Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Որսորդը բռնեց կաքավ մի եւ կամենում էր մորթել: Եւ ասում է կաքավն.
— Մի՛ սպանանիր ինձ, որովհետև ես խաբեմ բազում կաքավս ու բերեմ թակարդը քո:
Եւ ասում է որսորդն.
— Այժմ իսկապես մեռնես իմ ձեռքից, սիրելիներին եւ ազգականներին քո մատնես մահվան:
Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան
Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա հետևյալ բառերը.
զբազում, զսիրելիս, յականատս:
Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:
Արտագրիր այս հարցերի պատասխանները.
Ի՞նչ բռնեց որսորդը: որսորդը բռնեց կաքավ:
Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին: — Մի՛ սպանանէր ինձ, որովհետև ես խաբեմ զբազում կաքաւս ու բերեմ թակարդս քո:
Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
Այժմ իսկապես մեռնես ի ձեռքից, սիրելիներին եւ ազգականներին քո մատնես մահվան:
Առակն աշխարհաբար դարձրու:
Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ինչ է ցույց տալիս առակը:
Նույն բովանդակությամբ պատմություն հորինիր, որի հերոսները միայն մարդիկ են: