Առաջադրանք 1
Առաջադրանք 1
Դասարանական
Աքեմենյան Իրանը/Պատասխանել հարցերին/
1. Որտե՞ղ էր տեղակայված Էլամը: Ո՞րն էր այդ պետության մայրաքաղաքը: Էլամը տեղակայված էր իրանական սարահարթի հարավում, այն ստեղծվել է Ք.ա. XXII դարում։ Էլամի մայրաքաղաքը Շոշն էր։
2. Արիական ցեղերը որտեղի՞ց են ներթափանցեկ Իրան: Ի՞նչ է նշանակում արիացի: Արիական ցեղերը Իրան ներթափանցել են Հայկական լեռնաշխարհից։ Արիացի նշանակում է ազնվազարմ։
3. Որտե՞ղ էին ապրում մարական ցեղերը: Մարերը ե՞րբ ստեղծեցին միավորված պետություն: Մարական ցեղերը ապրում էին Իրանի հյուսիսում։ Մարերը պետություն ստեղծեցին Ք.ա. VIII դարում։
4. Պարսիկների առաջնորդը Կյուրոսը ե՞րբ նվաճեց Մարաստանը: Պարսիկների առաջնորդ Կյուրոսը մարերի երկիրը գրավեց Ք.ա. 550 թվականին։
5. Ի՞նչ նպատակ էր դրել իր առջև Կյուրոսը: Թվարկե՛ք նրա նվաճեց երկրները: Կյուրոսը իր առջև դրել էր նպատակ նվաճել Առաջավոր Ասիան։ Նա նվաճեց Բաբելոնը և Լիդիայի թագավորությունը, իսկ նրա որդին` Եգիպտոսը։
6. Ո՞ր երկրներն ապստամբեցին Դարեհ 1-ի դեմ: Բաբելոնը, Մարաստանը և Էլամը ապստամբեցին Դարեհ I-ի դեմ։
7. Թվարկե՛ք Դարեհ 1-ի իրականացրած վերափոխումները: Ի՞նչ նշանակություն ունեցան դրանք:Դարեհը մի շարք բարեփոխումներ կատարեց: Նա իր տերությունը բաժանեց մարզերի՝ սատրապությունների։ Դրանցում նա կառավարիչներ նշանակեց իր ազգականներին և մերձավորներին, որոշ երկրներում՝ նաև տեղական արքայատոհմերի ներկայացուցիչների: Բոլոր մարզերի համար սահմանվեցին հարկեր:
8. Ո՞ւմ օրոք է կառուցվել Արքայական ճանապարհ, որքա՞ն էր երկարությունը: Քարտեզի վրա ցույց տվեք այդ ճանապարհը, այն անցնու՞մ էր Հայարստանի տարածքով:
Դարեհ I-ի օրոք կառուցվեց Արքայական ճանապարհը` 2500կմ։
9. Բնութագրե՛ք Աքեմենյան տերությունը:
Հայկազունիների նոր թագավորությունը, Ք. ա. VII-VI դարերում
Ներկայացրու Ք.ա. 6-2-րդ դարերում Հայաստանում նշանակալից իրադարձությունները, ժամանակագրությունը:
6-րդ դար
Ք․ ա․ 580-570-ական թթ. թագավորում էր Երվանդ I Սակավակյացը։
Ք․ ա․570-525-ական թթ. թագավորում է Տիգրան I Երվանդյանը։
Նա Ք․ ա․ 550 թ. աջակցել է պարսից արքա Կյուրոս Մեծին, Մարաստանը տապալելու գործում, որովհետև այն բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։
Մինչև Ք․ ա․ 522 թ. Հայաստանը արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ։
Գրավոր ներկայացնել տաս նոր հասկացություններ, փորձել տալ դրանց բացատրությունը:
Հետևակ-հետիոտն զորք
Աշխարհակալ-մեծ թագավոր, տիրակալ
Արտոնյալ-մեծ իրավունքներ ունեցող
Կապադովկիա-հին երկիր Փոքր Ասիայում
Մարաստան-հին երկիր Իրանի հյուսիսում
Աքեմենյան տերություն-հին պարսկական տերություն
Աղվանք-հին երկրամաս Հայաստանից արևելք, այսօրվա Ադրբեջանի տարածքում
Աշակերտել-աշակերտ լինել
Բնութագրել Տիգրան Երվանդյանին:
Տիգրան I Երվանդյանին թագավորել է 570-525 թթ.: Նա հիշատակվում է որպես իմաստուն և տաղանդավոր։ Մովսես Խորենացու կարծիքով Տիգրանը Հայկից և Արամից հետո ամենաքաջ թագավորներից է։
Հայաստանը Աքեմենյան տերության կազմում
Վերլուծել Բեհիսթունյան արձանագրությունը:
Բեհիսթունյան արձանագրությունները մեզ թողել է Դարեհ I-ը, որտեղ գրված է եռալեզու արձանագրություններ: Այդ արձանագրության մեջ պարսկերեն լեզվով Հայաստանը կոչվում է Արմենիա, էլամերեն լեզվով Հարմինույա, իսկ բաբելերեն լեզվով Ուրարտու:
Եթե Դարեհ I-ը մյուս երկրները կարողանում էր նվաճել առանց դժվարության, ապա դեպի Հայաստան պահանջվեց հինգ արշավանք: Եվ հինգերորդ արշավանքից հետո հայերն ընդունեցին Դարեհի գերիշխանությունը:
Առաջադրանք 2
Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը
Պատմել մ.թ.ա. IV-II դարերում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին: Բալկանյան թերակղզում Ք․ա 336 թվականին գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը։ Ալեքսանդրը Ք․ա 334 թվականին պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ։ Նրանց վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 331 թվականին Գավգամելայի մոտ։ Դարեհ III պարտվեց և դիմեց փախուստի։ Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց։ Պատերազմից հետո ստեղծված հարմար իրավիճակում ճանաչվեց Հայաստանի անկախությունը։ Երվանդ III-ը հռչակվեց թագավոր Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը Փոքր Հայքում այսպես վերականգնվեց Հայկազուն-Երվանդականների թագավորությունը։
Թվարկել Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները: Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն ուղարկեց Բարձր Հայքի ոսկու հանքերը, բայց հայերը նրա բանակը ոչնչացնում էին, իսկ զորավարին խեղդամահ անում։ Դրանից հետո Ալեքսանդրը Հայաստան զորք ուղարկելու փորձ չձեռնարկեց։
Աղբյուրներ
Հայկազուն Երվանդունիների թագավորություն
Լրացուցիչ
Համեմատել «Գիլգամեշ» էպոսը և «Ալեքսանդրի վեպը
ա.ներկայացնել առանձին-առանձին
բ.համեմատել, համադրել, գտնել ընդհանրություններ
Ալեքսանդրի վեպում նա ձգտում էր անմահության, որի համար ճանապարհ է բռնում դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի։
Գիլգամեշ էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության, նա ճանապարհ էր բռնել դեպի Արատտա այսինքն դեպի Հայաստան ։