Առաջադրանք 1
Առաջադրանք 1Վանի աշխարհակալ տերությունը
Թվարկել Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները, հետրանքները:
Ք․Ա․ IX-րդ դարում Ուրարտու և Նաիրի քաղաք — պետությունները պատերազմեցին իրար դեմ։ Ուրարտուն հաղթեց և ստեղծվեց Վանի տերությունը։ Վանի թագավորությունը շատ ուժեղացավ և դարձավ տարածաշրջանի ամենաուժեղ պետություներից։
Պատմել չորս ծովերի տերության մասին:
Սարդուրի երկրորդի օրոք Հայաստանը դարձավ այնպիսի պետություն որը շրջապատվածէր չորս ծովերով։
Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը:
Երեքի աշխատանքն էլ քրտնաջան և բարենպաստ էր։ Նրանք Վանի թագավորությունը հասցրին հզորացման գագաթնագետին։ Օրինակ՝ Երևան մայրաքաղաքը կարուցել է Արգիշտի առաջինը։
Առաջադրանք 2
Համահայկական առաջին թագավորության անկումը
Թվարկել Համահայկական առաջին թագավորության անկման պատճառները:
Ռուսա II-ից հետո Վանի թագավորությունը աստիճանաբար թուլացավ։ Նրան հաջորդող գահակալներ Սարդուրի III-ի՝ IV-ի մասին գրեթե ոչինչ չկա արձանագրություններում։ Համեմատաբար նշվում է Ռուսա III-ի իշխանության շրջանը, որտեղ երևում է, որ թագավորության սահմանները փոքրացել և ընդգրկում էին Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։ Թագավորությանը թուլացմանը նպաստել են նաև հյուսիսից արշավող սկյութական ցեղերը։
Ներկայացնել Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ:
Ինչպես գիտենք Ք․ ա․ III-II հազարամյակում ստեղծվել էին տարբեր պետական կազմավորումներ, բայց դրանցից ոչ մեկը չհզորացավ այնքան, որ ընդգրկեր ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Վանի թագավորությունը կարողացավ միավորել ողջ լեռնաշխարհը մեկ համահայկական թագավորության մեջ։ Վանի թագավորության օրոք ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում զարգացավ։ Եվ պետք է հիշենք, որ այս թագավորության ժամանակ ստեղծվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաք Էրեբունի Երևանը։
Լրացուցիչ աշխատանքներ
Փոքրիկ ուսումնասիրություններ
«Մուսասիր»
«Վանի թագավորության քաղաքները»
«Վանի թագավորության դիցարանն ու արվեստը»
Օժանդակ աղբյուրներ
Արարատյան թագավորություն/տեսաֆիլմ/
«Արարատ-Ուրարտու թագավորությունը»/5մասից բաղկացած
«Վանի Հայկական թագավորություն»



