Թեմա․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դիտումներ և փորձեր։

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը Ֆիզիկա բառը առաջացել է (հունարեն ֆյուզիս` բառից,որը նշանակում է բնություն):

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը Շրջակա աշխարհի երևույթները ուսումնասիրելն է,օրինակ՝ տետրի ընկնելը,ջրատար խողովակներում ջրի հոսքը և այլն:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան Ֆիզիկան ուսումնասիրում է բնության օրենքները:Այն ամենը, ինչը շրջապատում է մարդուն` դա բնություն է: Օրինակ՝ աստղերը, մոլորակները, օդը, ջուրը, հողը, հանածոները, բույսերը, կենդանիները և այլն:

4.քննարկել  ինչ է բնությունը Օրինակ՝ սերմի ծլարձակումը,երկնակամարում արեգակի և Լուսինի դիրքերի փոփոխումը և այլն:

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով Բնության մեջ տեղի ունեցող  փոփոխություններն անվանում են բնության երևույթներ:

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ Օրինակ՝ սերմի ծլարձակումը,երկնակամարում արեգակի և Լուսինի դիրքերի փոփոխումը ,ջրվեժից գետի ջուրը ներքև է թափվում և այլն:

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
1.աստղագիտություն -որը ուսումնասիրում է տիեզերքը:
2 օդերևութաբանություն — որը ուսումնասիրում է  Երկրի մթնոլորտը:
3 երկրաբանություն — որը ուսումնասիրում է Երկրի ընդերքը:
4 կենսաբանություն — որը ուսումնասիրում է կենդանի օրգանիզմներ:
5 քիմիա- որը ուսումնասիրում է նյութերի փոխակերպումները:

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ Օրինակ՝գնդակն,գլոբուսը,թուղթը,գավաթը,տետրը և այլն:

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ: Այն, ինչից բաղկացած է մարմինը, կոչվում է նյութ:

10.ինչ է մատերիան Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկնային մարմինները, բույսերը, կենդանիները, մարդիկ… գիտության մեջ անվանում են մատերիա:

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից Ի տարբերություն դիտումների՝ փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երեւույթն ու տարբեր չափումներ կատարել:

13Ինչ է վարկածը Վարկածը ուսումնասիրվող երեւույթի մասին արված ենթադրությունն է:

14.Ինչ է օրենքը Օրենքները բացահայտում են բնության  տարբեր երեւույթների միջեւ կապերը, բացատրում դրանց պատճառները:

15.Ինչ է  ֆիզիկական տես ությունը Ֆիզիկական տեսությունը ոչ միան բացահայտում է հայտնի երեւույթները, այլեւ կանխատեսում է նոր, դեռեւս անհայտ երեւույթները եւ դրանց հետեւանքերը:

Գործնական աշխատանք N✓1

Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Սովորել`էջ 12-17

Աշխատելու ընդհանուր կանոնները
1. Ուշադիր լսեք ուսուցչին և կատարեք նրա ցուցումները
2. Քիմիայի կաբինետում պիտի աշխատել արտահագուստով, ձեռնոցներով և ակնոցներով: Արգելվում է սնունդ ընդունել
3. Աշխատանքային սեղանը պիտի մաքուր պահել, չպիտի լինեն ավելորդ առարկաներ, որոնք տվյալ աշխատանքին չեն վերաբերվում
4. Աշխատանքը ավարտելուց հետո մաքրեք և կարգի բերեք աշխատանքային սեղանը
5. Խստիվ արգելվում է կատարել փորձեր, որը չի վերաբերվում տվյալ աշխատանքին, ձեռքերով վերցնել նյութերը, փորձել նյութերի համը:
Քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները.Փորձեր կատարելու համար դուք օգտագործելու եք տարբեր նյութեր, որոնք գտնվում են փակ տարաներում, իսկ հեղուկ նյութերը փակ անոթներում:
1. Փորձեր կատարելու համար վերցրեք նյութերի փոքր բաժիններ: Պինդ նյութերից սովորաբար պահանջվում է թեյի գդալի ¼ չափ, իսկ հեղուկներից` 1-2 մլ:
2. Նյութերից վերցնելու ժամանակ ամանների խցանները սեղանի վրա դրեք շրջված, այսինքն այն մասով, որը չի մտնում ամանի մեջ:
3. Մի թողեք նյութերով ամանների բերանը բաց, նյութից նմուշ վերցնելուց հետո ամանի բերանը փակեք և դրեք տեղը
4. Չօգտագործված նյութերը չի կարելի հետ լցնել մաքուր նյութի վրա, այլ լցրեք այդ նպատակների համար հատուկ նախատեսված անոթի մեջ:
5. Օգտվեք միայն այն նյութերից, որոնց վրա գրված են անունները և որոնք դրված են ձեր սեղանի վրա:
6. Պինդ նյութերը ամանից վերցրեք միայն չոր գդալիկով կամ փորձանոթով: Մինչև նյութերը փորձանոթի մեջ յցնելը` ստուգեք կոտրված չէ արդյո՞ք փորձանոթի հատակը կամ ճաքած չէ՞ արդյոք:
7. Փորձեր կատարելիս միշտ օգտագործեք մաքուր լաբորատոր ամանեղեն:
Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս նյութերը չթափեք ձեռքերին և հագուստին, հատկապես հիմքերը և թթուները:
2.Փորձանոթում լուծույթը տաքացնելիս կամ եռացնելիս անհրաժեշտ է օգտվել բռնիչից: Փորձանոթի բերանը չի կարելի պահել ոչ իր և ոչ էլ լաբորատորիայում ներկաների կողմը:
3.Մի թեքվեք դեմքով դեպի փորձանոթի բերանը, որտեղ եռում է լուծույթը, այն կարող է ցայտել ձեր դեմքին:
4.Նյութերի հոտը որոշելու նպատակով չի կարելի անոթը մոտեցնել դեմքին, այլ ձեռքի ափով շարժում կատարեք անոթի բերանից դեպի քիթը:
5.Թթուները ջրով նոսրացնելիս (հատկապես խիտ ծծմբական թթուն) հիշեք հետևյալ կանոնը, պետք է թթուն բարակ շիթով դանդաղ լցնել սառը ջրի մեջ խառնելով:
Առաջին օգնություն. 1. Առաջին օգնությունը ցույց տալ միայն ուսուցչի կամ լաբորանտի մասնակցությամբ:
2. Մաշկի կամ հագուստի վրա թթու թափելիս` այդ տեղը լվացեք ջրի շիթով 2–3 րոպե այնուհետև մշակեք 2–3 %-անոց
նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդայի) կամ ամոնիակի լուծույթով:
3. Մաշկի կամ հագուստի վրա ալկալու թափվելիս անմիջապես այդ տեղը լվացեք մեծ քանակով ջրով, հետո բորաթթվի

կամ քացախաթթվի 1–2%-անոց լուծույթով, վերջում թրջոց դրեք կալիումի պերմանգանատի 1–2%-անոց լուծույթով:

1.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

Սպիրտայրոցի կառուցված է՝

1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
2. սկավառակով խողովակ
3. բամբակե պատրույգ
4. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ
ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը
խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են
թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ
սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի
հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:

Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի
պատճառ դառնալ:

Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.
պարզապես պետք է ծածկել թասակով:

2.Մետաղյա շտատիվ Բունզենի

Շտատիվը (ամրակալան) կազմված է թուջե կամ պողպատե տակդիրից, դրան
ամրացված մետաղե ձողից, որին սեղմակներով միացված են թաթը և օղը: Թուլացնելիս սեղմակն առանձին կամ թաթի և օղակի հետ միասին կարելի է պտտել ձողի շուրջը, տեղաշարժել վերև կամ ներքև: Այսպիսով, թաթը կամ օղակը ձողին կարելի է ամրացնել տարբեր բարձրությունների վրա և տարբեր անկյունների տակ: Ամրակալը ծառայում է փորձերի ընթացքում սարքերն ամրացնելու և կայուն դիրքով պահելու համար:

3. Փորձանոթներ

Նյութերով աշխատելիս քիմիկոսներն օգտագործում են հատուկ ամանեղեն: Պարզա-
գույն փորձերը կատարում են փորձանոթներում` ապակե խողովակում, որի մի ծայրը փակ է: Եթե անհրաժեշտ է տաքացում, ապա օգտագործվում է հատուկ բռնիչ:

. Քիմիական ամանեղեն, տեսակները, անվանումները

Քիմիական լաբորատորիայում առավել հաճախ օգտագործում են ապակե և հախ-
ճապակե ամանեղեն: Ցանկացած քիմիական փորձասենյակում առկա են
քիմիական բաժակներ և անոթներ` տարբեր չափերի և ձևերի:

Բոցի կառուցվածքի ուսումնասիրումը:

Այրենք մոմը և ուշադիր դիտենք այն: Կնկատենք, որ, ըստ գույնի, բոցը համասեռ չէ:
Բոցը կազմված է երեք գոտուց՝

  1. Բոցի ներքին մասը մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում
    ածխաջրածիններ են:
  2. Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներից:
  3. Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը: Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր
են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում: Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է: