Բորբոսում

Ես վերցրեցի հացը այն թողեցի մեկ շաբաթ և ամեն օր նայելով հացին ես տեսնում էի, որ իր վրա հայտնվում է բորբոսներ։ Բորբոսները կարող են առաջանալ ջերմաստիճանից, տաքությունից։ Եթե հացի վրա բորբոս կա, դա նշանակում է, որ այն ախտահարել է նաեւ «մաքուր մասերը:
Նկարը համացանցից

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Աշխարհի բնակչություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Դասի հղումը Այլ հղում 12

  1. Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։
    Ամեն մի երկիր իմանում է իր բնակչությունը և այդ ստացված թիվը ուղղարկում են ՄԱԿ, որտեղ հաշվում են ամբողջ աշխարհի բնակչության թիվը:
  2. Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։ Պարզ վերարտադրության դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ Ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է:
  3. Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։ Բնակչության արագ աճը կարող է բերել վատ հետևանքների, քանի որ բնակչության թիվը, եթե ավելանա, ապա մարդկանց չեն կարողանա ապահովել սննդով և հագուստով։
  4. Վերլուծե՛ք աշխարհի բնակչության ընդհանուր թվի աճն ու փոփոխությունները։
  5. Աշխարհի բնակչության թվի փոփոխությունների  հետևանքով ի՞նչ հիմնախնդիրներ են առաջացել:

Սնկերի մասին հետաքրքիր փաստեր

Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:

Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:

Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:

Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:

Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:

Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:

Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:

Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:

Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ:

Շեկլիկները կարելի է ուտել նաև հում վիճակում:

Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:

Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:

Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին:

Սնկի օգտակարության մասին կան շատ կարծիքներ: Օրինակ՝ սունկն այնքան հարուստ է սպիտակուցներով, որ կարող է փոխարինել մսին: Նույնիսկ շամպինյոն տեսակի սնկերում սպիտակուցների  պարունակությունը  3.5 անգամ ավելի քիչ է խոզի մսից և 4 անգամ ավելի քիչ տավարի կամ հավի մսից:

Սնկերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանցում օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր կան: 100 գ սնկի մեջ պարունակվում է ավելի շատ ֆոսֆոր, քան նույնքան ծովամթերքում: Շամպինյոն սնկերը շատ ամինաթթուներ են պարունակում (լիզին, արգինին), որոնք նպաստում են հիշողության, սեռական ֆունկցիայի բարելավմանը, խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը և կանխում աթերոսկլերոզի և դրա հետ կապված սրտային և ուղեղի մի շարք հիվանդություններ:

Բացի այդ, սունկը ածխաջրածնի ամենացածր պարունակությամբ սննդամթերքներից է. դա կարող են օգտագործել նաև շաքարախտով հիվանդ մարդիկ: Սնկերի բաղադրության մեջ կա B վիտամին, որն օգնում է պաշտպանել կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի բջիջները:

Մեր օրերին ոստրեսունկը (Pleurotus ostreatus) շամպինիոնից ավելի շատ է ճանաչված: Ոստրեսունկը ունի մեծ առավելություն՛ այս սունկը հնարավոր չե շփոթել թունավոր ճանճասպան սունկի հետ:

Սունկը հարուստ է վիտամիններով, ամինոթթուներով եւ հանքային նյութերով, որոնք պահպանում են մարդու մարմինը թունավոր նյութերից: Նա նույնիսկ օգտակար է խոլեստերինը ուղղելու համար: Սունկը ցածր էներգիական սնունդ է: Այդ պատծառով հարմար է ցածր կալորիայի դիետաների համար: Նույնիսկ ենթադրվում է որ սունկի նյութը քաղցկեղի դեմ ազդեծություն ունի

Отчет Сентябрь 

Чудеса старого и нового света
Чудеса старого и нового мира․ Город Петра
Слепой глупец
М․ Горький ,,Легенда о Данко ,,
Чтение и перевод текста ,,Розовый сад,,
Русский
,,Мое место в этом мире,,
,,Не теряй в себе человека ,,

Մաքուր նյութեր և խառնուրդներ։ Նյութերի մաքրումը

Սովորել ` էջ 27-31

Բնության մեջ նյութերը հիմնականում  հանդես են գալիս  խառնուրդների ձևով: Խառնուրդները, ինչպես և մաքուր նյութերը կարող են լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում:

Օրինակ, կաթը մի քանի նյութի հեղուկ խառնուրդ է, օդը՝ տարբեր գազերի, իսկ մետաղների համաձուլվածքները՝ պինդ:

Խառնուրդները լինում են երկու տեսակի՝ համասեռ և անհամասեռ:

  Համասեռ խառնուրդների բաղադրիչներն անզեն աչքով կամ նույնիսկ խոշորացույցով չեն երևում:

200px-Petroleum.JPG
img4.jpg

  Նավթ                    Տարբեր նյութերի լուծույթներ

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչները կարող ենք տեսնել անզեն աչքով:

images (4).jpg
DSC00511.JPG

    Սուրճ և կաթ                                   Ծծումբ և երկաթ            

 Մաքուր նյութերից խառնուրդներ պատրաստելն առանձնապես դժվար չէ, ավելի դժվար է հակառակ գործողությունը: Գոյություն ունեն խառնուրդներից նյութերի բաժանման տարբեր եղանակներ:  Այս կամ այն նյութերի մաքրման եղանակի ընտրությունը  կախված է, խառնուրդի բնույթից՝ խառնուրդը  առաջացրած նյութերի հատկություններից:

Անհամասեռ խառնուրդների մաքրման հիմնական  եղանակներն են՝

• նստեցում և պարզվածքազատում
• ֆիլտրում
• մագնիսի ներգործություն

nUntitled.png
nimages (1).jpg
images (9).jpg

Համասեռ խառնուրդների մաքրման հիմնական եղանակներն են՝

• շոգիացում և բյուրեղացում
• թորում։

Սեպտեմբեր ամսվա մայրենիի հաշվետվություն

Թարգմանություններ
Մայրենի 1
Մայրենի 2
Մայրենի 3
Մայրենի 4
Մայրենի 5
Մայրենի 6
Նախագիծ
Նախագիծ 1
Նախագիծ 2
Ընթերցանություն
Ընթերցանություն 1
Ընթերցանություն 2
Ընթերցանություն 3
Ընթերցանություն 4
Գործնական Քերականություն
Գործնական Քերականություն 1
Գործնական Քերականություն 2
Գործնական Քերականություն 3
Ստեղծագործական աշխատանք
Ստեղծագործական աշխատանք 1



Թեման:Ֆիզիկական մեծություններ:Ֆիզիկական մեծությունների չափումը:Չափման սխալ:

Քննարկվող հարցեր

1. ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից

Ֆիզիակայում որոշ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են դիտումներ։

Ֆիզիկայում բազմաթիվ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են հատուկ փորձեր և փորձնական հետազոտություններ՞։

2․Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։

3.Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։

4.Գրիր երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Երկարություն (մմ, սմ, մ, կմ)

Ժամանակի միավոր (մվ, վ, ր, ժ,)

զանգվածի միավոր (գ, կգ, տ)

5.Ի՞նչ չափիչ   սարքեր    եք ճանաչում: Թվարկեք

Կշեռք, չափաքանոն, չափերիզ, չափագլան, վարկյանաչափ, սենյակային ջերմաչափ, բժշկական ջերմաչափ։

6.Այդ սարքերը ի՞նչ ֆիզիկական մեծություններ են չափում

Քաշ, չափ, ժամանակ, ջերմաստիճան։

7.Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ

Յուրաքանչյուրն չաափիչ սարք ունի սանդղակ։ Օրինակ՝ բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվեր միասին ներկայացնում են քանոնի սանդղակը։

8.Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ առժեքը կոչվում է սարքի չափման սահման։

9.Ի՞նչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք։

10.Ինչի՞ց է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

Աբրահամ Լինքոլնի նամակը` որդու ուսուցչին

Աբրահամ Լինքոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր: Այդ երկրի ողջ պատմության մեջ ամերիկացիները բոլոր նախագահների շարքում ամենից շատ հիշում ու սիրում են հենց նրան: Լինկոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը և Սպիտակ տանը միասնության ու ազնվության մթնոլորտի հաստատումը:

Աբրահամ Լինքոլնը փաստացի «ամերիկյան երազանքի» մարմնացումն էր: Ծնվելով աղքատ գյուղական ընտանիքում՝ նա դեռ վաղ տարիքից ստիպված էր զբաղվել ֆիզիկական ծանր աշխատանքով: Ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով՝ նա հաճախեց դպրոց ընդամենը մեկ տարի, սակայն շարունակեց ինքնուրույն սովորել տառերը և գրքեր կարդալ: Նույն կերպ համառությամբ ու աշխատասիրությամբ, շարունակ ինքնակրթվելով ու իր շուրջը մարդկանց համախմբելով՝ նա կարողացավ հասնել աննախադեպ բարձունքների քաղաքական դաշտում և դառնալ երկրի նախագահ:

Աբրահամ Լինքոլնն ուներ չորս տղա, որոնցից երեքը, սակայն, չհասան անգամ չափահասության տարիքի՝ մահանալով թոքախտից և տիֆից 4, 11 և 18 տարեկանում: Եվ միայն Աբրահամ Լինքոլնի ավագ որդին՝ Ռոբերտը ապրեց մինչև 82 տարեկան ու հասավ մասնագիտական մեր նվաճումների` իրավագիտության ու քաղաքագիտության ոլորտում:

1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է իր հայտնի նամակը՝ ուղղված որդու ուսուցչին: Ամենայն հավանականությամբ, նամակն ուղղված է եղել նախագահի սիրելիի` Ուիլյամի ուսուցչին, ով սակայն, մահացավ 11 տարեկանում և չկարողացավ իրագործել հոր պատգամները: Լինքոլնը խոսում է չափազանց կարևոր բաների մասին, որոնց նշանակության մասին մենք սովորաբար մոռանում ենք մեր երեխաների կրթական պրոցեսի ընթացքում:

«… Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:

Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր: Ես գիտեմ, դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելի արժեքավոր է, քան գտած հինգը:

Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելի գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:

Տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի մեջ թռչող մեղուների և բլուրների կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:

Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է, քան խարդախության դիմելը: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:

Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին, երբ բոլորը հարում են հաղթած կողմին: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց սովորեցրեք նրան նաև, որ այն, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին չափից շատ հաճոյանալուց:

Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:

Թույլ տվեք նրան քաջ լինել, որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել… Իմ տղան այնքան լավն է:

Հանուն քրոջ

Բարև ձեզ, ես Լիլիթն եմ 15 տարեկան ապրում եմ ծնողներիս հետ, ունեմ քույր Սոնան, բայց նրան երբեք չեմ տեսել, ինչքան գիտեմ նա 20 տարեկան է արդեն 5 տարի է չեմ տեսել նրան, բայց գիտեմ, որ մայրս ու հայրս նրան ուղղարկել են ԱՄՆ սովորելու համար, բայց ինչու նրանք չէին շբվում չգիտեմ։ Մի օր որոշեցի իրեն գտնել սոց ցանցերում։ Ինչքան ուզում էի գտնել չեի կարողանում անընդհատ փորձում էի։ Եվ մի օր բացեցի և գտա, նրա վերջին տեղադրած նկարը եղել էր մեկ ամիս առաջ և մինչև ասյօր որևիցե նկար չկար տեղադրված։ Վերջին նկարը նա էր խրորխտ հայացքով։ Մայրս և հայրս ինձ այնպես էին դաստիարակել, որ մենք մեր ընտանիքում ունեինք օրենք, որ երբևիցե չեմ խախտել, բայց հետաքրքրությունս այնքան մեծ էր, որ որոշեցի իրեն գրել։

«Ողջույն, ես եմ, Լիլիթը քո քույրը, եթե իհարկե հիշում ես ինձ, ես ցանկանում եմ, որ դու վերադառնաս խնդրում եմ»։

Այս ամենը գրելուց հետո նա ոչինչ չպատասխանեց ես ամեն օր գրում էի բայց անօգուտ։ Որոշեցի թուղթ վերցնել և գրել նույնը գրեցի այստեղ, բայց նորից անօգուտ։ Ես ծնողներիս հետ եղել եմ Ամերիկայում շատ գեղեցիկ երկիր է և ես ունեի գումար հավաքած որոշեցի այդ գումարով գնել տոմս։
Առավոտյան դպրոցից հետո գնացի գնեցի եկա տուն հավաքեցի իրերս նամակ գրեցի ծնողներիս ասելով․
«Կներեք ինձ, բայց ես չէի կարող չիմանալ ով է նա ես գնում եմ ԱՄՆ»։ Ծնողներս հասկացան ինձ, ուղղակի բարկացան, որ իրենց չէի ասել։
Ես երբ հասա Ամերիկա շատ էի հոգնել և սառել որոշեցի մտնել սրճարան թեյ խմելու նստեցի և նկատեցի Սոնային, իսկ Սոնան ինձ։ Մոտեցավ ինձ գրկեց և ասեց որ շատ էր ինձ կարոտել։ Ինձ տարավ իր տուն ես մտա տուն և նրա տանը աղտ էր շատ շատ։ Ես և նա գնացինք քնելու, երբ ես արթնացա Սոնան դեռ քնած էր հավաքեցի ամբողջ տունը, երբ նա արթնացավ տեսավ, որ տունը մաքուր է նա ինձ թեյ բերեց և մենք սկսեցինք զրուցել։
-Կարող ենք, միասին վերադառնալ Հայաստան։
-Այո, իհարկե ես դա վաղուց էի որոշել։
Հաջորդ առավոտյան մենք արթնացանք և գնացինք օդանավակայան հասնելով Հայստան տեսնելով մայրիկին և հայրիկին գրկեցինք միմիանց և ապրեցին իրար հետ։