Ֆիզիկական մարմին

Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից Էջ3 խնդիրներ1-ից12-ը

1. Նշեցե՛ք, թե հետևյալ բառերից որն է վերաբերում «Ֆիզիկական մարմին» հասկացությանը և որը «նյութ» հասկացությանը՝ ինքնաթիռ, տիեզերանավ, պղինձ, ինքնահոս գրիչ, ճենապակի ջուր, ովտոմեքենա։
Ֆիզիկական մարմին-ինքնաթիռ, տիեզերանավ, ինքնահոս գրիչ, ավտոմեքենա։
Նյութ-պղինձ, ճենապակի, ջուր։

2. Բերե՛ք, Բերե՛ք ֆիզիկական մարմինների օրինակներ, որոնք բաղկացած են․
ա) Միևնույն նյութից։ բ) Տարբեր նյութերից, բայց նույն անվամբ և նույն նպատակին ծառայող։
ա) Գրիչն ու գլոբուսը պլաստմասսայից են։ Սեղանն ու աթոռը փայտից են։
բ) Գրիչը կարող է լինել և երկաթից և պլաստմասսայից։ Պատը կարող է լինել և փայտից և քարից։

3. Ի՞նչ ֆիզիկական մարմիններ կարելի է պատրաստել ապակուց, ռետինից, փայտից, պողպատից, պլաստմասսայից։
Ապակի-Պատուհան, ծաղկաման, ափսե, շիշ։
Ռետին-Մահակ, կոշիկ, ռետին (ջնջոց), անիվ։
Փայտ-Մահճակալ, դուռ, հատակ, բազմոց։
Պողպատ-Թավա, դանակ, թեյնիկ, գդալ։
Պլաստմասսա-Գլոբուս, բաժակ, շիշ, մկրատ։

4. Ի՞նչ նյութերից են բաղկացած հետևյալ մարմինները․ մկրատը, բաժակը, ֆուդբոլի գնդակի օդափուչիկը, բահը, մատիտը։
Մկրատը հիմնականում բաղկացած է երկաթից և պլաստմասսայից։
Բաժակը տարբեր տեսակների է լինում։ Կան երկաթե բաժակներ, կան պլաստմասե բաժակներ և այլն։
Բահը բաղկացած է երկաթից և փայտից։
Մատիտի ձողը պատրաստվում է ածուխից կամ գրաֆիտից և տեղադրվում փայտե խողովակի մեջ։

5․ Գծեցե՛ք աղյուսակը և դրա մեջ զետեղեցե՛ք հետևյալ բառերը․ կապար, որոտ, ռելսեր, ձյունաբուք, ալյումին, լուսաբաց, բուք, Լուսին, մկրատ, սնդիկ, ձյան գալը, սեղան, պղինձ, ուղղաթիռ, նավթ, ձյունահողմ, կրակոց, ջրհեղեղ։
Ֆիզիկական մարմին-Կապար, ռելսեր, լուսին, մկրատ, սեղան, ուղղաթիռ։
Նյութ-Ալյումին, սնդիկ, պղինձ, նավթ։
Երևույթ-Որոտ, ձյունաբուք, լուսաբաց, բուք, ձյան գալը, ձյունահողմ, կրակոց, ջրհեղեղ։

6. Բերե՛ք մեխանիկական երևույթների օրինակներ։
Մեքենայի շարժիչը գործարկելը։

7. Բերե՛ք ջերմային երևույթների օրինակներ։
Արևի ջերմության շնորհիվ բույսը աճում է։

8. Բերե՛ք ձայնային երևույթների օրինակներ։
Լամպը վառվում է, Համակարգիչը միանում է:

9. Բերե՛ք էլեկտրական երևույթների օրինակներ։
Լամպը վառվում է, Համակարգիչը միանում է:

10. Բերե՛ք մագնիսական երևույթների օրինակներ։
Մագնիսը քաշում է երկաթը, Մագնիսները իրար վանում են:

11. Բերե՛ք լուսային երևույթների օրինակներ։
Լուսանկարելը:

12. Ստորև առաջարկվող աղյուսակը գծեցե՛ք և դրա մեջ գրանցե՛ք մեխանիկական, ձայնային, ջերմային, էլեկտրական, լուսային երևույթներին վերաբերող բառերը․ գունդը գլորվում է, կապարը հալվում է, ցրտում է, լսվում է ամպրոպի դղրդյունը, ձյունը հալվում է, աստցերն առկայծում են, ջուրը եռում է, լույսը բացվում է, արձագանք, գերանը լողում է, ժամացույցի ճոճանակը տատանվում է, ամպերը շարժվում են, ամպրոպ, աղավնին թռչում է, փայլատակում է կայծակը, տերևները սոսափում են, էկեկտրալամպը վառվում է։
Մեխանիկական-Գունդը գլորվում է, աստցերն առկայծում են, գերանը լողում է, ժամացույցի ճոճանակը տատանվում է, ամպերը շարժվում են, ամպրոպ, աղավնին թռչում է։
Ջերմային-Կապարը հալվում է, ձյունը հալվում է, ջուրը եռում է։
Ձայնանյին-Լսվում է ամպրոպի դղրդյունը, արձագանք, տերևները սոսափում են։
Էլեկտրական-էկեկտրալամպը վառվում է։
Լուսային-Լույսը բացվում է, փայլատակում է կայծակը։

Է.Ղազարյանի դասագրքից էջ166 -ից 1-ից մինչև 5 վարժությունները։

1. Ո՞րն է բնական գիտություն։
1. Հասարակագիտությունը։
2․ Ֆիզիկան։
3․ Պատմությունը։
4․ Հոգեբանությունը։

2․ Ո՞րն է ֆիզիկական մարմին։
1․Ինքնաթիռը:
2․ Ճենապակին:
3․ Ջուրը
4․ Լուսաբացը:

3․ Ո՞րն է նյութը։
1․ Քամին:
2․ Նավթը:
3․ Լուսինը:
4․ Կճեռքը:

4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ։
1․ Վայրկյանը։
2․ Ատոմը։
3․ Թռիչքը։
4․ Սնդիկը։

5. Ո՞րն է մեխանիկական երևույթը:
1․ Ջրի եռալը։
2․ Ձյան հալվելը։
3․ Ճոճանակի տատանվելը։
4. Կայծակը։

6. Ո՞րն է ջերմային երևույթ։
1. Կապարի հալվելը։
2. Որոտը։
3. Գնդի գլորվելը։
4. Աղավնու թռիչքը։

7. Ո՞րն է ձայնային երևույթ:
1. Լամպի թելիկի շիկացումը:
2. Մարմնի անկումը:
3. Տերևների սոսափյունը:
4. Մոլորակի շարժումը:

8. Ո՞րն է էլեկտրական երևույթը:
1. Արձագանքը:
2. Էլեկտրասալիկի տաքանալը:
3. Նետի թռիչքը
4. Մարմնի լողալը:

9. Ո՞րն է լուսային երևույթը:
1. Ամպերի շարժվելը:
2. Որոտը:
3. Արտույտի երգելը:
4. Աստղերի առկայծումը:

10. Ի՞նչ չափիչ սարք են օգտագործում հեղուկի ծավալը որոշելու համար:
1. Կշերք:
2. Ջերմաչափ:
3. Չափերիզ:
4. Չափագլան:

11. Ի՞նչ երկարություն ունի նկարում պատկերված չորսուն։

3սմ, 8մմ

12. Որքա՞ն է նկարում պատկերված քանոնի բաժանման արժեքը։

1մմ

13. Մետաղալարի 30 գալարանոց փաթույթի երկարությունը 30 մմ է (տես նկարը)։ Որքա՞ն է մետաղալարի տրամագիծը։


1մմ

14․ Որքա՞ն է նկարում պատկերված ճափագլանում պարունակվող հեղուկի ծավալը:

36 սմ:

15. Որքա՞ն է նկարում պատկերված չափագլանի չափման սահմանը:

50 խոր. սմ

16. Որքա՞ն է նկարում պատկերված չափագլանի սանդղակի բաժանման արժեքը:

5 խոր. սմ

17. Ինչպե՞ս կարելի է որոշել կոտորակի մեկ հատիկի ծավալը, եթե տրված են չափանոթ, կոտորակներ և ջուր:
200/500։

18. Նշված ծավալները դասավորեք նվազման կարգով` 30մլ, 4503 խոր. սմ, 2,5լ, 0,3 խոր դմ3:
2,5լ, 450 խոր. սմ,0,3խոր. դմ, 30մլ:

19. Ջրով լիքը լցված ջրթափ անոթի մեջ խորասուզել են երկրաչափական, անկանոն ձև ունեցող մարմին: Գտեք ջրթափ անոթի ծորակի տակ դրված չափանոթի սանդղակի բաժանման արժեքը և մարմնի ծավալը:

10սմ․(խորանարդ), 450սմ․(խորանարդ)

20. Որքա՞ն է նկարում պատկերված ջերմաչափի ցուցմունքը և սանդղակի բաժանման արժեքը։

20C, 1C

Կրկնություն

Ամբողջ Թվի մոդուլը

Խնդիր 6

Լուծիր հավասարումը:

|x|=53

Առաջինը տեղադրիր փոքր արմատը:

Պատասխան՝ 

x1=-53

x2=53

Խնդիր 7

Դիցուք a=66 և x=−(−a).

x և a թվերի վերաբերյալ ո՞ր պնդումներն են ճիշտ:

  • |x|=|a|++
  • x=a+++
  • հակադիր են
  • x=−a
  • հավասար են++
  • x=66++
  • x=−66

Խնդիր 8

Կան երկու թվեր, որոնք ∗-ի փոխարեն տեղադրելով, ստանում ենք ճիշտ հավասարություն՝ 275=|−∗|: Գտիր այդ թվերը:

Առաջինը տեղադրիր փոքր թիվը:

Պատասխան՝ ∗-ի փոխարեն պետք է լինի -275 կամ 275

Ամբողջ թվերի համեմատումը

Խնդիր 6

Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը՝ −5, −14, 5

Պատասխան՝ ամենափոքրը -14-ն է:

Խնդիր 7

Նախադասությունը գրիր անհավասարության տեսքով՝ 40-ը դրական թիվ է:

Պատասխան՝ 40>0

Խնդիր 8

Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է ամենամեծը՝ 81, −82, −83, 80

Պատասխան՝ ամենամեծը 

-83-ի մոդուլն է:

Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարում

Խնդիր 4

Հաշվիր արտահայտության արժեքը:

0+(−41)+(−21)=-62

Խնդիր 5

Հաշվիր արտահայտության արժեքը՝ (−37+(−14))+(−10+(−20))

Պատասխան՝ -81

Խնդիր 6

Հաշվիր:

−47−(−63)−375−137−63−(−47)=-512

Տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարումը

Խնդիր 7

Հաշվիր արտահայտության արժեքը:

0+(−34)+14=-20

Խնդիր 8

Հաշվիր արտահայտության արժեքը:

1756+(−20513)=-18757

Խնդիր 9

Գտիր արտահայտության արժեքը:

29+ (−57)=-28

Առաջադրանք , 7-րդ դասարան, սեպտեմբերի 5-11-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Այս ուսումնական տարվա շրջանակներում ուսումնասիրելու ենք IV դարից մինչև XVII դարի կեսերն ընկած ժամանակաշրջանի հայոց պատմությունը, այսինքն՝ Միջին դարերի
հայոց պատմությունը։ Միջին դարերի պատմությունը, պայմանավորված
այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային առանձնահատկությունների փոփոխություններով, ընդունված է բաժանել երեք մասի՝
1. վաղ միջնադար՝ IV-IX դարեր
2.զարգացած միջնադար՝ X-XIV դարեր
3.ուշ միջնադար՝ XV-XVII դարի առաջին կես։

Ներբեռնել Հայոց պատմություն, Միջին դարեր, 

Կարդալ էջ 6-8-ը, պատասխանել հետևյալ հարցերին:

1.Պատկերացրու հայտվել ես  ավատատիրական հասարակության
մեջ, չիմանալով այդ մասին, հիմնավորիր, որ դու
ավատատիրական հասարակությունում ես/ինչի՞ց կարող էիր գլխի ընկնել/։
2. Պատկերացրու, որ հայտնվել ես վաղմիջնադարյան հայ հասարակությունում և արքայից հրաման ես ստանում յուրաքանչյուր գործակալության համար ստեղծել տարբերանշան։/քո իմացած ծրագրերի միջոցով ստեղծիր, հիմնավորիր:

Այս տեքստում ներկայացված է գործակալությունների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։
Ամենակարևոր գործակալություններն Արշակունյաց
Հայաստանում, որ հանձնարարված էին ավագ նախարարություններին և կաթողիկոսությանը, աղբյուրներում անվանվում էին թագակապ ասպետություն, մարդպետություն, մաղխազություն, սպարապետություն, հազարապետություն
և մեծ դատավորություն։
Թագակապ ասպետության իշխանությունը հանձնված էր Բագրատունիներին։ Իբրև թագակապ ասպետներ՝ նրանք գահաժառանգման արարողության ժամանակ թագադրում
էին նոր արքային։ Այս գործակալության պարտականությունների մեջ էր մտնում նաև հետևել պալատական արարողակարգերի պահպանմանը:
Մարդպետության մեծ իշխաններին հանձնարարված էր Արշակունիների կանանոցի և արքունիքի վերակացությունը, թագավորական ամրությունների և բերդերի պահպանությունը և արքունի գանձերի ու կալվածների վերահսկողությունը։
Մաղխազության պաշտոնը, ինչպես ենթադրում են, վերաբերել է թագավորի անձի պաշտպանությանը։ Մաղխազը որպես արքունի գործակալ, Խորենացու վկայության
համաձայն, թիկնապահների գլխավորն էր։
Հազարապետի պարտականությունն էր աջակցել երկրի շինարարական աշխատանքներին և շինական տնտեսության զարգացմանը։ Հազարապետության այս պարտականությունները կապված էին հարկահանության գործի հետ։ Հողի մշակությունը, ոռոգման գործը և, ընդհանրապես, երկրի շեն վիճակը նշանակություն ունեին՝ իբրև
հիմք և աղբյուր պետական բարեկեցության և պետական եկամուտների։
Չորրորդ և հինգերորդ դարերում սպարապետության պաշտոնը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Փավստոսի վկայությամբ նրանք ընդհանուր հրամանատարներ էին։
Մեծ դատավորության գործակալությունը հանձնված է եղել հոգևոր բարձր իշխանությանը։ Պետք է նկատի ունենալ, որ դատական մի շարք հատուկ գործեր, ինչպես դժվար չէ կռահել աղբյուրների վկայություններից, վերաբերել են, հավանորեն, թագավորի, իշխանների և նրանց ներկայացուցիչների անմիջական իրավասության։
/ժողովրդի պատմության, Հատոր Բ, Մաս Ա/

3. Վերհիշիր Հայաստանում եղած հողատիրության ձևերը. եթե դու լինեիր ազատների դասին պատկանող հողատեր վաղ միջնադարի Հայաստանում, ո՞ր եղանակով կցանկանայիր ստացած լինել քո հողը,հիմնավորիր՝ ինչո՞ւ։
4.  «Այս ամենի շնորհիվ թագավորը համարվում էր հայոց երկրի տեր»: Ինչպե՞ս կմեկնաբանես «տեր լինել» արտահայտությունը:

5.Գահնամակ,  Զորանամակ- կարդալուց հետո հիմնավորել այս փաստաթղթերի կարևորությունը:

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

6.Ստեղծիր «Պատմական բառարան», որտեղ հետևյալ բառերի բացատրությունը ներկայացրու. ավատատեր, կալվածք, աստիճանակարգություն, Գահնամակ, Զորանամակ, պարգևականք, գանձագին, սեպուհ,, մարզպետ, մաղխազ