Նոյեմբերի 1-7-ի առաջադրանքները

Նախագիծ

Առաջադրանք 1

Վիրուսների պատմությունից

  • Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:
  • Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:
  • Ներկայիս էտապում , որպես 2020 2021թթ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:
  • Փորձիր կազմել դիագրամ .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:
  • Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:
  • Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել «Վիրուսն ապագայում» ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։

Օժանդակող գրականություն/ առաջադրանքները կատարելիս օգտվեք օտարալեզու աղբյուրներից, անպայման նշել աղբյուրը/:

Հետևյալ ստեղծագործությունների սյուժեում վիրուսային վարակներն ունեն կարևոր նշանակություն.

  • Կոձի Սուձուկի, «Զանգ»
  • Ալբեր Քամյու,  «Ժանտախտը»
  • Կիր Բուլիչյով, «Մանուշակագույն գունդ»
  • Սթիվեն Քինգ, «Դիմակայություն»
  • Մայքլ Քրայտոն, «Շտամ «Անդրոմեդա»»
  • Ռիչարդ Մեթիսոն, «Ես լեգենդ եմ»

՝Вирусы, едва не уничтожившие человечество: топ-6 самых опасных эпидемий в истории

Ամփոփում

Կարապետ Նշանյան, 6-1 դասարան

Նորիկ Գաբրիելյան, 6-1 դասարան

Առաջադրանք 2

Երևանյան կամուրջներ, վերգետնյա անցումներ

Այս առաջադրանքը կատարում եք , ուսումնասիրելով այն վայրը , որտեղ ապրում եք, գտնում եք ձեր տանը ամենամոտ գտնվող կամուրջներ, վերգետնյա անցումներ, պատմում, դրանց պատմությունը, հարցազրույցներ անցորդներից, խոսում կարևորության, թերությունների մասին:

f547522949a11b_547522949a152.thumb

Երևանյան կամուրջներ, վերգետնյա անցումներ

Ռիչարդ Բախ <<Կամուրջ հավերժության վրայով>>      Իսկ հետո մենք կքայլենք…եւ մենք լցված կլինենք ապագայով եւ անցյալով եւ մենք իրար կսիրենք այնպես, ինչպես ոչ ոք երբեք ոչ մեկին չի սիրել…Մենք հիմա չենք կարող հանդիպել…Ես չգիտեմ ինչու… Բայց մի օր մեր հարցերին կտրվեն պատասխաններ եւ մենք կհայտնվենք մի բանում, որն այնքան պայծառ է… Եւ հիշի՛ր՝ ամեն քայլ, որ ես անում եմ, ինձ մոտեցնում է քեզ, ես անցնում եմ կամուրջը, որը պետք է հատեմ, որ գտնեմ քեզ

Նախագծի իրականացման ժամանակահատված`  շուրջտարյա

Մասնակիցներ` Միջին դպրոցի սովորողներ

38919_457398230198_542320198_6756417_5803077_n1

Նպատակ

  • երևանյան հին ու նոր կամուրջների, վերգետնյա անցումների ուսումնասիրություն.
  • հետազոտական աշխատանքի իրականացում
  • կամուրջների, վերնանցումների տարածքում տիրող խնդիրների վերհանում
  • կամուրջների, վերգետնյա անցումների կիրառելիութուն

Նախապատրաստական աշխատանք

  • հրապարակված թեմայով ուսումնասիրություն.
  • հետազոտական աշխատանքների հրապարակում սովորողների բլոգում

Ընթացքը

  • Բոլոր ժամանականերում կամրջաշինությունը նեղ կապվում է հասարակության զարգացման պատմության հետ և արտացոլում է տվյալ ժամանակաշրջանի տեխնիկայի մակարդակը, տնտեսական հարաբերությունները , մարդկանց գեղագիտական հայացքները:
  • Հնագույն շրջանի կամուրջները ընկալվում են որպես թանգարանային նմուշներ, քաղաքակրթության զարգացման վկաներ:
  • հեծանվաերթ դեպի ընտրված կամուրջներ. հեծանվային երթուղու ուսումնասիրություն
  • կամուրջների, վերնանցումների տարածքում տիրող խնդիրների վերհանում,
  • դրանց կարգավորման առաջարկներ. գործնական աշխատանք
  • արդյունքների լուսաբանում

Գործնական քերականություն

1․ Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ-Ծաղիկանոց
Հյուր-հյուրանոց
Ավազակ-Ավազաանոց
Մեղու-Մեղվանոց:

բ) Գոգ-գոգնոց
Ձեռ-ձեռնոց
Մատ-մատնոց

զ) Կապել-Կապոց
Խարտել-խարտոց
Սփռել-սփփռոց

դ) Դրամ-դրամոց
Կիլոգրամ-կիլոգրամանոց
Մետր-մետրանոց

ե) Խշշալ-Խշշոց
Մռնչալ-Մռնչոց
Զռռալ-զռոց
Ոռնալ-ոռնոց:

2․ Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:

Ա. Հյուսիս-Հյուսիսային
Լեզու-Լեզվանի
Հայր-Հայրական,
Դրախտ-դրախտային,
Տոն-տոնական
Նկարիչ-նկարչական
Մեղ(ք)-մեղք
Հարս(ն)-Հարսն
Օտար-օտարաբար
Բազում-բազմավոր
Բն(ական)-բնական
Հան(ել)-Հանել
Հաս(նել)-Հասնել
Դր (դնել)-դնել
Շահ(ել)-շահել
Պհ(ել)-պահել

Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:

3․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտիան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկան մի համալսարանի գիտնականեր պնդում են, որ այդ իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկր.. նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

4․ Ընտրի՛ր փակագծում գրված տարբերակներից մեկը։

Ազատ (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է հնարքների (հնարների, հնարքների գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է, իրավունք է տրվում (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, գլորել (շրջել, թավալել, գլորել, գցել): օրինակելի (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով հնարներին (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու իրավունք (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից ծնվեցին (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում տեղ գտավ (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:Սկզբում քաշային բաժանումներ (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

5․Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ-ծովամարտ, ձեռնասուն

Բևեռախույզ, երկրամերձ- երկրախույզ, բևեռամերձ

Ձկնակեր, մարդավաճառ-ձկնավաճառ, մարդակեր:

6․ Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, մաքսանենգ, կաղնեփայտ, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, ցուցանակ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, լուսամուտ:

7․ Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչավոր մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորավոր հսկա ես:

Այդտեղ որսորդները երկոտանի զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը երկարավուն էր, գույնն էլ՝ դեղնավուն:

Իբրև հայրական՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Որպես մտերիմություն՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

եղբայրական օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնանման եք խոսում:

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:

8․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

Սահման չունեցող հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարերում ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ պարտեզում և մեկ ամիս որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակա տարածությունները գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի շատ մեծ քաղաքները որպես նշան չունեցող գյուղեր տեսներ: