Ալբերտ Էյնշտեյնի մասին

Ալբերտ Այնշտայնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին գերմանական Ուլմ քաղաքում՝ ոչ հարուստ հրեա ընտանիքում։ Նրա հայրը՝ Հերման Այնշտայնը (1847-1902) մի փոքր ընկերության համասեփականատեր էր, որը զբաղվում էր ներքնակների և փետրաներքնակների համար փետրավոր խցկոնքի արտադրությամբ։ Մայրը՝ Պաուլինա Այնշտայնը 1858-1920), սերում էր եգիպտացորենի առևտրով զբաղվող Յուլիուս Դերցբախերի (1842 թվականին ազգանունը փոխեց Կոխ) և Յետա Բերնխայմերի հարուստ ընտանիքից։ 1880 թվականի ամռանը նրանց ընտանիքը հաստատվեց Մյունխենում, որտեղ Հերման Այնշտայնը եղբոր՝ Յակոբի հետ, հիմնեց մի փոքր ընկերություն, որը զբաղվում էր էլեկտրական սարքավորումների առևտրով։ Մյունխենում ծնվեց Ալբերտի փոքր քույրը՝ Մարիան (Մայա, 1881-1951)։

Ալբերտ Այնշտայնը նախնական կրթությունը ստացել է տեղի կաթոլիկ դպրոցում։ 12 տարեկան հասակում ամբողջությամբ տրվեց կրոնին, սակայն շուտով գիտահանրամատչելի գրականություն ընթերցելով, դարձավ ազատամիտ և սկսեց թերահավատորեն վերաբերվել հեղինակություններին։ Մանուկ հասակում նրա վրա խորը տպավորություն են թողել կողմնացույցը, Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ը (1889) և Իմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատություն»-ը։ Բացի այդ, մոր նախաձեռնությամբ, 6 տարեկանից սկսել է ջութակ նվագել սովորել։ Երաժշտությամբ հրապուրվածությունն ուղեկցել է Այնշտայնին ողջ կյանքի ընթացքում։ 1934 թվականին գտնվելով ԱՄՆ-ում՝ Փրինսթոնում, նա բարեգործական համերգ է տվել, որտեղ ջութակով կատարել է Մոցարտի ստեղծագործությունները՝ նացիստական Գերմանիայից արտագաղթած գիտնականների և արվեստագետների համար։

Այնշտայնը 14 տարեկանում

Գիմնազիայում նա չէր փայլում գիտելիքներով (բացառություն էին մաթեմատիկան և լատիներենը)։ Աշակերտների կողմից նյութի մեխանիկական սերտման արմատացած համակարգը (որն ըստ նրա վնասում էր ուսուցմանը և ստեղծագործական մտքին), ինչպես նաև ուսուցիչների իշխող վերաբերմունքն աշակերտների նկատմամբ, Այնշտայնին տհաճ էր, այդ իսկ պատճառով նա հաճախ էր վիճում ուսուցիչների հետ։

1894 թվականին Այնշտայնների ընտանիքը Մյունխենից տեղափոխվեց իտալական Պավիա քաղաք՝ Միլանին մոտ, ուր և Հերման և Յակոբ եղբայրները հիմնեցին իրենց նոր ընկերությունը։ Ալբերտը բարեկամների հետ որոշ ժամանակ մնաց Մյունխենում, որպեսզի ավարտի գիմնազիայի բոլոր 6 դասարանները։ Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895 թվականին նա մեկնեց ընտանիքի մոտ՝ Պավիա։

Այնշտայնի՝ Արաուի վկայականը (գնահատականները 6 բալանոց սանդղակով են)

1895 թվականի աշնանը Ալբերտ Այնշտայնը մեկնեց Շվեյցարիա՝ Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցի ընդունելության քննությունները հանձնելու և ֆիզիկայի ուսուցիչ դառնալու համար։ Մաթեմատիկայի քննությանն իրեն հրաշալիորեն դրսևորելով՝ նա միևնույն ժամանակ տապալեց բուսաբանության և ֆրանսերենի քննությունները, որն էլ խոչընդոտեց նրան ընդունվել Բարձրագույն դպրոց։ Սակայն դպրոցի տնօրենը նրան խորհուրդ տվեց դիմել Արաուի (Շվեյցարիա) դպրոցի ավարտական դասարան, որպեսզի վկայական ստանա և կրկին փորձի։

Արաուի կանտոնական դպրոցում Ալբերտ Այնշտայնն իր ազատ ժամանակը նվիրեց Ջեյմս Մաքսվելի էլեկտրամագնիսական դաշտի տեսության ուսումնասիրությանը։ 1896 թվականի սեպտեմբերին նա հաջողությամբ հանձնեց դպրոցի բոլոր ավարտական քննությունները, բացի ֆրանսերենից և վկայական ստացավ, իսկ 1896 թվականի հոկտեմբերին ընդունվեց Տեխնիկական դպրոց՝ մանկավարժական ֆակուլտետ։ Այստեղ նա ընկերացավ առաջին կուրսում սովորող, մաթեմատիկոս Մարսել Գրոսմանի հետ (1878-1936), ինչպես նաև ծանոթացավ բժշկական ֆակուլտետի ուսանողուհի Միլևա Մարիչի հետ, ով մեծ էր իրենից 4 տարով, և ով հետագայում դարձավ իր կինը։ Այդ տարի Այնշտայնը հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից։ Որպեսզի շվեյցարական քաղաքացիություն ստանար, անհրաժեշտ էր վճարել 1000 շվեյցարական ֆրանկ, սակայն թշվառ նյութական վիճակը թույլ տվեց նրան վճարել այդ գումարը միայն 5 տարի անց։ Այդ տարի հոր ընկերությունը վերջնականապես սնանկացավ, ծնողները տեղափոխվեցին Միլան, որտեղ Հերման Այնշտայնն արդեն առանց եղբոր բացեց էլեկտրական սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերություն։

Տեխնիկական դպրոցի ուսուցման ոճը և մեթոդաբանությունն էականորեն տարբերվում էր պրուսական դպրոցի ոսկրացած և իշխող ուսուցումից. այդ պատճառով երիտասարդն ավելի հեշտ էր սովորում։ Նա ուներ առաջնակարգ ուսուցիչներ՝ այդ թվում երկրաչափ Հերման Մինկովսկին (նրա դասախոսություններն Այնշտայնը հաճախ էր բաց թողնում, որի համար հետագայում զղջաց) և վերլուծաբան Ադոլֆ Գուրվիցը։

Մթնշաղի անուրջներ բանաստեղծություն

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

Հաստատուն մագնիսներ

Որոշ մարմիններ երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, դրանք կոչվում են հաստատուն մագնիսներ, կամ մագնիսներ:
Մագնիսները լինելով իրարից հեռու, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել: Պողպատը, կոբալտը, երկաթը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ:

Երկաթի, նիկելի և մի քանի այլ մետաղների համաձուլվածքներից պատրաստում են ուժեղ մագնիսական հատկություններով օժտված մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները: Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը լայն է: Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, բարձրախոսներում, հեռախոսներում: Կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, կենցաղում, բժշկության մեջ:
Ծանոթ ենք կողմնացույցին: Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր է, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով: Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն: Այդ պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական Հյուսիսային բևեռի կողմը:

Լրացուցիչ նյութեր  հաստատուն մագնիսի մասին
Դիտեք հետևյալ տեսանյութը:
Հարցեր
1. Ո՞ր մարմինն է կոչվում հաստատուն մագնիսներ:
Այն մարմինները, որոնք երկար  ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:

2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։

3. Ինչպե՞ս են մագնիսները փոխազդում միմյանց հետ:
Մագնիսների, ինչպես նաև մագնիսի և երկաթի փոխազդեցությունը իրականցվում է մագնիսական դաշտի միջոցով:

4.Փոքրիկ տեսադաս կամ տեսանյութ պատրաստիր:

Մաթեմատիկա դասրանական

  1. Գտիրսխալ պնդումը:
  • Երկու բացասական թվերի քանորդը դրական թիվ է:
  • Երկու բացասական թվերի քանորդը բացասական թիվ է:

    2. Կատարիր բաժանումը:

ա) −38:1=-38

բ) (−356):(−1)=+356

3. Կատարիր թվերի բաժանումը:

100:(−10)=-10

4. Կատարիր բաժանումը բացասական թվի վրա:

Եթե քանորդը բացասական է, ապա առաջին պատուհանում տեղադրիր մինուս նշանը:

112:(−16)=

5. Կատարիր բաժանում բացասական թվի վրա:

Առաջին պատուհանում տեղադրիր «+» կամ  «−» նշանը:

(−329):(−47)=

6. Կատարիր բաժանում բացասական թվի վրա:

Առաջին պատուհանում տեղադրիր «+» կամ  «−» նշանը:

(−200):(−25)⋅(−11)=

7. Հաշվիր արտահայտության արժեքը:

4004:(−28):(−11)=+13

8. Լուծիր հետևյալ հավասարումը:

|x|:(−70)=24−34

Առաջինը տեղադրիր փոքր արմատը:

Պատասխան՝ x1=x2=

9. Գտիր x-ը, եթե x(−4)⋅4=288

 Պատասխան՝

10. Լուծիր հավասարումը:

(−5)⋅|x|=−1900

Առաջինը տեղադրիր մեծ արմատը:

Պատասխան՝ x1=x2=

Մաթեմատիկա դասարանական

  1. Հաշվիր.

−10⋅(−9)=+90

2. Գտիրճիշտ պնդումը:

  • Դրական թիվը բացասական թվով բազմապատկելիս ստացվում է բացասական թիվ:
  • Բացասական թիվը դրական թվով բազմապատկելիս ստացվում է դրական թիվ:

    3. Կատարիր բազմապատկումը:

ա) −17⋅1=-17

բ) (−1)⋅(−164)=+164

4. Հաշվիր՝ 
39⋅(−7)=-273

5. Կատարիր բազմապատկումը:

−9⋅(−51/9)=

6. Կրճատիր, ապա բազմապատկիր:

Պատասխանը ամբողջ թիվ է:

−10/11⋅77=

7. Կատարիր բազմապատկումը.

−49⋅81=-3969

8. Կատարիր բազմապատկումը (խառը թիվը ներկայացրու անկանոն կոտորակի տեսքով, կրճատիր և ապա բազմապատկիր):

−25⋅(−23/5)=

9. Ինը բացասական ամբողջ թվերի արտադրյալը`

  • դրական է:
  • բացասական է:

    10. Հաշվիր արտահայտության արժեքը (առաջին պատուհանում տեղադրիր + կամ  − նշանը):

5⋅(−1)⋅(−2)⋅(−5)=-50

11. Լուծիր հավասարումը:

|x|:(−35)=6−13

Առաջինը տեղադրիր փոքր արմատը:

Պատասխան՝ x1=
x2=

12. Գտիր համեմատության անհայտ անդամը:

x−4⋅16=−44
−32

x=