Առաջադրանք, 7-րդ դասարան, սեպտեմբերի 18-25

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Եվրոպայի սահմանները 1թ-ից մինչև 2016 թթ-ը/տեսաֆիլմ/

1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը: Միջնադարի  ժամանակաշրջանը սկսվել է  5-րդ դարին եւ  ավարտել է 15-րդ դարին:

Միջին դարեր, Ժողովուրդների Մեծ գաղթը/ էջ 5-9, պատմել/

Միջին դարերի պատմություն/տեսաֆիլմ, ամփոփիր 15-20 նախադասությամբ/

2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին: http://www.wikiwand.com/hy/Ժողովուրդների_մեծ_գաղթ

3.Գաղթի սկիզբը

4.Գերմանների տեղաշարժը

Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը:

Ժողովուրդների_Մեծ_գաղթՀին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

5.Երբ տեղի ունեցավ Հռոմեական կայսրության բաժանումը, 451 թ.-ի հայտնի ճակատամարտը ինչ նշանակություն ունեցավ Եվրոպայի համար:

6.Թվարկիր Արևմտյան հռոմեական կայսրության տարածքում կազմավորված բարբարոսական թագավորությունները՝ օգտվելով նաև քարտեզից:

Ամփոփում -մի քանի նախադասությամբ ամփոփիր ՙՙԺողովուրդների մեծ գաղթի ՚՚ դերը համաշխարհային պատմության մեջ:

Լրացուցիչ

Երեխաները միջնադարում/տեսաֆիլմ/

Ֆիմը դիտելուց հետո առանձնացնել.

1.ամենահետաքրիր հատվածը

2.ինչ նոր տեղեկություններ իմացար

3.ամփոփիր կես էջի սահմանում

Առաջադրանք 2

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին:

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

Հոների առաջնորդ Աթիլլա

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

  • Աթիլլայի մասին
  • Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը
  • Լեգենդներ Աթիլլայի մասին

Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

https://www.youtube.com/watch?v=k6KeR3da0mw Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա

https://www.youtube.com/watch?v=DKmsPoBXoC0 Ֆիլմ Աթիլլայի մասին

Կրկնություն

Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները

Խնդիր 8

Խնդիր 9

Խնդիր 10

Ռացիոնալ թվի հակադարձ թիվը

Խնդիր 5

Խնդիր 6

Խնդիր 7

Ռացիոնալ թվերի պատկերումը կորդինատային հարթության վրա

Խնդիր 7

Խնդիր 8

Խնդիր 9

Կոորդինատային համակարգում տրված են կետեր:

hart.png

Ընտրիր այն հատվածը, որի երկարությունը հավասար է 1 3/4 միավորի:            

  • XB+++++
  • NH
  • ON
  • AM
  • OF
  • MN
  • GX
  • CD

Վելվետե շալվարը․ Վ․ Սարոյան

Մարդկության մեծամասնությունը, եթե չասենք երբեք, ապա խիստ հազվադեպ է խորհում այն մասին, թե ինչ կարևոր բան է շալվարը: Սովորական մարդը առավոտյան շալվար հագնելիս և երեկոյան այն հանելիս, կամ օրվա որևէ այլ պահի, մի վայրկյան անգամ կանգ չի առնում մտածելու, եթե նույնսիկ այդ մտքերը զվարճանալու համար լինեն միայն, թե ինչ դժբախտ կլիներ ինքը, եթե շալվար չունենար, ինչ խղճուկ տեսք կստանար, եթե ստիպված լիներ մարդկանց առաջ ներկայանալ առանց շալվարի, ինչքան անճոռնի կդառնար նրա շարժուձևը, որքան անհեթեթ՝ յուրաքանչյուր ասած խոսքը, ինչ կատարյալ՝ անուրախ նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ:

Չնայած դրան, երբ ես տասնչորս տարեկան էի, կարդում էի Շոպենհաուեր, Նիցշե և Սպինոզա, աստծուն չէի հավատում ու նույնիսկ արհամարհում էի, թշնամանք ունեի Հիսուս Քրիստոսի ու կաթոլիկ եկեղեցու դեմ ու խելքիս փչել էր, թե փիլիսոփա եմ, այդ տարի ահա իմ և ամենախոր և նմանապես ամենաառօրյա մտքերը ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին «մարդ առանց շալվարի խնդրին», և, ինչպես կռահում եք, դրա շուրջ ունեցած մտքերս լինում էին մերթ մռայլ ու տխուր, մերթ էլ ուրախ ու զվարճալի: Եվ ես կարծում եմ, թե փիլիսոփա լինելու ամբողջ հաճույքը հենց այն է, որ կարող ես ճանաչել երևույթի ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմը: Ուրեմն այսպես, մտածում էի ես, եթե մի մարդ ապրում է առանց շալվարի, ապա պետք է, որ նա խղճուկ արարած լինի, և դա, իրոք, այդպես է, մյուս կողմից էլ եթե այս նույն մարդը շալվարով աշխույժ է և բոլորի սիրելին, ապա ամենայն հավանականությամբ, առանց շալվարի էլ նույն աշխույժ ու սիրելին կմնա, դեռ ավելին, այդ վիճակը կհամարի աքանչելի առիթ սրամիտ կատակներ անելու համար: Այսպիսի մարդու գոյությունը բոլորովին էլ անհավանական չէր, ու ես հավատում էի (գոնե կինոնկարներում այդպես է), որ նա չէր շփոթվի, ճիշտ հակառակը՝ կիմանար ինչպես պահել իրեն և ինչը ոնց անել, որպեսզի բոլորին ներշնչի այն պարզ ճշմարտությունը, թե վերջապես շալվարի եղածը մի մեծ բան չէ, և դրա բացակայությունը դեռ չի նշանակում, թե աշխարհի վերջը եկել է կամ քաղաքակրթությունը դրանից կործանվում է:

Բայց միևնույն է, այն միտքը, թե օրերից մի օր հնարավոր է, որ ինքս մնամ առանց շալվարի, սարսափեցնում էր ինձ, առավել ևս, որ համոզված էի, թե չեմ կարողանա պատշաճ բարձրության վրա պահել ինձ և համոզել մարդկանց, թե նման չնչին բանի համար աշխարհը փուլ չի գա:

Ես ընդամենը մի շալվար ունեի, իմ քեռու շալվարը, որը հնաձև էր ու կարկատանների մեջ կորած: Նախքան ինձ հանձնելը, քեռիս հինգ տարի շարունակ հագել էր այդ շալվարը, իսկ հետո էլ ես սկսեցի ամեն առավոտ հագնել, ամեն գիշեր հանել:

Ստանալ և հագնել քեռուս շալվարը, նշանակում էր մեծ պատվի արժանանալ: Եվ ես ամենավերջին մարդը պիտի լինեի աշխարհում, եթե այդպես չհամարեի: Ես գիտեի, որ դա պատիվ էր ինձ համար և ընդունեցի շալվարը պատվի հետ միասին, և ես կրում էի շալվարն ու պատիվն էլ հետը, բայց դե շալվարը վրաս չէր նստում:

Այդ շալվարը չափազանց լայն էր գոտկատեղում և չափազանց նեղ՝ ներքևում: Մանկությանս տարիներին ես երբեք էլ լավ հագնվող չեմ համարվել: Եվ եթե պատահում էր, որ մարդիկ փողոցում շրջվում էին մեկ անգամ էլ ինձ նայելու, ինչպես հաճախ անում են հիմա, ապա միայն հետաքրքրությունից դրդված, թե արդյոք ո՞ւմ շալվարն է հագիս: Չորս գրպան կար քեռուս շալվարի վրա, չորսն էլ՝ ծակ: Եթե գործը հասնում էր փողին, գնումներ էի կատարում կամ մանր դրամ էի ստանում, ապա փողը ստիպված բերանս էի դնում ու շարունակ ուշքս վրաս էի պահում, որ հանկարծ կուլ չտամ:

Բնական է, որ ես ինձ շատ դժբախտ էի զգում: Ես կարդում էի Շոպենհաուերին և ատում մարդկանց, մարդկանցից հետո՝ աստծուն, աստծուց հետո, կամ գուցե առաջ, կամ գուցե միաժամանակ, ամբողջ աշխարհը, ամբողջ տիեզերքը, կյանքի ամբողջ անհեթեթ դրվածքը: Բայց, միաժամանակ, հասկանում էի, որ շալվարն ինձ տալով, քեռիս իմ բազում ազգականների միջից ինձ էր պատվի արժանացրել, և ես ինձ շոյված էի զգում ու ինչ-որ չափով հագնված: Ավելի լավ էր իմ քեռու շալվարի նման շալվար ունենալ, քան բոլորովին չունենալ, դառնորեն մտածում էի ես, և իմ ճկուն ու փիլիսոփայական ուղեղը արագորեն հասցնում էր այս միտքն իր ավարտին: Ենթադրենք, թե մի մարդ հասարակության մեջ հայտնվում է առանց շալվարի: Ոչ թե, որ նա այդպես է ուզում: Ոչ թե կատակի համար: Ոչ թե հանուն անհատական ոճի և կամ էլ ի հակառակ արևմտյան քաղաքակրթության, այլ պարզապես որովհետև մարդը հագնելու շալվար չունի, պարզապես որովհետև շալվար գնելու փող չունի:

Ենթադրենք, թե նրա հագին ամեն ինչ կա, բացի շալվարից՝ վարտիք, կիսագուլպաներ, կոշիկներ, վերնաշապիկ, դուրս է գալիս այդպես փողոց և նայում ուղիղ մարդկանց աչքերին: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք: Տիկնայք, ես շալվար չունեմ, պարոնայք, ես փող չունեմ: Եվ ի՞նչ: Ոչ շալվար ունեմ, ոչ էլ փող: Բայց դե ես այս երկրի բնակիչն եմ և միտք ունեմ մնալ այդպիսին մինչև շունչս չփչեմ կամ աշխարհի վերջը չգա: Ես մտադիր եմ շարունակել իմ երթը աշխարհում, թեկուզև առանց շալվարի:

Հետաքրքիր է, ինչ կարող ես անել: Կարո՞ղ են արդյոք այդ մարդուն բանտ նետել: Եթե այո, ապա ի՞նչ ժամկետով: Եվ ինչի՞ համար: Ի՞նչ կարգի հանցանք պիտի համարվի արդյոք եղբայրակիցների առջև առանց շալվար հայտնվելը:

Իսկ եթե նրանք հանկարծ խղճան ինձ, մտածում էի ես, եթե հանկարծ ուզենան ինձ մի հին շալվար նվիրել: Այդ մտքից անգամ ես ուղղակի խենթանում էի: Միայն թե չփորձեք տալ ինձ ձեր հին շալվարը, կգոռամ ես նրանց երեսին: Չփորձեք բարի լինել իմ նկատմամբ: Ես չեմ ուզում ձեր հին շալվարը, ես ոչ էլ ձեր նոր շալվարն եմ ուզում: Ես ուզում եմ խանութից գնված իմ սեփական շալվարն ունենալ, բոլորովին նոր, ճիշտ իմ վրայով, պիտակը, անվանումը, ամեն ինչ տեղը-տեղին: Ես ուզում եմ իմ սեփական գրողի տարած շալվարն ունենալ, այլ ոչ թե որևէ մեկի: Ես աշխարհ եմ եկել և ուզում եմ իմ շալվարն ունենալ:

Ես սոսկալի կատաղում էի այն մտքից, թե որևէ մեկը կարող է ինձ խղճալ, դա անհնար բան էր: Անհնար էր պատկերացնել, թե որևէ մեկը կարող է ինձ որևէ բան շնորհել: Ես ուզում էի ինքս հոգալ իմ կարիքները: Ի՞նչ արժե այս շալվարը: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Վերցնում եմ: Միայն այսպես: Ոչ մի կմկմոց, ոչ մի բան: Ինչքա՞ն: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Փաթաթեք:

Այն օրը, երբ առաջին անգամ հագա իմ քեռու շալվարը, քեռիս մի քանի քայլ ետ գնաց, հարմար տեղ ընտրեց հայացքը վրաս գցելու համար և ասաց.

-Հրաշալի է նստում վրադ:
-Այո, սըր,-ասացի ես:
-Վերևում բավականին ազատ է,- ասաց նա:
-Այո, սըր,- ասացի ես:
-Իսկ ներքևում շատ քիփ է ու գեղեցիկ,- ասաց նա:
-Այո, սըր,- ասացի ես:

Իսկ հետո, սատանան գիտի, թե ինչու, թերևս այն պատճառով, որ շալվար հագնելու փառավոր ավանդույթը վերջապես մի սերնդից փոխանցվեց մյուսին, քեռիս խորապես հուզված սեղմեց ձեռքս, ուրախությունից և հիացմունքից գունատվեց ու կորցրեց խոսելու ընդունակությունը: Նա դուրս փախավ տնից այնպես, ինչպես կարելի է փախչել շատ հուզիչ ու ցնցող տեսարանից: Իսկ ես, երբ մենակ մնացի, փորձեցի հասկանալ կհաջողվի՞ ինձ արդյոք շալվարը հագիս տեղից տեղ փոխադրվել, եթե իհարկե զգույշ լինեմ: Պարզվեց, որ այո, քայլել կարող եմ: Չնայած ես ինձ կաշկանված էի զգում, բայց այնուամենայնիվ, քայլել հնարավոր էր: Չեմ կարող ասել, թե ինձ ապահով էի զգում, բայց մերկությունս հո ծածկված էր, գիտեի նաև, որ շարժվել կարող եմ, բացի այդ, հուսով էի, որ օրեցօր կվարժվեմ և կսովորեմ արագ քայլել: Պարզապես հարմարվել էր պետք: Մի երկու ամիս թերևս դժվար կլիներ, սակայն, ես հուսով էի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ այս շալվարը հագիս քայլել աշխարհի առաջ հաստատուն և խիստ տպավորիչ ձևով:

Մի քանի ամիս հագա իմ քեռու շալվարը և դրանք իմ կյանքի ամենադժբախտ ամիսներն էին:

Ինչո՞ւ, կհարցնեք: Որովհետև վելվետե շալվարը այն ժամանակ ամենանորաձևն էր համարվում: Սկզբից սովորական վելվետե շալվարն էր նորաձև, իսկ մի տարի անց Կալիֆոռնիայում իսպանական վերածնունդ սկսվեց և իսպանական ոճով կարված վելվետե շալվարը դարձավ նորաձևության վերջին խոսքը: Այս շալվարը, որի փողքերը լայնանում էին զանգի նման և եզերված էին կարմիր գույնով, շատ դեպքերում հինգ մատնաչափ բարձրություն ուներ կոնքերում, հաճախ էլ գոտկատեղը զարդարված էր լինում փոքրիկ նախշերով: Տասնչորս տարեկան տղաները այսպիսի շալվարով ոչ միայն ապահով ու ազատ էին իրենց զգում, այլև գիտեին, որ նորաձև են հագնված և բնականաբար ինչ ուրախ բան էլ խելքներին փչեր, կարող էին անել, կարող էին վազվզել աղջիկների ետևից, շաղակրատել նրանց հետ և նման բաներ: Իսկ ես չէի կարող: Բնական բան էր, կարծում եմ, որ այդ հանգամանքներում ես ամենայն մռայլությամբ անդրադարձա Շոպենհաուերին և սկսեցի ատել կանանց, ապա տղամարդկանց, երեխաներին, եզներին, ընտանի կենդանիներին, ջունգլիների գազաններին և ձկներին:

Վերջապես ի՞նչ է կյանքը, հարցնում էի ես: Եվ ինչո՞ւ են նրանք այդպես երևակայում իրենց, միթե միայն նրա համար, որ իսպանական թավշյա շալվարներ են հագնում: Իսկ Շոպենհաուեր կարդացե՞լ են: Ոչ: Գիտե՞ն, որ աստված գոյություն չունի: Ոչ: Նրանք տգետ են: Նրանք հագնում են սքանչելի վելվետե շալվարներ, բայց տգիտությունից կուրացել են: Նրանք չգիտեն, որ ամեն ինչ ծաղր է ու իրենք էլ այդ չարաբաստիկ խաղի զոհերը:

Ես դառնորեն ծիծաղում էի նրանց վրա:

Այնուամենայնիվ, ես երբեմն մոռանում էի իմացածս, մոռանում էի, թե ինչ եմ սովորել Շոպենհաուերից, անմեղությամբ լցված, առանց այս կամ այն խորը փիլիսոփայական մտքի ուրախ ու զվարթ ընկնում էի աղջիկների ետևից ու դառնում նրանց ծիծաղի առարկան: Եվ միայն քեռուս շալվարի պատճառով: Ախր այդպիսի շալվարով աղջիկների ետևից չեն ընկնում: Դա դժբախտ, չարաբաստիկ, մելամաղձոտ շալվար էր և նրանով աղջիկներին հաճոյանալը շատ ողբերգական բան էր, իսկ կողքից նայողի համար՝ խիստ զավեշտական: Ես սկսեցի ձեռքս ընկած գրոշն անգամ հավաքել և համբերատար սպասել: Ոչինչ, կգա այն օրը, երբ ես խանութ կմտնեմ ու կասեմ նրանց, թե ուզում եմ իսպանական վելվետե շալվար գնել, և որ գինը ինձ համար նշանակություն չունի:

Անցավ դառնություններով լի մի տարի: Փիլիսոփայական մտքերի և մարդկանց նկատմամբ ունեցած ատելության տարի:

Ես կոպեկ առ կոպեկ փող էի հավաքում, որպեսզի օրերից մի օր իսպանական վելվետե սեփական շալվար ունենամ: Դրանով ես ձեռք կբերեմ ոչ միայն վստահություն և ապահովություն, այլև մի հագուստ, որի մեջ անհնար է ուրախ և զվարթ չլինել:

Ուրեմն այսպես, ես փող հավաքեցի անհրաժեշտ չափով, ինչպես որոշել էի, գնացի խանութ, ինչպես որոշել էի, և իսպանական վելվետե շալվար գնեցի ինձ համար, ինչպես որոշել էի, բայց մի ամիս անց, երբ դասերը սկսվեցին ու ես դպրոց գնացի, տեսա, որ միայն ես էի հագել այդ հատուկ ոճի վելվետե շալվարից: Ինչպես երևում է, իսպանական վերածնունդը վերջացել էր: Այժմ նորաձև էր համարվում պարզ, վելվետե շալվարը՝ առանց նախշերի ու այլ բաների: Ուղղակի սովորական վելվետե շալվար:

Էլ ինչպե՞ս կարող էի ես ուրախ ու զվարթ լինել: Ոչ, ուրախ ու զվարթ տեսք ես, իհարկե, չունեի: Եվ դա գործը ավելի էր փչացնում, քանի որ իմ շալվարը ուրախ ու զվարթ շալվար էր: Իմ սեփական շալվարը: Իմ փողերով գնված շալվարը ուրախ ու զվարթ տեսք ուներ: Իսկ դա պարզապես նշանակում էր, մտածում էի ես, անկախ այն բանից, թե ինչո՞վ եմ զբաղված, ես նույնպես պետք է իմ շալվարի նման ուրախ ու զվարթ լինեի: Եթե ոչ, ուրեմն աշխարհում արդարություն չկա: Եվ, իսկապես, ես հո չէի կարող այդպիսի շալվարով դպրոց գնալ և ուրախ ու զվարթ չլինել, այնպես որ որոշեցի հենց ուրախ ու զվարթ էլ լինել: Ես սրամտում էի ամեն առիթով և այդ պատճառով անընդհատ հարվածներ էի ստանում վզակոթիս, և շատ հաճախ ծիծաղում էի ու տեսնում, որ հիմնականում, երբ ես ծիծաղում եմ, մնացած բոլորը լուռ են:

Դա այնպիսի մղձավանջ էր, որ ես թողեցի դպրոցը: Այժմ համոզված եմ, որ ես այն փիլիսոփան չէի դառնա, ինչ հիմա եմ, եթե չլիներ այն տառապանքը, որ ես ապրեցի իսպանական ոճի իմ վելվետե շալվարի պատճառով:

,,Мое место в этом мире,,

Каждый человек рано или поздно задумывается о том, какое место он занимает в мире. Такая мысль стала тревожить и меня. Она незаметно прокралась в мое сознание, и я постоянно думал о своем пути в этом мире.

Глядя на окружающий мир, на своих ровесников и на старшее поколение, а начал все чаще задумываться над тем, какая у меня миссия, для чего я вообще живу.

Мне кажется, чтобы найти свое место в мире, нужно определить свои таланты. Пусть они будут незначительными. Но у каждого человека есть такая способность, которая делает его уникальным.

я люблю танцевать, учиться и заниматься спортом․ Я думаю, что это мой талант.

Говорят, в современном мире правят материальные блага. Но я с этим не согласен.

Մաթեմատիկա առանց բանաձև

  1. Եթե մտապահված թվից հանենք 35, ստացված թիվը կրկնապատկենք և արդյունքը փոքրացնենք 3-ով, ապա կստանանք մտապահված թիվը: Գտեք մտապահված թիվը:
    (x-35)⦁2-3=x, 2x-70-3=x, 2x-73=x, 2x-x=73, x=73:
  2. Երեք բնական թվերի գումարը 247 է: Նրանցից մկը ամենամեծ երկնիշ թիվն է, իսկ մյուսը՝ ամենափոքր եռանիշ թիվը: Գտեք երրորդ թիվը:
    ամենամեծ երկնիշ զույգ թիվը- 98 ամենափոքր եռանիշ կենտ թիվը- 101 101+98=199, 247-199=4
  3. Երկու թվերի գումարը 428 է: Եթե գումարելիներից մեկը փոքրացնենք 4 անգամ, ապա գումարը կդառնա 218: Գտեք այդ թիվը:
    A+B=428, A=428-B, A/4+B=218, (428-B) /4+B=218, 428-B+4B=218, 3B=144, B=148 A+148=428, A=428-128=280, A=280
  4. Եթե թվի կրկնապատիկին գումարենք 11, ապա կստանանք 49: Գտեք այդ թիվը:
    Պատասխան՝ 4: 4⦁2=8, 8+11=19:
  5. Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով, ապա կստանանք 66: Գտեք այդ թիվը:
    Պատասխան՝ 27: 15+66=81, 81/3=27
  6. Երկու թվերի գումարը 46 է, իսկ տարբերությունը՝  12: Գտեք այդ թվերը:
    a+b=46, a-b=12, a=46-b, 46-b-b=12, 34=2b, b=15, 46-1= 29, a=29
  7. Երկու թվերի գումարը 84 է: Գտեք այդ թվերը, եթե նրանք հարաբերում են ինչպես 3:4:
    a+b=84, a/b=3:4, a=84-b, 84⦁4=336, 336-4b=3b, 336=7b, b=48, a=84-48=36, a=36
  8. Երկու թվերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց տարբերությոունը հավասար է 38:
    3x-x=38, 2x=38, x=19

Գործնական քերականություն

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

1․ Դո՛ւրս գրիր ածականները․

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: 

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի  հրաշալի ու անձեռակերտ կոթող կա:

Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Դա Արարատն է՝ երկնասլաց , մեկուսի լեռնազանգված՝ կոնաձև զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են:

Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Մասիսի ժայռապատ պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարածածկ է :

Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի: Լանջերը կտրտված են  ճառագայթաձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խետառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից: Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիարևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա իսկական թշնամիներին: Փոքրիկ դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս բազմաթիվ ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան անհրապույր ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Չքնաղ Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների գեղեցիկ ջրահարսերի համար: Այս մեծ կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես զանազան ծովային բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք անվնաս տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Վտանգավոր բակտերիաներ

բակտերիաների մեկ այլ խումբ վնասակար է մարդու համար: Այդ բակտերիաները վնասում են մարդու գործունեությանը` քայքայելով կենցաղային պիտանի նյութերը և հարուցելով հիվանդություններ:

Հիվանդածին բակտերիաները թափանցում են մարդու օրգանիզմ և հանդիսանում մի շարք հիվանդությունների հարուցիչներ: Այդպիսի հիվանդություններ են` թոքերի բորբոքումը, թոքախտը, խոլերան, սալմոնելյոզը, ժանտախտը, տիֆը և այլն: 

Մշակված են վնասակար բակտերիաների դեմ պայքարի միջոցներ` սենյակների առատ լուսավորումը, ջերմամշակումը, աղային խիտ լուծույթներով մշակումը, անձնական հիգիենայի պահպանումը:

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը․

Պետությունների խմբավորումը — դաս։ Աշխարհագրություն, 7-րդ դասարան.


Դասագրքի հղումը

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր
Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն։
Գերխոշոր-Ռուսաստան, Իրան, Մոնղոլիա, Արգենտինա, Ավստրալիա
խոշոր-Ֆրանսիա, Պակիստան, Գերմանիա, Ուկրաինա, Նիգերիա, Կամերուն
միջին-Նիդերլանդներ, Հայաստան, Իսրայել
փոքր-Անդորա, Մոնակո

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Նիգերիա, Ալբանիա, Բելգիա, Իտալիա, Մեքսիկա, Բրազիլիա, Եգիպտոս, Կիպրոս, Ճապոնիա, Ուրուգվայ, Լիբանան, Սիրիա
Բրազիլիա, Նիգերիա, Մեքսիկա, Ճապոնիա, Եգիպտոս, Իտալիա, Սիրիա, Բելգիա, Լիբանան, Ուրուգվայ, Ալբանիա, Կիպրոս

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները
Ռուսաստան, Կանադա, Չինաստան, ԱՄՆ, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան, Արգենտինա, Ղազախստան, Ալժիր, ԿԴՀ, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Ինդոնեզիա,  Սուդան:

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։
Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Ինդոնեզիա, Պակիստան, Բրազիլիա,  Նիգերիա,
Բանգլադեշ, Ռուսաստան, Մեքսիկա, Ճապոնիա, Եթովպիա, Ֆիլիպիններ, Եգիպտոս,
Վիետնամ

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - world_map_blank.png