Գործնական Քերականություն

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ
  • Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Բացառություն՝ գամփռ-գամփռներ կամ գամռեր, անգղ-անգներ կամ անգղեր

Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։

Առաջադրանքներ

  1. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու:

Գլուխ-Գլխեր
Թվական-Թվականներ
Աստղ-աստղեր
Երկիր-Երկրներ
Սենյակ-սենյակներ
Հարևան-հարևաններ
Ծառ-ծառեր
Պտուղ-Պտուղներ
Տեր-Տերեր
Ժապավեն-ժապավեներ
Մարդ-մարդիկ
Կին-կանայք

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ-Գառն-ուկ
Բեռնել-բեռն-ել
Դռնակ-Դռն-ակ
Թոռնիկ-Թոռն-իկ
Լեռնային-լեռն-ային
Ծոռնիկ-Ծոռն-իկ
Հարսնուկ-հարսն-ուկ
Մատնոց-Մատն-ոց
Ողնաշար-ողն-ա-շար
Ձկնկիթ-ձկն-կիթ
Ոտնաման-ոտն-ա-ման
Մկնդեղ-մկն-դեղ:

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ-Բերներ
Գառ-գառներ
Դուռ-Դռներ
եզ-Եզեր
Թոռ-Թոռներ
Լեռ-Լեռներ
Ծոռ-ծոռներ
Հարս-հարսներ
Ձուկ-Ձկներ
Մատ-Մատներ
Մուկ-Մկներ
Նուռ-Նռներ

4. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»: Մենք Վաղուց ենք անցել քաջ նազարը:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր Էրեբունի հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան Գրումման Էրկրաֆտ ընկերությունը Բեն Ֆրանկլին սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ Վոստոկ տիեզերանավով տիեզերք թռավ:

5․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ Հազարան բլբուլը:

Հաղթանակ և Կիևյան կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները Ապոլոն-11 տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան Դունկան զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի Աքսորականներն անտառում արկածային վեպը:

Մաթեմատիկա տնային

  1. Կոորդինատային ուղղի վրա −13/1/13 թիվը գտնվում է −36/1/13 թվից (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).
  • ձախ
  • աջ

    2.
М_I_01_z№8(2).png

Պատուհանում գրիրE կետի կոորդինատը:

Կոտորակը մի կրճատիր:

Պատասխան՝ E(3/10)

3. Համաձայն ես արդյո՞ք հետևյալ պնդման հետ.

Կոորդինատային ուղղի վրա −14/13/16 կոորդինատով կետը գտնվում է ավելի ձախ, քան −46/13/16 կոորդինատով կետը:

  • ոչ
  • այո

    4.
М_I_01_z№9(2).png

Պարզիր, թե կոորդինատային ուղղի ո՞ր կետի կոորդինատն է հավասար 1/1/2-ի:

Պատասխան՝ L

5. Նշիր0О կետի նկատմամբ A(−32/3/7) կետին համաչափ կետի կոորդինատը:

Պատասխան՝ A կետին համաչափ կետի կոորդինատը A+32/3/7-ն է:

6. Հետևյալ թվերից ո՞րն է կոորդինատային ուղղի վրա ամենաաջ գտնվող կետի կոորդինատը:

  • 40/1/18
  • 18
  • 84/8/11
  • −1/40
  • −40
  • −81/5/13
  • 84/7/11
  • −7

    7.
  • Ո՞ր կետն է գտնվում կոորդինատների սկզբնակետից ավելի հեռու.

A(−8/3/4), թե՞ B(8)

  • A
  • հեռավորությունները հավասար են
  • B

    8.
М_I_01_z№9(2).png

Կոորդինատային ուղղի վրա ո՞ր կետի կոորդինատն է հավասար 1/4-ի:

 Նշիր ճիշտ տարբերակը:

  • O
  • E
  • L
  • P

    9.

L կետը կոորդինատային ուղղի վրա գտնվում 11/61-ով աջ կոորդինատների սկզբնակետից:

ՈրոշիրL կետի կոորդինատը:

Առաջին պատուհանում տեղադրիր «+» կամ «−» նշաններից մեկը: Կոտորակը մի կրճատիր:

Պատասխան՝ 10/60

10.

ugig6.png

Կոորդինատային ուղղի կետերից ընտրիր նրանք, որոնց կոորդինատը ռացիոնալ թիվ է:

Նշիր ճիշտ տարբերակ(ներ)ը:

  • O
  • ոչ մեկը ռացիոնալ չի
  • F
  • M
  • P
  • T
  • բոլորն էլ ռացիոնալ են

Առաջադրանք, 6-րդ դասարան, փետրվարի 21-27

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հին Հունաստան/պատմել էջ 61-66/

Դիտել մուլտֆիլմը՝ Հին Հունաստան

Ամփոփել-ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին ,
բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին, Իմացա, որ իրենց պատմությունը կերտել են Բալկանյան Թերակղզու հարավում և Էգեյան ծովի ավազանում:
գ. ինչի մասին ավելին կուզեի ուսումնասիրել

Առաջադրանք 2

Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:

2.Տալ հետևյալ բառերի բացատրությունը.
Արխաիկ- Վաղուցվանից գոյություն ուեցող, հին, դարավոր:
Պոլիս-անվանում են Հունաստանի քաղաք-պետություններին:
Դեմոս-Դեմոս է կոչվել հասարակ ժողովուրդը (հիմնականում գյուղական):
Պարտային-Պարտքերից գոյացած:
Ստրուկ-տիրոջ սեփականությունը հանդիսացող մարդ:
էվպատրիդներ,
Օլիգարխիա-Արիստոկրատական շահագործողական փոքրամասնության իշխանություն:
Դեմոկրատիա- Կառավարման այն ձևը, որի ժամանակ իշխանությունը գտնվում է ժողովրդական լայն զանգվածների ձեռքում:
Տիրան- Բռնակալ
Տիրանիա- Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած անձի իշխանությունը:
Գաղութ-Պետության կողմից բռնատիրված և շահագործվող երկիր:
/Կազմել փոքրիկ խաչբառ/:

3.Դիտել տեսաֆիլմը «Տրոյայական պատերազմը»/Ամփոփել 15նախադասությամբ/:

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն / էջ 67-71/

Առաջադրանք 3

Հին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :
Սպարտիատները դորիցիներն էին, որոնք ունեին հավասար իրավունքներ, նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը: Յուրաքանչյուր սպարտիատի ընտանիք ուներ իր հողակտորը այնտեղ ապրող հելոտներով:

Պատմել Սպարտայի կառավարման համակարգի մասին:

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը:

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը.
Հելոտներ- Հին Սպարտայում՝ դորիացիների նվաճած երկրագործ բնակչությունը:
Ծերակույտ-Հին Հունաստանում՝ բարձրագույն աստիճանավորները և նրանց ժողովը:
Աշխարհաժողով-Հրապարակական, հանդիսավոր:
Պելոպոնեսյան միություն-Սպարտա պետությունը հիմնել է Պելոպոնեսյան միությունը, որը դարձել է Հունաստանի գերիշխող ուժը։
Փաղանգ-հին հունական, մարտակարգ, ծանրազեն հետևակի գծային հոծ զորաշարք։
Էկլեսիա-Հին Աթենքում՝ ժողովրդական ժողով՝ պետության սահմանադրական օրգանը ստրկատիրական ժողովրդավարության շրջանում:
Ստրատեգոսների խորհուրդ-Կառավարման բարձրագույն նոր մարմին՝ ստրատեգոսների խորհուրդը։ Ստրատեգոսները 10 հոգի էին։
Օստրակիզմի իրավունք-Կլիսթենեսի նորամուժություններից էր օստրակիզմի իրավունքը։ Դրա իմաստն այն էր, որ աշխարհաժողովի յուրաքանչյուր անդամի հարցնում էին թե ում է համարում վտանգավոր Աթենքի համար։ Յուրաքանչյուրը օստրակոսների՝ կավե սալիկների վրա գրում էր թե ում է համարում այդպիսին։ Ում անունն ամենաշատն էր գրվում, լքում էր Աթենքը տասը տարով։    
Լակոնիկ-Կարճ խոսք

Լրացուցիչ/ընտրել երեք թեմաներից մեկը/

1.Դիտել ֆիլմը, 15 նախադասությամբ ամփոփել: Հին Հունաստանը

2.Սպարտայում երեխաների դաստիարակությունը:
Սպարտական դաստիարակություն, ուսուցման և դաստիարակության պետական համակարգ Սպարտայում մ․ թ․ ա․ 8-4-րդ դարեր։ Նպատակն էր՝ պատրաստել ֆիզիկապես զարգացած, տոկուն, համարձակ, ուժեղ կամքի տեր, ստրկատիրական կարգերին նվիրված մարտիկներ։ 7-8-ից մինչև 20 տարեկան երիտասարդները դաստիարակվում էին զինվորական տիպի պետական գիշերօթիկ դպրոցներում։ Սպարտական դաստիարակության համակարգի մեջ մտնում էին ֆիզիկական վարժություններ, ռազմարվեստի ուսուցում, գրել, կարդալ, կարճ և հակիրճ խոսք, խմբակային երգ, նվագ։ Նախատեսվում էր նաև ընտանիքում աղջիկների ֆիզիկական բազմակողմանի դաստիարակություն։

3.Հունական  յոթ իմաստուններից Սոլոնի մասին: