727, 728, 729, 730, 731, 732, 733, 734, 735, 736։
727. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշաններից որևէ մեկն այնպես, որ ստացվի ճիշտ անհավասարություն.
ա) 5 · 7 > –1,
բ) –4 < 2 · 3,
գ) 0 < (–3) · (–4),
դ) (–5) · 2 > 0,
ե) (–1) · (–4) > –1,
զ) 5 · 7 < (–4) · (–9)։
728. Կատարե՛ք գործողությունները.
ա) (–2) · (|–4| – |–8|)=8
բ) ((–3) · (–7) – (–2) · |–4|) · (–6)=-174
գ) (|–21|+|+4|) ։ (–5)=-5
դ) (|–9|+|–1|) ։ (18–(–|6|))=5/12:
729. Ինչքանո՞վ պետք է փոքրացնել կոտորակի համարիչը, որպեսզի
ստացվի 1/3.
ա) 9/24=1-ով
բ) 85/33=74-ով
գ) 37/9=34-ով
դ) 56/18=50-ով
ե) 17/6=15-ով
զ) 200/69=177-ով
730. Ո՞ր թվանշանով է վերջանում 5-ի բաժանվող զույգ թիվը։
731. Տրված է երկու կոտորակ։ Առաջին կոտորակի համարիչը 6 անգամ
մեծ է երկրորդ կոտորակի համարիչից, իսկ հայտարարը 5 անգամ
փոքր է երկրորդ կոտորակի հայտարարից։ Ինչի՞ է հավասար
առաջին և երկրորդ կոտորակների հարաբերությունը։ 30
732. Նկարում պատկերված է 4 սմ2
մակերես ունեցող ABCD քառակուսին (տե՛ս նկ. 84)։ Ինչի՞ է հավասար BDFG քառակուսու մակերեսը։ 8 սմ2
733. Թվի կեսի կեսը հավասար է 1/2-ի։
Գտե՛ք այդ թիվը։ 2
734. Նետում են երկու խաղոսկր։
Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ միավորների գումարը հավասար կլինի 5-ի։ 1/9
735. Առաջին փականագործին 120
մանրակ պատրաստելու համար
պետք է 3 ժամ, իսկ երկրորդին՝ երկու անգամ ավելի։ Ինչքա՞ն
ժամանակում փականագործները, աշխատելով միասին,
կպատրաստեն 600 մանրակ։ 10 ժ
736. Քաղաքից միաժամանակ միևնույն ուղղությամբ մեկնեցին երկու
մեքենաներ։ Առաջինի արագությունը 60 կմ/ժ է, երկրորդինը՝
75 կմ/ժ։ Քանի՞ ժամ անց նրանց հեռավորությունը կգերազանցի
90 կմ-ը։ 6 ժ
День: 15 декабря 2021
Գործնական Քերականություն
1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, հուռթի, մրմուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բարբառել, արհամարհել, բարձ, պառկել:
2․Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ սառն (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
Ալեկոծված (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես անշարժ (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես արագ (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո խիզախեց (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար կերտեց (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով։
3․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։
Շրջել-թեքել
Խորհրդածել-մտածել
Կողոպտել-խլել
Խենթանալ-գժվել
Արտասվել-լավ
Մտածել-մտորել
Գողանալ-թալանել
Ցնորվել-ցնդել
Շրջագայել-ճանապարհորդել
Հափշտակել-խլել
Մտմտալ-խորհեյ
Թալանել-գողանալ
Խելագարվել-խենթանալ
Խորհել-մտածել
Հեկեկալ-վշտանալ
Ցնդել-ոչնչանալ
Հեծկլտալ-Հեկեկալ
Ողբալ-կականել
Հիմարանալ-ապուշանալ
Գռփել-խլել
Թափառել-շրջել
Լալ-արտասվել
Պտտել-շրջվել
4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
Նրա ստեղծած զարդանկար հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)
Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)
Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)
Տաճարի զարդանախշը արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)
Նրա գրամեքենա ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)
Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)
5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ՝
բռնակալ — լիաբուռ:
Գրական-ամսագիր
Շնչասպառ-անշունչ
Քնել-անքուն
Ջրկիր-ցեխաջուր
Գլխարկ-անգլուխ
Խմբավար-երգչախումբ
Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները
Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:
Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտոմեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները: Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:
Հարցեր
- Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք: Նավթ, բնական գազ, փայտ, քարածուխ, տորֆ:
- Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան: Ջերմային էներգիան կյանքի գոյության ամենակարևորն պայմաններից մեկն է: Առանց ջերմային էներգիայի գոյություն չէին ունենա կենդանիները, բույսերը, ինչպես նաև մարդիկ:
- Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին: