Նախագծային շաբաթ, դեկտեմբերի 20-27

Նախագծային շաբաթ

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 22-28

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  •  իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
  •  ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
  •  թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
  •  բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում

Իրականացման ընթացքը

  •  Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
  • Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը

Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր/ցանկալի է/, աուդիո ձայնագրություններ

Ուսումնասիրման թեմաները

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

«Տոնի պատմությունը, կարևորությունը»

«Նոր տարին ծնողների, տատիկ, պապիկների ժամանակաշրջանում» 

«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

«Ամանորյա մի երգի պատմություն» 

«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» 

«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»

«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/

«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»

«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ» 

Ամփոփոմ ՝ստեղծել տեսաֆիլմեր , լուսաբանում բլոգներում:

Նոր տարվա խորհրդանիշների պատմություն

Աստղը երկնային խոստումի նշան էր վաղ անցյալում: Աստված խոստացել էր փրկչին աշխարհի համար, եվ աստղն այդ խոստումի իրականացման նշանն է:

Մոմը խորհրդանշում է խաչը, որ լույս է աշխարհի համար, եվ երբ մենք նայենք այդ մեծ լույսին, մենք կհիշենք Հիսուսին, ով լցրել է աշխարհը ողջ լույսով:

Ձմեռ պապը խորհրդանշում է մեծահոգություն եվ բարություն, որը մենք զգում ենք ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում:

Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում

Թարգմանությունը կատարել եմ անգլերեն աղբյուրներից:

Երբ խոսքը վերաբերում է Սուրբ Ծննդյան տոներին, աշխարհի տարբեր երկրներում սննդի ավանդույթները հանդիսանում են տոնակատարությունների կարևոր մասը, նույնիսկ եթե սնունդը տարբեր է երկրից երկիր: Ահա դրանցից մի քանիսը.

Տարեհաց- Հայաստան

Տարեհացը հայկական ազգային հաց է, ավանդաբար թխվում է Հայաստանում և հայկական սփյուռքում նոր տարվա կամ սուրբ ծննդի նախօրյակին։ Այն ցորենի ալյուրով, կաթով և տնական յուղով հունցված մեծ հաց էր: Ավանդության համաձայն այն թխում էին տան տարեց կանայք: Տարեհացի թխումը մեծ արարողություն էր: Նրա մեջ դնում էին ոսկի կամ մետաղադրամ: Գաթան կտրում են սուրբ ծննդի գիշերը, երբ սեղանի կողքին հավաքված են լինում ընտանիքի բոլոր անդամները:

  1. Սուրբ Ծննդյան բադ- Գերմանիա

Գերմանական Սուրբ Ծննդյանտոնը պատմականորեն կենտրոնացած է Weihnachtsgans-ի Սուրբ Ծննդյան սագի շուրջ: Ավանդույթ, որը սկիզբ է առել միջնադարում, ի սկզբանե կապված էր Սուրբ Մարտինի օրվա հետ, երբ բոլորը սագ էին ուտում, բայց ի վերջո, այն դարձավ Սուրբ Ծննդյան հիմնական կերակուր: Հաճախ այն լցոնված է խնձորով, շագանակով, սոխով, սալորաչրով, այնուհետև համեմված է համեմունքներով և մատուցվում է կարմիր կաղամբի, կարտոֆիլի ու բանջարեղենի հետ:

  1. Պանետենե— Իտալիա

Սուրբ Ծննդյան տոնի ընթրիքի համար Իտալիան ունի բազմաթիվ տարածաշրջանային ավանդույթներ: Իտալիայի որոշ շրջաններում նշում են 7 ձկների տոնը: Այս կերակուրը ներառում է 7 տեսակ տարբեր ձկներ, որոնք պատրաստվել են 7 տարբեր ձևերով: Ավելի հաճախ ներկայացված ձկներից 2-ը բակալան /աղած ձողաձուկ/ և կալամարին են: Այլ տարածքներում նրանք ուտում են տապակած գառ կամ թռչնամիս՝ սոուսներով համեմված:

Քաղցրավենիքը նույնպես մեծ դեր է խաղում այս տոնին, իսկ հյուսիսային Իտալիայում ամենաճանաչված տոնական քաղցրավենիքներից մեկը պանետոն է՝ մրգերով, շոկոլադով, չամիչով և ընկույզով լցոնված տորթ:

  1. Սուրբ Ծննդյան պուդինգ

Անկախ նրանից՝ թե պուդինգը թզի է, թե սալորի այն կարևոր տեղ ունի ամանորյա սեղանին: Այս աղանդերը հիմնական ավանդական ուտեստն է Անգլիայում, Իռլանդիայում և ԱՄՆ-ում: Սալորի պուդինգը իրականում սալոր չի պարունակում, այլ չամիչ, որովհետև Վիկտորյան դարաշրջանում սալորը անվանում էին չամչին: Մատուցելուց առաջ պուդինգի վրա կոնյակ են լցնում և վառում են ուկրակով մոտեցնում սեղանին:

  1. Կոլիվո— Բուլղարիա

Կոլիվոն՝ խաշած ցորենն է շաքարով և ընկույզով, հաճախ առաջինն է հայտնվում բուլղարական սուրբ ծննդյան սեղաննորին: Երբեմն մատուցվում է մեղրի, կակաչի, այլ հացահատիկների, բրնձի, լոբու, չոր մրգերի հետ միասին: Կոլիվոն պատրաստում են տարբեր բաղադրատոմսերով: Այն հաճախ կապված է ուղղափառ ավանդույթների հետ: Բացի բուլղարիայից, այն հայտնվում է նաև սերբական, ռումինական, վրացական և ուկրաինական տոնական սեղաններին:

Սուրբ Ծննդյան գաղափարն արդեն իր հետ բերում է դրական և ուրախ զգացողությունների մի շարք՝ ընտանեկան հավաքույթներ, նվերների փոխանակում, լույսեր, զարդարանքներ, ավանդական սուրբ ծննդյան երաժշտություն, առևտուր ու էլի շատ հաճելի զբաղմունքներ: Բայց կա նաև մի շատ կարևոր բան, որ բոլորին միավորում է. դա սնունդն է: Երբ մտածում ես Սուրբ Ծննդյան և Ամանորի մասին, մտքիդ գալիս են համեղ ուտելիքներ: Ամեն ազգ ունի իր ավանդական սուրբ ծննդյան ուտեստները: Դրանք տարիների ընթացքում զգալիորեն փոխվել են, բայց կան իհարկե ավանդական ուտելիքներ, որ դարերի խորքից են գալիս ու խորհուրդ ունեն իրենց մեջ: Դրանցից շատ հայտնի է Սուրբ Ծննդյան պուդինգը, որը կարելի է պատրաստել սալորով, չրով, ընկուզեղենով: Պուդինգի մեջ մետաղադրամ են դնում և ում բաժին է ընկնում այն, պահում է ողջ տարին իր մոտ, որովհետև այն հաջողություն է բերում: Պուդինգը մատուցելուց առաջ դրա վրա կոնյակ են լցնում և վառում են: Հաջորդ ուտեստը աղացաց մսով, կամ աղացած չորամրգերով թխվածքը:

Ընդհանրապես, սուրբ ծննդյան ավանդական մսային ուտեստները ավելի հաճախ պատրաստվում են բադի, հնդկահավի, գառան, խոզի մսերից: