Առաջադրանք, 6-րդ դասարան, հունվարի 31-փետրվարի 6-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1.

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:
Իմ կարծիքով զինանշանը երկրի խորհրդանիշն է:

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները
Ք. ա. 189-160

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:
Նա իր երկիրը բաժանեց 4 մասի և պետեր դրեց իր մերձավորներին: Պետերն էին Տիգրանը,Զարեհը,Սմբատը,Արտավազդը։ Հազարապետության պաշտոնում դրեց իր որդի Վրույրին։Սրվել էր իրադրությունները և ուժեղները մարդկանցից վերցնում էին իրենց հողերը և մարդիկ չէին կարողանում հարկ տալ։Նա շարեց պատեր,որպեսզի մարդիկ հանգիստ ապրեն։ Նա ստեղծեց Աստղիկ դիցուհու արձանը և այնտեղ շարեց հներին։ Նա նաև ստեղծեց մայրաքաղաք Արտաշատը։ Այնտեղ նա ստեղծեց ճոխ պալատներ,տաճարներ և ստեղծեց թատրոն։

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Armenian_Empire_of_Tigran_II_the_Great.tif

Աղբյուրներ՝ Արտաշիսյան արքայատոհմ

՝Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Լեգենդներ և ավանդազրույցներ/Արտաշես Առաջին և Սաթենիկ/

Նոր Հարստության հիմնումը, Արտաշես Առաջին/տեսաֆիլմ/

Ուսումնական ձմեռ

«Նոր տարին տոնելու պատմությունը  ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ»

Հայաստանում Նոր տարին տարվա ամենահեքիաթային տոնն է, որը Հայաստանում նշվում է 13 ամբողջ օր: Հայաստանում Նոր Տարին նշում են ընտանիքի հետ։ Ընտանեկան տոն է, որը մեծ ընտանիքի բոլոր անդամներին հավաքում է մեկ սեղանի շուրջ, նրանք բոլորը ճանապարհում են հին տարին և դիմավորում նորը: Մինչև հունվարի 13-ը (հին տոմարով հին Նոր տարին) հայերը հանդիպում և հյուրեր են ընդունում, շնորհավորում միմյանց, թողնում անցյալ տարվա բոլոր վիշտերն ու դժգոհությունները և տեղափոխվում նորից, դեպի նոր, պայծառ կյանք: Հայաստանում ավանդական է նաև Ամանորի սեղանը։ Ամեն տան տարբեր հայկական ուտեստներ և համեղ քաղցրավենիքներ՝ Նոր տարին վերածելով հայկական խոհանոցի իսկական համտեսման: Հայերը Նոր տարին դիմավորում են ուրախ իրենց ընտանիքի հետ, քանի որ Հայաստանում կա այսպիսի խոսք «Ինչպես դիմավորես Նոր տարին այնպես էլ այն կշարունակվի»:

Իտալացիները պատուհաններից դուրս են նետում հին արդուկներն ու աթոռները։ Իտալական Ձմեռ պապը Բաբբո Նատալն է: Նա Սանտա Կլաուսից ավելի նիհար է տեսք ունի։ 

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Ճապոնիայում ժամացույցի 108 զանգ է հնչում , սովորական 12 զանգի փոխարեն։     Ճապոնիայում, ըստ ավանդույթի, Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով, որի տարին է լինելու:

Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի ծառեր: Դա տոնածառի նախատիպն է: Լույսի ծառերը զարդարվում են արևելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույն ձեւով զարդարվում են նաեւ տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը` Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է:   Շվեդիայում, Նոր Տարուց առաջ, երեխաները ընտրում են Լույսի թագուհուն`Լուսիային: Նա հագած է սպիտակ զգեստ, գլխին կրում է թագ՝ վառված մոմերով: Լուսիան երեխաներին նվերներ է բերում, իսկ տնային կենդանիներին՝ դելիկատեսներ. կատուներին ՝ սերուցք, շներին՝ քաղցր ոսկոր, ավանակներին՝ գազար: Տոնական գիշերը մարդիկ չեն անջատում տների լույսերը, փողոցները վառ լուսավորված են:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար: Սուրբ Ծննդյան շնորհավորական բացիկներ փոխանակելու սովորությունը առաջին անգամ հայտնվել է Անգլիայում։ Ամանորյա առաջին բացիկը տպագրվել է Լոնդոնում 1843 թվականին:

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ:

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

 Հայաստան Տարեհացը հայկական ազգային հաց է, ավանդաբար թխվում է Հայաստանում և հայկական սփյուռքում նոր տարվա կամ սուրբ ծննդի նախօրյակին։ Այն ցորենի ալյուրով, կաթով և տնական յուղով հունցված մեծ հաց էր: Ավանդության համաձայն այն թխում էին տան տարեց կանայք: Տարեհացի թխումը մեծ արարողություն էր: Նրա մեջ դնում էին ոսկի կամ մետաղադրամ: Գաթան կտրում են սուրբ ծննդի գիշերը, երբ սեղանի կողքին հավաքված են լինում ընտանիքի բոլոր անդամները:

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ դնում են ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին, որովհետև եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։

Ֆինլանդիայում իհարկե դնում են սեղանին բազմատեսակ ուտեստներ, բայց  տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։

Լեհաստանում հետաքրքիր է այն, որ պետք է մատուցվի 13 ճաշատեսակ: Տոնական ընթրիքն սկսվում է ձկան ապուրով կամ սնկի արգանակով, ապա կաղամբ՝ սնկով, կարկանդակ մրգահյութով և վերջում՝ թարմ մրգեր:

Մեքսիկայում Ամանորի խորհրդանիշը շատ քաղցր է: Այնտեղ հյուրասենյակի կենտրոնում կախում են քաղցրավենիքով լի ափսե, եթե հյուրերը փակ աչքերով կարողանան կոտրել ափսեն, ապա այդ տարի երջանիկ կլինեն:

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկ: Բացի այդ, Հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։

Հնդկաստանում ևս Ամանորի սեղանը լի է քաղցրով, այնտեղ ամանորյա սեղանից բացակայում են մսային ուտելիքները: Ավանդական քաղցրավենիքներից է գազարի հալվան:

Գերմանիայում Ամանորի սեղանին անպայման մատուցվում է չամիչով, խնձորով ու ընկույզով պատրաստված թխվածք, որի յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությունը: Օրինակ՝ ընկույզը կյանքի դժվարությունները հաղթահարելու իմաստն ունի, իսկ չամիչը՝ խորհրդանշում է առատություն:

Ֆրանսիայում ամանորյա սեղանին դրվում է հատուկ պատրաստված հնդկահավ՝ կոնյակով և սերուցքով, ինչպես նաև սեղանին դրվում է շագանակ, պաշտետ, ապխտած սաղմոն և տարբեր տեսակի պանիր: Որպես աղանդեր՝ մատուցվում է սերուցքային տորթ, իսկ խմիչքներից՝ շամպայն և չոր գինիներ:

Ամերիկյան ամանորյա ուտեստ է հնդկահավը: Ի տարբերություն անգլիական հնդկահավի, ամերիկյան հնդկահավը պատրաստվում է մի քիչ տարօրինակ ձևով, այն լցոնում են սառնարանում մնացած մթերքներով՝ պանիր, սխտոր, խնձոր, կաղամբ, լոբի, սունկ, սալորաչիր և համեմունքներ:

Իսպանիայում ամանորյա սեղանը շատ համեղ և ախորժելի է: Սուրբ ծննդյան երեկոյին պատրաստում են խորոված, հնդկահավ, կաթնային խոզ և ծովամթերքներով ուտեստներ: Որպես աղանդեր մատուցում են նուգա՝ սերուցքով և ընկույզով, մարցիպան՝ մեղրով, ինչպես նաև շաքարով նուշ:

Բրազիլիան նույնպես ունի հետաքրքիր ամանորյա խոհանոց: Բրազիլիան համատեղում է շատ ժողովուրդների ամանորյա ավանդույթները: Տոնական սեղանի հիմնական ճաշատեսակներից են ձկան կամ խոզի միսը, բազմազան գարնիրը՝ գունավոր բրինձը, մրգային աղցանը և ընկուզեղենը:

Իտալիայում ընդունված է մատուցել խաղող, պնդուկ, ոսպ՝ որպես երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշ: