Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։
Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։
Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։
- Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Անորոշ Բ. Դերձակը հագուստն էր կարում: Որոշավոր:
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում:Անորոշ Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր: Որոշավոր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր: Անորոշ
Բ. Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր: Որոշավոր
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Անորոշ Բ.Անտառում որսորդին հանդիպեց: Որոշավոր:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Անորոշ Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել: Որոշավոր:
2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա’րց տուր դրանց։
Ա. Անտառի թավուտում ծուղակ է դրված: Ինչ Բ. Ծուղակն անտառի թավուտում է դրված: Ինչը:
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել: ինչ Բ. Փիղն ընկել է վագրի համար փորված փոսի մեջ: Ինչը:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: ինչ էր Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար: Ինչերին:
Ա. Նա ուսապարկից մի տուփ հանեց: ինչ Բ. Նա ուսապարկից հանեց տուփը: ինչը:
3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,
Ձեռքով անել-Նավում գտնվողները ցամաքի բարեկամների ձեռքով էին անում։
Աչքը մտնել- Այնքան ուժեղ էր քամին, որ փոշին աչքս մտավ։
Ձեռք մեկնել-Փրկարարը ձեռք մեկնեց փոքրիկ աղջկան ու օգնեց ջրից դուրս գալ։(ինչ-որ բանի) տակ մտնել-Գիշերը սպասվում էր սաստիկ ցուրտ, այդ պատճառով մենք տաք վերմակների տակ մտանք։
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել- Սպասասրահում մատուցողը ձեռքով արեց հյուրերին։
Աչքը մտնել- Աշակերտը ամենինչ անում էր, որ ուսուցչի աչքը մտներ։
Ձեռք մեկնել- Ընկերները ամեն հարցում պետք է միմյանց ձեռք մեկնեն։
(ինչ-որ բանի) Տակ մտնել-
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել: