Մաթեմատիկայի տնային

Առաջադրանքներ 335, 336, 338, 339, 342, 346, 353։

335. Խաղոսկրը գցել են 17 անգամ։ 1, 2, 3, 5, 6 թվերը բացվել են համապատասխանաբար 3, 2, 4, 4, 1 անգամ։ Ինչի՞ է հավասար 4 բացվելու հաճախականությունը։
3+2+4+4+1=14
17-14=3

336. 334-րդ խնդրի պայմաններում ինչի՞ են հավասար A (ընկել է
«զինանիշ») և B (ընկել է «թիվ») պատահույթների տեղի ունենալու
հարաբերական հաճախականությունները։
7/15
8/15

338. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների
տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ
վերցված թերթիկի համարը կլինի 99։
1/150

339. Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան
լամպ գնելու հավանականությունը։
100:5=20
1/20

342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ
պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա,
որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։
ա) կարմիր է,
3/5
բ) կանաչ է,
2/5
գ) դեղին է։
0

346. Աղյուսակում ներկայացված են էլեկտրական ջրատաքացուցիչում
ջրի տաքանալու տվյալները.
Ջերմաստիճանը 15 30 45 60 80 100 95 90 85
Ժամանակը՝ րոպեներով 0 1 2 3 4 5 6 7 8
Կազմե՛ք ջրի ջերմության փոփոխության գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) Ո՞ր պահին է անջատվել ջրատաքացուցիչը։
5-րդ րոպեին
բ) Որքա՞ն է եղել ջրի առավելագույն ջերմաստիճանը։
100
գ) Որքա՞ն է եղել ջրի նվազագույն ջերմաստիճանը։
15
դ) Որքանո՞վ է փոխվել ջրի ջերմաստիճանը առաջին 5 րոպեի
ընթացքում և վերջին 3 րոպեի ընթացքում։
85-ով 10-ով

353. Մի արկղում 20 1/2 կգ-ով ավելի դեղձ է եղել, քան մյուսում։ Առաջին
արկղից 10 1/4 կգ դեղձ դրել են երկրորդի մեջ։ Ո՞ր արկղում ավելի
շատ դեղձ կա և որքանո՞վ ավելի։
Քանակությունները հավասար են։