Թեմա․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դիտումներ և փորձեր։

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը Ֆիզիկա բառը առաջացել է (հունարեն ֆյուզիս` բառից,որը նշանակում է բնություն):

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը Շրջակա աշխարհի երևույթները ուսումնասիրելն է,օրինակ՝ տետրի ընկնելը,ջրատար խողովակներում ջրի հոսքը և այլն:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան Ֆիզիկան ուսումնասիրում է բնության օրենքները:Այն ամենը, ինչը շրջապատում է մարդուն` դա բնություն է: Օրինակ՝ աստղերը, մոլորակները, օդը, ջուրը, հողը, հանածոները, բույսերը, կենդանիները և այլն:

4.քննարկել  ինչ է բնությունը Օրինակ՝ սերմի ծլարձակումը,երկնակամարում արեգակի և Լուսինի դիրքերի փոփոխումը և այլն:

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով Բնության մեջ տեղի ունեցող  փոփոխություններն անվանում են բնության երևույթներ:

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ Օրինակ՝ սերմի ծլարձակումը,երկնակամարում արեգակի և Լուսինի դիրքերի փոփոխումը ,ջրվեժից գետի ջուրը ներքև է թափվում և այլն:

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
1.աստղագիտություն -որը ուսումնասիրում է տիեզերքը:
2 օդերևութաբանություն — որը ուսումնասիրում է  Երկրի մթնոլորտը:
3 երկրաբանություն — որը ուսումնասիրում է Երկրի ընդերքը:
4 կենսաբանություն — որը ուսումնասիրում է կենդանի օրգանիզմներ:
5 քիմիա- որը ուսումնասիրում է նյութերի փոխակերպումները:

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ Օրինակ՝գնդակն,գլոբուսը,թուղթը,գավաթը,տետրը և այլն:

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ: Այն, ինչից բաղկացած է մարմինը, կոչվում է նյութ:

10.ինչ է մատերիան Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկնային մարմինները, բույսերը, կենդանիները, մարդիկ… գիտության մեջ անվանում են մատերիա:

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից Ի տարբերություն դիտումների՝ փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երեւույթն ու տարբեր չափումներ կատարել:

13Ինչ է վարկածը Վարկածը ուսումնասիրվող երեւույթի մասին արված ենթադրությունն է:

14.Ինչ է օրենքը Օրենքները բացահայտում են բնության  տարբեր երեւույթների միջեւ կապերը, բացատրում դրանց պատճառները:

15.Ինչ է  ֆիզիկական տես ությունը Ֆիզիկական տեսությունը ոչ միան բացահայտում է հայտնի երեւույթները, այլեւ կանխատեսում է նոր, դեռեւս անհայտ երեւույթները եւ դրանց հետեւանքերը:

Գործնական աշխատանք N✓1

Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Սովորել`էջ 12-17

Աշխատելու ընդհանուր կանոնները
1. Ուշադիր լսեք ուսուցչին և կատարեք նրա ցուցումները
2. Քիմիայի կաբինետում պիտի աշխատել արտահագուստով, ձեռնոցներով և ակնոցներով: Արգելվում է սնունդ ընդունել
3. Աշխատանքային սեղանը պիտի մաքուր պահել, չպիտի լինեն ավելորդ առարկաներ, որոնք տվյալ աշխատանքին չեն վերաբերվում
4. Աշխատանքը ավարտելուց հետո մաքրեք և կարգի բերեք աշխատանքային սեղանը
5. Խստիվ արգելվում է կատարել փորձեր, որը չի վերաբերվում տվյալ աշխատանքին, ձեռքերով վերցնել նյութերը, փորձել նյութերի համը:
Քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները.Փորձեր կատարելու համար դուք օգտագործելու եք տարբեր նյութեր, որոնք գտնվում են փակ տարաներում, իսկ հեղուկ նյութերը փակ անոթներում:
1. Փորձեր կատարելու համար վերցրեք նյութերի փոքր բաժիններ: Պինդ նյութերից սովորաբար պահանջվում է թեյի գդալի ¼ չափ, իսկ հեղուկներից` 1-2 մլ:
2. Նյութերից վերցնելու ժամանակ ամանների խցանները սեղանի վրա դրեք շրջված, այսինքն այն մասով, որը չի մտնում ամանի մեջ:
3. Մի թողեք նյութերով ամանների բերանը բաց, նյութից նմուշ վերցնելուց հետո ամանի բերանը փակեք և դրեք տեղը
4. Չօգտագործված նյութերը չի կարելի հետ լցնել մաքուր նյութի վրա, այլ լցրեք այդ նպատակների համար հատուկ նախատեսված անոթի մեջ:
5. Օգտվեք միայն այն նյութերից, որոնց վրա գրված են անունները և որոնք դրված են ձեր սեղանի վրա:
6. Պինդ նյութերը ամանից վերցրեք միայն չոր գդալիկով կամ փորձանոթով: Մինչև նյութերը փորձանոթի մեջ յցնելը` ստուգեք կոտրված չէ արդյո՞ք փորձանոթի հատակը կամ ճաքած չէ՞ արդյոք:
7. Փորձեր կատարելիս միշտ օգտագործեք մաքուր լաբորատոր ամանեղեն:
Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս նյութերը չթափեք ձեռքերին և հագուստին, հատկապես հիմքերը և թթուները:
2.Փորձանոթում լուծույթը տաքացնելիս կամ եռացնելիս անհրաժեշտ է օգտվել բռնիչից: Փորձանոթի բերանը չի կարելի պահել ոչ իր և ոչ էլ լաբորատորիայում ներկաների կողմը:
3.Մի թեքվեք դեմքով դեպի փորձանոթի բերանը, որտեղ եռում է լուծույթը, այն կարող է ցայտել ձեր դեմքին:
4.Նյութերի հոտը որոշելու նպատակով չի կարելի անոթը մոտեցնել դեմքին, այլ ձեռքի ափով շարժում կատարեք անոթի բերանից դեպի քիթը:
5.Թթուները ջրով նոսրացնելիս (հատկապես խիտ ծծմբական թթուն) հիշեք հետևյալ կանոնը, պետք է թթուն բարակ շիթով դանդաղ լցնել սառը ջրի մեջ խառնելով:
Առաջին օգնություն. 1. Առաջին օգնությունը ցույց տալ միայն ուսուցչի կամ լաբորանտի մասնակցությամբ:
2. Մաշկի կամ հագուստի վրա թթու թափելիս` այդ տեղը լվացեք ջրի շիթով 2–3 րոպե այնուհետև մշակեք 2–3 %-անոց
նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդայի) կամ ամոնիակի լուծույթով:
3. Մաշկի կամ հագուստի վրա ալկալու թափվելիս անմիջապես այդ տեղը լվացեք մեծ քանակով ջրով, հետո բորաթթվի

կամ քացախաթթվի 1–2%-անոց լուծույթով, վերջում թրջոց դրեք կալիումի պերմանգանատի 1–2%-անոց լուծույթով:

1.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

Սպիրտայրոցի կառուցված է՝

1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
2. սկավառակով խողովակ
3. բամբակե պատրույգ
4. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ
ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը
խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են
թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ
սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի
հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:

Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի
պատճառ դառնալ:

Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.
պարզապես պետք է ծածկել թասակով:

2.Մետաղյա շտատիվ Բունզենի

Շտատիվը (ամրակալան) կազմված է թուջե կամ պողպատե տակդիրից, դրան
ամրացված մետաղե ձողից, որին սեղմակներով միացված են թաթը և օղը: Թուլացնելիս սեղմակն առանձին կամ թաթի և օղակի հետ միասին կարելի է պտտել ձողի շուրջը, տեղաշարժել վերև կամ ներքև: Այսպիսով, թաթը կամ օղակը ձողին կարելի է ամրացնել տարբեր բարձրությունների վրա և տարբեր անկյունների տակ: Ամրակալը ծառայում է փորձերի ընթացքում սարքերն ամրացնելու և կայուն դիրքով պահելու համար:

3. Փորձանոթներ

Նյութերով աշխատելիս քիմիկոսներն օգտագործում են հատուկ ամանեղեն: Պարզա-
գույն փորձերը կատարում են փորձանոթներում` ապակե խողովակում, որի մի ծայրը փակ է: Եթե անհրաժեշտ է տաքացում, ապա օգտագործվում է հատուկ բռնիչ:

. Քիմիական ամանեղեն, տեսակները, անվանումները

Քիմիական լաբորատորիայում առավել հաճախ օգտագործում են ապակե և հախ-
ճապակե ամանեղեն: Ցանկացած քիմիական փորձասենյակում առկա են
քիմիական բաժակներ և անոթներ` տարբեր չափերի և ձևերի:

Բոցի կառուցվածքի ուսումնասիրումը:

Այրենք մոմը և ուշադիր դիտենք այն: Կնկատենք, որ, ըստ գույնի, բոցը համասեռ չէ:
Բոցը կազմված է երեք գոտուց՝

  1. Բոցի ներքին մասը մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում
    ածխաջրածիններ են:
  2. Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներից:
  3. Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը: Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր
են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում: Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Чудеса старого и нового мира․ Город Петра

Чудеса старого и нового мира․ Город Петра

Вопросы к тексту

  • На териритории какой страны находится находится Петра?
  • Когда был построен розовый город?
  • Какое стратегическое значение имела Петра в древние времена?
  • Почему город опустел и стал затерянным?
  • Когда его сумели найти?
  • Что сейчас, на ваш взгляд больше привлекает туристов , которые приезжают в Петру?

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին: 

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Աղբյուրը

Առաջադրանքներ 

1.  Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
Ցից-Փայտե կամ երկաթյա ձող՝ մի ծայրը սրած, որ ցցում՝ խրում են գետնի մեջ:

2. Բացատրի՛ր այս միտքը՝  Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին: Այս միտքը այն մասին է, որ դու պետք է փորձես, որպեսզի ինչ որ բանի հասնես և այտեղ դնես քո ամբողջ ոգին։

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 
Պետք է փորձես, որ հասնես նրան ինչին դու ես ցանկանում։

4. Շարադրի՛ր մտքերդ ՝ «Կկարողանա՞մ» ։ 
Ես երբ փոքր էի շատ բաներ կաին, որ ես չէի ուտում, կամ չէի սիրում զբաղվել, բայց ես մեծացել եմ միգուցե հիմա կարողանամ անել այդ ամենը։

Առաջադրանքները՝ Տաթև Աբրահամյանի

Դասարանական աշխատանք

6-րդ դասարանի «Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմությունՀամաշխարհային պատմություն/
1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
Ք․ա․ 31 դ․-Եգիպտոսի միացյալ թագավորության ստեղծումը
Ք․ա․ մոտ 2600 թ․-Քեոփսի բուրգի կառուցումը
Ք․ա․ III հազարամյակի սկիզբ-Սեպագրի ստեղծում
Ք․ա․ 20 դ․-Ասորոստանի պատմության ստեղծումը
Ք․ա․ 1258 թ․-«Հվերժ բրեկամության» պայմանագրի կնքումը Եգիպտոսի և Խեթական պետության միջև
Ք․ա․ 9-6 դդ․-Վանի թագավորությունը (Ուրարտու) Հայաստանում
Ք․ա․ 8 դ․-Աղբյուրների ստեղծումը Հունաստանում
Ք․ա․782 թ․-Էրեբունիի հիմնադրումը
Ք․ա․ 753 թ․-Հռոմի հմնադրամը
Ք․ա․ 510 թ․-Հանարպտության հաստատումը Հռոմում

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:

3. Ներկայացնել 5 ամենահետաքրքիր իրադարձությունները, փաստերը:
Եգիպտոսի միացյալ թագավորության ստեղծումը, Քեոփսի բուրգի կառուցումը, Սեպագրի ստեղծում, Էրեբունիի հիմնադրումը, Հռոմի հմնադրումը։

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:
Սեպագրի ստեղծում, Շամիրամի կախովի այգիներ, Եգիպտական բուրգեր, Ալեքսանդրիայի փարոս, Արտեմիսի տաճար։

Чудеса старого и нового света

  • Как вам кажется, какую тайну хранят пирамиды Гизы? С какой целью они были пострены?
  • Как и каим образом огроманые блоки помещались одна на другу, создавая при этом пирамиду? (найти в интернете)

Քիմիան որպես բնագիտական առարկա

Սեպտեմբերի 2-9

Քննարկվող հարցեր՝

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,քիմիայի ուսումնասիրման ոլորտները։ Քիմիան ուսումնասիրում  է նյութերը: Նրանց կառուցվացքը, բաղադրությունը և կիռառումը:
  2. Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք։ Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարագրություն, երկրաբանություն, աստղագիտություն, էկոլոգիա:
  3. Ինչ է նյութը և մարմինը։
    Մեզ շրջապատող բոլոր առարկաները ֆիզիկական մարմիններ են
    Այն ինչից կազմված են ֆիզիկական մարինները կոչվում են նյութեր
  4. Տնային առաջադրանքներ` Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝
    Քանոնը-պլասմաս, փայտ, ալյումին, երկաթ։
    Արձանը-կավ, քար, մառմառ, գռանիտ, ալյումին, պղինձ, երկաթ, ոսկի։
    Ամանեղենը-կավ, փայտ, պլասմաս, երկաթ, արծաթ, ոսկի։
    Զարդերը-փայտ, ոսկի, պղինձ, պլասմաս, քարեր, ալյումին, մետաղ։                

Պարզաբանեք քիմիա բառի իմաստը:
Սովորել էջ 5-10,վարժ.էջ 7,11

1. Որոնք են բնական գիտությունները։ Թվարկեք դրանք։
Էկոլոգիա,բժշկագիտություն,աստղագիտություն,երկրաբանություն,կենսաբանությունն:
2. Ինչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը։ Քիմիան ուսումնասիրում  է նյութերը: Նրանց կառուցվացքը, բաղադրությունը և կիռառումը:
3. Ինչ են ուսումնասիրում կենսաբանություն և ֆիզիկա գիտությունները։ Ֆիզիկա գիտությունը ուսումնասիրում է ֆիզիկական երևույթներ, իսկ կենսաբանությունը ուսումնասիրում է բազմաթիվ կենդանի օրգանիզմներ:
4․ Նկարեք ձեր տանն օգտագործվող մի քանի փայտե իր։ Սեղան, կահույք, մահճակլ, աթոռ։
5․ Թվարկեք ձեզ ծանոթ մի քանի նյութեր, որոնք նավթից են անջատվում։ Ածղածին,ջրածին,յուղ

1․ Թվարկեք նյութեր (5-ից ոչ պակաս,) որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը և նշեք, թե ինչ համար են դրանք օգտագործվում։
Աղ-աղը օգտագործում են որպես համեմունք
Սոդա-սոդան օգտագործում են խմորեղեն պատռաստելու համար
Քացախ-Քացախը օգտագործում են սալաթների և պահածոների համար
Ջուր-ջուրը ունի մեծ կենսական նշանակություն
Ացիտոն-ացիտոնը օգտագործում են ներկ մաքրելու համար
2․ Անվանեք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից։ Զարդեր-զարդը պատրաստված է ոսկուց, արծաթից, երկաթից
3. Անվանեք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից։ Աթոռ- փայտից, ալյումինից։
4․ Ապակուց պատրաստված բաժակը նյութ է, թե մարմին։ Մարմին։
5․ Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝
ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն, ապարանջան, սեղան, դանակ
Նյութ— ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, պոլիէթիլեն, փայտ, երկաթ, ալյումին
Մարմին— ջերմաչափ, սեղան, մատանի
6․ Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.

ա)ալյունինե լար   բ)պլաստմասսայից պատառաքաղ

գ) ռեզինե գնդակ      դ) ապակե բաժակ

ե) փայտե քանոն      զ) փայտե սեղան