Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Առաջադրանք նոյեմբերի 28-դեկտեմբերի 5-ը
Առաջադրանք դեկտեմբերի 6-12-ը
Առաջադրանք դեկտեմբերի 12-19-ը
Առաջադրանք  դեկտեմբերի 20-27-ը
ԹարգմանությունՆախագծային աշխատանքՈւսումնական ճամփորդություն/պատումը կամ տեսանյութը/Գնահատիր այս ամսվա ուսումնական աշխատանքըԾնողն է գնահատում:

Նոյեմբեր դեկտեմբեր ամիսների ամփոփում

Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ամփոփում

Բլոգներում հղումներով հավաքում եք հետևյալ նյութերը․

Քերականական առաջադրանքների հղումները

Ստեղծագործական աշխատանքների հղումները

Թարգմանչական աշխատանքների հղումները

Այս ամիսների աշխատանքս գնահատում եմ ․․․․․․․․․․․։

Պառավ ձին: Լև Տոլստոյ

Թարգմանությունը՝ Հովհ. Թումանյանի

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով* Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ. Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քչել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր․․․ մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շուկչ քաշում, հևում՝ մացթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Ամփոփում

Դասարանական
1.Իրադարձությունները ներկայացրու ՝ ……. դար, ……..կես

Ք.ա.782Էրեբունի — Երեան բերդաքաղաքի հիմնադրումը։
Ք.ա.776Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։
Ք.ա.714Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։
Ք.ա.827 — 825Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։

2.Ընտանիքի երկու անդամների ծննդյան տարեթիվ ներկայացրու , նշիր որ դարի, որ կեսին են ծնվել:
Ես 21-դար, առաջին կեսին:

3.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում

  •  հնագետները 
  • ազգագրագետները 
  • դրամագետները

4.Ընտրել Վանի թագավորությունից երկու արքա, համեմատել.

  • կառավարման թթ.
  • ներքին քաղաքականություն
  • արտաքին քաղաքականություն
  • Հիմնավորել այդ արքաներից մեկի ավել զորեղ լինելը

5.Բացատրել օրենք, օրենսգիրք հասկացությունները   Գրել 5 հիմնավորում օրենքի կարևորման մասինՆկարագրել Համմուրաբիին որպես արքա , մեղադրել, արդարացնել իր ստեղծած օրենքների համար: 

«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

6. Ստեղծիր քո պետությունը

  • .աշխարհագրական դիրքը: Ես կուզեի, որ այն լիներ Հայաստանի Արարատ մարզի կողքին:
  • անվանումը: Հայարատ
  • լեզուն: Հայրարատերեն
  • կրոնը: Քրիստոնեություն
  • առաջնորդ: Էլեն Շահվերդյան
  • օրենքներ/10օրենք/

7.Պարզապես պատասխանիր
Առաջին ուսումնական շրջանի

  • ամենադուր եկած թեման/հիմնավորիր/ Տիգրան և Աժդահակը, որովհետև հետաքրքիր էր շատ:
  • ամենաանհետաքրքիր թեման/հիմնավորիր/ Խեթերը:
  • ինչ կուզեիր փոփոխել, ինչպես դու կանցկացնեիր դասապրոցեսը: Ոչինչ չէի ուզենալ փոխել ամեն ինչ լավ է:

Շնորհակալություն
Փորձիր գնահատել քո աշխատանքը: