,,Мое место в этом мире,,

Каждый человек рано или поздно задумывается о том, какое место он занимает в мире. Такая мысль стала тревожить и меня. Она незаметно прокралась в мое сознание, и я постоянно думал о своем пути в этом мире.

Глядя на окружающий мир, на своих ровесников и на старшее поколение, а начал все чаще задумываться над тем, какая у меня миссия, для чего я вообще живу.

Мне кажется, чтобы найти свое место в мире, нужно определить свои таланты. Пусть они будут незначительными. Но у каждого человека есть такая способность, которая делает его уникальным.

я люблю танцевать, учиться и заниматься спортом․ Я думаю, что это мой талант.

Говорят, в современном мире правят материальные блага. Но я с этим не согласен.

Մաթեմատիկա առանց բանաձև

  1. Եթե մտապահված թվից հանենք 35, ստացված թիվը կրկնապատկենք և արդյունքը փոքրացնենք 3-ով, ապա կստանանք մտապահված թիվը: Գտեք մտապահված թիվը:
    (x-35)⦁2-3=x, 2x-70-3=x, 2x-73=x, 2x-x=73, x=73:
  2. Երեք բնական թվերի գումարը 247 է: Նրանցից մկը ամենամեծ երկնիշ թիվն է, իսկ մյուսը՝ ամենափոքր եռանիշ թիվը: Գտեք երրորդ թիվը:
    ամենամեծ երկնիշ զույգ թիվը- 98 ամենափոքր եռանիշ կենտ թիվը- 101 101+98=199, 247-199=4
  3. Երկու թվերի գումարը 428 է: Եթե գումարելիներից մեկը փոքրացնենք 4 անգամ, ապա գումարը կդառնա 218: Գտեք այդ թիվը:
    A+B=428, A=428-B, A/4+B=218, (428-B) /4+B=218, 428-B+4B=218, 3B=144, B=148 A+148=428, A=428-128=280, A=280
  4. Եթե թվի կրկնապատիկին գումարենք 11, ապա կստանանք 49: Գտեք այդ թիվը:
    Պատասխան՝ 4: 4⦁2=8, 8+11=19:
  5. Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով, ապա կստանանք 66: Գտեք այդ թիվը:
    Պատասխան՝ 27: 15+66=81, 81/3=27
  6. Երկու թվերի գումարը 46 է, իսկ տարբերությունը՝  12: Գտեք այդ թվերը:
    a+b=46, a-b=12, a=46-b, 46-b-b=12, 34=2b, b=15, 46-1= 29, a=29
  7. Երկու թվերի գումարը 84 է: Գտեք այդ թվերը, եթե նրանք հարաբերում են ինչպես 3:4:
    a+b=84, a/b=3:4, a=84-b, 84⦁4=336, 336-4b=3b, 336=7b, b=48, a=84-48=36, a=36
  8. Երկու թվերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց տարբերությոունը հավասար է 38:
    3x-x=38, 2x=38, x=19

Գործնական քերականություն

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

1․ Դո՛ւրս գրիր ածականները․

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: 

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի  հրաշալի ու անձեռակերտ կոթող կա:

Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Դա Արարատն է՝ երկնասլաց , մեկուսի լեռնազանգված՝ կոնաձև զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են:

Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Մասիսի ժայռապատ պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարածածկ է :

Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի: Լանջերը կտրտված են  ճառագայթաձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խետառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից: Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիարևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա իսկական թշնամիներին: Փոքրիկ դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս բազմաթիվ ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան անհրապույր ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Չքնաղ Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների գեղեցիկ ջրահարսերի համար: Այս մեծ կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես զանազան ծովային բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք անվնաս տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Վտանգավոր բակտերիաներ

բակտերիաների մեկ այլ խումբ վնասակար է մարդու համար: Այդ բակտերիաները վնասում են մարդու գործունեությանը` քայքայելով կենցաղային պիտանի նյութերը և հարուցելով հիվանդություններ:

Հիվանդածին բակտերիաները թափանցում են մարդու օրգանիզմ և հանդիսանում մի շարք հիվանդությունների հարուցիչներ: Այդպիսի հիվանդություններ են` թոքերի բորբոքումը, թոքախտը, խոլերան, սալմոնելյոզը, ժանտախտը, տիֆը և այլն: 

Մշակված են վնասակար բակտերիաների դեմ պայքարի միջոցներ` սենյակների առատ լուսավորումը, ջերմամշակումը, աղային խիտ լուծույթներով մշակումը, անձնական հիգիենայի պահպանումը:

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը․

Պետությունների խմբավորումը — դաս։ Աշխարհագրություն, 7-րդ դասարան.


Դասագրքի հղումը

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր
Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն։
Գերխոշոր-Ռուսաստան, Իրան, Մոնղոլիա, Արգենտինա, Ավստրալիա
խոշոր-Ֆրանսիա, Պակիստան, Գերմանիա, Ուկրաինա, Նիգերիա, Կամերուն
միջին-Նիդերլանդներ, Հայաստան, Իսրայել
փոքր-Անդորա, Մոնակո

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Նիգերիա, Ալբանիա, Բելգիա, Իտալիա, Մեքսիկա, Բրազիլիա, Եգիպտոս, Կիպրոս, Ճապոնիա, Ուրուգվայ, Լիբանան, Սիրիա
Բրազիլիա, Նիգերիա, Մեքսիկա, Ճապոնիա, Եգիպտոս, Իտալիա, Սիրիա, Բելգիա, Լիբանան, Ուրուգվայ, Ալբանիա, Կիպրոս

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները
Ռուսաստան, Կանադա, Չինաստան, ԱՄՆ, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան, Արգենտինա, Ղազախստան, Ալժիր, ԿԴՀ, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Ինդոնեզիա,  Սուդան:

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։
Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Ինդոնեզիա, Պակիստան, Բրազիլիա,  Նիգերիա,
Բանգլադեշ, Ռուսաստան, Մեքսիկա, Ճապոնիա, Եթովպիա, Ֆիլիպիններ, Եգիպտոս,
Վիետնամ

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - world_map_blank.png