Սպիտակ ջրաշուշանը

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր հեքիաթը։

3․ Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

4․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Աղբյուրը 

Առաջադրանքները՝ Տաթև Աբրահամյանի

Մաթեմատիկայի տնային

  1. Հետևյալ կոտորակը գրիր ավելի կարճ:

64,0200


2. Ո՞ր երկու հաջորդական բնական թվերի միջև է գտնվում 5,6 տասնորդական կոտորակը:


3. Համեմատիր 9.865 և −9.765 տասնորդական կոտորակները, օգտագործելով <,>,= նշանները:


4. Թվերը դասավորիր նվազման կարգով:

0.256;0.93;0.362;0.7;0.7202;0.25;0.38;0.9001


5. Համեմատիր 2.7 և 2.76 կոտորակները:

Տեղադրիր <,>,= նշաններից մեկը:


6. Պատուհանում տեղադրիր <,> կամ = նշաններից մեկը:



7.


9. Թվերը դասավորիր աճման կարգով՝

0.174;0.83;0,439;0,5;0.5007;0,17;0,44;0.8003


10.


11.


12.


13.

Ապրիլի 18-24, առաջադրանք, 6-րդ դասարան

Առաջադրանք 1

Թարգմանություններ/Ընտրել մեկ թարգմանություն/

Առաջադրանք 2

1.Հռոմեական մշակույթը/պատմել էջ 139-143/

2.«Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»

«Ճապոնիայի մասին»/տեսանյութ/

Հարցեր/Այս աշխատանքը կատարեն ռուսերեն լեզվին լավ տիրապետող սովորողները, Հղում, էջ 52-60/

  • Ճապոնիայի աշխարհագրական դիրքը որքանով է ազդել

Ճապոնական քաղաքակրթության ձևավորմանըը:

  • Ի՞նչ է փոխառել Ճապոնիան Չինաստանից տնտեսական, սոցիալ-քաղաքական , մշակութային ոլորտներից:
  • Ի՞նչ տեղ է գրավում գեղագիտական ​​սկզբունքը ճապոնական մշակույթում։
  • Ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ ժամանակակից ճապոնական հասարակությունը ամենահանդուրժողներից մեկն է:
  • Ի՞նչ դեր է խաղում ավանդապաշտությունը ժամանակակից Ճապոնիայում:
  • «Ճապոնական ոգի – արևմտյան տեխնոլոգիա» – բացատրեք այս ճապոնական կարգախոսը.

Գործնական Քերականություն

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույզ, երթևեկել, ունզոր, թեթ-ություն, մարսել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանզեղ։

2.       Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխկոնծի, առհասարակ, անթիվանհամար, կարծես-թե, ութհարյուր, առևտուր, ծափ-ծիծաղ։

3.       Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։
քուն, նինջ, նիրհ
Պոզ, եղջյուր, կոտոշ
իղձ, բաղձանք, ցանկություն
կանխասաց, նախագուշակ, մարգարե
վիհ, խորխորատ, կիրճ

4.       Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ քիչ խոսիր, շատ լսիր։

Բ․ Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Գ․ Քամու բերածը քամին էլ կտանի։

Դ․ Մի հիմար քարը գցեց ծովը, հազար խելացի չկարողացան հանել։

5.       Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները ցողված  էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար՜ թե իշխանի, ՜ թե ռամիկի, թե ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր, և լույսը թափանցիկ -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը, մազերը, աչքերը։ 

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

Բույսերի և կենդանիների կենսագործունեության արդյունքում առաջանում են նյութեր՝ ջրի ավելցուկ, ածխաթթու գազ, միզանյութ և այլ միացություններ, որոնք նրանց պիտանի չեն, որոշ նյութեր նույնիսկ վնասակար են:

Արտազատություն

Գրականության հղումը

Հարցեր
1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը: Բույսերը ունեն տերևների վրա անցքեր, մազիկներ, որոնցով  իրականացնում խարամների հեռացումը։

2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:
մալպիգյան անոթներով

3. Ո՞րն է կոչվում արգասիք:
Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ:

4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:
Կենդանիների-Որոշ անողնաշարներ (օղակավոր որդեր, հոդվածոտանիներ) խարամները կուտակում են նաև մաշ­կի տակ, ապա մաշկափոխության ժամանակ դուրս նետում օրգանիզմից։
Բույսեր-Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ:

Նյութերի տեղափոխումն օրգանիզմում

Կենդանի  օրգանիզմներում  արտաքին  միջավայրից ստացած  թթվածինը,  ջուրը,   բազմաթիվ  սննդամթերքներ  և  դրանցից  ստացված  նոր  նյութերը  տեղափոխվում  են  թե՛  բջջի  ներսում,   թե  մի  բջջից  մյուս, մի  օրգանից  մեկ  այլ  օրգան:

Գրականության հղումը

Հարցեր՝

1.Ի՞նչ  նշանակություն  ունի  նյութերի  փոխադրումը  բույսում:
Բույսերին նյութերի փոխադրումն ունի շատ մեծ դեր: Առաջինը, նյութերի փոխադրման օգնությամբ բույսի արմատներից մինչև նրա մյուս օրգաններ են փոխադրվում ջուրը և հանքային աղերը: Երկրորդ` ապահովում է օրգանների փոխադարձ կապը և օրգանիզմի ամբողջականությունը։

2. Որո՞նք  են  արյան  հիմնական  գործառույթները:
Արյան օգնությամբ է կատարվում կենդանիների և մարդկանց նյութերի տեղափոխումն օրգանիզմում:

3. Ի՞նչ  է  տեղափոխում  արյունը:
Արյունը տեղափոխում է շնչառական օրգաններից թթվածինը և այն փոխադրում է հյուսվածքներ, իսկ նրանցից ածխաթթու գազը՝ շնչառական օրգաններ: Արյունը մարսողական համակարգից ներծծված սննդանյութերը տեղափոխում է հյուսվածքներ, իսկ նյութափոխանակության արգասիքները՝ արտաթորության օրգաններ։

Մաթեմատիկայի տնային

Առաջադրանքներ` 1071֊ ա,բ,գ,դ, 1072֊ա,բ,գ, 1074֊ա,բ,գ, 1075֊ա,բ,գ, 1076֊ա, 1078֊ա,բ,գ,դ, 1080֊ա,բ,գ։

1071. Կատարե՛ք գումարում.
ա) 3,82 + 41,705=45,525,
բ) 0,921 + 4,8=5,721,
գ) 8,903 + 152,9=161,803,
դ) 0,0032 + 1119,69=119,6932,

1072. Կատարե՛ք գումարում.
ա)(–1,2) + (–3,4)=-4,6,
բ) (–8,75) + (–1,25)=-10,
գ) (–0,37) + (–6,23)=-6,6,

1074. Կատարե՛ք գործողությունները.
ա) 2 + 0,38=2,38,
բ) 1 + 15,07=16,07,
գ) 100 + 0,096=100,096,

1075. Լուծե՛ք հավասարումը.
ա) z – 0,615 = 0,02=0,635,
բ) z – 18,2 = 124,01=142,21,
գ) 27 = z – 10,0001=37,0001,

1076. Կատարե՛ք գործողությունները.
ա) (6,93 + 1,08) ⋅ 10 + (9,734 + 11,25) ⋅ 100=2178,5:

1078. Լուծե՛ք հավասարումը.
ա) x – 0,99 = 0,01=1,
բ) 4,52 = x – 10,48=15,
գ) x – 8,64 = 0=8,64,
դ) 20,3 = x – 0,45=20,75,

1080. Տասնորդական կոտորակը գրե՛ք դիրքային գրառումով և կատարե՛ք գումարումը.

ա) 5,78
բ) 5,3
գ) 66,4

Մաթեմատիկայի տնային

Առաջադրանքներ` 1046, 1047֊ ա,բ,գ,դ, 1048֊ ա, բ, գ,դ, 1049֊ ա,բ,է, 1050, 1051֊ ա, բ, 1055։

1046. Տասնորդական կոտորակի գրառումն ավարտվում է երկու
զրոներով։ Կփոխվի՞ արդյոք կոտորակի մեծությունը, եթե այդ
զրոները հանենք կոտորակի գրառումից։ Ո՛չ:

1047. Կատարե՛ք բազմապատկում.
ա) 65,103 ⋅ 10=651,03,
բ) 0,329 ⋅ 1000=329,
գ) 7,393 ⋅ 10000=73930,
դ) 0,999 ⋅ 100=99,9,

1048. Ճի՞շտ է, որ`
ա) 75,30 = 75,3,
բ) 1,64 = 1,6400,
գ) 96 = 96,0,
դ) 10,08 = 10,8,

1049. Կատարե՛ք բաժանում.
ա) 35,707 ։ 10=3,5707,
բ) 0,98 ։ 100=0,0098,
է) –300 ։ 10000=-0,00003,

1050. Լուծե՛ք հավասարումը.
ա) 14,32 ⋅ x = 143,2,
x=143,20/14,32=10
բ) 0,4 ⋅ x = 40,
x=400/4=100
գ) 503 = 50,3 ⋅ x,
x=5030/503=10
դ) 2,7 = 270 : x,
x=27/2700=1/100
ե) 80,45 : x = 8,045,
x=80450/8045=10/10=1
զ) 11,03 = 110,3 : x:
x=11030/11030=10/10=1

1051. Գրե՛ք այն թիվը, որը 100 անգամ մեծ է տրված թվից.
ա) 81,2 ,
բ) 0,1 ,

1055. Գործվածքի 1 մետրն արժե 8,5 հազար դրամ: Ի՞նչ կարժենա այդ
գործվածքի 10 մետրը:



Մաթեմատիկայի տնային

  1. Ո՞ր թվում է 3 թվանշանը գտնվում հարյուրերորդականների կարգում:


2. 205 ամբողջ 53հարյուրերորդական կոտորակը գրիր թվանշաններով:

Ամբողջ և կոտորակային մասերի միջև տեղադրիր ստորակետ:


3. Լրացրու 13,0538 թվի կարգային միավորների աղյուսակը:


5. Տասնորդական կոտորակը գրիր սովորական կոտորակի տեսքով:

Կոտորակը մի կրճատիր:


6. Ո՞րն է 293,37 տասնորդական կոտորակի ամբողջ մասը: 


7. Ի՞նչ թվանշան է գրված 0,1113 կոտորակի հազարերորդականների կարգում:


8. 693:1000 քանորդը գրիր տասնորդական կոտորակի տեսքով:


9.


10. 446:10 քանորդը գրիր տասնորդական կոտորակի տեսքով:

Մաթեմատիկայի տնային

Առաջադրանքներ` 1016֊ա, գ, դ, ը, 1017֊ ա,բ,գ,դ , 1020, 1021, 1024, 1027, 1031֊ա,գ, 1036֊ա,գ։

1016. Դիրքային գրառումով գրե՛ք տասնորդական կոտորակը.


1017. Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով.


1020. Տասնորդական կոտորակի դիրքային գրառումը ստանալու
համար համարիչին ձախից կցագրել են երեք 0։ Որքա՞ն է այդ
կոտորակի համարիչի և հայտարարի թվանշանների քանակների
տարբերությունը։ Երեք

1021. Գրելով տասնորդական կոտորակը դիրքային գրառումով՝ գտե՛ք
նրա ամբողջ մասը.


1024. Ի՞նչ թվանշան է գրված 364, 50791 կոտորակի`
ա) հարյուրյակների կարգում, 0
բ) տասնորդականների կարգում, 5
գ) տասհազարերորդականների կարգում, 1
դ) տասնյակների կարգում։ 6

1027. Ի՞նչ հայտարար ունի այն տասնորդական կոտորակը, որը կարդացվում է հետևյալ կերպ՝
ա) քսանհինգ ամբողջ քսանհինգ հարյուրերորդական, 2525
բ) զրո ամբողջ երեք հարյուր ութսունչորս հազարերորդական, 384
գ) յոթ ամբողջ մեկ տասհազարերորդական: 70001

1031. Կատարե՛ք գործողությունները.

ա)


գ) 5

1036. Լուծե՛ք հավասարումը.

ա)


գ)