Կարդա՛ Մխիթար Սեբաստացու մասին,
Մխիթար Սեբաստացին ծնվել է փետրվարի 7, 1676։Նրա անունը Մանուկ է նրա հոր անունը Պետրոս է։Նրա մոր անունը Շահրիստանի ։Մանուկի ունի շատ մասնագիտություններ։Օրինակ ՝վանական, գրող, թարգմանիչ։Նրան կոչում էին Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ։Նա հայտնի է իր Մխիթարյան միաբանությունով։20 տարեկանում նա դարձավ քահանա։Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում։Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։
День: 8 ноября 2021
Առաջադրանք, 6-րդ դասարան, նոյեմբերի 8-14-ը
Առաջադրանք
Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI
Առաջադրանք 1

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI
Տալ նոր բառերի, հասկացությունների բացատրությունը:
Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները
Վանի թագավորության հզորացումը, կախված էր հարևան Ասորեստանի հետզհետե հարձակումներից:
Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:
Վանի թագավորությունը հիմնադրվել է մ.թ.ա 9-րդ դարում: Հայկական լեռնաշխարհում գտվող ցեղախմբերը միավորվելով մեկ ընդհանուր թշնամու դեմ՝ Ասորեստանի ստեղծեցին Վանի թագավորությունը:
Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:
Սարդուրի Ա-ն կառավարել է 10 տարի, վարել է հաջող մարտեր Ասորեստանի դեմ, իսկ Իշպուինի արքան մեծամասամբ հզորացրել է բանակը, աշխարհազորը և մեծացրել է թագավորության պատշպանությունը, իսկ Մենուային կարելի է անվանել շինարար արքա քանի որ Մենուայի բարեփոխումները եղել են ավելի շատ տնտեսական և շինարարական ոլորտում:
Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:
Ամենալավը պայքարել է Սարդուրի Ա-ն։
Առաջադրանք 2
Դիտել ֆիլմերից մեկը պատասխանել հետևյալ հարցադրումներին.
10-15 նախադասությամբ ներկայացրու ինչի մասին էր պատմում ֆիլմը:
Ես դիտել եմ ՙՙՀայոց Մայրաքաղաք Վան՚՚:Այն շատ հետաքրքիր էր:հիմա ձեզ պատմեմ մայրաքաղաք Վանի մասին:Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ն (մ.թ.ա. 835-825), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ Այդ ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ։ Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լեռնահամակարգի արևելյան հատվածներով։ Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թվականը։ Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ։
Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը: