Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:
Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:
Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:
Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:
Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:
Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:
Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:
Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:
Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:
Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ:
Շեկլիկները կարելի է ուտել նաև հում վիճակում:
Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:
Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:
Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին:
Սնկի օգտակարության մասին կան շատ կարծիքներ: Օրինակ՝ սունկն այնքան հարուստ է սպիտակուցներով, որ կարող է փոխարինել մսին: Նույնիսկ շամպինյոն տեսակի սնկերում սպիտակուցների պարունակությունը 3.5 անգամ ավելի քիչ է խոզի մսից և 4 անգամ ավելի քիչ տավարի կամ հավի մսից:
Սնկերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանցում օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր կան: 100 գ սնկի մեջ պարունակվում է ավելի շատ ֆոսֆոր, քան նույնքան ծովամթերքում: Շամպինյոն սնկերը շատ ամինաթթուներ են պարունակում (լիզին, արգինին), որոնք նպաստում են հիշողության, սեռական ֆունկցիայի բարելավմանը, խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը և կանխում աթերոսկլերոզի և դրա հետ կապված սրտային և ուղեղի մի շարք հիվանդություններ:
Բացի այդ, սունկը ածխաջրածնի ամենացածր պարունակությամբ սննդամթերքներից է. դա կարող են օգտագործել նաև շաքարախտով հիվանդ մարդիկ: Սնկերի բաղադրության մեջ կա B վիտամին, որն օգնում է պաշտպանել կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի բջիջները:
Մեր օրերին ոստրեսունկը (Pleurotus ostreatus) շամպինիոնից ավելի շատ է ճանաչված: Ոստրեսունկը ունի մեծ առավելություն՛ այս սունկը հնարավոր չե շփոթել թունավոր ճանճասպան սունկի հետ:
Սունկը հարուստ է վիտամիններով, ամինոթթուներով եւ հանքային նյութերով, որոնք պահպանում են մարդու մարմինը թունավոր նյութերից: Նա նույնիսկ օգտակար է խոլեստերինը ուղղելու համար: Սունկը ցածր էներգիական սնունդ է: Այդ պատծառով հարմար է ցածր կալորիայի դիետաների համար: Նույնիսկ ենթադրվում է որ սունկի նյութը քաղցկեղի դեմ ազդեծություն ունի