Լուսային երևույթները լայնորեն տարածված են բնության մեջ: Լույսի շնորհիվ ենք ընկալում մարմինների գույնը, չափերը և ձևը: Ինքնուրույն լույս արձակող մարմիններն անվանում են լույսի աղբյուրներ: Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:
Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով: Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ: Լույսի ուղղագիծ տարածումը Գրականության հղումը 73 էջ
Հարցեր և առաջադրանքներ
Որո՞նք են լույսի բնական և արհեստական աղբյուրները: Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:
Ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը: Թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։ Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումը, Արեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:
Ինչու՞ ենք Արեգակը և աստղերը համարում լույսի բնական, իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:
Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:
Տիգրան Երկրորդի գահակալումը:Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:
Առաջադրանք 1
Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը: Արտաշես 1ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք. ա. մոտ 160-115 թ. թ. )
Հարևան պետության Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտութհամբ: Պարթևները հասկանալով, որ վրեժ կլուծեն , իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին:
Քանի որ Արտավազդ առաջինը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:
Արտավազդ առաջինից հետո գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք. ա. 95 թվականը:
Նրա մահից հռտո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և որպես վերադարձի պայման պարթևներին զիջեց որոշ տարածքներ:
Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզբնական քայլերի հաջորդականությունը: Տիգրան երկրորդ մեծը ծնվել է Ք. ա. 140 թվականին:
Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պաթևստան՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը:
Նրա դուստրն ամուսնացել էր Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ:
Ք. ա. 95 թ. վերադառնալով Հայաստան՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում:
Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:
Ծոփքի վերամիավորումը
Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք. ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին:
Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին մեծ հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից:
Իր թագավորության երկրորդ տարում՝ Ք. ա. 94 թ., Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին:
Գրավոր ներկայացնել նվաճված տարածքների ժամանակագրությունը:
Դիտել ֆիլմը «Տիգրան Մեծ»/մաս առաջին/, այնուհետև ,նոր բացահայտումների մասին ամփոփիչ գրել:
Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել:
Տիգրան թագավորը` այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար:
Ռընե Գրուսե, Ֆրանսիացի արևելագետ
Առաջադրանք 2
Հայկական աշխարհակալության ընդլայնումը
Քարտեզում գտիր, նշիր Տիգրան Մեծի նվաճված տարածքները:
Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:
Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:
Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 94-101, համացանց
Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:
«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:
Մովսես Խորենացի, պատմիչ
«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:
Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր
«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:
Ռընե Գրուսե, ֆրանսիացի արևելագետ
Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին
Ներկայացրու հռոմեա-հայկական պատերազմի նախադրյալները:
Համեմատել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:
Արտաշատի պայմանագրի նշանակությունը:
Լրացուցիչ
Հայկ Խաչատրյան «Տիգրան Մեծ»-ը, կարդալ մեկ ամսվա ընթացում
Լրացուցիչ աշխատանք
Հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի մասին
«Մեր հայրենիքը Տիգրան Մեծի հետքերով»/ փորձիր գտնել ինչ վայրեր, փողոցներ կան և Երևանում, և մայրաքաղաքի սահմաններից դուրս,ինչ արձանների կան, ովքեր են հեղինակները, այդ ամենի մասին տեղեկություններ/
Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ որմէ՞ կը վախնային։ —Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։ —Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք անկէ։ —Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։ Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ մարդ մը։ —Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։ —Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս, որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ. —Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։ Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։ Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։ Առիւծը կը գոչէ. —Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն այսպիսի ծեծ կը վայելէ։ ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
Մի զորավոր առյուծ, որը նսատծեր ժայռի վրա, տեսնում է, որ գազաները սարսափահար վազում էին: Առյուծը հարցնում է, թե ինչու են վախենում և ումից են վախենում:
-Դու էլ փախիր, -ասում են-որովհետև մարդ է գալիս: -Ով է մարդը-հարցնում է առյուծը,-և ինչ ուժ է, որ փախչում եք: -Կգա և քեզ էլ կվնասի-ասում են:
Իր ուժերին վստահ առյուծը մնում է իր տեղը: Եվ ահա գալիս է հողագործ մարդը:
-Արի կռվենք-ասում առյուծը: -Շատ լավ,-ասում է մարդը,-բայց քո զենքերը հետդ են, մինչ իմը տանն է: Քեզ կկապեմ, որպեսզի չփախչես, իսկ ես գնամ և բերեմ զենքերս, որպեսզի կռվինք:
Առյուծը ասում է.
-Երդում տուր, որ պիտի գաս և ես կնդունեմ ասածդ:
Մարդը երդում է տալիս և առյուծը համաձայնում է կապել:
Մարդը հանում է պարանը և առյուծին պինդ կապում է կաղնի ռառին, ապա ծառից կտրում է մի հաստ ճյուղ և սկսում է խփել առյուծին:
Առյուծը գուչում է. -Ավելի զորավոր և անխնա խփիր կողքերիս, որովհետև այս խելքիս միայն այսպիսի ծեծ է պետք:
Ալբերտ Այնշտայնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին գերմանական Ուլմ քաղաքում՝ ոչ հարուստ հրեա ընտանիքում։ Նրա հայրը՝ Հերման Այնշտայնը (1847-1902) մի փոքր ընկերության համասեփականատեր էր, որը զբաղվում էր ներքնակների և փետրաներքնակների համար փետրավոր խցկոնքի արտադրությամբ։ Մայրը՝ Պաուլինա Այնշտայնը 1858-1920), սերում էր եգիպտացորենի առևտրով զբաղվող Յուլիուս Դերցբախերի (1842 թվականին ազգանունը փոխեց Կոխ) և Յետա Բերնխայմերի հարուստ ընտանիքից։ 1880 թվականի ամռանը նրանց ընտանիքը հաստատվեց Մյունխենում, որտեղ Հերման Այնշտայնը եղբոր՝ Յակոբի հետ, հիմնեց մի փոքր ընկերություն, որը զբաղվում էր էլեկտրական սարքավորումների առևտրով։ Մյունխենում ծնվեց Ալբերտի փոքր քույրը՝ Մարիան (Մայա, 1881-1951)։
Ալբերտ Այնշտայնը նախնական կրթությունը ստացել է տեղի կաթոլիկ դպրոցում։ 12 տարեկան հասակում ամբողջությամբ տրվեց կրոնին, սակայն շուտով գիտահանրամատչելի գրականություն ընթերցելով, դարձավ ազատամիտ և սկսեց թերահավատորեն վերաբերվել հեղինակություններին։ Մանուկ հասակում նրա վրա խորը տպավորություն են թողել կողմնացույցը, Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ը (1889) և Իմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատություն»-ը։ Բացի այդ, մոր նախաձեռնությամբ, 6 տարեկանից սկսել է ջութակ նվագել սովորել։ Երաժշտությամբ հրապուրվածությունն ուղեկցել է Այնշտայնին ողջ կյանքի ընթացքում։ 1934 թվականին գտնվելով ԱՄՆ-ում՝ Փրինսթոնում, նա բարեգործական համերգ է տվել, որտեղ ջութակով կատարել է Մոցարտի ստեղծագործությունները՝ նացիստական Գերմանիայից արտագաղթած գիտնականների և արվեստագետների համար։
Այնշտայնը 14 տարեկանում
Գիմնազիայում նա չէր փայլում գիտելիքներով (բացառություն էին մաթեմատիկան և լատիներենը)։ Աշակերտների կողմից նյութի մեխանիկական սերտման արմատացած համակարգը (որն ըստ նրա վնասում էր ուսուցմանը և ստեղծագործական մտքին), ինչպես նաև ուսուցիչների իշխող վերաբերմունքն աշակերտների նկատմամբ, Այնշտայնին տհաճ էր, այդ իսկ պատճառով նա հաճախ էր վիճում ուսուցիչների հետ։
1894 թվականին Այնշտայնների ընտանիքը Մյունխենից տեղափոխվեց իտալական Պավիա քաղաք՝ Միլանին մոտ, ուր և Հերման և Յակոբ եղբայրները հիմնեցին իրենց նոր ընկերությունը։ Ալբերտը բարեկամների հետ որոշ ժամանակ մնաց Մյունխենում, որպեսզի ավարտի գիմնազիայի բոլոր 6 դասարանները։ Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895 թվականին նա մեկնեց ընտանիքի մոտ՝ Պավիա։
1895 թվականի աշնանը Ալբերտ Այնշտայնը մեկնեց Շվեյցարիա՝ Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցի ընդունելության քննությունները հանձնելու և ֆիզիկայի ուսուցիչ դառնալու համար։ Մաթեմատիկայի քննությանն իրեն հրաշալիորեն դրսևորելով՝ նա միևնույն ժամանակ տապալեց բուսաբանության և ֆրանսերենի քննությունները, որն էլ խոչընդոտեց նրան ընդունվել Բարձրագույն դպրոց։ Սակայն դպրոցի տնօրենը նրան խորհուրդ տվեց դիմել Արաուի (Շվեյցարիա) դպրոցի ավարտական դասարան, որպեսզի վկայական ստանա և կրկին փորձի։
Արաուի կանտոնական դպրոցում Ալբերտ Այնշտայնն իր ազատ ժամանակը նվիրեց Ջեյմս Մաքսվելի էլեկտրամագնիսական դաշտի տեսության ուսումնասիրությանը։ 1896 թվականի սեպտեմբերին նա հաջողությամբ հանձնեց դպրոցի բոլոր ավարտական քննությունները, բացի ֆրանսերենից և վկայական ստացավ, իսկ 1896 թվականի հոկտեմբերին ընդունվեց Տեխնիկական դպրոց՝ մանկավարժական ֆակուլտետ։ Այստեղ նա ընկերացավ առաջին կուրսում սովորող, մաթեմատիկոս Մարսել Գրոսմանի հետ (1878-1936), ինչպես նաև ծանոթացավ բժշկական ֆակուլտետի ուսանողուհի Միլևա Մարիչի հետ, ով մեծ էր իրենից 4 տարով, և ով հետագայում դարձավ իր կինը։ Այդ տարի Այնշտայնը հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից։ Որպեսզի շվեյցարական քաղաքացիություն ստանար, անհրաժեշտ էր վճարել 1000 շվեյցարական ֆրանկ, սակայն թշվառ նյութական վիճակը թույլ տվեց նրան վճարել այդ գումարը միայն 5 տարի անց։ Այդ տարի հոր ընկերությունը վերջնականապես սնանկացավ, ծնողները տեղափոխվեցին Միլան, որտեղ Հերման Այնշտայնն արդեն առանց եղբոր բացեց էլեկտրական սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերություն։
Տեխնիկական դպրոցի ուսուցման ոճը և մեթոդաբանությունն էականորեն տարբերվում էր պրուսական դպրոցի ոսկրացած և իշխող ուսուցումից. այդ պատճառով երիտասարդն ավելի հեշտ էր սովորում։ Նա ուներ առաջնակարգ ուսուցիչներ՝ այդ թվում երկրաչափ Հերման Մինկովսկին (նրա դասախոսություններն Այնշտայնը հաճախ էր բաց թողնում, որի համար հետագայում զղջաց) և վերլուծաբան Ադոլֆ Գուրվիցը։
Որոշ մարմիններ երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, դրանք կոչվում են հաստատուն մագնիսներ, կամ մագնիսներ: Մագնիսները լինելով իրարից հեռու, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել: Պողպատը, կոբալտը, երկաթը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ:
Երկաթի, նիկելի և մի քանի այլ մետաղների համաձուլվածքներից պատրաստում են ուժեղ մագնիսական հատկություններով օժտված մագնիսներ: Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ: Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները: Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում: Մագնիսների օգտագործման բնագավառը լայն է: Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, բարձրախոսներում, հեռախոսներում: Կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, կենցաղում, բժշկության մեջ: Ծանոթ ենք կողմնացույցին: Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր է, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով: Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն: Այդ պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական Հյուսիսային բևեռի կողմը:
Լրացուցիչ նյութեր հաստատուն մագնիսի մասին Դիտեք հետևյալ տեսանյութը: Հարցեր 1. Ո՞ր մարմինն է կոչվում հաստատուն մագնիսներ: Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ: Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
3. Ինչպե՞ս են մագնիսները փոխազդում միմյանց հետ: Մագնիսների, ինչպես նաև մագնիսի և երկաթի փոխազդեցությունը իրականցվում է մագնիսական դաշտի միջոցով: