Քիմիական Տարրերի Նշանները

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԴԱՍԻ ՊԼԱՆ

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ « Քիմիական տարրերի նշանները»

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ , ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.

ա ) ակադեմիական

Դասի արդյունքում սովորողները

  1. կընկալեն քիմիական նշանը ՝ որպես քիմիական տարրի գրառման ձև,
  2. կկարողանան անվանել , գրառել , կարդալ ,ճանաչել քիմիական տարրը ՝ըստ նշանի
  3. կամրապնդեն պարզ և բարդ նյութերի մասին ունեցած գիտելիքները:

բ) սոցիալական

1. կզարգացնեն զույգով ,խմբով աշխատելու , ընկերոջը լսելու , քննարկելու , ինքնագնահատում կատարելու հմտությունները,

2. կցուցաբերեն ակտիվ մասնակցություն թեմայի ուսումնասիրության գործընթացին։

Անհրաժեշտ ուսումնական նյութեր ՝ քիմիական տարրերի նշաններով քարտեր, քիմիական տարրերի հայերեն անուններով քարտեր ։

Դասի ընթացքի նկարագրությունը: Խթանման կամ ակտիվացման փուլի նկարագրությունը և տևողությունը ( 10 րոպե)

  1. Սովորողներին բաժանել քիմիական տարրերի նշաններով և քիմիական տարրերի հայերեն անուններով քարտեր: Առաջարկել լուռ շրջել դասարանում ՝ բարձր պահած քարտը , գտնել զույգին և նստել նրա կողքին ( ուսուցիչը հետևում է սովորողներին,սխալի դեպքում ուղղորդում ):

Ներկայացված է օրինակելի դասի պլան 7-րդ դասարանի «Քիմիական տարրերի նշանները» թեմայից

Երբ բոլորը ընտրություն են կատարում , զույգերը հերթով կանգնում , դասարանին ցույց են տալիս քարտերը , բարձրաձայն ասում տարրի անվանումը և նշանի անվանումը և նշանի արտասանությոան ձևը:

  1. Կատարել նախորդ դասի առանցքային հասկացությունների յուրացման ստուգում ՝« մտագրոհ» ՝հետևյալ հարցերով.
  1. Քանի՞ խմբի են բաժանվում բնույան մեջ հանդիպող նյութերը՝ ըստ բաղադրության:
  2. Որո՞նք են դրանք :
  3. Ո՞ր նյութերն են կոչվում պարզ նյութեր. բերել օրինակներ:
  4. Ո՞ր նյութերն են կոչվում բարդ նյութեր. բերել օրինակներ:

English classwork

b.



1. Community service-d. work that people do without payment to help other people:

2. badge-f. a small piece of metal or plastic that you can pin on your clothing.

3. award-e. a prize given to a person for doing something very well.

4. guest-b. a person who comes to a place because they are invited.

5. Bracelet-c. a piece of jewellery worn around the wrist or arm.

6. fashion designer-a. a person who creates beautiful clothes.