1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:
Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորուստի (կորչել) պատճառ դառնալ:
Աշխատանքից (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսակցությունները (խոսել):
Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ:
Մարդաբանները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:
Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:
2. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճամփորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատությամբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակների (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:
3.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:
Այնքան շատ են խոչընոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհք, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
Առօրյա մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան ինըսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
5. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման վայր էր ընկնում ցած:
Բայց բեդվինները հիացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվեց:
Ջրի ամենափոքրիկ կաթիլն անգամ հողի վրա վառվում են խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնելու, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի։
6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Իջնել-թեքվել, ծռվել, ճկվել, խոնարհվել, կռանալ:
Սահմանել-կարգել, հաստատել, որոշել, հակվել:
Հափշտակել-խլել,գողանալ, կորզել,շորթել:
Շռայլել-քամուն տալ, ծախսել,վատնել,մսխել:
Թեքվել-Ծռվել, շեղվել, խոտորվել, խոնարհվել, կորանալ,
Կարգել-Սահմանել, որոշել, հաստատել: Նշանակել, դարձնել:
Հոշոտել- բզկտել, ծվատել, պատառոտել, գզգզել
Վատնել-Շռայլել, ծախսեյ, մսխել, Փչացնել, սպառել,
Խլել-Հափշտակել, թռցնել, ձեռքից թռցնել, բռնագրավել,
Կքվել-Կքել, ծռվել, թեքվել, ճկվել, խոնարհվել։
Քամուն տալ- ծախսել
Բզկտել-Պատառոտել, պատռել, պատռտել, քրքրել, գզել։
Կորզել-Պլոկել, խաբել, խլել, գջլել, շորթել։
Ծվատել-Բզկտել, պատառոտել, պատռտել, պատռել, գւլել։
Խոնարհվել-Խոնարհել, կռանալ, թեքվել, կքել, ճկել։
Ծախսել-Սպառել. մսխել, մխսել, վատնել, շռայլել։
Պոկել-Քաղել, փրցնել, կտրել։
Հաստատել-Պնդացնեի ամրացնել, ամրապնդել, ուժեղացնել, զորացնել։
Ճկվել-եքվեի ծռվեւ, կոյոսնալ, նքվել, կեռեւ։
Պատառոտել-Պաստել, պատառել, պատռտել, բւլկտել, ճղճղել։
Հակվել-Ծռվել, թեքվել, խոնարհվել, Միտել, հակամիտել։
Շորթել-Կորզել, խլել, հափշտակել, յուրացնել, գռփել։
Մսխել-Ծախսել, շռայլել, վատնել, մխսել, խժռել։
Գզգզել-Դզել, գզզել, բզկտել, հոշոտել, գիշատել։
Որոշել-Նախընտրել, նախորոշել, նախագծել, կանխագծել, կանխորոշել։
Կռանալ-Կզանալ, կզել, կորանալ, կքվել, ծռվել։
Գողանալ-Կողոպտել, հափշտակել, թալանել. ասպատակել. շորթել։
Ծռվել-Խոնարհվել, կորանալ, շեղվել, միտել, հակվել։