Առաջադրանք 1.
Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք:Արտաշեսյան վերջին գահակալները:
Առաջադրանք 1
Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.
- կառավարման թվականները՝ Արտավազդ Բ կառավարել է մ.թ.ա 55-ից մինչև 34 թվականը, Արտաշես Բ կառավարել է մ.թ.ա 30-ից մինչև 20 թվականը:
- ներքին քաղաքականությունը՝ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։
- արտաքին քաղաքականությունը՝
Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։
Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ: Վերջինիս քաղաքականության և Մեծ Հայքի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, հայոց արքան հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։
Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին, իսկ Արտաշես Բ-ն Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Արտաշեսը ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիանոսը մերժել է Արտաշեսի պահանջը՝ պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։ Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամական վերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիանոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներ Կրասոսի և Անտոնիոսի պատմությունների փորձը։ Հռոմը սկսել է վարել Հայաստանը Պարթևաստանից մեկուսացնելու, այն ներսից պառակտելու և թշնամի դրացիներով օղակելու դիվանագիտություն։ Նա Փոքր Հայքի թագավոր է կարգել Արտաշեսի թշնամի՝ Ատրպատակարանի նախկին թագավոր Արտավազդ Մեդացուն։ Դավերի, կաշառքի ու զանազան խոստումների միջոցով Հռոմը Հայաստանի դեմ է գրգռել Կապադովկիային, Պոնտոսին, Իբերիական ու աղվանական ցեղերին։ Մ.թ.ա. 20-ին Օկտավիանոս Օգոստոս կայսրը մեծաթիվ բանակով բանակով մտել է Ասորիք։ Արտաշեսի դաշնակից Հրահատ IV, պարթևական թագավորության անկայուն վիճակից դրդված, անջատ հաշտություն է կնքել Օգոստոսի հետ, որից հետո հռոմեական լեգեոները ներխուժել են Հայաստան՝ Արտաշեսին տապալելու, հայկական գահին Արտաշեսի գերյալ եղբորը՝ Հռոմի կամակատար Տրգրանին նստեցնելու և Հայաստանը հռոմեական նահանգ դարձնելու նպատակով։ Հայաստանի մեկուսի և վտանգավոր կացությունը խուճապ է առաջացրել հայ ավագանու շրջանում։ Պատերազմից խույս տալու և երկրի անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով նրանք դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և պատգամավորություն ուղարկել Օգոստոսի մոտ՝ խնդրելով Տիգրանին տալ Հայաստանի գահը։ Հռոմեական թագավորը մտել է Հայաստան, Տիգրան Գ–ին թագավոր հռչակել՝ այնտեղ հաստատելով Հռոմի գերիշխանությունը։ Հայաստանից անջատել է Ատրպատակարանը։ Արտաշես Բ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը, որից հետո սկսվել է այդ հարստության անկման ժամանակաշրջանը։
- ժամանակագրությունը
Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:
Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ-ն, որից հետո հարստությունն անկում է ապրել։
Հաջորդ Արտաշեսյանները՝ Տիգրան Գ, Տիգրան Դ եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։
Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:
Արտաշես Բ-ի մահից հետո Արտաշեսյանների թագավորությունը սկսեց անկում ապրել։ Մ․թ․ա․ 20 թվականին Տիգրան Գ-ն դարձավ հայոց արքա և սկսեց վարել հռոմեամետ քաղաքականություն, քանի որ նա ավելի քան 10 տարի դաստիարակվել էր Հռոմում և յուրացրել էր հունահռոմեական մշակույթը և վարքուբարքը։ Ատրպատականը առանձնանում է Հայաստանից, որտեղ սկսում է գահակալել Արիոբարզանեսը։ Այնուամենայնիվ, Տիգրան Գ-ն իր թագավորության վերջին տարիներին՝ մ․թ․ա․ 10 թվականից սկսում է վարել Հռոմից անկախ քաղաքականություն։ Դրա վկայությունն է Տիգրան Գ-ի հատած դրամները, որտեղ պարզ երևում է դրամների արևելյան՝ պարսկական ոճը։ Անկախ քաղաքականություն վարելու ապացույցներից է նաև այն փաստը, որ Տիգրան Գ-ն իրենից հետո գահաժառանգ է թողնում իր որդի Տիգրան Դ-ին։ Հռոմը հավանություն չէր տվել այս գահաժառանգին, և իր հզորության գագաթնակետին գտնվող Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսը չէր կարող հաշտվել այս քաղաքական հանգամանքների հետ։ Էրատո թագուհին
Տիգրան Դ-ի գահակալման հենց սկզբին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում նաև Պարթևստանում։ Հրահատ Դ-ի որդի Հրահատականը, որը Թերմուսա տիկնոջ որդին էր, մոր հորդորներով սպանում է հորը և դառնում Պարթևստանի արքան։ Նորից հակահռոմեական տրամադրություններ են առաջանում երկու արևելյան երկրներում՝ Արտաշեսյանների թագավորությունում և Պարթևստանում։ Հակասությունները այն աստիճանի են հասնում, որ մ․թ․ա․ 5 թվականին հռոմեական լեգեոնները ներխուժում են Հայաստան և գահին բազմեցնում Արտավազդ Բ-ի մյուս որդուն, որի անունը Արտավազդ էր։ Նա հռոմեական դաստիարակություն և կրթություն էր ստացել շուրջ 25 տարի, այդ պատճառով նորից Հայաստանում սկսվում է հռոմեամետ քաղաքականություն, որը սակայն ընդհատվում է մ․թ․ա․ 2 թվականին, երբ Տիգրան Դ-ն հայ-պարթևական ուժերի հետ միասին կարողանում է վտարել իր հորեղբայր Արտավազդ Գ-ին, որը հետագայում մահանում է օտարության մեջ։
Տիգրան Դ-ն այս անգամ բազմում է հայոց գահին իր քրոջ՝ Էրատոյի հետ միասին, որը նաև իր կինն էր։ Այսպիսի ամուսնությունները այդ ժամանակ ընդունված և նույնիսկ տարածված էին Արևելքում։ Հայոց հարցը վերջնական լուծելու համար Հռոմը այս անգամ դիմում է հին և փորձված միջոցներից մեկին։ Նա կաշառում է կովկասյան լեռնացի ցեղերին և նրանց ուղարկում Հայաստանում ասպատակություններ սփռելու։ Կովկասի սարմատական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ էլ՝ մ․թ 1 թվականին զոհվում է Արտաշեսյան տոհմի վերջին գահակալ Տիգրան Դ-ն, որի մահով ավարտվում է Արտաշեսյան արքայատոհմի արական ճյուղը։ Քիչ անց գահից հրաժարվում է նաև հայոց թագուհի Էրատոն, որով վերջնականապես կործանվում է Արտաշեսյանների թագավորությունը։
Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 105-111, համացանց
Առաջադրանք 2
ԱՐՏԱՎԱԶԴ Բ. ՊԱՏԻՎԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐ/ֆիլմ/
Ֆիլմը դիտելուց հետո գրավոր ներկայացրու
- նոր հետաքրքիր տեղեկությունները
- համեմատիր գրքում տեղակայված տեղեկությունների հետ
- գրիր փոքրիկ եզրակացություն