- Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր (փրփուր), երբներանգ (երփներանգ):
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր (շամփուր), ճամբա (ճամփա):
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ (թուխպ):
2․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթներն ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)
3. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով, նշի՛ր հոլովը։
Նյու Յորքի(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդի (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:
Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907 թվականին (թվական) Սպիտակ տանը (տուն) մի ընդունելության (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ի(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (մարդ) ձեռք:
4. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում:-անորոշ
Բ. Դերձակը հագուստն էր կարում:-որոշյալ
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում:-անորոշ
Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:-որոշյալ
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:-անորոշ
Բ. Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:-որոշյալ
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց:-անորոշ
Բ. Անտառում որսորդին հանդիպեց:-որոշյալ
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել:-անորոշ
Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:-որոշյալ
5. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները արկածախնդիր ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ ամբողջական օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական ծեսական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , արկածախնդիր ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս բոլորը նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
6․ Կարդա՛ և կետադրի՛ր նախադասությունները․
1․Նա հասկացավ, որ գիշերը հասել էր։ Վերջին ուժերը հավաքեց ջանք արավ, շարժվեց: Մինչև անգամ ծնկները բարձրացրեց և կրկին ընկավ մի ծանր ու անզոր թառանչով։ Նա լսեց իր թառանչը, և այդ վերջին ձայնն էր, որ նա լսեց այս աշխարհքում։
2․ Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։
3․ Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։
4․ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։
5․ Փիշտ-փիշտ,- վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից։
6․ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է ու սիրտն էլ սիրտ է ինչպես մերը։
7․ Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը։
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում։
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի։
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Այլևս առավոտյան էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գառնուկները հոտոտում էին հողը: