Кубик-Рубика


Историческая справка․
Самая знаменитая головоломка мира была изобретена в 1974 году венгерским скульптором и профессором архитектуры Эрно Рубиком.

В 1974 году у Эрно появилась идея создать наглядную модель из кубов, с помощью которой он мог бы доходчиво объяснить студентам основы математической теории групп. Изначально Рубик экспериментировал с бумажными, картонными и даже пластиковыми кубиками. Он долго ломал голову над тем, как создать изобретение таким образом, чтобы конструкция собираемости не нарушалась. Поэтому сначала куб представлял собой предмет, состоящий из 27 деревянных кубиков с 156-ю цветными гранями. Впоследствии, он изменил конструкцию на более компактную, оставив лишь 54 грани, как и в современном варианте.Первоначально изобретатель планировал изобразить на гранях кубика некие рисунки или даже цифры, но в дальнейшем оставил лишь разноцветные кубики․

Необходимо было поработать над механизмом, который позволил бы элементам кубика вращаться. Друзья и студенты Эрно помогли изобретателю в течении месяца довести до ума свое творение. Внутрь кубика был помещен хитроумный скрепляющий механизм, который позволял свободно вращаться наружным кубикам.

Справившись со своей работой, Эрно Рубик в свои 30 лет представил модель головоломки не только наглядно, но и с помощью презентации, которая позволила лучше понять механизм ее работы. Патент на свое чудо-изобретение инженер смог получить в 1975 году, однако выпуск продукции начался лишь с 1977 года.

В массовую продажу в Советском Союзе кубик Рубика поступил в 1981 году. И сразу же приобрел большую популярность. В магазинах выстраивались огромные очереди, отпускалось не более двух кубиков в одни руки. Кубики крутили школьники и студенты на занятиях, учителя и рабочие в обеденные перерывы и дома.

Сейчас кубик Рубика по статистике находится дома у каждого восьмого жителя нашей планеты. Примечательно то, что игра очень популярна среди людей всех возрастов. Проводятся международные турниры и соревнования. Профессионалы в этом деле собирают кубик Рубика за шесть с половиной секунд. Многие люди, поиграв в игру один раз, становятся преданными ее поклонниками. Игра развивает мышление, интуицию и логику.

Գործնական քերականություն

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները վաղուց օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձրորակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

2․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծ լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամի չափ մարգարիտն է: Համպարը շատ թանկ նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև գույնի, քարի նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են  կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու Խռպոտ:

Առանց ընդատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է է ու կպչում գործի:

4․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-տխրել:                       ,                

վաղորդան-Վաղ առավոտ:

մեղանչել-մեխք գործել

մաքառել-վիճաբանել

անտունի-Ժողովրդական երգի մի տեսակ:

դրվատել-Գովել

երկնչել-Վախենալ

. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր :
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

6․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Սեղանին դրված մրգերը այնքան ախորժելի էին, որ աչքերով ուտում էինք։

Աղջկա գեղեցկությունը տղայի խելքը կերել էր։

Իմ եղբայրը երեկ լույս աշխարհ եկավ։

Երկաթգծում բանվորները գիշերը ցերեկ էին անում։

Ես վերջապես գլխի ընկնա, թե ինչպես է լուծվում այս խնդիրը։

Փոքրիկ փիսոն ամեն ծակուծուկ մտավ:

Մեխանիկական շարժում

2. Դ. 2.1 Մեխանիկական շարժում, արագություն

Լրացուցիչ՝ Մեխանիկական շարժում

Բնության մեջ մշտապես կատարվում են տեղափոխություններ: Փողոցներում շարժվում են ավտոմեքենաները և մարդիկ, երկնքում լողում են ամպերը, թռչում են թռչուններն ու ինքնաթիռները, ջրում լողում են ձկները: Տեղափոխելով մի տեղից մյուսը՝ մարմինները փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ: Այդպիսի տեղափոխությունն անվանուն եմ մեխանիկական շարժում:
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ:
Մարմինները կարող են շարժվել արագ կամ դանդաղ, հավասարաչափ ու անհավասարաչափ, ուղղագիծ կամ կոր գծով:

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Մեխանիկական շարժումը ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմինների նկատմամբ:
  2. Բերել բնության մեջ հանդիպող մեխանիկական  հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ։
    Մեխանիկական շարժման օրինակներ են՝ գնդակի գլորվելը, մեքենայի գնալը, մարդու քայլելը և այլն:
  3. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը, որ բանաձևով է այն հաշվարկվում:
    Արագությունը ցույց է տալիս, թե մարդը ինչքա՛ն արագ կամ դանդաղ է քայլում։
  4. Հաշվարկվում է v = s/t բանաձևով։
  5. Ո՞րն է արագության չափման միավորը:
    Արագության չափման միավորներից են՝ մ/վ-ը, կմ/ժ-ն, և այլն։

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Ուսումնական նյութեր՝

1. Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Կարող ես այս նյութն էլ ուսումնասիրել՝ 1.10 քիմիական նյութերի ազդեցությունը

1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև նրա գոլորշին բարձրանում է և խանգարում է օզոնային շերտին, որը մարդուհամար շատ օգտակար է, որովհետև օզոնային շերտը խանգարում է ուլտրամանուշակագույն հոսանքներին ներխուժել երկրի մթնոլորտ:

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»: Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր։


3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ:

4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:
Չաղտոտել շրջակա միջավայրը, չայրել կենցաղային աղբը, չօգտագործել թունաքիմիկատներ։


Որսորդն եւ կաքաւն

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

 — Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

 — Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:


Որսորդը բռնեց կաքավ մի եւ կամենում էր մորթել: Եւ ասում է կաքավն.

 — Մի՛ սպանանիր ինձ, որովհետև ես խաբեմ բազում կաքավս ու բերեմ թակարդը քո:

Եւ ասում է որսորդն.

 — Այժմ իսկապես մեռնես իմ ձեռքից, սիրելիներին եւ ազգականներին քո մատնես մահվան:

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

 զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

 Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:

Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը: որսորդը բռնեց կաքավ:

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:  — Մի՛ սպանանէր ինձ, որովհետև ես խաբեմ զբազում կաքաւս ու բերեմ թակարդս քո:

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
Այժմ իսկապես մեռնես ի ձեռքից, սիրելիներին եւ ազգականներին քո մատնես մահվան:

Առակն աշխարհաբար դարձրու:

Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ինչ է ցույց տալիս առակը:

Նույն բովանդակությամբ պատմություն հորինիր, որի հերոսները միայն մարդիկ են:

Առաջադրանք , 6-րդ դասարան, հոկտեմբերի 17-23-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Եգիպտոս/պատմել/

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:/Google maps,  Google Eart ծրագրերով ճամփորդել /
Եգիպտոսը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ափին։ Այստեղ ձևավորվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը։

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:

Մենֆիսը Եգիպտոսի առաջին մայրաքաղաքն էր՝ կառուցված Նեղոսի ձախ ափին։  Մոտ մ.թ.ա. 3150 թվականին վաղ դինաստիական շրջանի առաջին փարավոններից մեկը Մեմֆիսը մայրաքաղաք հիմնելու միջոցով կարողանում էր հսկել դելտայի տարածաշրջանի բերրի տարածքները, գյուղատնտեսությանը, ինչպես նաև եկատմտաբեր Լևանտայի հետ առևտրային երթուղիները: Այն եղել Է Եգիպտոսի կրոնական, մշակութային և արհեստագործական կենտրոն։ Մեմֆիսում պահպանվել են Պտահ աստծո տաճարի մնացորդները։ , սֆինքս Ռամզես երկրորդի երկու կոթողը ։Այն իր դիրքի պատճառով գրավիչ էր բոլոր փարավոնների համար։ Մեմֆիսը ժամանակին հայտնի է եղել արձանների, տաճարներ և իր շուրջը փռված բուրգերի բազմությամբ։ Այժմ պահպանված բուրգերն ու սֆինքսը գտնվում են Գիզայի տարածքում։

Մինչ Եգիպտոս գնալս ուրիշ ձև էի պատկերացնում այն։ Ինձ թվում էր, թե գրքերում կարդացածս երկիրն եմ գնում։

Կահիրե գնացինք գիշերով, այն շքեղ էր գիշերային լույսերի ներքո։ Ամեն ինչ փոխվեց լույսը բացվելուն պես։ Ինձ սարսափեցրին Կահիրեի կեղտոտ փողոցները,  ամեն տեղից եկող գարշահոտությունը, կարծես միջնադարում լինեի։ Այնպիսի տպավորություն էր, որ այստեղ ապրող մարդիկ ոչ մի առնչություն չունեին եգիպտական հզորագույն քաղաքակրթությունը ստեղծած մարդկանց հետ

Հիասթափությունս բավականին սփոփվեց, երբ տեսա բուրգերը, Սֆնքսը, որն իրոք շքեղ էր (իրականում այն ավելի վնասված էր, քան նկարներում)։ Հրաշալի էր Կահիրեում գտնվող Եգիպտոսի Պատմության Թանգարանը։

Չնայած իր կեղտոտ փողոցների, Կահիրեն այսօր էլ մնում է խիտ բնակեցված, աշխույժ առևտրային քաղաք՝ հնի ու նորի յուրահատուկ խաչմերուկ։

3.Ովքեր էին փարավոնները:
Փարավոները պալատի տերերն էին, Աստծո որդիները։

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,

  • Գահ բարձրանալը,
  • արշավանքները,
  • հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»
  • մշակույթը
  • ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին

Մ․Թ․Ա 1300-ական թվականներին եգիպտական քաղաքակրթությունը իր ոսկեդարն էր ապրում։ Եգիպտոսը ղեկավարում էր Ռամզես 2-րդը՝ մարդ, ով դառնալու էր մեծագույնը փարավոններից։ Ռամզես II-ը գահ բարձրացավ  մոտ քսան տարեկանում: Նա հայտնի էր հսկայական շինարարական աշխատանքներով։ Կառուցում էր մեծ արձաններ, տաճարներ։ Նա մտածում և կառուցում է այնպիսի բաներ, որ մինչև ինքը ոչ մեկ չէր կառուցել։ Ռամզեսի օրոք Եգիպտոսը հասավ իր ծաղկունքի գագաթնակետին։

Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։ Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան ԱսիաՓյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ: Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյ­րութը:

Եգիպտացիներ համար հատկապես շատ երկար տևեց պատերազմը խեթերի հետ։ Շուրջ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Պայմանագրում նշվում էր նաև, որ «Եթե որևէ մեկը փախչի Եգիպտոսից և գնա խեթերի երկիր, ապա խեթերի թագավորը նրան չի պահի իր երկրում և կվերադարձնի Ռամզես II-ի երկիր»։ Փախուստի հանգամանքն ինքնին եղել է հանձնման հիմք։ Պայմանագիրն ապահովել է նաև հարցման ենթակա անձանց անվտանգությունը. «Նրանց մահապատժի ենթարկելիս չեն վնասի նրանց աչքերը, շրթունքները և ոտքերը»: Հին Եգիպտոսի մշակույթի պատմությունը բաժանվում է 3 շրջանի՝ Հին թագավորության՝ մ. թ. ա. 2800–2250 թթ., Միջին թագավորության՝ մ. թ. ա. 2050–1700 թթ., Նոր թագավորության՝ մ. թ. ա. 1580–1070 թթ.:Հին և Միջին թագավորությունների ժամանակաշրջաններում կառուցվել են Քեոփս, Քեփրեն և Միկերեն փարավոնների դամբարանները, Քեփրենի և Ամենհոտեպ III-ի սֆինքսները և այլն: Հին եգիպտական աստվածները պատկերվել են արծվի, աղվեսի, գայլի տեսքով, պալատներում պահվել են գիշատիչներ, որոնք հետագայում զմռսվել ու թաղվել են: Հայտնաբերվել են գազանների ամբողջական պանթեոններ:Փարավոնների ու աստվածների քանդակներին բնորոշ են մեծ չափերը։Նոր թագավորության ժամանակաշրջանում զարգացել է տաճարաշինությունը. առավել հայտնի են Ամոն-Ռայի տաճարները Լուքսորում և Կառնակում:  Հին եգիպտացիները պատկերել են մարդկանց ֆիգուրներ՝ գլուխը՝ կիսադեմով, իրանը՝ դիմացից, ոտքերը՝ թեքությամբ: Այդ ավանդույթից հրաժարվել են միայն մ. թ. ա. VII դարում:Եգիպտացիները լուրջ նվաճումների են հասել ֆիզիկայի, քիմիայի (զմռսման արվեստ), բժշկության` հատկապես վիրաբուժության բնագավառներում: Նրանք իմացել են հաշվարկի տասնական համակարգը, թվաբանական ու երկրաչափական պրոգրեսիաները, կանխատեսել են Արևի խավարումները, Նեղոսի վարարումների փուլերը և դրանց հետ կապված հմայություններ ու գուշակություններ արել:Մ. թ. ա. IV հազարամյակի վերջերից օգտագործել են հիերոգլիֆային (սրբազան և փորագրված պատկեր) գիրը, որը 1822 թ-ին վերծանել է ֆրանսիացի գիտնական Ժան-Ֆրանսուա Շամպոլյոնը:Եգիպտացի աստղագետները մոլորակները տարբերել են աստղերից, կազմել օրացույց, ըստ որի՝ տարին ուներ 365 օր:Զարգացած էր նաև գրականությունը. հայտնի են «Հեքիաթ նավաբեկության ենթարկվածի մասին», «Պատմվածք եգիպտացի Սինուհեթի մասին» և այլ գործեր:Գիտական տեղեկությունները եղել են քրմերի մենաշնորհը և օգտագործվել են փարավոնի կենտրոնաձիգ իշխանությունն ամրապնդելու համար: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր կերազեր նրա նման ղեկավար ունենալ։ Ռամզես 2-րդը այն փարավոններից էր, որ ամեն ինչ արել է երկրի բարօրության համար։ Հավասարապես շինարարական աշխատանքներ է ծավալել ողջ երկրի տարածքով, շենացրել է երկիրը։ Բայց չմոռանանք նաև այն մասին, որ այս ամենին զուգահեռ, նրա օրոք երկիրը միշտ պատերազմների մեջ է եղել։

Աղբյուրներ՝

Ռամզես Եկրորդ /Մեծ/

Հին Եգիպտոս /տեսաֆիլմ/

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը/տեսաֆիլմ/

  Հին աշխարհի երկրների մշակույթը

   Հին Եգիպտոս

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը

Եգիպտական փարավոնը կին

   Հետաքրքրիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

Մաթեմատիկայի տնային

Առաջադրանքներ

587, 588, 590, 595, 598

587. Հաշվե՛ք.
ա) (–3) · (–7)=21
բ) (+3) · (+4)=12
գ) (–1) · (–20)=20
դ) (+8) · (+5)=40
ե) (–8) · ( –9)=72
զ) (+11) · (+15)=165

588. Հաշվե՛ք.
ա) (–8) · (+16)=-128
բ) (–7) · (+5)=-35
գ) (+17) · (–4)= -68
դ) (+21) · (–6)=-126
ե) (–1) · (+1)=-1
զ) (–1) · (+7)=-7
է) (+20) · (–18)=-360
ը) (+15) · (–60)=-900

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.
ա) (–5) · (–7) >  0
բ) (–8) · (+6) > 0
գ) (+16) · (–5) < 0
դ) (+3) · (+9) > (+8) · (–7)
ե) (–14) · (–12) < (–10) · (+2)
զ) (+20) · (–1) < (–6) · (–3)

595. Կատարե՛ք գործողությունները.
ա) (+3) · (–8) + (–6) · (+2) – (–4) · (–7)=-64
բ) (–13) · (–6) – (+4) · (+18) – (–5) · (+20)=106
գ) (–25) · (+4) – (+100) · (–1) + (+4) · (–40)-160
դ) (+2) · (–5) + (–3) · (–7) – (+16) · (–7)=123

598. Ինչի՞ է հավասար a և b ամբողջ թվերի արտադրյալի բացարձակ
արժեքը։ Պատասխանը գրի՛ առեք տառային նշանակումներով։
a*b=|a*b|=a*b

Տնային

Առաջադրանքներ

572, 573, 575, 582։

572. Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.
Առաջին գումարելի –3 0 1 10 –4 8 –7
Երկրորդ գումարելի 4 –2 –5 –16 –3 –16 0
Գումար

573. Գտե՛ք գումարը.
ա) (–11) + (–2) + 6 + 5 + (–7)=-9
բ) 8 + 14 + (–21) + (–36) + (–1)=-36
գ) 22 + (–14) + (–30) + (–15) + 19=-18
դ) (–33) + 25 + (–40) + (–25) + 80=7

575. Ճի՞շտ է, որ եթե մի ամբողջ թիվը փոքր է մյուսից, ապա նրա բացար —
ձակ արժեքը նույնպես փոքր կլինի մյուսի բացարձակ արժեքից։
ոչ

582. Գնել են պարտերի և օթյակի 12-ական տոմսեր։ Բոլոր տոմսերի
համար վճարել են 36000 դրամ։ Ի՞նչ արժե պարտերի տոմսը, եթե
այն օթյակի տոմսից 1000 դրամով թանկ է։
36000:12=3000
3000-1000=2000
2000
դրամ:

Առաջադրանք, 6-րդ դասարան, հոկտեմբերի 10-17-ը

Առաջադրանք 1

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկղբնակղբոյւրները, մասնավորապես շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները, ինչպես նաև Աստվածաշունչը:

 Ըստ սկզբնաղբյուրների՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում-

  • Այս հատվածը կարդալուց հետո դուրս գրել, տալ նոր հասկացությունների բացատրությունները, սահմանումները:
  • Թվարկել Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները՝ նշելով նրանց գոյության դարերը:
  • Համաձայն եք. որ Արատտան Հայասայից հզոր էր, հիմնավորիր պատասխանդ:

Արատտա/պատմել/

Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում: Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում: Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում` Վանի թագավորությունում: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին: Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր: Արատտայից Շումեր գնում էին գետով: Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները: Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը: Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է ), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը` անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա)ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր: Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր: Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը: Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր : Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ` հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին: Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին: Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր: Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք`: Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում` ձիերը: Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի: Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին: Դրանցից մեկի համաձայն` շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով` չի կարողանում գրավել. …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն: Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Ք.ա. XXVI-XXV դարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում,որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղբրոնզիդարյան մշակույթ:

Առաջադրանք 2

Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Ք.ա. III հազարամյակում և II հազարամյակի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում ապրում էին տասնյակ և հարյուրավոր ցեղեր։ Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Սկզբնապես հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան շրջանները։ Հիշյալ տարածքներում, բացի հայերի նախնիներից, ապրել են նաև գերմանացիների, հույների, ռուսների, հնդիրանական և այլ ժողովուրդների նախնիները։ Նրանց լեզուներն անվանում են հնդեվրոպական լեզվաընտանիք, քանի որ դրան պատկանող ժողովուրդները բնակեցնում են Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտքը ձգվող երկրների գրեթե ամբողջ տարածքը։ Հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղերը ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները։ Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և, միավորվելով, կազմել են տարբեր ժողովուրդներ։

Հնդեվրոպական ցեղերի տեղաշարժերի հետևանքով ձևավորվեցին հույները, գերմանացիները, ռուսները և սլավոնական մյուս ժողովուրդները, արիացիները, որոնց թվում մեր հարավային հարևան պարսիկները։ Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձևավորվեցին որպես ժողովուրդ հնդեվրոպական նախահայրենիքում և հասան XXI դար։ Հետևաբար հայերը Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովուրդ են։

Հայոց լեզվի ծագումը

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետոՀայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ: Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն — հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում, արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:

Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի: Պարսկական բազմադարյան լուծն իր հետքն է թողել լեզվի վրա, ինչով բացատրվում է պարսկական մեծաքանակ բառերի առկայությունը արդի հայոց լեզվում: Քրիստոնեության զարգացման հետ լեզվում կիրառական դարձան սիրիական և հունարեն բառերը: Խաչակրաց արշավանքներից մնացին ֆրանսիական ծագում ունեցող բառերը: Իսկ Օսմանական պետության ազդեցությամբ պայմանավորված են թյուրքալեզու բառերի օգտագործումը թե խոսակցական և թե գրական հայերենում: Չնայած այդ ամենին, հայոց լեզուն պահպանել է 11 000 բառարմատ, որոնցից 900 — ը պատկանում են հենց հնդեվրոպական լեզվախմբին:

Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը: Գրավոր խոսքը  Հայաստանում սկսել է զարգանալ 4 — րդ դարավերջին, հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ: Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը: Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից: Ի շնորհիվ դրա մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ, հայերեն թարգմանված և մենք դրանք փոխանցում ենք հաջորդ սերունդներին, քանի որ այդ թարգմանությունների բնօրինակները վաղուց ոչնչացված են: Առաջին հայ թարգմանիչը համարվում է Մեսրոպ Մաշտոցը, իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է:

Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է: 5 — րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն: Այս լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա: Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն և կամաց սկսեց դուրս վանել գրաբարին: Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի, որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ:

Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի-արևմտյան (կոնստանտինոպոլսյան բարբառով) և արևելյան (արարատյան բարբառով): Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում, Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար: Արևմտահայերենը  ԱՄՆ — ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է:  Ի տարբերություն արևմտահայերենի, արևելահայերենը 1920 — ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

Առաջադրանքը կարդալուց հետո դուրս գրիր.

ա.ամենատպավորիչ հատվածը

բ.ինչ նոր տեղեկություն բացահայտեցիր

գ.ամփոփիր 10 նախադասությամբ

Լրացուցիչ

ОТКУДА ВЗЯЛСЯ ЯЗЫК: Основные теории/տեսանյութ/-ամփոփել 10-15 նախադասությամբ

Первое слово. Когда и как возникла речь | Большой скачок

Истина и Ложь․

  1. Дайте ответы — что такое ИСТИНА, а что такое ЛОЖЬ — Истина — это правда, а ложь — это вранье, неправда
  2. Приведите слова синонимы к словам ПРАВДА И ЛОЖЬ․ правда — истина, ложь — неправда, вранье, обман
  3. Приведите антонимы к словам ПРАВДА и ЛОЖЬ․ Правда — вранье, ложь — истина
  4. Разбор пословиц и поговорок про Истину (правду) и Ложь
  • Лучше горькая правда, чем сладкая ложь․ — Лучше узнать правду, чем жить во лжи.
  • Стыдно сказать, а грех утаить. — Лучше сказать правду и не стыдится, чем утаить ее.
  • Правда, что шило в мешке — не утаишь. (Что такое слово ,,шило,,. Найти ответ в интернете) — сколько будешь врать, все равно узнают правду.

6. А знаете ли вы персонажей сказок, которые страдали от своей лжи или правды? Приведите примеры. — Буратино — когда он врал, его нос стал длинным.

5. Бывает ли Ложь во благо? — Да, иногда, например когда хотите делать сюрприз и когда вас спрашвают, что за сюрприз, вы что то выдумывайте.

7. Вы нечаянно сломали или разбили мамину любимую вещь․ Скажите ли вы ей правду или утаите? — Я скажу правду, потому что я никогда не вру моей маме .

8. Можно ли назвать ВЫМЫСЕЛ ложью? (Что такле ,,вымысел,,)? Чем отличается слово ВЫМЫСЕЛ от слова УМЫСЕЛ? Найти слова в интернете․ — Нет, я так не считаю. В значении слова Вымысел есть позитивный смысл, так как это слово означает вооброжение и фантазия, а умысел — означает намерение делать что то плохое и нарочно.

9. А что вы скажите о ФАНТАЗИИ или фантазерах? Лгуны ли они на самом деле? — Я не думаю, что фантазеры лгуны. Они просто говорят то, что хотят убидеть.