ստորին վառնա:

Այս խավերից յուրաքանչյուրն իր իրավունքներն ուներ և փոփոխման ենթակա չէր: ՌԻԳՎԵԴԱՅՈՒՄ արձանագրված օրենքները աստվածային էին համարվում և մարդիկ պարտավոր են անվերապահորեն ենթարկվել:

Մեզ է հասել հին չինական կոնֆուցիականության բարոյաքաղաքական ուսմունքը, որի հեղինակն է Կոնֆուցիոսը մ.թ.ա.551-479թթ.:  Կոնֆուցիոսի քաղաքական ուսմունքի հիմքում ընկած է բարեգործության, մարդկայնության սկզբունքը: Ըստ նրա, արդարացի հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է պաշտպանել որոշակի կանոններ և նորմաներ, որոնք վերաբերում են բոլորին և առաջին հերթին` կառավարողներին:

Կառավարման մտքի պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն հույն փիլիսոփաներ Պլատոնը և նրա աշակերտ` Արիստոտելը: Պլատոնը իր «Պետություն», «Օրենքներ» աշխատություններում մանրամասն քննարկման է ենթարկում պետության ծագման, դրսևորման ձևերի, նրա դերի և հիմնախնդիրների հետ կապված հարցերը: Պլատոնը փորձում էր ստեղծել իդեալական պետության մոդել, որը հիմնված է արդարության վրա: Արիստոտելը իր «Պոլիտիկա» աշխատության մեջ փորձում է վերլուծել պետական կառուցվածքի իրական ձևերը, հիմք ընդունելով գոյություն ունեցող քաղաքապետությունների փաստական նյութը: Ըստ Արիստոտելի հասարակության զարգացումը սկսվել է ընտանիքից, որոնցից հետագայում ձևավորվել են հանրույթներ, իսկ դրանցից էլ առաջացել է պետությունը: Արիստոտելի քաղաքական իդեալն այնպիսի պետությունն էր, որում միայն օրենքն է ուժ, իսկ քիչ թե շատ ընդունելին` տարբեր պետական կարգերի խառնուրդն է, որը հենված է հարուստների և աղքատների շահերի միավորման վրա: Ըստ նրա առավել խելացի և արժանապատիվ անհատներին պետք է ներգրավել պետության կառավարման մեջ: Այդպիսի ճանապարհով կարելի է հասնել երջանիկ պետության ստեղծման:

Մեզ են հասել նաև հռոմեական հայտնի պետական և քաղաքական գործիչ Մարկ Ցիցերոնի
«Պետության մասին», «Օրենքների մասին» աշխատությունները: Ցիցերոնը պնդում էր, որ օրենքները ստեղծում են պետական գործիչները հանուն քաղաքացիների բարօրության, պետության ամբողջականության, մարդկանց հանգիստ ու երջանիկ կյանքի: